Սուրբ Վարդան (Հայոց ձորի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրբ Վարդան (գյուղ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդան (այլ կիրառումներ)
Գյուղ
Սուրբ Վարդան
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Արտամետի (էդրեմիտի) շրջան
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ թուրքերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Պաշտոնական կայք-
Սուրբ Վարդան (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)##
Սուրբ Վարդան (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)

Սուրբ Վարդան, (Քըյըջաք, թուրքերեն՝ Kıyıcak), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն իր անունը ստացել է տեղում ավելի վաղ հիմնադրված վանքի անունից և կոչվել Սուրբ Վարդան։ Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները այն վերանվանել են Քըյըջաք[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վարդան բնակավայրը տեղակայված է Վանա լճի հարավ-արևելյան ափին՝ ծովի մակարդակից 1648-1650 մ բարձրության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վարդան գյուղի մասին գրավոր աղբյուրներում հիշատակվում է 19-րդ դարից սկսած՝ չնայած գյուղում գտնվող վանքի մասին հիշատակություններն ավելի վաղ դարերի են[1]։

Բնակավայրի մասին պահպանված գրավոր հիշատակությունները մեծամասամբ առնչվում են թուրքերի և քրդերի կողմից գյուղի և բնակչության նկատմամբ հարձակումներին, հալածանքներին ու սպանություններին[1][2][3][4][5]։

Համիդյան ջարդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Սուրբ Վարդանը գյուղը 1894-1896 թվականներին տեղի ունեցած Համիդյան ջարդի ժամանակ ենթարկվել է հարձակման։ Այդ օրերին թալանվել է 9 տուն և սպանվել 4 բնակիչ[1][3][4][5]։

Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 1914 թվականից ավելի են ուժգնացել Սուրբ Վարդան գյուղի բնակչության նկատմամբ թուրքերի և քրդերի կողմից կատարվող հարձակումները։ Այդպիսի դեպքերից մեկը, որի մասին առկա են տեղեկություններ, վերաբերում է 1914 թվականի նոյեմբերի 27-ին ուսուցիչ Արտաշես Սարգսյանի սպանությանը[1][6]։

Համաձայն գյուղի բնակիչ-ականատեսի վկայության՝ 1915 թվականի ապրիլի 7-ին թուրքերը պաշարել են Սուրբ Վարդան գյուղը և սկսել բնակչության կոտորածը։ Ըստ վկայության՝ արական սեռի 8 տարեկանից բարձր անձանց հավաքել են ծովափի մոտ և սպանել։ Հայտնի է, որ Թառեր Տեր-Ավետիսյանի 7 շնչից կազմված ընտանիքի 3 անդամը սպանվել են, իսկ մնացածն արդեն 1916 թվականին հաստատվել էին Բաքվի Հայոց գյուղում[1][7]։

Հայտնի է, որ 1915 թվականի դեկտեմբերի դրությամբ Կասպից ծովի Նարգեն կղզում գտնվող 168 գերիների թվում է եղել նաև Սուրբ Վարդան բնակավայրի բնակիչ Միսակ Սարգսյանը[1][8]։

Հայոց ցեղասպանության հետևանքով Սուրբ Վարդան գյուղն ամբողջությամբ զրկվել է հայ բնակչությունից, իսկ հետագայում բնակեցվել քրդերով[1]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վարդան գյուղում է գտնվել հայկական առաքելական համանուն վանական համալիրը։ Սուրբ Վարդան վանքի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն[1]։ Ենթադրվում է, որ Սուրբ Վարդան գյուղը, որն վանքից ավելի ուշ է հիմնադրվել, ստացել է վանքի անունը[1]։ Վանքի մասին ենթադրյալ առաջին հիշատակությունը, որը թվագրվում է 1691 թվականով, հայտնի է Երեմիա Կոստանդնուպոլեսցու կազմած քարտեզից[1][9]։ 1760-ական թվականներին Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ափին գտնվող Սուրբ Վարդան վանքը հայտնվում է ջրի տակ[10]։ Մոտավորապես 1880-ական թվականներին այն վերանորոգվել է[1][11][12]։ Համաձայն «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» վանքից 5-6 կմ հեռու՝ Սուրբ Վարդան լեռան լանջին կառուցվել է համանուն եկեղեցի[1][10]։ 19-րդ դարում վանական համալիրը նկարագրվել է որպես մեծ և քարաշեն կառույց[1][13]։ 1894-1896 թվականներին Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածների (Համիդյան ջարդերի) ժամանակ Սուրբ Վարդան վանքը թալանվել է[1][14]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վարդանի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1855[1][15]
57
10
0
0
1873[1][16]
-
10
0
0
1883[1][17]
-
12
0
0
1897[1][18]
-
24
0
0
19-րդ դարի սկիզբ[1][19]
-
25-30
0
0
1909[1][6]
305 (105[20])
42 (22[20])
0
0
1914[1][21][22]
114
18
0
0
1990[1]
0
0
368
-
2000[1]
0
0
486
-

Սուրբ Վարդան բնակավայրի բնակչության մասին վիճակագրական տվյալները հայտնի են սկսած 1855 թվականից։ Մինչև Հայոց ցեղասպանությունը այն եղել է զուտ հայաբնակ գյուղ։ Մեծ եղեռնից հետո բնակավայրում հաստատվել են քրդեր[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Սուրբ Վարդան գյուղում գործել է ուսումնարան։ Հայոց ցեղասպանության նախօրեին՝ 1914 թվականի նոյեմբերի 27-ին, ուսումնարանի ուսուցիչ Արտաշես Սարգսյանը սպանվում է[1][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. «Վան-Տոսպ», 1913, N 15, 4 մայիս, էջ 174։
  3. 3,0 3,1 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 370։
  4. 4,0 4,1 Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր կաթուղիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը, «Արարատ», 1896, Ե, էջ 247։
  5. 5,0 5,1 Հայաստանի ազգային դիվան, ֆ. 242, ց. 1, գ. 78, թ. 8։
  6. 6,0 6,1 6,2 «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  7. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 186։
  8. «Վան-Տոսպ», 1915, N 3, 13 դեկտեմբեր, էջ 14։
  9. Uluhogian G., Un’ antica mappa dell’ Armenia, Ravenna, 2000.(իտալ.)
  10. 10,0 10,1 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 2001թ., էջ 775-776։
  11. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ. Պօլիս, 1885թ., էջ 123-124։
  12. Ա.Մենակ (Մաքսապետյան Արմենակ), Հայոց-Ձոր, «Աշխատանք», 1911, N 11, 27 մարտ, էջ 5։
  13. Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806թ., էջ 144։
  14. «Արարատ», 1896, Բ, էջ 88։
  15. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  16. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  17. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 123։
  18. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 262:(ռուս.)
  19. Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 144։
  20. 20,0 20,1 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47
  21. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93:(ռուս.)
  22. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18։