Ջայրուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ջայրուդ
արաբ․՝ جيرود‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԲԾՄ809 մետր
Բնակչություն39 903 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Ջայրուդ (Սիրիա)##
Ջայրուդ (Սիրիա)

Ջայրուդ (արաբ․՝ جيرود‎‎), քաղաք[1] Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Դամասկոսի մուհաֆազայի տարածքում։ Մտնում է Ալ-Կուտեյֆա շրջանի կազմի մեջ։ Ըստ Սիրիայի վիճակագրության կենտրոնական բյուրոյի՝ 2004 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 24219 մարդ[2]։ Բնակչության մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայրուդդի շրջանում անցկացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են առարկաներ (միկրոլիտներ, դանակներ, քերիչներ և այլ քարե գործիքներ), որոնք վերաբերում են Նատուֆյան մշակույթի գոյության ժամանակաշրջանին[4]։
Հռոմեական կայսրության ժամանակներում քաղաքը հայտնի է եղել որպես Գերոդա (Geroda): Անտոնիոս Օգոստոսի Իթիներարիայում քաղաքը հիշատակվում է որպես կայաններից մեկը Պալմիրայի և Դամասկոսի միջև ընկած ճանապարհին[5]։ Քաղաքը հիշատակվել է նաև միջնադարյան ճանապարհորդ, պատմաբան և աշխարհագրագետ Յակութ ալ-Համավիի աշխատանքներում[6]։ Սիրիայում օսմանյան տիրապետության շրջանում Ջայրուդը եղել է նահիյայի վարչական կենտրոն։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է մուհաֆազայի հյուսիսային մասում՝ նահանգի վարչական կենտրոն և երկրի մայրաքաղաք Դամասկոսից մոտավորապես 45 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 809 մետր[7]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի գնահատողական տվյալների համաձայն՝ բնակչության թվաքանակը կազմել է 39 903 մարդ[8]։ Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․

2003 2013
31 629[9] 39 903[10]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա օդանավակայանը գտնվում է Դամասկոս քաղաքում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Страны восточного Средиземноморья, Ирак // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 176—177. — ISBN 5-85120-055-3.
  2. General Census of Population and Housing 2004. Syria Central Bureau of Statistics (CBS). Rif Dimashq Governorate.
  3. Eli Smith, in Robinson and Smith, 1841, vol 3, 2nd appendix, p. 173
  4. Akkermans, Peter M. M. G.; Schwartz, Glenn M. The Archaeology of Syria: From Complex Hunter-Gatherers to Early Urban Societies (c.16,000-300 BC). — Cambridge University Press, 2004. — ISBN 9780521796668
  5. Porter, Josias Leslie Memoir on the Map of Damascus, Hauran, and the Lebanon Mountains(անգլ.) // Journal of the Royal Geographical Society of London : journal. — Royal Geographical Society, 1856. — Т. 26. — С. 43—55. — doi:10.2307/1798344
  6. le Strange, Guy Palestine Under the Moslems: A Description of Syria and the Holy Land from A.D. 650 to 1500. — Committee of the Palestine Exploration Fund[en], 1890.
  7. 7,0 7,1 «Jayrud, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  8. «Jayrūd» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  9. գնահատում
  10. հաշվարկային

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]