Ռեմբո: Վերջին արյունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռեմբո: Վերջին արյունը
Rambo V: Last Blood
John Rambo.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ թրիլեր և մարտաֆիլմ
Թվականսեպտեմբերի 20, 2019 և սեպտեմբերի 19, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAdrian Grunberg?
ՊրոդյուսերKevin King? և Les Weldon?
Սցենարի հեղինակՍիլվեստր Ստալոնե և Matt Cirulnick?
ԴերակատարներՍիլվեստր Ստալոնե, Պաս Վեգա, Sergio Peris-Mencheta?, Ադրիանա Բարասա, Yvette Monreal?, Joaquín Cosío Osuna? և Օսկար Խաենադա
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Արիզոնա
ԿինոընկերությունLions Gate Entertainment, Millennium Films, Campbell-Grobman Films? և Q63526118?
Տևողություն89 րոպե
ՆախորդRambo?
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

«Ռեմբո. Վերջին արյուն» (անգլ.՝ Rambo: Last Blood), ամերիկյան սուր սյուժետային մարտաֆիլմ, որը «Ռեմբո IV» ֆիլմի շարունակությունն է և «Ռեմբո» ֆիլմաշարի հինգերորդ մասը: Բացի Սիլվեստր Ստալոնեից, որը հերթական անգամ կատարել է Ջոն Ռեմբոյի գլխավոր դերը, ֆիլմում նկարահանվել են նաև Պաս Վեգան, Օսկար Խաենադան, Սերխիո Պերիս-Մենչետան, Ադրիանա Բարրասան, Խոակին Կոսիոն, Իվետ Մոնրեալը, Լուիս Մենդիլորը և ուրիշներ: 2008 թվականից գտնվելով մշակման փուլում և ունենալով սյուժեների մի քանի տարբերակներ՝ «Ռեմբո» ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմն արդյունքում ստեղծվել է այնպիսի ոճով և ավանդույթներով, ինչպիսինք են Հյու Ջեքմանի «Լոգան» և Քլինթ Իսթվուդի «Չներվածը» կինոնկարները[2][3][4][5]: Ստալոնեն, որը եղել է բոլոր նախորդ կինոնկարների սցենարների համահեղինակ, ինքնուրույն է գրել հինգերորդ ֆիլմի վերջնական սյուժեն: Արտադրական գործընթացը ղեկավարվել է պրոդյուսերներ Ավի Լերների, Քեվին Քինգ Թեմփլթոնի, Լես Ուելդոնի, Յարիվ Լերների, ինչպես նաև Lionsgate, Millennium Films, Balboa Productions և Templeton Media ընկերությունների կողմից[6][7][8]:

Հիմնական նկարահանման աշխատանքները անցկացվել են Nu Boyana Film Studios ստուդիայում և Տեներիֆեում (Կանարյան կղզիներ)[9][10] 2018 թվականի հոկտեմբերի 2-4-ը[11][12], իսկ 2019 թվականի մայիսի 26-ին Nu Boyana Film Studios-ում սկսել են նկարահանել լրացուցիչ էքշն դրվագներ Ստալոնեի մասնակցությամբ: Ֆիլմի ցուցադրումն էկրաններին կկայանա չորրորդ կինոնկարի պրեմիերայից 11 տարի անց[13][8]: ԱՄՆ-ում պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 20-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիզոնա տեղփոխվելուց տարիներ անց պատերազմի վետերան Ջոն Ռեմբոն ձգտում է վարել հանգիստ և մտածված կյանք իր հոր ռանչոյում և զբաղվել ձիերի բուծմամբ, սակայն ծանր անցյալից լիովին ազատվել չի հաջողվում, քանի որ նա տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ: Չնայած նրա մեկուսի ապրելակերպին՝ երկար տարիներ շարունակ Ռեմբոն կապ է պահում իր մտերիմ ընկերուհու՝ Մարիայի հետ, որն իր ամբողջ կյանքն աշխատելով ռանչոյում, օգնում է Ռեմբոյին տան գործերում: Ռեմբոն նույնիսկ մտերմանում է Մարիայի աղջկա՝ Գաբրիելի հետ, որը մեծացել է իր աչքի առաջ:

