Ջեք Գերեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Գերեթ
Jack Garratt (21993882820) cropped.jpg
Ջեք Գերեթի 2015 թվականի ելույթը Չիկագոյում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Jack Garratt
Ի ծնե անունանգլ.՝ Jack Robert Garratt
Ծնվել էհոկտեմբերի 11, 1991 (31 տարեկան)
Հայ Ուիքոմբ, Բահինգեմշիր, Անգլիա
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրեր
ՄասնագիտությունԵրգիչ և երգերի հեղինակ
Գործիքներդաշնամուր, կիթառ[1], բաս կիթառ, Տրոմբոն, հարվածային համակարգ, վոկալ[1], երաժշտական ստեղնաշար[1] և Practice pad?[1]
Գործունեություն2005–այժմ
ԼեյբլIsland Records
ԿրթությունSt Clement Danes School?
Կայքjackgarrattmusic.com
Commons-logo.svg Jack Garratt Վիքիպահեստում

Ջեք Գերեթ (անգլ.՝ Jack Garratt, հոկտեմբերի 11, 1991(1991-10-11)[2], Little Chalfont, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ և երգերի հեղինակ Բահինգեմշիր կոմսության Լիթլ Չալֆոնթ գյուղից։ 2016 թվականի փետրվարի 19-ին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Phase» ստուդիական ալբոմը։ 2016 թվականի Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ Գերեթն արժանացել է Քննադատների ընտրության մրցանակին (անգլ.՝ Critics' Choice Award

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Ռոբերտ Գերեթը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 11-ին Բաքինհեմշիր կոմսության Հայ Ուիքոմբ քաղաքում[3][4]։ Նրա մայրը երաժշտության ուսուցչուհի էր տեղի տարրական դպրոցում, իսկ հայրը՝ ոստիկանության աշխատակից[4]։ Գերեթը մեծացել է Լիթլ Չալֆոնթ գյուղում[5]։ Իր մանկության մասին նա ասել է․ «Ես պարզապես սիրում էի հնչյուններ ստեղծել և շատ սիրում էի այդ հնչյուններից ստացված արձագանքը։ Այնպես որ, նրանք [ծնողները] ինձ երաժշտության դասերի են ուղարկել, որպեսզի ինձ դրդեն զարգացնել այդ տաղանդը, այլ ոչ թե պարծենալ դրանով»[4]։ Նա գրել է իր առաջին երգը 12 տարեկան հասակում և սովորել է տարբեր գործիքներ նվագել՝ կիթառից, հարվածայիններից և դաշնամուրից մինչև հարմոնիկա, մանդոլին, տրոմբոն և ուկուլելե[5]։ Գերեթը հաճախել է Սենթ Քլեմենթ Դեյնսի դպրոցը (անգլ.՝ St Clement Danes School) Չորլիվուդում և Ռոյհեմփթոնի համալսարանը (անգլ.՝ University of Roehampton) Լոնդոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական Եվրատեսիլ 2005[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սեպտեմբերին Ջեքը մասնակցել է այդ տարվա «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի համար Մեծ Բրիտանիայի ազգային ընտրությանը, որը պետք է անկացվեր Բելգիայում[6]։ Այդ երեկո Ջեքի «The Girl» երգն ութերորդ և վերջին հորիզոնականն է զբաղեցրել՝ հավաքելով ընդամենը 13 միավոր։ Ավելի ուշ նա ասել է․ «Դա առաջին անգամն էր, երբ ես փորձել էի ինչ-որ բանի հասնել որպես երաժիշտ, սակայն իմ մտադրությունները սխալ էին։ Ես դա արել եմ ավելի շատ ուշադրության, քան սիրո համար այն բանի հանդեպ, ինչով ես զբաղվում էի»[7]։

2009-2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Գերեթը համալսարան է ընդունվել ուսուցիչ դառնալու նպատակով[4]։ Նա պայմանագիր է կնքել անկախ ձայնագրման լեյբլի հետ և սկսել է աշխատել «Nickel and Dime» անվանմամբ ալբոմի վրա[8]։ Ալբոմը կազմված է եղել մեծ մասամբ բլյուզ երաժշտությունից[9]։ 2012 թվականին Գերեթը ելույթ է ունեցել BBC Three Counties Radio-ում՝ որպես BBC Introducing-ի մի մաս[10]։

