Jump to content

Ջենիֆեր Գրանհոլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիֆեր Գրանհոլմ
անգլ.՝ Jennifer Mulhern Granholm
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1959(1959-02-05)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Հարվարդի իրավունքի դպրոց, Del Mar High School?, San Carlos High School? և College of San Mateo?
Մասնագիտությունփաստաբան, գեղեցկության մրցույթի մասնակից, դատավոր, քաղաքական գործիչ և քաղաքագետ
Զբաղեցրած պաշտոններGovernor of Michigan?, Michigan Attorney General? և United States Secretary of Energy?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPhi Beta Kappa
Կայքjennifergranholm.com
 Jennifer Granholm Վիքիպահեստում

Ջենիֆեր Մալհերն Գրանհոլմ (անգլ.՝ Jennifer Mulhern Granholm, փետրվարի 5, 1959(1959-02-05)[1], Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։ 2003-2011 թվականներին եղել է Միչագան նահանգի նահանգապետ։ Մասնագիտությամբ իրավաբան է։ Նա առաջին կինն է, ով դարձել է Միչիգան նահանգի նահանգապետը, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Միչիգան նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։

Ծնվել է Վանկուվերում (Կանադա) բանկային ծառայողների ընտանիքում։ Դավանում է կաթոլիկություն։ Նրա հայրական պապիկը 1920-ական թվականներից Շվեյցարիայից ներգաղթել է Կանադա։

Ծնողների հետ վաղ մանկության տարիներին տեղափոխվոլ է Կալիֆորնիա։ 1980 թվականին 21 տարեկան հասակում Գրենհոլմը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի։

Բարձրագույն կրթությունը՝ քաղաքագիտություն մասնագիտության բակալավրի աստիճանը ստացել է Բերքլի քաղաքի Կալիֆոռնիայի համալսարան 1984 թվականին։1987 թվականին Հարվարդի համալսարանում ստացավ մասնագիտական իրավագիտության դոկտորի (Juris Doctor) աստիճան։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես դատավորի օգնական, եղել է Դեմոկրտական կուսակցության ակտիվիստ 1988 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, ապա՝ Միչիգան նահանգի Ուեյն շրջանի դատախազ։

1998 թվականին ընտրվել է Միչիգան նահանգի գլխավոր դատախազ։ 2002 թվականին հաղթել է Միչիգան նահանգի նահանգապետի ընտրություններում։

Նահանգապետի երկրորդ ժամկետի լրանալուց հետո 2011 թվականին աշխատել է որպես դասախոս և հեռուստահաղորդավար։ Երբեմն հիշատակվում է նրա՝ ԱՄՆ գերագույն դատարանի դատավորի հնարավոր թեկնածությունը[5]։

2020 թվականի դեկտեմբերի 15-ին ընտրված նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ իր կազմավորած թիմում առաջադրել է Գրենհոլմի՝ էներգետիկայի նախարարի պաշտոնի թեկնածությունը[6]։

2021 թվականի փետրվարի 25-ին նա ստանձնեց ԱՄՆ Էներգետիկայի նախարարի պաշտոնը։ Նա ԱՄՆ առաջին հպատակագրված քաղաքացին է, ով զբաղեցրել է Միացյալ Նահանգների Էներգետիկայի նախարարի պաշտոնը (նախարարությունը նաև զբաղվում է ԱՄՆ միջուկային ծրագրով)։

Միչիգանի գլխավոր դատախազ (1999—2003 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի հունվարի 1-ին տեղի ունեցավ Գրանհոմի եդմնակալությունը՝ դառնալով առաջին Միիչիգանի գլխավոր կին դատախազը[7]։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց մեկ ժամանակիջոց՝ 1999-2003 թվականները։ Այդ պաշտոնում նա շարունակեց Քելլի՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության աշխատանքը և Միչիգանում ստեղծեց առաջին ենթաբաժինը, որը զբաղվում էր բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններով՝ դրա առաջին ղեկավար նշանակելով Թերենսա Բերգին[8]։

