Փիթ Բութիջիչ
Փիթ Բութիջիչ անգլ.՝ Pete Buttigieg | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի քոլեջ (2004), Փեմբրուք քոլեջ և St. Joseph's High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա և պետական գործիչ |
Ազգություն | Maltese American? |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի[1] |
Ծննդյան օր | հունվարի 19, 1982[2] (40 տարեկան) |
Ծննդավայր | Սաութ Բենդ (Ինդիանա), Ինդիանա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Peter Paul Montgomery Buttigieg |
Հայր | Joseph Buttigieg? |
Մայր | Jennifer Anne Montgomery? |
Ամուսին | Chasten Buttigieg?[4] |
Կայք՝ | peteforamerica.com |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Փիթ Բութիջիչ (անգլ.՝ Peter Paul Montgomery Buttigieg, հունվարի 19, 1982[2], Սաութ Բենդ (Ինդիանա), Ինդիանա, ԱՄՆ[3]), ամերիկացի քաղաքական գործիչ և ԱՄՆ ռազմածովային հետախուզության նախկին սպա։ Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետը 2012 թվականից։ Դեմոկրատական կուսակցության անդամ։ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու դեմոկրատական կուսակցությունից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բութիջիչը ծնվել է Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքում։ Մայրը Ջենիֆեր էն Մոնթգոմերին է, հայրը՝ Ջոզեֆ Բութիջիչը։ Նրա հայրը ներգաղթել է Մալթայից։ Նրա մայրը մեծացել է Հարավային Իլինոյսում՝ զինվորականի ընտանիքում։
Բութիջիչը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է։ 2007-2010 թվականներին աշխատել է McKinsey and Company խորհրդատվական ընկերությունում։ 2009-2017 թվականներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային ռեզերվում, որպես հետախուզության սպա, որտեղ ստացել է լեյտենանտի կոչում։ Այս կոչումով նա ծառայել է Աֆղանստանում։
Բութիջիչն առաջին անգամ Սաութ Բենդի քաղաքապետ է ընտրվել 2011 թվականին և վերընտրվել 2015 թվականին:Բութիջիչի՝ քաղաքապետի պաշտոնում գտնվելու ժամանակ նրա քաղաքականությունը լայն աջակցություն է ունեցել։ Նրա բարեփոխումները խթանել են տնտեսական աճն ու ներդրումները։ 2013 թվականին նա արժանացել է GovFresh մրցանակի, որպես տարվա քաղաքապետ։
2019 թվականի հունվարին Բութիջիչը հայտարարել էր, որ մտադիր է 2020 թվականի ընտրություններում առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ Իր քարոզարշավի մասին նա պաշտոնապես հայտարարել է 2019 թվականի ապրիլի 14-ին[5][6]։ Նրա քաղաքական հարթակը ներառում է հանրային առողջապահության, շրջակա միջավայրի պաշտպանության, ժողովրդավարական կուսակցության և արհմիությունների միջև երկխոսության և համագործակցության աջակցություն, հրազենի գնման մասին օրենսդրության խստացում, դաշնային օրենսդրության ընդունում, որն արգելում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը աշխատանքում[7][8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բութիջիչը բարեպաշտ քրիստոնյա է[9][10][11], և նա հաճախ է նշում, որ իր կյանքում հավատքն ուժեղ ազդեցություն է ունեցել[12][13]։ Մանուկ հասակում մկրտվել է որպես կաթոլիկ և սովորել է կաթոլիկ դպրոցում[14]։
Բութիջիչը մի քանի լեզու գիտի։ Նա սովորել է խոսել նորվեգերեն, ինչպես նաև խոսում է իսպաներեն, իտալերեն, մալթայերեն, արաբերեն, պարսկերեն և ֆրանսերեն[15][16][17]։ Նվագում է կիթառ և դաշնամուր։ 2013 թվականին հանդես է եկել Սաութ Բենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որպես դաշնամուրի հրավիրված մենակատար[18][19]։
2015 թվականի հունիսին, South Bend Tribune թերթին տված հարցազրույցում Բութիջիչը հայտարարել էր, որ գեյ է[20]։ 2017 թվականի դեկտեմբերին Բութիջն հայտարարել էր մասնավոր Գլեզմանի՝ միջնակարգ դպրոցի ուսուցչի հետ նշանադրության մասին, որի հետ Բութիջիչը հանդիպել էր 2015 թվականի օգոստոսից[21][22][23]։ Նրանք ամուսնացել են 2018 թվականի հունիսի 16-ին՝ Սուրբ Հակոբի տաճարում[10][24], և դրանից հետո բնակվում են Սաութ Բենդի նույն թաղամասում, որտեղ մեծացել է Բութիջիչը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.cnn.com/2019/08/16/politics/pete-buttigieg-religious-journey/index.html
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase Data Dumps — Google.
