Jump to content

Ռուբեն Գալչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռուբեն Գալիճյանից)
Ռուբեն Գալչյան
Ծնվել էնոյեմբերի 30, 1938(1938-11-30)[1] (87 տարեկան)
Թավրիզ, Իրան[2]
Բնակության վայր(եր)Լոնդոն և Երևան
Քաղաքացիություն Իրան և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքարտեզագիր և աշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Իրանի ազգային նավթային ընկերություն
Գործունեության ոլորտՔարտեզագրություն, պատմություն[3], historical cartography?[3] և historical atlas?[3]
ԱնդամակցությունInstitution of Electrical Engineers? և ՀՀ ԳԱԱ[4]
Ալմա մատերԱսթոն համալսարան
Գիտական աստիճանգիտության բակալավր և Պատվավոր դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][5] և հայերեն[3]
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Երեխա(ներ)Լևոն Գալչյան 1965-2004, Շահեն Գալչյան ծն. 1969

Ռուբեն Արամի Գալչյան[6] (Ռուբեն Գալիչյան, նոյեմբերի 30, 1938(1938-11-30)[1], Թավրիզ, Իրան[2]), բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան։ Գրել է բազմաթիվ գրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին[7], հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում և լայնորեն դասախոսել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում և այլուր։ Գրում է անգլերեն, որոնք թարգմանվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, պարսկերեն լեզուներով։

Հայկական պատմական քարտեզագրությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում։ 2009 թվականին ստացել է «Վազգեն Ա» մշակութային նվաճումների մեդալ[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում (Իրան), հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ փախել են Վանից, հաստատվել են` Իրանում, այնտեղ հասնելով Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի տարածքով[8]։

Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում, կրթաթոշակ ստանալով՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանում՝ որպես էլեկտրոտեխնիկայի ճարտարագետ, որն ավարտել է 1963 թվականին[8]։

Աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս դպրոցական տարիներին, սակայն գիտական ուսումնասիրությունները սկսել է 1970-ական թվականներից։ 1976 թվականին նա ուներ իր քարտեզների առաջին հավաքածուն, որը 2013 թվականին նվիրել է Երևանի Մատենադարանին։ 1981 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հնարավորություն է ունեցել տարբեր քարտեզագրական նյութեր ուսումնասիրելու։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռ. Գալիչյանի «The invention of History» գիրքը[9]

Ռուբեն Գալչյանը գրել է բազմաթիվ գիրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին[7]։ Քարտեզագրական գրքերի և հոդվածների ողջ հավաքածուն նա նվիրել է Երևանի Մատենադարանին[10]։

Հայաստանի պատմական քարտեզները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի պատմական քարտեզները. քարտեզագրական ժառանգությունը» (հրատ. «Tauris», Լոնդոն, 2004) Գալչյանի առաջին գիրքն է, որը պարունակում է աշխարհի և Հայաստանի 2600 տարվա տարբեր քարտեզագրերի քարտեզների հավաքածու։ Այն դարձել է իր տեսակի մեջ բեսթսելլեր, իսկ հաջորդ տարի Հայաստանում լույս է տեսել գրքի ընդլայնված տարբերակը («Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ», Printinfo Art Books, 2005) ռուսերեն և հայերեն լեզուներով։ 2014 թվականինին նա վերանայել և կրճատել է իր ամենահաջողված աշխատանքը՝ «Հայաստանի պատմական քարտեզները» (Bennett & Bloom, Լոնդոն, 2014)[11]։

2015 թվականին նրա այս առաջին քարտեզագրական գործի լրամշակված վերահրատարակումը լույս է տեսել երեք լեզուներով՝ հայերեն-ռուսերեն-անգլերեն, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո լույս տեսած շքեղ և մեծ հատորում, ինչպես նաև ավելի փոքր հատոր՝ «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական գրառումների միջոցով» (Bennett & Bloom, 2015), որը նախատեսված է որպես 51 քարտեզների վահանակների շրջիկ ցուցահանդես, որոնք պատկերում են Հայաստանը իր պատմության տարբեր ժամանակաշրջաններում[12]։

Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալչյանի առաջին գրքի՝ «Հայաստանի պատմական քարտեզները» երկու հրատարակություններին հաջորդել է Գալչյանի երրորդ գիրքը՝ «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում» (Երևան - հրատ․՝ Printinfo Art Books, Լոնդոն - հրատ․՝ Կոմիտաս ինստիտուտ, 2007)[13][14]։ Աշխատանքն արդյունք է Միջնադարյան Եվրոպայի և Անդրկովկասի իսլամական քարտեզների ուսումնասիրության[15]։ Գիրքը արևմտյան ընթերցողներին տրամադրում է այս տարածաշրջանի վերաբերյալ հիմնական պատմական և աշխարհագրական տեղեկություններ։ Գիրքը պարունակում է 82 միջնադարյան քարտեզ և 26 մանրամասն քարտեզ, որոնք կազմում են աշխարհի քարտեզագրական ժառանգության մեծ մասը, սկսած դրանց հեղինակների և դրանց աղբյուրների վերաբերյալ կենսագրական տեղեկատվությունից, լրացված քարտեզի ամբողջ բովանդակության քարտեզագրական-աշխարհագրական վերլուծությամբ, հատկապես ուշադրություն հրավիրելով, թե ինչպես են ներկայացված Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը այս քարտեզների վրա[8]։

Հորինված պատմություն․ Ադրբեջան և Հայաստան․ Կեղծիքներ և փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա չորրորդ՝ «Հորինված պատմություն. Ադրբեջան և Հայաստան․ Կեղծիքներ և փաստեր» (հրատ․՝ Կոմիտաս ինստիտուտ - Լոնդոն և հրատ․՝ Printinfo Art Books - Երևան, ապրիլ 2009 թվական) անգլերենով գրված գիրքը[9] փաստագրում է Հայաստանի և հայերի բնիկ տոհմաբանությունը և մշակույթը դարերի ընթացքում, որը «բոլորովին մանուկ»՝ 1918 թվականին ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը կեղծում է, վիճարկում և յուրացնում։ Գիրքը թարգմանվել է հայերեն և ռուսերեն և հրատարակվել է Հայաստանում 2010 թվականին[16]։ Անգլերեն երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 2010 թվականին[17]։

Պատմությունների բախում Հարավային Կովկասում. Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի քարտեզների վերանայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմությունների բախում Հարավային Կովկասում. Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի քարտեզների վերանայում» (Bennett & Bloom, 2012)[18][19] գիրքը բացահայտում է Ադրբեջանի պատմական և մշակութային խեղաթյուրումները՝ ներկայացնելով տարբեր փաստաթղթերի միջոցով բացահայտված ճշմարտությունը[7]։ Գիրքը հրատարակվել է նաև ռուսերեն (2013) և պարսկերեն (2015)[20]։

Հոդվածներ և դասախոսություններ աշխարհի տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ես հետազոտել եմ հնուց եկած աշխարհի բոլոր քարտեզները և կարող եմ հանգիստ ասել որ արևմտյան, իսլամական, հունական բոլոր քարտեզների և քարտեզագրության մեջ երկու երկիր կա այս տարածաշրջանում, որն ունի պատմություն` Պարսկաստանը և Հայաստանը»[21]:

- Ռուբեն Գալչյան

Գալչյանը նաև քարտեզագրության և դրան վերաբերվող նյութերի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են հանրահայտ քարտեզագիտական ամսագրերում, ինչպիսիններից են՝ «Imago Mundi» և «The IMCoS Journal»[22]։ Նա դասախոսություններով է հանդես եկել շատ երկրներում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իրանում[13], այդ թվում՝ Օքսֆորդի, Քեմբրիջի, Երևանի և այլ համալսարաններում և Բոստոն, Պրովիդենս, Սան Ֆրանցիսկո, Փարիզ, Թեհրան, Լոս Անջելես, Կահիրե և այլ քաղաքների համալսարաններում։ Նրա աշխատությունները փաստաթղթերով առկա են համացանցում[7]։

Ռուբե Գալչյանն ամուսնացած է։ Նրա կինը՝ Մարիետը որակավորված հոգեբան է, որն ունի երկար տարիների աշխատանքային փորձ՝ Լոնդոնի ամուսնությունների առաջնորդման կենտրոնում։ 1994 թվականից նա վերապատրաստել է բազմաթիվ հոգեբանների Հայաստանում, որտեղ ներկայումս ակտիվորեն զբաղվում է մասնագետների թերապիայի, խորհրդատվության և վերապատրաստման հարցերով։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Գալչյանը եղել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հյուպատոսը։

Ռուբեն Գալչյանը կնոջ՝ Մարիետի հետ միասին մասնակցում է Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի։

