Jump to content

Ռեմբո։ Վերջին արյունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմբո։ Վերջին արյունը
անգլ.՝ Rambo V: Last Blood
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ թրիլեր, մարտաֆիլմ, սփլեթեր, աչալուրջների մասին ֆիլմ, էքշն ժանր և թրիլեր
Թվականսեպտեմբերի 20, 2019 և սեպտեմբերի 19, 2019[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAdrian Grünberg?
ՊրոդյուսերKevin King?, Les Weldon? և Ավի Լերներ[3]
Սցենարի հեղինակՍիլվեստր Ստալոնե և Matt Cirulnick?
ԴերակատարներՍիլվեստր Ստալոնե, Պաս Վեգա, Սերխիո Պերիս-Մենչետա, Ադրիանա Բարասա, Yvette Monreal?, Խոակին Կոսիո և Օսկար Խաենադա
ՕպերատորԲրենդան Գալվին
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Արիզոնա
ԿինոընկերությունLions Gate Entertainment, Nu Image, Campbell Grobman Films? և Balboa Productions?
Տևողություն89 րոպե
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

«Ռեմբո. Վերջին արյուն» (անգլ.՝ Rambo: Last Blood), ամերիկյան սուր սյուժետային մարտաֆիլմ, որը «Ռեմբո IV» ֆիլմի շարունակությունն է և «Ռեմբո» ֆիլմաշարի հինգերորդ մասը։ Բացի Սիլվեստր Ստալոնեից, որը հերթական անգամ կատարել է Ջոն Ռեմբոյի գլխավոր դերը, ֆիլմում նկարահանվել են նաև Պաս Վեգան, Օսկար Խաենադան, Սերխիո Պերիս-Մենչետան, Ադրիանա Բարրասան, Խոակին Կոսիոն, Իվետ Մոնրեալը, Լուիս Մենդիլորը և ուրիշներ։ 2008 թվականից գտնվելով մշակման փուլում և ունենալով սյուժեների մի քանի տարբերակներ՝ «Ռեմբո» ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմն արդյունքում ստեղծվել է այնպիսի ոճով և ավանդույթներով, ինչպիսինք են Հյու Ջեքմանի «Լոգան» և Քլինթ Իսթվուդի «Չներվածը» կինոնկարները[4][5][6][7]։ Ստալոնեն, որը եղել է բոլոր նախորդ կինոնկարների սցենարների համահեղինակ, ինքնուրույն է գրել հինգերորդ ֆիլմի վերջնական սյուժեն։ Արտադրական գործընթացը ղեկավարվել է պրոդյուսերներ Ավի Լերների, Քեվին Քինգ Թեմփլթոնի, Լես Ուելդոնի, Յարիվ Լերների, ինչպես նաև Lionsgate, Millennium Films, Balboa Productions և Templeton Media ընկերությունների կողմից[8][9][10]։

Հիմնական նկարահանման աշխատանքները անցկացվել են Nu Boyana Film Studios ստուդիայում և Տեներիֆեում (Կանարյան կղզիներ)[11][12] 2018 թվականի հոկտեմբերի 2-4-ը[13][14], իսկ 2019 թվականի մայիսի 26-ին Nu Boyana Film Studios-ում սկսել են նկարահանել լրացուցիչ էքշն դրվագներ Ստալոնեի մասնակցությամբ։ Ֆիլմի ցուցադրումն էկրաններին կկայանա չորրորդ կինոնկարի պրեմիերայից 11 տարի անց[10][15]։ ԱՄՆ-ում պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 20-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիզոնա տեղփոխվելուց տարիներ անց պատերազմի վետերան Ջոն Ռեմբոն ձգտում է վարել հանգիստ և մտածված կյանք իր հոր ռանչոյում և զբաղվել ձիերի բուծմամբ, սակայն ծանր անցյալից լիովին ազատվել չի հաջողվում, քանի որ նա տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։ Չնայած նրա մեկուսի ապրելակերպին՝ երկար տարիներ շարունակ Ռեմբոն կապ է պահում իր մտերիմ ընկերուհու՝ Մարիայի հետ, որն իր ամբողջ կյանքն աշխատելով ռանչոյում, օգնում է Ռեմբոյին տան գործերում։ Ռեմբոն նույնիսկ մտերմանում է Մարիայի աղջկա՝ Գաբրիելի հետ, որը մեծացել է իր աչքի առաջ։