Անսպասելիորեն Մարիան հայտնում է Ռեմբոյին նրա մասին, որ Գաբրիելը անհայտ կորել է այն բանից հետո, երբ մեկնել է Մեքսիկա՝ փնտրելու հորը: Հուսահատված Մարիան օգնություն է խնդրում Ռեմբոյից, և նա որոշում է հատել ամերիկա-մեքսիկական սահմանը, որպեսզի գտնի աղջկան: Ժամանելով երկիր՝ նա միանում է Կարմեն անունով լրագրողուհուն: Վերջինիս քույրը նույնպես անհայտ կորել է: Ռեմբոն բախվում է դաժան հանցագործ սինդիկատի հետ, որն զբաղվում էր ստրկավաճառությամբ: Օգտագործելով իր ամբողջ փորձն ու ունակությունները՝ Ռեմբոն մտադիր է ամեն գնով կանգնեցնել այդ կազմակերպության առաջնորդներին և վերջ դնել նրա անմարդկային գործունեությանը[14]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափար և նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեմբո» ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմի արտադրությունն սկսվել է 2008 թվականին: Այդ ժամանակի ընթացքում Սիլվեստր Ստալոնեն նույնիսկ ցանկացել էր որպես հիմք վերցնել Ջեյմս Բայրոնի «Որսորդ» գիտաֆանտաստիկ վեպը, որը կպատմեր Ջոն Ռեմբոյի և կիսամարդկային արարածի բախման մասին[15][16][17][18][19]: Սակայն ֆիլմաշարի՝ այլ սյուժե ունեցող շարունակության մասին հայտարարվել է միայն 10 տարի անց՝ 2018 թվականի մայիսին: Հայտնի էր նաև, որ Ստալոնեն նաախագծել է վերադառնալ ոչ միայն որպես սցենարիստ, այլև որպես գլխավոր դերասան[20]: Արդյունքում որոշվել է, որ ռեժիսորի պաշտոնը կստանա մեկ ուրիշը, իսկ Ստալոնեն պետք է կենտրոնանա իր դերի վրա[21][22]: Օգոստոսին ռեժիսոր է նշանակվել Ադրիան Գրյունբերգը, որն արդեն բավականին մեծ ռեժիսորական փորձ ուներ: Նա համագործակցել է Մել Գիբսոնի հետ, եղել է ռեժիսորների օգնական այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Բենիսիո դել Տորոյի մասնակցությամբ «Թրաֆիք», Առնոլդ Շվարցնեգերի մասնակցությամբ «Վնասի հատուցում», Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ «Ցասում» ֆիլմերը[23][24][25]:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ դերասանական կազմի ընտրությունն արդեն սկսվել է[26][27][28]: Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների ներկայացված Ադրիանա Բարրասան խաղալու է Մարիա անունով հերոսուհու դերը[29][30]: Հոկտեմբերին հայտնեցին, որ գլխավոր կանացի դերը կատարելու է Պաս Վեգան[31][32]: Նույն ամսին դերասանական անձնակազմը համալրել են Օսկար Խաենադան, Խոակին Կոսիոն, Շեյլա Շախը, Դիանա Բերմուդեսը[33][34][35]: 2019 թվականի փետրվարին դերասաններին է միացել Լուիս Մենդիլորը, որին վստահվել է շերիֆի դերը[36][37][38]:


Նկարահանման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին և կանցկացվեն Բուլղարիայում, Կանարյան կղզիներում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում:

2019 թվականի մայիսի 26-ին Ստալոնեն վերադարձել է Բուլղարիա՝ Nu Boyana Film Studios ստուդիայում լրացուցիչ էքշն դրվագներ նկարելու նպատակով[39][40]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նախորդ ֆիլմերում, այնպես էլ այստեղ որպես կոմպոզիտոր հանդես է եկել Բրայան Թայլերը, որը նախկինում աշխատել էր Ստալոնեի հետ «Անզսպելիները» ֆիլմաշարի վրա: Դրա մասին Թայլերը հայտնել է իր Twitter-յան էջում 2019 թվականի հուլիսի 19-ին:

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովազդային ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին ներդրողներ գրավելու նպատակով ներկայացվել է առաջին նախագովազդը[41][42]: 2019 թվականի մայիսի 24-ին Սիլվեստր Ստալոնեն այցելել է Կաննի 72-րդ կինոփառատոն, որտեղ տեղի է ունեցել ֆիլմի թրեյլերի փակ ցուցադրումը: Հունիսի 7-ին Megogo Distribution ընկերության YouTube-յան ալիքում հրապարակվել է վերջնական թիզեր թրեյլերը:

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի վերջին Lionsgate ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ում «Ռեմբո: Վերջին արյուն» ֆիլմը կթողարկվի նույն թվականի սեպտեմբերի 20-ին[43]: Հուլիսի վերջին ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիան ֆիլմին տվել է «դաժան» վարձութային վարկանիշ[44]:

