Ջուդիթ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուդիթ Անդերսոն
անգլ.՝ Judith Anderson
Judith Anderson.jpg
Ծնվել էփետրվարի 10, 1897(1897-02-10)[1] կամ փետրվարի 20, 1897(1897-02-20)[1]
ԾննդավայրԱդելաիդա, Ավստրալիա[1]
Մահացել էհունվարի 3, 1992(1992-01-03)[2][3][3][…] (94 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան Ավստրալիայի շքանշանակիր[4] Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում և Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Դեյմ Ջուդիթ Անդերսոն (անգլ.՝ Dame Judith Anderson; փետրվարի 10, 1897 թվական - հունվարի 3, 1992 թվական), ավստրալացի դերասանուհի, «Էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր։ 1941 թվականին առաջադրվել է Օսկար մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Մարգարեթ Անդերսոնն, որն ավելի հայտնի է որպես Ջուդիթ Անդերսոն, ծնվել է 1897 թվականի փետրվարի 10-ին Հարավային Ավտսրալիայի Ադելաիդա քաղաքում։ Դերասանական կարիերայով սկսեց զբաղվել Նորթվուդի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։

Նրա դեբյուտը՝ Ֆրենսիս Անդերսոն անվամբ, տեղի ունեցավ 1915 թվականին՝ Սիդնեյի թագավորական թատրոնում, որտեղ նա «Թագավորական ամուսնալուծություն» բեմադրությունում խաղաց Ստեֆանիի դերը։

Այս թատրոնի թատերախմբում կային շատ ամերիացի դերասաններ, ովքեր երիտասարդ Ֆրենսիսին խորհուրդ տվեցին իր ուժերը փորձել Ամերիկայում։ 1918 թվականին հաջողություն հասնելու հույսով՝ Անդերսոնը Ավստրալիայից մեկնեց Կալիֆոռնիա։ Բայց այստեղ նրան սպասում էր անհաջողությունը, որից հետո տեղափոխվելով Նյու Յորք՝ նույնպես չկարողացավ հաջողության հասնել[5]։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ աղքատության մեջ ապրելով և թափառելով՝ դերասանուհին ընդունվեց Էմմա Բունտինգի թատերախումբ։ Վերջինիս հետ նա շրջագայեց մինչ 1922 թվականը՝ մինչ «Աստիճանների վրա» պիեսում նրա բրոդվեյան դեբյուտը։ 1 տարի անց փոխեց անունը՝ Ջուդիթ Անդերսոնի, և «Կոբրա» բեմադրությունում գրանցեց առաջին հաջողությունը։ 1927 թվականին դերասանուհին հյուրախաղերով շրջագայեց Ավստրալիայում, որտեղ խաղաց «Թեյ երեքի համար», «Կանաչ գլխարկը» և «Կոբրա» ներկայացումներում։

1930-ական թվականների սկզբին նա արդեն համարվում էր թատրոնի մեծագույն դերասանուհիներից մեկը և այս տիտղոսը պահպանեց մինչև 1950-ական թվականները։ 1936 թվականին Ջոն Գիլգուդի կողմից բեմադրված «Համլետ» պիեսում խաղաց Գերտրուդի դերը և մեկ տարի անց նույն բեմադրությամբ Լոնդոնում հանդես եկավ Մակբեթի դերով, այնուհետև՝ 1941 թվականին՝ Նյու Յորքում։

1942-1943 թվականներին Չեխովի «Երեք քույրեր» պիեսում խաղաց Օլգայի դերը, որտեղ գլխավոր դերերում էին նաև Քեթրին Կոռնելը և Ռութ Գորդոնը։ Այս բեմադրությունն այնքան հաջողված էր, որ երեք դերասանուհիները հայտնվեցին «Time» ամսագրի շապիկին։ 1947 թվականին Ջուդիթ Անդերսոնը խաղաց Մեդեայի դերը՝ Եվրիպիդեսի համանուն ողբերգությունում, որի համար ստացավ «Թոնի» մրցանակ՝ «Պիեսի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 1951 թվականին այս բեմադրությամբ շրջագայեց Գերմանիայում, իսկ 1955-1956 թվականներին՝ Ֆրանսիայում և Ավստրալիայում։

1937-1939 թվականներին Անդերսոնն ամուսնացած էր Բենջամին Հարիսոն Լեհմանի, իսկ 1946-1951 թվականներին՝ Լյութեր Գրինի հետ։ Քանի որ նա ուշ էր ամուսնացել, երեխաներ չունենալու պատճառով 2 ամուսնությունն էլ ձախողվեց։