Նա հրաժարվել է ալբոմից, երբ հասկացել է, որ «Ես հպարտ եմ այն երգերով, որոնք գրում եմ, և երաժշտություն եմ կատարում, քանի որ ինձ դուր է գալիս, թե ինչպես են մարդիկ արձագանքում, այլ ոչ թե այն պատճառով, որ ես հպարտ եմ իմ երգերով»[4]։ Նա թողել է համալսարանը և «ինքնաոչնչացման պահ է ունեցել», ասելով, որ «Ես զգում էի, որ միջին տարիքի ճգնաժամ եմ ապրում, թեև նույնիսկ 20 տարեկան չկայի»[4]։ Նա որոշել է երաժշտություն գրել «հարգանքի և ամբողջականության միանգամայն այլ մակարդակով» և մեկ տարի է ծախսել նոր երգեր գրելու համար[4]։

2014-2016․ «Phase»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 28-ին Ջեքը թողարկել է իր առաջին՝ «Remnants» մինի ալբոմը և «Remnix» անվանմամբ ռեմիքսների մինի ալբոմը։ 2014 թվականի նոյեմբերի 28-ին նա թողարկել է «The Love You're Given» սինգլը։ Գերեթի 2014 թվականի «Worry» սինգլն ընդգրկվել է BBC Radio 1-ի փլեյլիստում, ինչի շնորհիվ նա հեդլայնել է Ռեդինգ և Լիդս փառատոնների BBC Introducing բեմը[10]։ 2016 թվականին նա նույնպես ելույթ է ունեցել Լինկոլնի Լոստ Վիլեջ փառատոնին։ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին Գերեթը հանդես է եկել Apple Music Festival-ում, որը տեղի է ունեցել Լոնդոնի The Roundhouse համերգային դահլիճում։ Նա նաև աջակցել է Mumford and Sons խմբին Մեծ Բրիտանիայով նրանց 2015 թվականի շրջագայության ժամանակ՝ ելույթներ ունենալով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի 9 արենաների 13 միջոցառումների ժամանակ։ 2016 թվականի Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ Գերեթը մրցանակի է արժանացել «Քննադատների ընտրության մրցանակ» անվանակարգում, ինչպես նաև հաղթել է նույն թվականի «BBC Sound of» հարցմանը և ընդրկվել է MTV-ի «Brand New 2016» ցանկում[11][12][13]։ Իր դեբյուտային՝ «Phase» ալբոմը նա թողարկել է 2016 թվականի փետրվարի 19-ին։

2016 թվականի փետրվարին նա կատարել է «Worry» երգը «Che tempo che fa» իտալական շոուի ընթացքում[14]։

2017-այժմ․ Ընդմիջում և «Love, Death and Dancing»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի վերջին «Phase» ալբոմով շրջագայելուց հետո Ջեքը նոր ալբոմ է ձայնագրել, որը նա, ի վերջո, ջնջել է, ասելով, որ «Այն աղբ էր։ Այն սարսափելի էր։ Այս ամենը շատ վատ էր։ Ես չէի ուզում ընդունել ինձ այդ պահին, այդ պատճառով էլ ցանկություն չունեի լավ գաղափար ունենալ»[15]։ Այնուհետև նա ընդմիջում է վերցրել անհանգստությունը և իր հանդեպ անվստահությունը հաղթահարելու համար, որոնք, նրա կարծիքով, իր նախորդ ալբոմի հաջողության պատճառով առաջացած ուշադրության և մանրակրկիտ ուսումնասիրության հետևանքն էին[16][17]։ Այնուհետև նա հանդիպել է ձայնագրման պրոդյուսեր Ջեքնայֆ Լիին, և նրանք միասին սկսել են աշխատել նոր երաժշտության ձայնագրման վրա։ 2020 թվականի փետրվարի 6-ին նրա նոր՝ «Time» սինգլը թողարկվել է որպես BBC Radio 1-ով Էնի Մաքի «Ապագա ձայներ» (անգլ.՝ Future Sounds) շոուի «Ամենաթեժ ձայնագրություն» (անգլ.՝ Hottest Record)[18]։ Երգը դարձել է նույն օրը թողարկված նրա նոր՝ «Love, Death and Dancing (Vol. 1)» մինի ալբոմի բացող թրեք[19]։ Այս մինի ալբոմը դարձել է Գերեթի երկրորդ՝ «Love, Death and Dancing» ստուդիական ալբոմի մի մաս, որը թողարկվել է 2020 թվականի հունիսի 12-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ
UK
[20]
AUS
[21]
BEL (FL)
[22]
BEL (WA)
[23]
GER ITA
[24]
NL
[25]
NZ
[26]
SWI
[27]
US
[28]
Phase 3 9 18 88 28 63 21 37 7 127
Love, Death & Dancing
  • Թողարկվել է՝ Հունիսի 12, 2020[30]
  • Լեյբլ՝ Island Records
  • Ձևաչափեր՝ CD, թվային ներբեռնում, սթրիմինգ
Կհայտարարվի ավելի ուշ