Հնարավոր շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսին Կաննի կինոփառատոնում Սիլվեստր Ստալոնեն նշել է, որ չի բացառում իր վերադարձը Ռեմբոյի դերին հինգերորդ ֆիլմի՝ հաջողություն ունենալու դեպքում. «Եթե հինգերորդ ֆիլմը հաջողվի, ես կշարունակեմ, քանի որ ես շատ եմ սիրում Ռեմբոյի կերպարը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/title/tt1206885/releaseinfo?ref_=tt_ov_inf
  2. Stone Sam (2019-05-30)։ «Rambo: Last Blood's Trailer Is Basically Logan, Minus the Claws»։ Comic Book Resources։ Վերցված է 2019-06-02 
  3. Newby Richard (2019-06-30)։ «How 'Last Blood' Trailer Shows the Humanity in Rambo»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-06-04 
  4. Wasiti Hussein (2019-05-31)։ «Rambo Returns in RAMBO: LAST BLOOD Trailer»։ Comics Beat։ Վերցված է 2019-06-02 
  5. Jack Shepherd, James Mottram (2019-07-22)։ «Exclusive: Rambo: Last Blood director discusses bringing back Sylvester Stallone's action hero: "This movie closes the circle"»։ GamesRadar։ Վերցված է 2019-07-24 
  6. Squires John (2018-10-10)։ «Sylvester Stallone Shares More Images from ‘Rambo: Last Blood,’ Showing Off Rambo’s Man Cave»։ Bloody Disgusting։ Վերցված է 2018-10-11 
  7. Stone Sam (2018-12-12)։ «Rambo V: Stallone's Aim Is True in New Image»։ Comic Book Resources։ Վերցված է 2019-01-06 
  8. 8,0 8,1 Wiseman Andreas (2018-10-30)։ «Are Buyers Still Hungry For Sylvester Stallone’s Rambo? You Bet They Are…»։ Deadline.com։ Վերցված է 2018-12-26 
  9. Evry Max (2018-05-07)։ «Rambo V Shooting Scheduled to Start in September»։ ComingSoon.net։ Վերցված է 2018-09-06 
  10. Marc Christopher (2018-08-29)։ «UPDATE: Stallone Returning To Nu Boyana Film Studios In Bulgaria For ‘Rambo 5’»։ Geeks WorldWide։ Վերցված է 2018-09-07 
  11. Trumbore Dave (2018-10-02)։ «Sylvester Stallone Is a Cowboy for Some Reason as ‘Rambo 5’ Starts Filming»։ Collider.com։ Վերցված է 2018-10-03 
  12. Cotter Padraig (2018-12-04)։ «Rambo 5: Sylvester Stallone Wraps Filming»։ Screen Rant։ Վերցված է 2019-01-03 
  13. McClintock Pamela (2019-02-28)։ «'Rambo: Last Blood' Sets September 2019 Release Date»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-02-28 
  14. Burwick Kevin (2018-11-21)։ «New Rambo 5 Story Details Promise an Epic Return for John Rambo»։ MovieWeb։ Վերցված է 2019-01-04 
  15. Winfrey Michael (2008-02-02)։ «INTERVIEW-Stallone challenges Myanmar junta, eyes 'Rambo 5'»։ Reuters։ Վերցված է 2018-09-06 
  16. «Stallone 'half-way through' writing Rambo 5»։ Moviehole.net։ 2008-03-10։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-13-ին։ Վերցված է 2018-09-06 
  17. Heath Paul (2008-11-03)։ «Stallone confirms Rambo 5!»։ The Hollywood News։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-04-ին։ Վերցված է 2018-09-06 
  18. Keyes Rob (2009-09-05)։ «The Story of Rambo 5: The Savage Hunt?»։ ScreenRant.com։ Վերցված է 2018-09-06 
  19. Данилов Денис (2009-09-05)։ «Рэмбо меняет жанр»։ Filmz.ru։ Վերցված է 2018-09-06 
  20. Wiseman Andreas (2018-05-05)։ «Sylvester Stallone In Line To Take On Mexican Cartel In ‘Rambo 5’»։ Deadline.com։ Վերցված է 2018-09-06 
  21. «Объявлена дата начала съёмок «Рэмбо 5» с Сильвестром Сталлоне»։ Film.ru։ 2018-07-10։ Վերցված է 2018-09-06 
  22. Gilyadov Alex (2018-05-08)։ «Rambo 5 Confirmed by Stallone, Coming Fall 2019»։ IGN։ Վերցված է 2018-09-06 