Անսպասելիորեն Մարիան հայտնում է Ռեմբոյին նրա մասին, որ Գաբրիելը անհայտ կորել է այն բանից հետո, երբ մեկնել է Մեքսիկա՝ փնտրելու հորը։ Հուսահատված Մարիան օգնություն է խնդրում Ռեմբոյից, և նա որոշում է հատել ամերիկա-մեքսիկական սահմանը, որպեսզի գտնի աղջկան։ Ժամանելով երկիր՝ նա միանում է Կարմեն անունով լրագրողուհուն։ Վերջինիս քույրը նույնպես անհայտ կորել է։ Ռեմբոն բախվում է դաժան հանցագործ սինդիկատի հետ, որն զբաղվում էր ստրկավաճառությամբ։ Օգտագործելով իր ամբողջ փորձն ու ունակությունները՝ Ռեմբոն մտադիր է ամեն գնով կանգնեցնել այդ կազմակերպության առաջնորդներին և վերջ դնել նրա անմարդկային գործունեությանը[16]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափար և նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեմբո» ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմի արտադրությունն սկսվել է 2008 թվականին։ Այդ ժամանակի ընթացքում Սիլվեստր Ստալոնեն նույնիսկ ցանկացել էր որպես հիմք վերցնել Ջեյմս Բայրոնի «Որսորդ» գիտաֆանտաստիկ վեպը, որը կպատմեր Ջոն Ռեմբոյի և կիսամարդկային արարածի բախման մասին[17][18][19][20][21]։ Սակայն ֆիլմաշարի՝ այլ սյուժե ունեցող շարունակության մասին հայտարարվել է միայն 10 տարի անց՝ 2018 թվականի մայիսին։ Հայտնի էր նաև, որ Ստալոնեն նաախագծել է վերադառնալ ոչ միայն որպես սցենարիստ, այլև որպես գլխավոր դերասան[22]։ Արդյունքում որոշվել է, որ ռեժիսորի պաշտոնը կստանա մեկ ուրիշը, իսկ Ստալոնեն պետք է կենտրոնանա իր դերի վրա[23][24]։ Օգոստոսին ռեժիսոր է նշանակվել Ադրիան Գրյունբերգը, որն արդեն բավականին մեծ ռեժիսորական փորձ ուներ։ Նա համագործակցել է Մել Գիբսոնի հետ, եղել է ռեժիսորների օգնական այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Բենիսիո դել Տորոյի մասնակցությամբ «Թրաֆիք», Առնոլդ Շվարցնեգերի մասնակցությամբ «Վնասի հատուցում», Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ «Ցասում» ֆիլմերը[25][26][27]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ դերասանական կազմի ընտրությունն արդեն սկսվել է[28][29][30]։ Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների ներկայացված Ադրիանա Բարրասան խաղալու է Մարիա անունով հերոսուհու դերը[31][32]։ Հոկտեմբերին հայտնեցին, որ գլխավոր կանացի դերը կատարելու է Պաս Վեգան[33][34]։ Նույն ամսին դերասանական անձնակազմը համալրել են Օսկար Խաենադան, Խոակին Կոսիոն, Շեյլա Շախը, Դիանա Բերմուդեսը[35][36][37]։ 2019 թվականի փետրվարին դերասաններին է միացել Լուիս Մենդիլորը, որին վստահվել է շերիֆի դերը[38][39][40]։


Նկարահանման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին և կանցկացվեն Բուլղարիայում, Կանարյան կղզիներում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում։

2019 թվականի մայիսի 26-ին Ստալոնեն վերադարձել է Բուլղարիա՝ Nu Boyana Film Studios ստուդիայում լրացուցիչ էքշն դրվագներ նկարելու նպատակով[41][42]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նախորդ ֆիլմերում, այնպես էլ այստեղ որպես կոմպոզիտոր հանդես է եկել Բրայան Թայլերը, որը նախկինում աշխատել էր Ստալոնեի հետ «Անզսպելիները» ֆիլմաշարի վրա։ Դրա մասին Թայլերը հայտնել է իր Twitter-յան էջում 2019 թվականի հուլիսի 19-ին։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովազդային ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին ներդրողներ գրավելու նպատակով ներկայացվել է առաջին նախագովազդը[43][44]։ 2019 թվականի մայիսի 24-ին Սիլվեստր Ստալոնեն այցելել է Կաննի 72-րդ կինոփառատոն, որտեղ տեղի է ունեցել ֆիլմի թրեյլերի փակ ցուցադրումը։ Հունիսի 7-ին Megogo Distribution ընկերության YouTube-յան ալիքում հրապարակվել է վերջնական թիզեր թրեյլերը։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի վերջին Lionsgate ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ում «Ռեմբո։ Վերջին արյուն» ֆիլմը կթողարկվի նույն թվականի սեպտեմբերի 20-ին[45]։ Հուլիսի վերջին ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիան ֆիլմին տվել է «դաժան» վարձութային վարկանիշ[46]։