Ռուբեն Գալչյանը բրիտանական «Օգնություն Հայաստանին» (Aid Armenia) բարեգործական կազմակերպության նախագահն է, որը կառուցել և սարքավորել է Վանաձորի մանկական հիվանդանոցը։ Ռուբեն և Մարիետ Գալչյանները «Հայաստանի բարեկամներ» հոգաբարձուներ են, որոնք ներգրավված են անապահով ընտանիքների կրթության, առողջության և աղքատության վերացման ծրագրերի մեջ։ Նրանք նաև հիմնադրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Լևոն Գալչյան արվեստի ստուդիան»՝ ի հիշատակ իրենց նկարիչ և դիզայներ որդու՝ Լևոնի (1965-2004), որտեղ գյուղի դպրոցականները կարող են սովորել տարբեր արհեստներ և արվեստներ[8]։

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Գալչյանն իր քարտեզագրական աշխատությունները փաստաթղթերով գտնվում են Երևանի Մատենադարանում և առկա են համացանցում[24]։

  • Historic Maps of Armenia. The Cartographic Heritage, IB Tauris, London & New York, 2004. 31x29cm, 232 pp, 127+35 colour illustrations.
  • Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Армения в мировой картографии. հրատ․՝ Փրինթինֆո, Երևան, 2005. 31 x 29 սմ, 272 էջ, 128+39 գունավոր քարտեզ[13][25]։
  • Countries South of the Caucasus in Medieval Maps + Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում – առանձին գրքույկ. հրատ․՝ Gomidas Institute, London & Printinfo, Yerevan, 2007. 21 x 30 cm, 208 pp., 82 + 25 colour maps.[13][14][26]
  • The Invention of History. Azerbaijan, Armenia and the Showcasing of Imagination + DVD. հրատ․՝ Gomidas Institute, London & Printinfo, Yerevan, 2009 & 2010. 16.5 x 24 cm, x+112 pp, 70 colour plates.
  • Հորինված պատմություն, Ադրբեջան և Հայաստան, կեղծիքներ և փաստեր․ Мифологизация исртории. (հայերեն, անգլերեն, ռուսերեն), հրատ․՝ Gomidas Institute, Լոնդոն & հրատ․՝ Փրինթինֆո, Երևան, 2010. 16 x 24 սմ, 8+212 էջ, 128+39 պատկեր.
  • Ja’le Tarikh. Persian translation of the “Invention of History”. Alik, Tehran, 2013. պարսկերեն
  • Historic Maps of Armenia: The Cartographic Heritage.  Abridged and revised version, Bennett & Bloom, London, 2014. 21 x 24 cm, 106 pp, 69 colour illustrations.
  • Clash of Histories in the South Caucasus. Redrawing the maps of Azerbaijan, Armenia and Iran. Bennett & Bloom, London, 2012. 16.5 x 24 cm, 55 colour illustrations.
  • Азербайджанские историко-географические фальсификации. Ключ, Москва, 2013. 16 x 23 cm, 210 pp, 55 colour illustrations.
  • Barkhorde Tarikh’ha dar Jonube Qavqaz, Persian translation of “Clash of Histories in the South Caucasus”. Entesharate Sales, Tehran, May 2015. 16.5 x 24 cm, 300 pp. 57 colour maps.
  • Armenia. A Very Brief History. Author C. Walker. Revised, edited and updated R. Galichian, 2014. 15 x 21 cm, 56 pp, 36 colour illustrations. Published in 6 languages.
  • Armenia in World Cartography, Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Армения в Мировой Каротографии. Հատուկ եռալեզու սահմանափակ հրատարակություն, նվիրված Ցեղասպանության 100-ամյակին։ Տիգրան Մեծ, Երևան, 2015. 31 x 35 cm, 272 pp, 128+39 illustrations.
  • A Glance into the History of Armenia through Cartographic Records. Bennett & Bloom, London, 2015. 21 x 24 cm, 80 pp, 61 colour illustrations.
  • Ադրբեջանական պատմա-աշխարհագրական զեղծարարությունները. (պատմա-մշակութային և քարտեզագիտական ուսումնասիրություն)։ Զանգակ հրատարակչություն, Երևան, հոկտեմբեր 2017 թ.: 16 x 24 սմ, 274 էջ, 57 գունավոր քարտեզ։
  • History of Armenian Cartography up to the Year 1918. Bennett & Bloom, London and Zangak Publishers, Yerevan, March 2017.  21 x 24 cm, 168 pp, 143 colour illustrations.
  • Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.: Զանգակ հրատարակչություն, Երևան, սեպտեմբեր 2017 թ.:  21 x 24 սմ, 168 էջ, 143 պատկեր։
  • Galichian, Rouben (2019). Armenia, Azerbaijan and Turkey : addressing paradoxes of culture, geography and history. London. ISBN 978-1-908755-35-3. OCLC 1126558928.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Galichian, Rouben (2019). Հայոց պատմությունը քարտեզների միջոցով. Ակնարկ. Erevan. ISBN 978-9939-68-745-2. OCLC 1137469325.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) 96 էջ. Զանգակ հրատ․
