Jump to content

Ռուզան Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուզան Գասպարյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1961 (63 տարեկան)
ԾննդավայրԴոլանլար (Արևշատ), նոյեմբերի 7, 1961 (63 տարեկան)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Ռուզան (Ռոզա) Էդուարդի Գասպարյան (նոյեմբերի 7, 1961, Արևշատ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 7-ին, Արցախի Հադրութի շրջանի Դոլանլար (այժմ՝ Արևշատ) գյուղում։ 1979 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1983 թ.՝ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնին կից գործող դրամատիկ դերասանի ստուդիան, 2013 թ.՝ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Ստուդիայում սովորելու տարիներին (1981-1983 թթ.) միաժամանակ խաղացել է թատրոնի բեմադրություններում՝ Զովիկ (Ա.Պապայան՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Աղջիկ (Օ. Ուայլդ՝ «Երջանիկ արքայազնը»)։

Աշխատանքային կենսագրությունն սկսել է 1983-ին՝ Ղարմետաքսկոմբինատում՝ որպես բանվորուհի։ Աշխատանքին զուգընթաց մասնակցել է Ղարմետաքսկոմբինատի ժողովրդական թատրոնի բեմադրություններին՝ Մարիա Շուլց (Ա.Արաքսմանյան՝ «Անտառները շարժվում են»), Գոհար (Ա.Պապայան՝ «Մեծ հարսանիք») և այլն։ Բեմադրությունները ներկայացվել են Ղարմետաքսկոմբինատի թատերասերների, ինչպես նաև՝ երկրամասի գյուղական բնակավայրերի հանդիսատեսի դատին։

Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աշխատանքային գործունեությունը սկսել է 2007 թվականից՝ որպես դերասանուհի[1]։ Նրա լավագույն դերակատարումներից են՝ Խազնադար (Գ.Տեր-Գրիգորյան՝ «Զգուշացեք, նա դեռ կա»), Զարա (Ս. Խալաթյան՝«Սերը պահարան չի հարցնում»), Դացա (Բ.Նուշիչ՝ «Տիկին մինիստրուհի»), Մեծ մամ (Վ.Օվյան՝ «Ակամա մեղավորներ»), Նան, Տատ, Կիրակոսի կին (Վ.Օվյան՝ «Աշխարհը Լոռվա ձորերում»), Անտառի ոգի (Ս.Ակսակով՝ «Ալվան ծաղիկ»), Յասաման (Ն.Աբգարյան՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ»), Պարուհի (Մուրացան՝ «Ռուզան»), Մայր դոդոշիկ (Հանս Քրիստիան Անդերսեն` «Մատնաչափիկ» և այլն։

Նկարահանվել է նաև Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը...», Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն», Հրանտ Մովսիսյանի՝ ՀԱԵ Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին նվիրված «Միստիկ երկիր Առան» և այլ կինոնկարներում։

Ասմունքով ակտիվորեն մասնակցում է թատրոնի, ինչպես նաև համաքաղաքային գրական-երաժշտական և հումորային ծրագրերին։

2007 թվականից առ այսօր աշխատում է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես երկրորդ կարգի դերասանուհի։

2021 թ. սեպտեմբերին Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախմբի կազմում «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացմամբ հյուրախաղերով հանդես է եկել Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Հրազդան, Արտաշատ քաղաքներում, Օձուն գյուղում, 2022 թ. հունիսի 17-28-ին՝ Ֆրանսիայում (Լիոն), Բելգիայում (Մեխելեն), Գերմանիայում (Քյոլն, Բեռլին), Ավստրիայում (Վիեննա), նոյեմբերի 24-29-ին` Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, 2023 թ. հոկտեմբեր-նոյեմբերին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում (Նյու Յորքում` հոկտեմբերի 20-ին, Նյու Ջերսիում` հոկտեմբերի 21-ին, Ֆիլադելֆիայում` հոկտեմբերի 26-ին, Կալիֆորնիայում` հոկտեմբերի 29-ին, Լոս-Անջելեսում` նոյեմբերի 4-ին և 5-ին)։

Դերերը՝ թատերական ներկայացումներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան այա՝ Ռուզան Գասպարյան («Միստիկ երկիր Առան» կինոնկարում)
Ներկայացում Դեր Հեղինակ
Աշխարհն, այո, շուռ է եկել Զովիկ Արամաշոտ Պապայան
Երջանիկ արքայազնը Աղջիկ Անտուան դը Սենտ Էքզյուպերի
Անտառները շարժվում են Մարիա Շուլց Արամաշոտ Պապայան
Մեծ հարսանիք Գոհար Արամաշոտ Պապայան
Զգուշացեք, նա դեռ կա Խազնադար Գրիգոր Տեր-Գրիգորյան
Սերը պահարան չի հարցնում Զարա Սամվել Խալաթյան
Տիկին մինիստրուհի[2] Դացա Բրանիսլավ Նուշիչ
Ակամա մեղավորներ Մեծ մամ Վազգեն Օվյան
Աշխարհը Լոռվա ձորերում Նան, Տատ, Կիրակոսի կին Վազգեն Օվյան
Ռուզան Պարուհի Մուրացան
Վեղետ մատաղ, իմ Արցախ[3] Սաթենիկ -
Ալվան ծաղիկ Անտառի ոգի Սերգեյ Ակսակով
Երկնքից երեք խնձոր ընկավ[4][5][6][7][8] Յասաման Նարինե Աբգարյան
Մատնաչափիկ Մայր դոդոշիկ Հանս Քրիստիան Անդերսեն