Հնարավոր շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսին Կաննի կինոփառատոնում Սիլվեստր Ստալոնեն նշել է, որ չի բացառում իր վերադարձը Ռեմբոյի դերին հինգերորդ ֆիլմի՝ հաջողություն ունենալու դեպքում. «Եթե հինգերորդ ֆիլմը հաջողվի, ես կշարունակեմ, քանի որ ես շատ եմ սիրում Ռեմբոյի կերպարը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/title/tt1206885/releaseinfo?ref_=tt_ov_inf
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. https://www.imdb.com/title/tt1206885/
  4. Stone, Sam (2019 թ․ մայիսի 30). «Rambo: Last Blood's Trailer Is Basically Logan, Minus the Claws». Comic Book Resources. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  5. Newby, Richard (2019 թ․ հունիսի 30). «How 'Last Blood' Trailer Shows the Humanity in Rambo». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  6. Wasiti, Hussein (2019 թ․ մայիսի 31). «Rambo Returns in RAMBO: LAST BLOOD Trailer». Comics Beat. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  7. Jack Shepherd, James Mottram (2019 թ․ հուլիսի 22). «Exclusive: Rambo: Last Blood director discusses bringing back Sylvester Stallone's action hero: "This movie closes the circle"». GamesRadar. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  8. Squires, John (2018 թ․ հոկտեմբերի 10). «Sylvester Stallone Shares More Images from 'Rambo: Last Blood,' Showing Off Rambo's Man Cave». Bloody Disgusting. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. Stone, Sam (2018 թ․ դեկտեմբերի 12). «Rambo V: Stallone's Aim Is True in New Image». Comic Book Resources. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  10. 10,0 10,1 Wiseman, Andreas (2018 թ․ հոկտեմբերի 30). «Are Buyers Still Hungry For Sylvester Stallone's Rambo? You Bet They Are…». Deadline.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. Evry, Max (2018 թ․ մայիսի 7). «Rambo V Shooting Scheduled to Start in September». ComingSoon.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. Marc, Christopher (2018 թ․ օգոստոսի 29). «UPDATE: Stallone Returning To Nu Boyana Film Studios In Bulgaria For 'Rambo 5'». Geeks WorldWide. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  13. Trumbore, Dave (2018 թ․ հոկտեմբերի 2). «Sylvester Stallone Is a Cowboy for Some Reason as 'Rambo 5' Starts Filming». Collider.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. Cotter, Padraig (2018 թ․ դեկտեմբերի 4). «Rambo 5: Sylvester Stallone Wraps Filming». Screen Rant. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  15. McClintock, Pamela (2019 թ․ փետրվարի 28). «'Rambo: Last Blood' Sets September 2019 Release Date». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  16. Burwick, Kevin (2018 թ․ նոյեմբերի 21). «New Rambo 5 Story Details Promise an Epic Return for John Rambo». MovieWeb. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  17. Winfrey, Michael (2008 թ․ փետրվարի 2). «INTERVIEW-Stallone challenges Myanmar junta, eyes 'Rambo 5'». Reuters. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  18. «Stallone 'half-way through' writing Rambo 5». Moviehole.net. 2008 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. Heath, Paul (2008 թ․ նոյեմբերի 3). «Stallone confirms Rambo 5!». The Hollywood News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  20. Keyes, Rob (2009 թ․ սեպտեմբերի 5). «The Story of Rambo 5: The Savage Hunt?». ScreenRant.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  21. Данилов, Денис (2009 թ․ սեպտեմբերի 5). «Рэмбо меняет жанр». Filmz.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  22. Wiseman, Andreas (2018 թ․ մայիսի 5). «Sylvester Stallone In Line To Take On Mexican Cartel In 'Rambo 5'». Deadline.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  23. «Объявлена дата начала съёмок «Рэмбо 5» с Сильвестром Сталлоне». Film.ru. 2018 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  24. Gilyadov, Alex (2018 թ․ մայիսի 8). «Rambo 5 Confirmed by Stallone, Coming Fall 2019». IGN. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  25. Goda, Kazuo (2018). Encyclopedia of Database Systems. New York, NY: Springer New York. էջեր 1119–1119. ISBN 9781461482666.