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
Remnants
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 28, 2014
  • Լեյբլ՝ Island Records
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում
Remnix
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 28, 2014
  • Լեյբլ՝ Island Records
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում
BBC Music: Huw Stephens Session
  • Թողարկվել է՝ Ապրիլի 11, 2015
  • Լեյբլ՝ Island Records
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում
Synesthesiac
  • Թողարկվել է՝ Ապրիլի 12, 2015
  • Լեյբլ՝ Island Records
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում
Apple Music Festival: London 2015
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 14, 2015
  • Լեյբլ՝ Island Records
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում
Love, Death & Dancing (Vol. 1)
  • Թողարկվել է՝ Փետրվարի 6, 2020
  • Լեյբլ՝ Island Records
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում
Love, Death & Dancing (Vol. 2)
  • Թողարկվել է՝ Ապրիլի 20, 2020
  • Լեյբլ՝ Island Records
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ Ալբոմ
UK
[20]
BEL (FL)
[22]
ITA
[31]
US
AAA

[32]
«The Love You're Given» 2014 Phase
«Chemical» 2015
«Weathered» 173
«Breathe Life» 183 42
«Worry» 67 84 64 18
«Surprise Yourself» 2016
«Far Cry» 74
«Time»[34] 2020 Love, Death & Dancing
«Better»[35]
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել տվյալ չարթում

Երգերի հեղինակության և պրոդյուսերավորման իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Արտիստ(ներ) Ալբոմ Իրավունքներ Համահեղինակ(ներ) Համապրոդյուսեր(ներ)
«Foreign Fields» 2015 Քեյսի Հիլ Bloo EP Համահեղինակ/Պրոդյուսեր Քեյսի Հիլ -
«Power» 2017 Քեթի Փերրի Witness Քեթրին Հադսոն, Ուիլյամ Ռոբինսոն Mailbox

