Սաբանտույ
Սաբանտույ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | տոն |
Երկիր | ![]() |
![]() |
Սաբանտույ (թաթ.՝ сабантуй, сабан туе, բաշկիրերեն՝ һабантуй — «գութանի տոն»), թաթարների և բաշկիրների գարնանային դաշտային աշխատանքի ավարտի ամենամյա ազգային տոնը[1][2][3]։ Նման տոները գոյություն ունեն ինչպես Պովոլժիեի ժողովուրդների (չուվաշներ, մարիներ, մորդվաներ, ուդմուրտներ), այնպես էլ Կովկասի որոշ թյուրքական (բալկարցիներ և նողայներ) ժողովուրդների մոտ, սակայն նրանք ունեն իրենց առանձնահատկությունները[4]։
Կան և որոշ տարբերություններ սաբանտույի տոնակատարության անվանման և տոնելու առանձնահատկությունների մեջ բաշկիր և թաթար տարբեր էթնիկական խմբերի մոտ։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաբանիթը թարգմանվում է թյուրքերեն լեզվից (թաթ.՝ сабантуй, сабан туе и բաշկիրերեն՝ hабантуй) որպես «գութանի հարսանիք (հանդիսություն)», սաբան` գութան և տույ` տոն, հարսանիք[5][6]։ Թաթարների շրջանում տարածվել է նաև Сабан бәйрәме անունը (բայրամը նշանակում է նաև «տոն»)։
Նմանատիպ տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չուվաշների մոտ կա սաբանտույի հետ ընդհանուր արմատներ ունեցող նման տոն, որը նախկինում կոչվում էր չուվաշերեն՝ сухат — «հերկ» (վերին չուվաշներ) և չուվաշերեն՝ сапан туйĕ — «գութանի տոն» կամ сапан (ներքին չուվաշներ), այժմ այն միացյալ կոչվում է Ակատույ (չուվաշերեն՝ акатуй)[7]:
Նմանատիպ ծագումնաբանություն ունի մարիական նույն տոնի անունը՝ Ագապայրեմ[8]։
Թաթարստանի մորդվաների նմանատիպ տոնը՝ Բալթայը[9], ունի թաթարական ծագումնաբանություն և նշանակում է «մեղրի տոն»։
Նմանատիպ տոն ուդմ.՝ Гербер գոյություն ունի ուդմուրտների մոտ[10]։
Հյուսիսային Կովկասի ժողովուրդները, բալկարցիները և նողայները նույնպես տոնում են նման տոն, որը նրանք կոչում են Սաբանտա[11]։ Նույն բառով են անվանում նմանատիպ տոնև նաև ղազախները[12]։
Ժամանակակից ռուսերենում «Սաբանտույ» անունը դարձել է հասարակ անուն և հաճախ նշանակում է ցանկացած (պարտադիր չէ տոնական) խնջույք։
Սաբանտույի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաբանտուի տոնի սկիզբը գնում է հին ժամանակներ և կապված է հողային պաշտամունքի հետ։ Այս ծիսակարգի սկզբնական նպատակը, հավանաբար, եղել է պտղաբերության հոգիների սիրաշահումը, որպեսզի նպաստեն նոր տարում լավ բերքի ստացմանը[13]։
Առաջին անգամ տոնը նկարագրված է 921 թվականին արաբ ճանապարհորդ Իբն Ֆադլանի կողմից, որը ժամանել էր Թաթարստանի Բուլգար քաղաք որպես Բաղդադի դեսպան[14]։
1979 թվականին Ֆ.Ս. Խակիմզյանովի կողմից Թաթարստանի Ալեքսեևսկի շրջանում հայտնաբերվել է բուլղարական ժամանակաշրջանի միակ տապանագիրը,որը թվագրված է 1292 թվականին և ունի «saban tuj kon ATI»՝ «Սաբանտույի օրօր» մակագրությունը, որը վկայում է, որ տոնակատարությունը նշվել է դեռևս Վոլգյան Բուլղարիայի ժամանակաշրջանում[15]։
Չնայած այն հանգամանքին, որ բաշկիրների մոտ «Һabantuy»-ը հայտնվել է հեռավոր հեթանոսական անցյալում, որպես հնագույն հողագործական տոներից մեկը[16], առաջին անգամ գրավոր արձանագրվել է XVIII դարում ռուս բառարանագիր, բնագետ և ճանապարհորդ Իվան Լեպյոխինի և գերմանացի ազգագրագետ, գիտնական Գեորգի Յոհան Գոթլիբի ճամփորդական գրառումներում[17]։
Բաշկիրների մոտ ծիսակարգը տեղի է ունեցել հետևյալ կերպ. նրանք ջրով ցողում էին հողերը, դաշտերը, բակը, խոտերը, անասուններին։ հայտնի է նաև «Һaban butҡaһy» ծեսը (գութանի շիլա), որի նպատակն էր հացազգիներից շիլայի պատրաստումը և դրանով հողագործներին, տարեց մարդկանց, երեխաներին հյուրասիրելը։
Սաբանտույ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Դաշնային սաբանտույ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշնային սաբանտույ (թաթ.՝ Федераль сабан туе, բաշկիրերեն՝ Федераль һабантуй), ազգային տոն, անցկացվող դաշնային (համառուսաստանյան) մակարդակով։
Սաբանտույ ազգային դաշնային տոնն անց է կացվել հետևյալ քաղաքներում.