  • Ermenistan’in Tarihi Haritalari  (Turkish). 21x24 cm, 104pages, 72 maps. Published in Istanbul November, 2019. Pirgic Yayinlari
  • Galichian, Rouben (2020). Հայաստանի, Ադրբեջան և Թուրքիա. Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում. Erevan: Zangak publishing house. ISBN 978-9939-68-766-7. OCLC 1193218583. Զանգակ հրատ., 120 էջ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա — 1943.
  2. 2,0 2,1 2,2 Biography – Rouben Galichian (Galchian)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. National Academy of Sciences of the Republic of Armenia
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 6,2 «Գալչյան Ռուբեն Արամի». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Ռուբեն Գալիչյանի առավել հայտնի գրքերը».
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Biography – Rouben Galichian (Galchian)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  9. 9,0 9,1 Galichian, Rouben. «The Invention of History. Azerbaijan, Armenia and the Showcasing of Imagination. (London: Gomidas Institute, 2010, second. ed.)» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. armen. «A MEDIEVAL ARMENIAN T-O MAP». Rouben Galichian (Galchian) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  11. Galichian, Rouben. «Historic Maps of Armenia. The Cartographic Heritage. Revised and Abridged. (London: Bennett & Bloom, 2014)» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. Galichian, Rouben. «HISTORY OF ARMENIAN CARTOGRAPHY Up to the Year 1918» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Рубен Галичян». www.zatik.com. Associazione di Amicizia Italo-Armena "ZATIK". Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  14. 14,0 14,1 Galichian, Rouben. «COUNTRIES SOUTH OF THE CAUCASUS IN MEDIEVAL MAPS». Countries South of the Caucasus in Medieval Maps (կարդալ առցանց) (անգլերեն). ISBN 1-903656-69-9.
  15. «Books by Rouben Galichian | Kaveh Farrokh». kavehfarrokh.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  16. Գալիչյան, Ռուբեն (2010). «Հորինված պատմություն․ Ադրբեջան և Հայաստան․ Կեղծիքներ և փաստեր». Rouben Galichian (Galchian) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  17. Galichian, Rouben (2010) [2010]. «The Invention of History. Armenia, Azerbaijan and the Showcasing of Imagination, Second edition». Rouben Galichian (Galchian) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  18. Galichian, Rouben (2012). «CLASH OF HISTORIES IN THE SOUTH CAUCASUS. Redrawing the Map of Azerbaijan, Armenia and Iran» (անգլերեն). ISBN 9781908755018. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. Galichian, Rouben (2012). Clash of histories in the South Caucasus : redrawing the map of Azerbaijan, Armenia and Iran. London, England. ISBN 978-1-908755-01-8. OCLC 828182296.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  20. Farrokh, Kaveh. «Farrokh, K. (2013). The Clash of Histories in the South Caucasus. Iran Nameh, 28:4 (Winter), pp. 160-167. -فرخ, کاوه (1392). برخورد تاریخها در قفقاز جنوبی، بازنگاری نقشه‌های آذربایجان، ارمنستان و ایران. سال بیست و هشتم، شماره ۴، زمستان ۱۳۹۲ -» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  21. LLC, Helix Consulting. «Ռուբեն Գալչյան. «Հորինված պատմություն Ադրբեջան և Հայաստան. Կեղծիքներ ու փաստեր» - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024-07-12-ին.
  22. «Journals». IMCOS (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  23. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  24. «Rouben Galichian - AbeBooks». www.abebooks.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  25. «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ - համառոտագրություն» (PDF).
  26. Galichian, Rouben. «Countries South of the Caucasus in Medieval Maps» (PDF).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Գալչյան» հոդվածին։