Մասնակցությունը՝ կինոնկարներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոնկար Բեմադրիչ
Եթե բոլորը... Նատալյա Բելյաուսկենե
Ընդհատված մանկություն Ջիվան Ավետիսյան
Միստիկ երկիր Առան[9] Հրանտ Մովսիսյան

Հրապարակումներ մամուլում և համացանցային տիրույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա. Գրիգորյան, Փափազյանցիները՝ հերթական հյուրախաղերով, «Ջրաբերդ» շրջանային թերթ (Մարտակերտ), No 20 (5181), 16-31 հոկտեմբեր, 2014 թ. (էջ 3)։
  2. Լուսինե Աղաջանյան, Բացահայտեցին գրքերի աշխարհը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթ (Ստեփանակերտ), No 16 (29576), 12 փետրվարի 2015 թ. (էջ 8)։
  3. Լուսինե Աղաջանյան, Նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան, նաև՝ գիրք նվիրելու օրը, «Ստեփանակերտ» քաղաքային թերթ (Ստեփանակերտ), No 07-08 (821), 15 մարտի 2018 թ. (էջ 2)։
  4. Սոֆյա Սարգսյան, Հոգեպարար երեկո` կազմակերպված Մարտի 8-ի առթիվ, «Ստեփանակերտ» քաղաքային թերթ (Ստեփանակերտ), No 07-08 (821), 15 մարտի 2018 թ. (էջ 2)։
  5. Նվարդ Սողոմոնյան, Պոեզիայի անձանձիր աշխարհում, «Ազատ Արցախ» հանրապետական թերթ (Ստեփանակերտ), No 74 (30384), 25 օգոստոսի 2020 թ. (էջ 5)[10]։
  6. Անահիտ Հովսեփյան, Եթե Արցախի թատրոնը Եվրոպայում բեմ է ԲԱՐՁՐանում, արդեն ԲԱՆ-ա-կցում է. դուք նշաձողը մի՛ իջեցրեք, ԱԶԳ շաբաթաթերթի կայքէջ (azg.am), 01 հուլիսի, 2022։
  7. Հակոբ Ասատրյան, Բացեք Ձեր դռները, Արցախն է գալիս, «Օրեր» համաեվրոպական պարբերականի կայքէջ (orer.eu), 06 հուլիսի, 2022։
  8. Նվարդ Սողոմոնյան, Ստեփանակերտի թատրոնը վերադարձավ եվրոպական հյուրախաղերից, artsakhtert.com, 13 հուլիսի, 2022[11]։
  9. Լիլիթ Հարությունյան, Արցախի թատրոնը՝ եվրոպական բեմերում. «Արցախը կա և լինելու է հավերժ, որովհետև պատերազմում ամուսնուն կորցրած, Շուշիում տուն կորցրած արցախցի դերասանուհիներն ուժ են գտնում բեմ բարձրանալու», Այսօր.am, 15 հուլիսի, 2022[8]։
  10. Սոֆյա Սարգսյան, ՆԱ՝ ԱՌԻՆՔՆՈՂ ՈՒ ԺՊՏԱԴԵՄ ԱՅԴ ՀԱՅՈՒՀԻՆ, «Ստեփանակերտ» շաբաթաթերթ (Ստեփանակերտ), 03 հոկտեմբերի 2022 թ.[12]։
  1. Իսահակ Ալավերդյան, Անխոնջ թատերասերների օջախը (Ղարմետաքսկոմբինատի ժողովրդական թատրոն), Ստեփանակերտ, 1986 (էջ 5, 13)։
  2. Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 80 տարեկան է. 1932-2012, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» տպ-ն, 2012 (էջ 8)։
  3. Կարինե Ալավերդյան, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը 1932-2019 թթ., Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2019 (էջ 215)։
  4. Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք III (Հադրութի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2022 (էջ 96)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական անձնակազմ
  2. Ազգականների տեսարանը («Տիկին մինիստրուհի» ներկայացումից)
  3. «Վեղետ մատաղ, իմ Արցախ» ներկայացման տեսագրությունը
  4. Հյուրախաղերով Վանաձորում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը
  5. Հյուրախաղերով Լոռու մարզում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը
  6. Եթե Արցախի թատրոնը Եվրոպայում բեմ է ԲԱՐՁՐանում, արդեն ԲԱՆ-ա-կցում է. դուք նշաձողը մի՛ իջեցրեք
  7. Բացեք Ձեր դռները, Արցախն է գալիս. Ստեփանակերտի թատրոնի եվրոպական հյուրախաղերի շուրջ
  8. 8,0 8,1 Արցախի թատրոնը՝ եվրոպական բեմերում. «Արցախը կա և լինելու է հավերժ, որովհետև պատերազմում ամուսնուն կորցրած, Շուշիում տուն կորցրած արցախցի դերասանուհիներն ուժ են գտնում բեմ բարձրանալու»
  9. Վավերագրական-խաղարկային ֆիլմ, նվիրվում է ՀԱԵ Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին։
  10. Նվարդ Սողոմոնյան, Պոեզիայի անձանձիր աշխարհում, 25 օգոստոսի 2020 թ.
  11. ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ԹԱՏ­ՐՈ­ՆԸ ՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԱՎ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ԿԱՆ ՀՅՈՒ­ՐԱ­ԽԱ­ՂԵ­ՐԻՑ
  12. Սոֆյա Սարգսյան, ՆԱ՝ ԱՌԻՆՔՆՈՂ ՈՒ ԺՊՏԱԴԵՄ ԱՅԴ ՀԱՅՈՒՀԻՆ, 03 հոկտեմբերի 2022 թ.