  26. Last, First Middle; Last, First Middle; Last, First Middle; Last, First Middle (2014 թ․ օգոստոսի 1). «Test Title - 3.24.2018 - URL 2». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  27. Pasillas, Enrique F. (2018 թ․ ապրիլի 4). «Multiculturalismo y derechos fundamentales en el noroeste de México: El caso de la tribu yaqui». ESTUDIOS FRONTERIZOS. 19. doi:10.21670/ref.1808008. ISSN 2395-9134.
  28. Marc, Christopher (2018 թ․ օգոստոսի 14). «EXCLUSIVE: 'Rambo 5' Character/Plot Details and Audition Tapes As Casting Begins». Geeks WorldWide. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  29. Burwick, Kevin (2018 թ․ օգոստոսի 15). «First Rambo 5 Character and Story Details Revealed». MovieWeb. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  30. Marc, Christopher (2018 թ․ օգոստոսի 21). «EXCLUSIVE: Details About Rambo's Journalist Partner Carmen Delgado In 'Rambo 5: Last Blood'». Geeks WorldWide. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  31. Cardona, Ian (2018 թ․ օգոստոսի 18). «Sylvester Stallone Teases Intense Rambo 5 Workout Regimen in BTS Photo». Comic Book Resources. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  32. «Se prepara Adriana Barraza para Rambo V». El Diario de Chihuahua. 2018 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  33. Galuppo, Mia (2018 թ․ հոկտեմբերի 8). «'Rambo 5': Paz Vega to Star Opposite Sylvester Stallone». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  34. Dela Paz, Maggie (2018 թ․ հոկտեմբերի 10). «Sylvester Stallone's Rambo 5 Adds Yvette Monreal to Cast». ComingSoon.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  35. N'Duka, Amanda (2018 թ․ հոկտեմբերի 23). «Sylvester Stallone's 'Rambo: Last Blood' Adds Oscar Jaenada». Deadline.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  36. Mueller, Matthew (2018 թ․ հոկտեմբերի 26). «Sylvester Stallone Reveals 'Rambo V' Heartstopper Knife». ComicBook.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  37. Hipes, Patrick (2018 թ․ հոկտեմբերի 10). «'Rambo 5' Finds Its Bad Guy In 'Snowfall's Sergio Peris-Mencheta». Deadline.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  38. «Себастьян Джиордано: «Стефан ответь пожалуйста. Ты будешь играть рооль молодого Рэмбо?». Стефан Чаповский: «Себастьян, если утвердят флэшбэк эпизод, то есть такая вероятность»». Стефан Чаповский — официальная страница ВКонтакте. 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  39. «Что делает Стефан Чаповский на съёмочной площадке РЭМБО?». Generation Iron Russia. 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  40. «Our very own Louis Mandylor booked the role of the Sheriff in Rambo 5: Last Blood…». Ignite Elite Artists. Facebook. 2019 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  41. «Сталоун размаха за последно юмруци в Кан преди "българския" Рамбо V: Последна кръв (ВИДЕО, СНИМКИ)». Kanal3.bg. 2019 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  42. «Pилвĸcтъp Pтoлeyн идвo в Бългopия, зo дo пpĸзocнĸмĸ "Πoмбe V"». 24chasa.bg. 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  43. Burwick, Kevin (2018 թ․ մայիսի 7). «First Rambo 5 Poster Has Stallone Back in Action». MovieWeb. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  44. D'Alessandro, Anthony (2019 թ․ մայիսի 24). «Sylvester Stallone Unveils 'Rambo V' Trailer During Emotional Cannes Tribute». Deadline.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  45. «Привет от Сильвестра Сталлоне! Экшен "Рэмбо: Последняя кровь" в кинотеатрах с 19 сентября!». Megogo Distribution — официальная страница в Facebook. 2019 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  46. Seigh, Steve (2019 թ․ հուլիսի 30). «Stallone's Rambo: Last Blood to receive a glorious hard R rating». JoBlo.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]