Սուրսուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրսիից)
Գյուղ
Սուրսուրի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներՍյուրնիք, Սյուրսյուրի, Սոսրի, Սորսարի, Սորսըրե, Սորսյուրի, Սորսորե, Սորսորի, Սորսրե, Սորսրի, Սուրսերի, Սուրսի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Սուրսուրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք, այգեվետ վայրում։ Երբեմն համարվել է Խարբերդ քաղաքի թաղամասը կամ արվարձանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել, կողոպտվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 190 տուն՝ 1200 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահություն, պտղաբուծությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրսուրին ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի և Սուրսուրի Ս. Գևորգ վանքը։ Վանքը կառուցվել էր 1512 թվականին։ Վանքն ավերվել է 1895 թվականին, իսկ վանականները կոտորվել են։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 60 աշակերտ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 727

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]