Հրանտ Մովսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Մովսիսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 4172126 |
Հրանտ Ժիրայրի Մովսիսյան (մարտի 12, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2015)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի ինստիտուտի հեռուստառեժիսուրայի ֆակուլտետը։ 1973-1977 թթ. եղել է հեռուստաֆիլմերի ստուդիայի մուլտիպլիկատոր, 1977-1985 թթ՝ «22:30» հաղորդաշարի հիմնադիրներից և ռեժիսորը, 1977-1990 թթ.՝ Հայաստանի Ազգային հեռուստաընկերության ռեժիսոր, 1997-1998 թթ.` գլխավոր պրոդյուսեր։ 1985-1992 թթ. համագործակցել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հեռուստաընկերությունների հետ։ 1995-1997 թթ. եղել է «Արուս» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, 1998-2001 թթ՝ «Պարադիզ» գովազդային գործակալության պրոդյուսերը։ Հիմնադրել է «Պարադիզ TV» ընկերությունը։ 2001-2004 թթ. եղել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը։ Որպես ռեժիսոր և պրոդյուսեր հանդես է եկել մի շարք նախագծերում՝ երաժշտական, ամանորյա, համերգային հաղորդումներ, «Հեռուստամարաթոն 2004», «Էրեբունի-Երևան» նախագծերը, մի շարք գովազդային և երաժշտական հոլովակներ, «Երրորդ ուժ» դոկումենտալ սերիալը և այլն։ Կինեմատոգրաֆիստների միության և Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի անդամ է[4]։
Կինոնկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեր բակը 3» (ռեժիսոր)
- «Տաքսի, էլի լավա» (սցենարիստ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20160305073612/http://avproduction.am/?ln=am&page=person&id=1048
- ↑ https://president.am/hy/decrees/item/1945
- ↑ Հ. Ժ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Հրանտ Մովսիսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
|