Ռեմբո
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ |
Թվական | 1982 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ted Kotcheff? |
Պրոդյուսեր | Buzz Feitshans? |
Դերակատարներ | Սիլվեստր Ստալոնե |
Երաժշտություն | Ջերրի Գոլդսմիթ |
![]() |
Ռեմբո, մարտաֆիլմերի շարք, նկարահանվել է՝ սկսած 1982 թվականից։ Ֆիլմերի գլխավոր հերոսը՝ Ջոն Ռեմբոն, հորինվել է ամերիկացի գրող Դեյվիդ Մորելի կողմից (վեպեր «Առաջին արյուն», նաև «Առաջին արյուն, մաս 2» և «Ռեմբո 3» ստեղծագործություններ)։
Ֆիլմաշարը կազմված է հետևյալ ֆիլմերից՝ «Ռեմբո․ Առաջին արյուն» (1982), «Ռեմբո․ Առաջին արյուն 2» (1985), «Ռեմբո 3» (1988), «Ռեմբո 4» (2008), «Ռեմբո․ Վերջին արյուն» (2019)։
1986 թվականին նկարահանվել է նաև մուլտսերիալ՝ «Ռեմբո և ազատության ուժերը» (կազմված է 65 սերիայից)։
Վիետնամական պատերազմի վետերան, ամբողջ աշխարհում դժվարին առաքելություններ կատարող հատուկ ջոկատային Ջոն Ռեմբոյի անփոխարինելի դերակատարն է եղել Սիլվեստր Ստալոնեն։
Ռեմբո․ Առաջին արյուն (1982)[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռեմբո․ Առաջին արյուն» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1981 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում։ Ջոն Ռեմբոն այցելում է իր ընկերոջը և իմանում, որ նա մահացել է քաղցկեղից (Վիետնամում գտնվելու արդյունքում), և հիմա Ռեմբոն միակն է իր ջոկատից՝ «Կանաչ բերետներ»-ից, որը ողջ է մնացել։ Ջոկատը կոչվում է «Baker Company»։ Այս դրվագը գրքում չկա, ըստ երևույթին, դա ավելացվել է՝ ցույց տալու գլխավոր հերոսի լիակատար միայնակությունը, նրա կտրվածությունն աշխարհից։
Անցնելով խորհրդանշական Հոուփ (անգլ.՝ Hope - հույս) անունը կրող փոքր քաղաքի կողքով՝ Ռեմբոն հանդիպում է տեղի շերիֆին՝ Վիլֆրեդ Տիզլին (Բրայան Դենեխի), որը խորհուրդ է տալիս «թափառաշրջիկին» երկար չմնալ քաղաքում։ Բարկացած Ռեմբոն վերադառնում է և ընկնում տեղի բանտը, որտեղ նրան վիրավորում են և նվաստացնում։ Ռեմբոն փախուստի է դիմում ոստիկանական բաժանմունքից և թաքնվում մոտակա անտառում։
Ոստիկանությունը սկսում է շրջափակել Ռեմբոյին, իսկ վերջինս վարում է լիակատար պարտիզանական պատերազմ ոստիկանության և ազգային գվարդիայի ջոկատի դեմ։
Դեպքի վայր ժամանած Թրաութմենը (Ռիչարդ Կրեննա)՝ Ռեմբոյի նախկին հրամանատարը, փորձում է դադարեցնել արյունահեղությունը, բայց իզուր։ Տիզլի և Ռեմբոյի հակամարտությունն ավարտվում է Հոուփ փոքրիկ քաղաքում՝ ոստիկանական բաժանմունքում նախկին հատուկ ջոկատայինի և շերիֆի մենամարտով։ Ճանապարհին Ռեմբոն պայթեցնում է բենզալցակայանը և գնդակոծում քաղաքի մի քանի շենք։ Գնդապետ Թրաութմենը համոզում է Ռեմբոյին հանձնվել ոստիկանությանը։
Ռեմբո․ Վերջին արյուն (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]
Մամուլում բազմիցս լուրեր են շրջանառվել, որ Սիլվեստր Ստալոնեն նախատեսում է նկարահանել Ռեմբոյի մասին մարտաֆիլմի հինգերորդ մասը, ընդ որում, նշվել է, որ ֆիլմը լինելու է Ջեյմս Բայրոն Հագգինսի «Որսորդ» վեպի ադապտացիան, որի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Ստալոնեն։ Ըստ գրքի սյուժեի՝ ամերիկյան զինվորականը փորձում է սպանել հրեշ-մուտանտին, որը բնակվում է Բևեռային շրջանի սահմաններում[1]։
Մուլտսերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին նկարահանվել է մուլտսերիալ՝ «Ռեմբոն և ազատության ուժերը»։ Մուլտսերիալը բաղկացած է 65 սերիայից։
Մուլտսերիալում Ռեմբոն «Force of Freedom» (Ազատության ուժը) կոչվող հատուկ ջոկատի մասն է։ Տարբեր առաքելություններով ճանապարհորդելով ամբողջ աշխարհում՝ նա մարտնչում է S.A.V.A.G.E. անունով (Secret Administrators of Vengeance, Anarchy and Global Extortion) կազմակերպության դեմ՝ ի դեմս գեներալ Վորհոկի, որը ձգտում է հպատակեցնել ամբողջ աշխարհը։
Ռեմբոյի կերպարի համար հիմք է հանդիսացել Սիլվեստր Ստալոնեն, իսկ հնչյունավորել է Նիլ Ռոսսը։
«Ռեմբո» ֆիլմի բոլիվուդյան վերստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մայիսին հայտնվեց տեղեկություն, ըստ որի՝ Հնդկաստանում ստեղծելու են այդ ֆիլմի նոր տարբերակ, որտեղ գլխավոր դերը կատարելու է դերասան և մարտարվեստի վարպետ Թայգեր Շրոֆը[2]։ 2018 թվականին նախատեսվում էր առաջին ֆիլմի բոլիվուդյան տարբերակի թողարկումը[3]։
«Ռեմբո» փրիքվել[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Սիլվեստր Ստալոնեն, պատասխանելով կինոերկրպագուների հարցերին, ասաց, որ մտածել է «Ռեմբո․ Առաջին արյուն» ֆիլմի պրիկվելի մասին, որը ցույց կտա, թե «ինչպես են մարդիկ դառնում այնպիսին, ինչպիսին դառնում են», և հետո ավելացրել, որ «վնասվածքները, կորուստները և Վիետնամի ողբերգությունը, իհարկե, դժվար փորձություն են լինելու երիտասարդ դերասանի համար»[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Борис Новиков (2012-09-22)։ «Рэмбо против "Хищника"»։ Fimz.Ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-03-ին։ Վերցված է 2013-08-03
- ↑ Сильвестра Сталлоне не будет в болливудском «Рэмбо»
- ↑ «Rambo (2018)»։ Վերցված է 2017-07-18
- ↑ «4th Day of 5: SLY Questions & Answers about Godfather 3, Studio 54, U of M, Kafka, EXPENDABLES...»։ aintitcool.com։ 2010-07-29։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-05-ին։ Վերցված է 2014-01-05