Ցասում (ֆիլմ, 2004)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցասում (այլ կիրառումներ)
Ցասում անգլ.՝ Man on Fire | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | քրեական ֆիլմ[1][2], դրամա[1][2], մարտաֆիլմ, վեպի էկրանավորում և աչալուրջների մասին ֆիլմ |
Թեմա | վրեժ |
Հիմք | Man on Fire? |
Թվական | ապրիլի 21, 2004 և սեպտեմբերի 30, 2004[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոնի Սքոթ[4][1][5] |
Պրոդյուսեր | Արնոն Միլչեն և Թոնի Սքոթ |
Սցենարի հեղինակ | Բրայան Հելգելանդ |
Դերակատարներ | Դենզել Վաշինգտոն[4][2][5][…], Դակոտա Ֆանինգ[4][2][5][…], Քրիստոֆեր Ուոքեն[4][2][5][…], Ջանկառլո Ջանինի[5][6], Ռադա Միթչել[6], Մարկ Էնթոնի[6], Ռեյչել Տիկոտին[6] և Միքի Ռուրկ[6] |
Օպերատոր | Փոլ Քեմերոն |
Երաժշտություն | Գարի Գրեգսոն-Ուիլյամս |
Մոնտաժ | Քրիստիան Վագներ |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Նկարահանման վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Կոմո |
Կինոընկերություն | Regency Enterprises և Scott Free Productions |
Տևողություն | 141 րոպե |
Բյուջե | 70 000 000 $ |
Շահույթ | 130 834 852 $ |
«Ցասում» (անգլ.՝ Man on Fire), 2004 թվականի ֆիլմ, ռեժիսոր՝ Թոնի Սքոթ, քրեական դրամայի ժանրի ֆիլմ, թրիլլեր՝ Ա. Ջ. Քվինելլի համանուն վեպի հիման վրա։ Սա գրքի երկրորդ էկրանավորումն է, առաջինը նկարահանվել է 1987 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մեքսիկայում, 2003 թվականին։ Խոշոր գործարար Սամուել Ռամոսը անհանգստացած է իր 9-ամյա դստեր՝ Պիտայի համար, ում պաշտպանելու նպատակով նա, որպես թիկնապահ, վարձում է ԿՀՎ-ի հատուկ ծառայության նախկին մարտիկ Ջոն Քրիզին։ Ջոնը սկսում է աշխատել, թեպետ գտնվում էր ծանր էմոցիոնալ ճգնաժամի մեջ և մտածում էր ինքնասպանության մասին։ Աղջկա հետ ծանոթությունը, որը վերածվում է ջերմ ընկերության, նրա մեջ կրկին հետաքրքրություն է արթնացնում կյանքի հանդեպ։
Երաժշտության դասից հետո Պիտային առևանգելու նպատակով կազմակերպված ավազակային հարձակում է տեղի ունենում։ Ջոնը պայքարում է հանցագործների դեմ, վիրավորում է նրանցից չորսին, ինքն էլ է վիրավորվում, սակայն հանցագործները կարողանում են աղջկան տանել իրենց հետ։ Ծնողներին դիմում են՝ 10 մլն $-ի փրկագին պահանջելով։ Սակայն փրկագինը հանձնելիս ինչ-որ բան այնպես չի լինում, փոխհրաձգություն է տեղի ունենում և գործարքը խափանվում է։ Առևանգիչը Պիտայի ծնողներին հայտնում է, որ աղջկան սպանել են։ Իր ընկերոջ՝ Փոլ Ռեյբորնի օգնությամբ նախկին թիկնապահը, դեռևս լիարժեք չապաքինված, փախչում է հոսպիտալից։ Ջոնը Պիտայի մորը՝ Լիզա Ռամոսին, երդվում է, որ վրեժխնդիր կլինի և կսպանի բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել առևանգմանը։
Ջոնը սկզբում «դուրս է գալիս» առևանգումն իրականացնողների վրա։ Խոշտանգումների արդյունքում իրականացնողը խոստովանում է, թե ով է եղել կազմակերպիչը։ Շղթայաբար առաջ գնալով՝ Ջոնը բացահայտում է, որ առևանգումը կազմակերպել է ոչ այլ ոք, քան աղջկա հայրը։ 10 մլն $-ի փրկագինը չի հասել նրան, բայց Սամուելը մտադիր է գլուխ բերել այդ շահադիտական խարդախ գործը, ինչի արդյունքում նրան պետք է բաժին հասներ գումարի կեսը։ Գումարի փոխանցման ժամանակ սպանվել էր առևանգիչներից մեկի ազգականը և պլանները խափանվել էին։ Ջոնը խորհուրդ է տալիս Սամուելին ինքնասպան լինել. վերջինս այդպես էլ անում է։
Վրեժխնդրության իր պլանը հասցնելով ավարտին՝ Ջոնը «դուրս է գալիս» եղբայրներ Դանիել և Աուէրելիո Սանչեսների՝ առևանգման օպերացիայի անուղղակի կազմակերպիչներից երկուսի վրա։ Ջոնը սկզբում բացահայտում է Աուէրելիոյին, ապա՝ այստեղից նաև Դանիելին, ով հայտնում է, որ աղջիկն իրականում ողջ է։ Նա պատրաստ է աղջկան փոխանակել Ջոնի և նրա եղբոր հետ։ Ծանր վիրավոր Ջոնը վերջին ուժերը լարելու գնով իրականացնում է այդ փոխանակումը, և Պիտային վերադարձնում է մորը։ Այնուհետև հանձնվում է հանցագործներին և մահանում է, քանի դեռ իրեն մեքենայով տեղափոխում էին։
Եզրափակիչ տեսարանը Դանիել Սանչեսի՝ ձերբակալության արդյունքում սպանությունն է՝ Մեխիկոյի ուժային կառույցի ներկայացուցչի՝ Միգել Մանզանոյի կողմից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Դենզել Վաշինգտոն | Ջոն Քրիզի |
Դակոտա Ֆենինգ | Լուպիտա (Փիթ)Մարտին Ռամոս |
Մարկ Էնթոնի | Սամուել Ռամոս |
Ռադա Միտչելլ | Լիզա Մարտին Ռամոս |
Քրիստոֆեր Ուոքեն | Փոլ Ռեյբյորն |
Ջանկարլո Ջաննինի | Միգել Մանզանո |
Ռեյչել Տիկոտին | Մարիաննա Գաիսիա Գերրերո |
Հեսուս Օչոա | Վիկտոր Ֆուենտես |
Միքքի Ռուրկ | Ջորդան Կալֆուս |
Անխելինա Պելաես | Քույր Աննա |
Ջերո Կամիլո | Աուէրելիո Ռոսաս Սանչես |
Մարիո Սարագոսա | Խորխե Մարտինես |
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը արժանացել է կինոքննադատների տարբեր արձագանքների։ Rotten Tomatoes-ում միջին վարկանիշը 38 % է կազմում[7], Metacritic –ում՝ 47 %[8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0328107/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/man-on-fire
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/czlowiek-w-ogniu
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47141.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.imdb.com/title/tt0328107/fullcredits
- ↑ Man on Fire — Rotten Tomatoes
- ↑ Man on Fire — Metacritic
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ցասում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ցասում»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ցասում»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Обзор и критика фильма Արխիվացված 2013-03-19 Wayback Machine Роджер Эберт
|
- Մեքսիկայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Թոնի Սքոթի ֆիլմեր
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2003 թվականին
- 2000-ականների իսպաներեն ֆիլմեր