Կարիերան կինոյում և հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնից բացի, Ջուդիթ Անդերսոնը երբեմն հայտնվում էր ֆիլմերում։ Նրա առաջին դերերից մեկը Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» (1940) թրիլլերում տիկին Դենվերսն էր (1940), ինչի շնորհիվ առաջադրվեց «Օսկար»-ի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Հետագայում նկարահանվեց «Մթության ծայրը» (1943), «Լորա» (1944), «Սպասուհու օրագիրը» (1946) և «Մարտ Այվերսի տարօրինակ սերը» (1946) ֆիլմերում։ Դերասանուհին նաև աշխատեց հեռուստատեսությունում։ Երկու տարբեր հեռուստատեսային ֆիլմերում օրիորդ Մակբեթի դերի համար երկու անգամ դարձավ «Էմմի»-ի մրցանակակիր՝ սկզբից 1954, ապա՝ 1961 թվականին։

Էլիզաբեթ Թեյլորի հետ «Կատուն շիկացած տանիքի վրա ֆիլմում» (1958)

1950-ական թվականներին Ջուդիթ Անդերսոնը խաղաց մի շարք ուշագրավ դերեր «Սալոմեա» (1953), «Տասը պատվիրաններ» (1956) և «Կատուն շիկացած տանիքին» (1958) ֆիլմերում։ 1950-1970-ական թվականներին Անդերսոնը «Caedmon Audio» ստուդիայում ձայնագրեց սեփական երաժշտական ալբոմներից մի քանիսը, իսկ «Wuthering Heights» ձայնագրման համար դարձավ «Գրեմմի» մրցանակի թեկնածու։

1960 թվականին Ջուդիթ Անդերսոնը պարգևատրվեց Բրիտանական կայսրության շքանշանով՝ ըստ որի հայտնի դարձավ որպես տիկին Ջուդիթ Անդերսոն[6]։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա տասնամյակների ընթացքում Անդերսոնը թատրոնում շատ էր խաղում։ 1982 թվականին կրկին հայտնվեց «Մեդեա» պիեսում, բայց այս անգամ որպես բուժքույր։ Սակայն այս փոքրիկ դերը աննկատ չէր, և Ջուդիթին առաջադրեցին «Թոնի» մրցանակի։ 1984 թվականին՝ 87 տարեկան հասակում, «Աստղային ճանապարհ 3. Սփոքի որոնումը» ֆիլմում խաղաց քրմուհու դերը և նույն տարում «Սանտա Բարբարա» սերիալում հանդես եկավ կոկետուհի Լոկրիջի դերով, որը խաղաց հաջորդ 3 տարիների ընթացքում։

Կյանքի վերջին տարիները Ջուդիթ Անդերսոնն անցկացրեց Սանտա-Բարբարա կալիֆոռնիական քաղաքում, որտեղ 1992 թվականի հունվարի 3-ին՝ 94 տարեկան հասակում, մահացավ թոքաբորբից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1940 ֆ Ռեբեկա Rebecca տիկին Դենվերս
1941 ֆ Գիշերն ամբողջությամբ All Through the Night մադամ
1942 ֆ Կինգս Ռոու Kings Row Հարիեթ Գորդոն
1943 ֆ Մթության ծայրը Edge of Darkness Գերթ Բյարնեսեն
1944 ֆ Լորա Laura Էն Թրիդվել
1945 ֆ Եվ ոչ ոք չմնաց And Then There Were None Էմիլի Բրենտ
1946 ֆ Սպասուհու օրագիրը The Diary of a Chambermaid մադամ Լանլեր
1946 ֆ Մարտ Այվերսի տարօրինակ սերը The Strange Love of Martha Ivers օրիորդ Այվերս
1947 ֆ Կարմիր տունը The Red House Էլեն Մորգան
1947 ֆ Հետապնդվողը Pursued օրիորդ Կոլում
1950 ֆ Կատաղություն The Furies Ֆլո Բյորնետ
1953 ֆ Սալոմե Salome Հերոդիաս
1956 ֆ Տասը պատվիրաններ The Ten Commandments Մեմնետ
1958 ֆ Կատուն շիկացած տանիքին Cat on a Hot Tin Roof Իդա Պոլիտ
1960 ֆ Մակբեթ Macbeth օրիորդ Մակբեթ
1970 ֆ Ձի անվամբ մարդը A Man Called Horse Մատակներիի գլխավոր
1984 հֆ Աստղային ճանապարհ 3. Սփոքի որոնումը Star Trek III: The Search for Spock Բարձր հրաբխի քրմուհի
1984-1987 ս Սանտա Բարբարա Santa Barbara կոկետուհի Լոկրիջ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թոնի» 1948՝ «Պիեսի լավագույն դերասանուհի» («Մեդեա»)
  • «Էմմի» 1961՝ «Մինիսերիալում կամ ֆիլմում լավագույն դերասանուհի» («Մակբեթ»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #141653159 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. Australian Honours Search Facility
  5. Anne Heywood (մայիսի 7, 2003)։ «Anderson, Frances Margaret (Judith) (1898-1992)»։ Australian Women's Archives Project։ National Foundation for Australian Women։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2008-05-11 
  6. «Australian Honours: Anderson, Judith»։ It's an Honour։ Australian Government։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2008-05-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]