Գրենհոլմը գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած ժամանակ դարձավ Միչիգանի համալսարնի այսպես կոչված «Մերկ մղոն» անվանմամբ ամենամյա ավանդության խիստ քննադատ։ Ի շնորհիվ իր ջանքերի՝ 2000 թվականի ապրիլին միջոցառումը փաստացի չեղարկվեց և այլևս երբեք չառաջացավ [1]։ 2000 թվականի հուլիսին Գրենհոլմի գրասենյակը պայմանավորվեց JC Penney հետ այն բանի հետո, երբ մանրածախ առևտրականը բազմաթիվ Միչիգանի խանութներում գնագոյացման և սքանավորման սխալներ թույլ տվեց։ Այս խնդիրը գրավեց դատախազության ուշադրությունը «կրկնվող և առավել լուրջ սխալներից» հետո, երբ 1999 թվականի դեկտեմբերին վաճառված ապրանքների 33% վաճառվել են փաստաթղթերի գրանցման գրքում ավելի թանկ, քան դրանք նշված են եղել ցուցափեղկերում։ JC Penney տուգանք վճարեց և համաձայնեց «գնագոյացման գծով մասնագետ» նշանակել գնագոյացման սխալները հետևելու համար[9]։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Գրենհոլմը հանձնարարեց պետական կառույցներին աշխատել օրենսդրների հետ, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարը մնա պետության լիազորության շրջանակներում։ Նա բենզինի դիլներների համար օրենք ներմուծեց, որպեսզի վերջիններս գները միանգամից չբարձրացնեն, ինչը ժամանակ առ ժամանակ տեղի էր ունենում Միչիգանում։ 2002 թվականի փետրվարին Գրենհոլմը հայտարարեց, որ իր գրասենյակը միանում է Միչիգան նահանգի AARP գրասենյակին, որպեսզի սպառողներին օգնեն պայքարել հեռուստամարքեթոլոգների զանգերի դեմ[10]։

Էներգետիկայի նախարար (2021 թվականից մինչ այսօր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանհոլմը Էներգետիկայի նախարարի պաշտոնին ներկայացվեց փոխնախագահ Քամալ Հարիսի կողմից 2021 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ ընտրված Գրանհոլմին նշանակեց Էներգետիկայի հաջորդ նախարար։ Գրանհոլմը համարվում էր Ջո Բայդենի ամենաքիչ հակասական թեկնածուներից մեկը, ով ստացել է արհմիության, էկոլոգիական խմբերի և որոշ հանրապետականների աջակցությունը[11]։ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի էներգետիկայի պրոֆեսորը, ով աշխատում էր Գրենհոլմի հետ այդ նույն համալսարանում, ասեց, որ նա «Էներգետիկայի նախարարության համար ֆենոմենալ» կլինի, քանի որ «նա հասկանում է տեխնոլոգիան, հասկանում է զարգացումը և գիտի՝ ինչպես ղեկավարել մեծ գործակալությունը»[12]։ Նա կանգնեց էներգետիկայի և բնական ռեսուրսների սենատական կոմիտեի առաջ 2021 թվականի հունվարի 27-ին, և 2021 թվականի փետրվարի 3-ին կոմիտեն քվեարկեց նրա թեկնածության առաջադրմանը 13 կողմ և 4 դեմ ձայնով[13]։ Նա սենատի կողմից հաստատվեց 64—35 2021 թվականի փետրվարի 25-ին և նույն օրն էլ փոխնախագահ Քամալ Հարիսի կողմից տեղի ունեցավ նրա երդմնակալությունը[14][15]։ Նա էներգետիկայի առաջին նախարարն է, ով ծնվել է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։

2021 ապրիլին նա հայտարարեց, որ նախագահ Ջո Բայդենն «իր առջև նպատակ է դրել այս երկրում զրոյականի հասցնել ածխաթթվային գազի արտանետումը մինչև 2050 թվականը։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է միջոցներ գտնենք մաքրել մեր վառելիքի ճյուղը»[16]։

Գրանհոլմը զանգահարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզու բին Սալման Ալ Սաուդային։ Նրանք քննարկել են առավել մտերմիկ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում[17]։ 2021 թվականի վերջին նա մեղադրեց Սաուդյան Արաբիայի ենթակայության տակ գտնվող ОПЕК նավթային կարտելը և գազի և նավթի արտադրություններին ԱՄՆ-ում վառելիքի գնի բարձրացման համար[18][19][20]։ Երբ նրան հարցրին, որոնք են նրա՝ ԱՄՆ-ում նավթի քանակի մեծացման պլանները, նա պատասխանեց․ «Զավեշտալի է։ Երանի ես կախարդական փայտիկ էի ունեցել դրա համար»[21]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Գրանհոլմը սովորում էր Հարվարդում, ծանոթացավ իրավաբանական ֆակուլտետի ուսանող, Միչիգանի բնիկ Դենիել Մալհենի հետ, ով Եյլի համալասարանի Աստվածաբանության շրջանավարտ էր։ Նրանք ամուսնացան 1986 թվականին և որպես երկրորդ ազգանուն վերցրին միմյանց ազգանունները։ Նրանք երեք երեխա ունեն[22]։