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Կազմակերպություն Մրցանակ Աշխատանք Արդյունք
2015 BBC Տարվա ներկայացվող արտիստ[36] Ինքը Հաղթանակ
BRIT Awards Քննադատների ընտրության մրցանակ[11] Հաղթանակ
MTV UK Brand New for 2016[12] Առաջադրված
BBC Sound of 2016[13] Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Montreux Jazz Festival Database
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Jack Garratt – England & Wales Births 1837–2006»։ Genes Reunited։ Վերցված է հունվարի 13, 2016 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «BBC Sound of 2016 winner Jack Garratt: The story so far»։ BBC News։ հունվարի 8, 2016 
  5. 5,0 5,1 «BBC Music Sound Of, 2016 – 1st Jack Garratt»։ BBC Radio 1։ Վերցված է հունվարի 13, 2016 
  6. «Jack Garratt tops BBC 'Sound of 2016'»։ Junior Eurovision։ հունվարի 8, 2016 
  7. «Jack Garratt: Nine things you probably didn't know about the Brits Critics' Choice winner»։ BBC Newsbeat։ նոյեմբերի 27, 2015 
  8. «Jack Garratt Performs»։ DeeTV։ Վերցված է հունվարի 13, 2016 
  9. «Jack Garratt Interview»։ BurnFM։ հունիսի 22, 2015 
  10. 10,0 10,1 «Jack Garratt: The Story So Far»։ BBC Radio 1։ Վերցված է հունվարի 13, 2016 
  11. 11,0 11,1 «Jack Garratt wins Brits Critics Choice 2016»։ The Daily Telegraph։ նոյեմբերի 27, 2015 
  12. 12,0 12,1 «MTV's Brand New for 2016 shortlist revealed»։ MTV։ նոյեմբերի 25, 2015 
  13. 13,0 13,1 «Jack Garratt tops BBC Sound of 2016 list»։ BBC։ հունվարի 8, 2016 
  14. it.Wikipedia.org
  15. Savage Mark (2020-02-05)։ «Jack Garratt on his three-year absence: 'I hated myself'»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2020-02-08 
  16. «Jack Garratt announces new album of “dance music for people who don’t want to go out” | Complete Music Update»։ Վերցված է 2020-02-08 
  17. «Jack Garratt returns after four-year hiatus with visceral new song 'Time'»։ NME Music News, Reviews, Videos, Galleries, Tickets and Blogs | NME.COM (en-GB)։ 2020-02-06։ Վերցված է 2020-02-08 
  18. «BBC Radio 1 - Radio 1's Future Sounds with Annie Mac, The return of Jack Garratt»։ BBC (en-GB)։ Վերցված է 2020-02-08 
  19. Smither Tanis։ «Jack Garratt releases volume 1 of forthcoming album Love, Death and Dancing»։ Hotpress։ Վերցված է 2020-02-08 
  20. 20,0 20,1 Peak positions in the United Kingdom:
  21. Hung Steffen։ «Discography Jack Garratt»։ Australian Charts Portal. Hung Medien (Steffen Hung)։ Վերցված է մարտի 1, 2016 
  22. 22,0 22,1 Hung Steffen։ «Discografie Jack Garratt»։ Belgium (Flanders) Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  23. Hung Steffen։ «Discographie Jack Garratt»։ Belgium (Wallonia) Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  24. Hung Steffen։ «Discography Jack Garratt»։ Italian Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  25. Hung Steffen։ «Discografie Jack Garratt»։ Dutch Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  26. «Discography Jack Garratt»։ New Zealand Charts Portal. Hung Medien։ Վերցված է փետրվարի 29, 2016 
  27. «Discographie Jack Garratt»։ Swiss Charts Portal. Hung Medien։ Վերցված է մարտի 2, 2016 
  28. «Jack Garratt – Chart history: Billboard 200»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է մարտի 1, 2016 
  29. 29,0 29,1 «Certified Awards» (To access, enter the search parameter "Jack Garratt" and select "Search")։ British Phonographic Industry։ Վերցված է սեպտեմբերի 28, 2018 
  30. Richards, Will (ապրիլի 20, 2020)։ «Jack Garratt shares second volume of 'Love Death & Dancing' EPs and 'Better' video»։ NME։ Վերցված է մայիսի 4, 2020 
  31. «Top Digital – Classifica settimanale WK 6 (dal 5 February 2016 al 2016-02-11)»։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է փետրվարի 12, 2016 
  32. «Jack Garratt – Chart History: Triple A»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է հունիսի 14, 2017 
  33. «2017 Italian certifications for Jack Garratt – FIMI» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է փետրվարի 27, 2017 
  34. «Time (Radio Edit) – Single by Jack Garratt in Apple Music»։ Apple Music GB։ փետրվարի 5, 2020։ Վերցված է փետրվարի 6, 2020 
  35. «Better (Radio Edit) – Single by Jack Garratt in Apple Music»։ Apple Music GB։ ապրիլի 20, 2020։ Վերցված է փետրվարի 6, 2020 
  36. «BBC Music Introducing Artist of the Year»։ BBC։ նոյեմբերի 10, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]