  23. Goda Kazuo (2018)։ Encyclopedia of Database Systems։ New York, NY: Springer New York։ էջեր 1119–1119։ ISBN 9781461482666 
  24. Last First Middle, Last First Middle, Last First Middle, Last First Middle (2014-08-01)։ «Test Title - 3.24.2018 - URL 2» 
  25. Pasillas Enrique F. (2018-04-04)։ «Multiculturalismo y derechos fundamentales en el noroeste de México: El caso de la tribu yaqui»։ ESTUDIOS FRONTERIZOS 19։ ISSN 2395-9134։ doi:10.21670/ref.1808008 
  26. Marc Christopher (2018-08-14)։ «EXCLUSIVE: ‘Rambo 5’ Character/Plot Details and Audition Tapes As Casting Begins»։ Geeks WorldWide։ Վերցված է 2018-09-11 
  27. Burwick Kevin (2018-08-15)։ «First Rambo 5 Character and Story Details Revealed»։ MovieWeb։ Վերցված է 2018-09-06 
  28. Marc Christopher (2018-08-21)։ «EXCLUSIVE: Details About Rambo’s Journalist Partner Carmen Delgado In ‘Rambo 5: Last Blood’»։ Geeks WorldWide։ Վերցված է 2018-09-11 
  29. Cardona Ian (2018-08-18)։ «Sylvester Stallone Teases Intense Rambo 5 Workout Regimen in BTS Photo»։ Comic Book Resources։ Վերցված է 2018-09-06 
  30. «Se prepara Adriana Barraza para Rambo V»։ El Diario de Chihuahua։ 2018-09-28։ Վերցված է 2018-09-28 
  31. Galuppo Mia (2018-10-08)։ «'Rambo 5': Paz Vega to Star Opposite Sylvester Stallone»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2018-10-08 
  32. Dela Paz Maggie (2018-10-10)։ «Sylvester Stallone’s Rambo 5 Adds Yvette Monreal to Cast»։ ComingSoon.net։ Վերցված է 2018-10-10 
  33. N'Duka Amanda (2018-10-23)։ «Sylvester Stallone’s ‘Rambo: Last Blood’ Adds Oscar Jaenada»։ Deadline.com։ Վերցված է 2018-10-28 
  34. Mueller Matthew (2018-10-26)։ «Sylvester Stallone Reveals 'Rambo V' Heartstopper Knife»։ ComicBook.com։ Վերցված է 2018-10-28 
  35. Hipes Patrick (2018-10-10)։ «‘Rambo 5’ Finds Its Bad Guy In ‘Snowfall’s Sergio Peris-Mencheta»։ Deadline.com։ Վերցված է 2018-10-11 
  36. «Себастьян Джиордано: «Стефан ответь пожалуйста. Ты будешь играть рооль молодого Рэмбо?». Стефан Чаповский: «Себастьян, если утвердят флэшбэк эпизод, то есть такая вероятность»»։ Стефан Чаповский — официальная страница ВКонтакте։ 2018-10-20։ Վերցված է 2018-10-28 
  37. «Что делает Стефан Чаповский на съёмочной площадке РЭМБО?»։ Generation Iron Russia։ 2018-10-21։ Վերցված է 2018-10-28 
  38. «Our very own Louis Mandylor booked the role of the Sheriff in Rambo 5: Last Blood…»։ Ignite Elite Artists։ Facebook։ 2019-02-18։ Վերցված է 2019-02-26 
  39. «Сталоун размаха за последно юмруци в Кан преди "българския" Рамбо V: Последна кръв (ВИДЕО, СНИМКИ)»։ Kanal3.bg։ 2019-05-25։ Վերցված է 2019-05-26 
  40. «Pилвĸcтъp Pтoлeyн идвo в Бългopия, зo дo пpĸзocнĸмĸ “Πoмбe V”»։ 24chasa.bg։ 2019-05-25։ Վերցված է 2019-05-26 
  41. Burwick Kevin (2018-05-07)։ «First Rambo 5 Poster Has Stallone Back in Action»։ MovieWeb։ Վերցված է 2018-09-11 
  42. D'Alessandro Anthony (2019-05-24)։ «Sylvester Stallone Unveils ‘Rambo V’ Trailer During Emotional Cannes Tribute»։ Deadline.com։ Վերցված է 2019-05-25 
  43. «Привет от Сильвестра Сталлоне! Экшен "Рэмбо: Последняя кровь" в кинотеатрах с 19 сентября!»։ Megogo Distribution — официальная страница в Facebook։ 2019-03-11։ Վերցված է 2019-07-31 
  44. Seigh Steve (2019-07-30)։ «Stallone's Rambo: Last Blood to receive a glorious hard R rating»։ JoBlo.com։ Վերցված է 2019-07-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]