- ↑ Pete Buttigieg Might Be President Someday. He’s Already Got the First Man. — The New York Times, 2018.
- ↑ Merica Dan (January 23, 2019)։ «Pete Buttigieg, mayor of South Bend, Indiana, jumps into 2020 race – CNNPolitics»։ CNN։ Վերցված է January 25, 2019
- ↑ Basu Zachary (April 4, 2019)։ «Pete Buttigieg teases official 2020 campaign launch»։ Axios։ Վերցված է April 8, 2019
- ↑ Harwood John (April 12, 2019)։ «2020 candidate Pete Buttigieg on taxing the rich and the future of American capitalism»։ CNBC։ Վերցված է April 12, 2019
- ↑ «Знакомьтесь: Пит Буттиджич — самый необычный кандидат в президенты США»։ ТАСС։ Վերցված է 2019-05-05
- ↑ Gambino Lauren (March 23, 2019)։ «Pete Buttigieg for president? Long-shot stands out in crowded field.»։ The Guardian։ Վերցված է March 30, 2019։ «Like many of his rivals, he offers a stark contrast to the president in style and substance. Buttigieg is the son of a Maltese immigrant; a navy veteran who took leave from his civic day job to serve in Afghanistan; a Harvard-educated Rhodes scholar; a devout Christian and a polyglot and bibliophile who learned Norwegian to read books by an author in Norway whose work had not yet been translated to English.»
- ↑ 10,0 10,1 Beck Father Edward։ «Pete Buttigieg on faith, his marriage and Mike Pence»։ CNN։ Վերցված է 2019-04-04
- ↑ [1]
- ↑ Bailey Sarah (March 29, 2019)։ «Evangelicals helped get Trump into the White House. Pete Buttigieg believes the religious left will get him out.»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից March 29, 2019-ին։ Վերցված է March 30, 2019
- ↑ [2]
- ↑ Beck Edward (April 2, 2019)։ «Pete Buttigieg on faith, his marriage and Mike Pence»։ CNN։ Վերցված է April 8, 2019
- ↑ Wallace-Wells Benjamin (February 9, 2019)։ «Pete Buttigieg’s Quiet Rebellion»։ The New Yorker։ Վերցված է March 21, 2019
- ↑ Lemin Jason (March 10, 2019)։ «Pete Buttigieg 2020: Meet the South Bend Mayor Looking to Become America's First Millennial President»։ Newsweek։ Վերցված է March 21, 2019
- ↑ Allen Nick, Millward David (2019-03-29)։ «Pete Buttigieg surges as commentators declare obscure Midwestern Democrat 'hottest candidate'»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-04-08
- ↑ Andrew S. Hughes, Mayor, IUSB singers earn their ovations Archived 2019-04-27 at the Wayback Machine., South Bend Tribune (February 18, 2013).
- ↑ South Bend Symphony Orchestra concert feat. Mayor Pete Buttigieg at the Morris Performing Arts Center Archived 2021-07-29 at the Wayback Machine., South Bend Tribune (December 23, 2013).
- ↑ Buttigieg Pete (June 16, 2015)։ «South Bend Mayor: Why coming out matters»։ South Bend Tribune։ Վերցված է June 19, 2015
- ↑ Trebay Guy (June 18, 2018)։ «Pete Buttigieg Might Be President Someday. He’s Already Got the First Man.»։ The New York Times։ Վերցված է April 1, 2019
- ↑ «South Bend Mayor Pete Buttigieg announces engagement»։ WNDU։ December 28, 2017։ Վերցված է March 21, 2019
- ↑ «Faculty and Staff»։ Tma-el.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին։ Վերցված է 2019-03-26
- ↑ Shown Mary (June 17, 2018)։ «Mayor Pete Buttigieg marries partner Chasten Glezman in downtown South Bend»։ South Bend Tribune։ Վերցված է August 21, 2018
|