Ռոստելեկոմ
Ռոստելեկոմ Հայաստան ― ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից մեկն է, 2012 թ․ դեկտեմբերի 18-ից մատուցում է Լայնաշերտ Ինտերնետ, Սմարթ IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդների համար[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչեւ 1990 թվականը ԽՍՀՄ Կապի նախարարությունում էր գործում հեռահաղորդակցության պատասխանատվությունը։ 1990 թ. հունիսի 26-ին ԽՍՀՄ կապի նախարարությունը ստեղծեց «Սովելկոմ» պետական բաժնետիրական ընկերությունը, որին տրվեց ԽՍՀՄ հեռահաղորդակցության ցանցի շահագործման իրավունք։ 1992 թ. դեկտեմբերի 30-ին ՌԴ Պետական գույքի կոմիտեի հրամանով կազմակերպվեց «Ռոստելեկոմ» պետական ձեռնարկությունը, որը բաղկացած էր 20 միջքաղաքային եւ միջազգային ցանցերից։
Ռոստելեկոմը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2012 թ.-ի դեկտեմբերի 18֊ից։ Ռոստելեկոմը Հայաստանում սկսել է գործարկել «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում։ Այժմ օպտիկամանրաթելային մալուխով ինտերնետը հասանելի է Երևանում, Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում, Մեծամորում, Արմավիրում, Մասիսում, Արտաշատում, Սևանում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Մարտունիում, Ալավերդիում և Քաջարանում։
Ցանցը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոստելեկոմը ունի ամենամեծ խոշոր մայրուղային ցանցը (մոտավորապես 500 հազար կմ)։ Ընկերությունը ծառայություններ է տրամադրում ֆիզիկական, կորպորատիվ և նաև պետական բաժանորդներին։
- ավելի քան 3000 կմ երկարությամբ ինտերնետային մալուխներ,
- 92%֊ով հասանելիություն ՀՀ քաղաքներում,
- 40 ԳԲ/վ արագությամբ ցանց Երևան քաղաքում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Consolidated financial statements of 2020 — Rostelecom, 2021. — P. 129.
- ↑ https://www.company.rt.ru/upload/protected/iblock/bf2/%D0%9E%D1%82%D1%87%D0%B5%D1%82%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D1%8C%20%D0%9C%D0%A1%D0%A4%D0%9E%2012%D0%BC2018_%D0%A0%D0%A3%D0%A1_F.pdf
- ↑ «Ռոստելեկոմ»։ 04․07․2018
- ↑ «Ռոստելեկոմի ցանց»։ 04․07․18