- 2001 թվական — Սարատով
- 2002 թվական — Տոլյատի (Սամարայի մարզ)
- 2003 թվական — Դիմիտրովգրադ (Ուլյանովսկի մարզ)
- 2004 թվական — Յոշկար Օլա
- 2005 թվական — Սարանսկ
- 2006 թվական — Նիժնի Նովգորոդ
- 2007 թվական — Չելյաբինսկ
- 2008 թվական — Աստրախան
- 2009 թվական — Ուլյանովսկ
- 2010 թվական — Իժևսկ
- 2011 թվական — Եկատերինբուրգ
- 2012 թվական — Վլադիվոստոկ
- 2013 թվական — Տյումեն
- 2014 թվական — Տոմսկ
- 2015 թվական — Կրասնոյարսկ
- 2016 թվական — Նիժնի Նովգորոդ
- 2017 թվական — Աստրախան
- 2018 թվական — Չեբոքսարի
- 2019 թվական — Նովոսիբիրսկ
Համառուսաստանյան գյուղական սաբանտույ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համառուսաստանյան գյուղական սաբանտույի հիմնադիրներն են Թաթարների համաշխարհային կոնգրեսի գործադիր կոմիտեն, Ռուսաստանի թաթարական գյուղերի ասոցիացիան և Թաթարստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը։
I (29 մայիսի 2010 թվական) — գ. Ալկինո (Պոխվիստնևսկի շրջան, Սամարայի մարզ)
II (19 հունիսի 2011 թվական) — գ. Շիգիրդան (Բատիրևսկի շրջան, Չուվաշիա)
III (7 հուլիսի 2012 թվական) — գ. Դուբրովկա (Կրասնոարմեյսկի շրջան, Չելյաբինսկի մարզ)
IV (29 հունիսի 2013 թվական) — գ. Բարդա (Բարդիմսկի շրջան, Պերմի երկրամաս)
V (24 մայիսի 2014 թվական) — գ. Մալիե Չապուրնիկի (Սվետլոյարսկի շրջան, Վոլգոգրադի մարզ)
VI — գ. Տատարսկայա Կարգալա (Սամարայի շրջան, Օրենբուրգի մարզ)
VII — գ. Ստարայա Կուլատկա (Ուլյանովսկի մարզ)
VIII (22 հուլիսի 2017 թվական) — գ. Սրեդնյայա Ելյուզան (Պենզայի մարզ)
IX (14 հուլիսի 2018 թվական) — գ. Ալմենևո (Կուրգանի մարզ)[18]։
Համաեվրոպական սաբանտույ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաեվրոպական սաբանտույը (թաթ.՝ Европа сабан туе, բաշկիրերեն՝ Европа һабантуйы) ազգային տոն է, որը տեղի է ունենում միջազգային մակարդակով։
Ազգային համաեվրոպական սաբանտույ տոնը անց է կացվել հետևյալ քաղաքներում.
I (7 հունիսի 2014 թվական) — Ռիգա (Լատվիա)
II (19-21 հունիսի 2015 թվական) — Բեռլին (Գերմանիա)
III (2016 թվական) — Մեծ Բրիտանիա
IV (2017 թվական) — Փարիզ (Ֆրանսիա)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Статья Сабантуй в Энциклопедии Челябинск
- ↑ Статья Сабантуй в Большом энциклопедическом словаре
- ↑ Шипова Е. И. Словарь тюркизмов в русском языке. Алма-Ата: Наука, 1976, С. 268.
- ↑ Уразманова Р. К. Обряды и праздники татар Поволжья и Урала (Годовой цикл. XIX — нач. XX века). Историко-этнографический атлас татарского народа. Казань: Изд-во ПИК «Дом печати», 2001. С. 50., Никишенков А. А. Традиционный этикет народов России. XIX — начало XX вв. М.: Старый сад, 1999, С.77, Кучемезов Б. Х. Земледелие у балкарцев //Этнографическое обозрение. 2001, № 1. С. 73.
- ↑ сабантуй (происхождение сабантуй, этимология сабантуй) " Этимологический словарь русского языка. Фасмер Макс (online версия) " Русский язык " Classes.ru
- ↑ Сабантуй в Энциклопедии Челябинск
- ↑ [1]
- ↑ Агапайрем — место встреч
- ↑ Балтай — праздник мёда и масла(չաշխատող հղում)
- ↑ «Гербер: о традиционном летнем празднике удмуртов». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Традиции народов КБР
- ↑ «1gb.ru хостинг — первая страница». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Уразманова Р. К. Современные обряды татарского народа (Историко-этнографическое исследование). — Казань: Татарское кн. изд-во, 1984, С.52.
- ↑ ТАСС — Сабантуй собрал в Троицке тысячи гостей с Урала, из Татарии, Башкирии и Казахстана
- ↑ Шарафутдинов Д. Общеболгарские исторические корни Сабантуя // Гасырлар авазы — Эхо веков. — 2008. — № 1. — ISSN 2073-7483. Архивировано из первоисточника 22 մարտի 2016.
- ↑ https://kitaptar.bashkort.org/files.pdf(չաշխատող հղում) Мировоззренческое, этическое и эстетическое измерения башкирских народных праздников. С.63
- ↑ «Мифоритуальные основы башкирского праздника «САБАНТУЙ»: Исследования З. Г. Аминева УРГАЗА.ru Статьи и исследования 2011-09-08 00_10_31». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «http://almenevo-sabantui2018.ru» (անգլերեն). almenevo-sabantui2018.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաբանտույ «Вокруг Света» ամսագիր. № 12 (2567). Դեկտեմբեր 1972
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆատիխովա Ֆ.Ֆ. Արխիվացված 2019-03-29 Wayback Machine//Բաշկիրիայի հանրագիտարան, Ուֆա, 2015-2019, [2]:
- Сабантуй: статья в «Энциклопедии Челябинск»
- Мифоритуальные основы башкирского праздника «САБАНТУЙ»
- Общеболгарские исторические корни Сабантуя Արխիվացված 2016-03-22 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբանտույ» հոդվածին։ |