2010 թվականի փետրվարի 21-ին, երբ երկքաքաղաքիություն ունեցող Գարնհոլմին հարցրին, թե որ թիմին է նախընտրում, որպեսզի հաղթի ոսկե մեդալի համար 2010 Ձմեռային Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի և Կանադայի տղամարդկանց թիմերի միջև հոկեյի երկար սպասված խաղում, նա ասեց, որ «իհարկե» աջակցում է Միացյալ Նահանգների թիմին՝ կատակով նշելով, որ նա Կանադայից հեռացել է դեռ 4 տարեկանում[23]։

2010 թվականի հոկտեմբերի 21-ին Գրանհոլմին Շվեդիայի թագավորի կողմից շնորհվեց առաջին աստիճանի Հյուսիսային աստղի ասպետի Թագավորական շքանշան «Միչիգանի և Շվեդիայի միչև հարաբերությունների զարգացմանն ուղղված իր աշխատանքի և էկոլոգիապես մաքուր էներգիայի էկոնոմիկայի առաջընթացի համար»[24][25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1035349167 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://www.michiganwomen.org/Images/Granholm,%20Jennifer%20Mulhern.pdf
  3. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2007-great-immigrants/
  4. https://www.president.gov.ua/documents/5762024-51873
  5. Obama seeks court nominee who backs women’s rights(անգլ.)
  6. Daniel Strauss and Vivian Ho (2020 թ․ դեկտեմբերի 15). «Biden taps Pete Buttigieg for transportation post and Jennifer Granholm for energy» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «Granholm considers future as Michigan's first female attorney general». Traverse City Record-Eagle. 1998 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. «Security @ the University of Michigan in IT». University of Michigan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  9. Michigan Attorney General (2000 թ․ հուլիսի 11). «Michigan Attorney General Jennifer Granholm Announces Settlement With J.C. Penney Over Scanning Errors». PR Newswire. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  10. Michigan Attorney General (2002 թ․ փետրվարի 12). «Michigan Attorney General Jennifer Granholm and the AARP Michigan State Office Have Teamed to Help Consumers Fight Telemarketing Calls». PR Newswire. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  11. Hayashi, Yuka (2021 թ․ փետրվարի 25). «Biden Trade Nominee Seeks Solution for Boeing-Airbus Dispute». Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  12. «Biden taps former Michigan Governor Granholm to be Energy chief». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. Brady, Jeff (2021 թ․ հունվարի 27). «Energy Nominee Jennifer Granholm Stresses Climate Action And Jobs». NPR. NPR.org. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  14. Fordham, Evie (2021 թ․ փետրվարի 25). «Senate confirms Jennifer Granholm as Biden's energy secretary». Fox News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  15. «Jennifer M. Granholm Sworn in as 16th Secretary of Energy». Energy.gov (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  16. «Energy Sec. Granholm: Focus on renewable energy will protect U.S. 'manufacturing backbone'». PBS. 2021 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  17. «Saudi Arabia energy minister and U.S. counterpart agree to enforce cooperation in the energy field - SPA». Reuters. 2021 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  18. «US energy secretary blames Opec 'cartel' for high petrol prices». Financial Times. 2021 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  19. «Energy secretary says she hopes gas prices won't reach $4». The Hill. 2021 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  20. «Granholm Takes Gas Price Blame Shifting To New Heights In Sunday Interview». Forbes. 2021 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  21. «Pavlich: Biden's self-inflicted energy crisis». The Hill. 2021 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  22. Dee-Ann Durbin (1998 թ․ հոկտեմբերի 10). «Democrat Jennifer Granholm sees attorney general's post as career move». Ludington Daily News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  23. Yingling, Jennifer (2010 թ․ փետրվարի 22). «Canadian-born Gov. Granholm says she's rooting for USA hockey over Canada». TheHill (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  24. «Guvernör Jennifer Granholm förlänades Nordstjärneorden av kungen» [The Order of the Polar Star was conferred on Governor Jennifer Granholm by the King]. Sveriges kungahus (շվեդերեն). Stockholm: The Royal Court of Sweden. 2010-10. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  25. «GRANHOLM – King Carl XVI Gustaf to Recognize Granholm in Stockholm Thursday for Fostering Relations between Michigan, Sweden». Lansing: Office of the Governor of the State of Michigan. 2010-10. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Գրանհոլմ» հոդվածին։