Պողպատե մարդը (անգլերենMan of Steel), 2013 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Հենրի Քավիլը և Էմի Ադամսը։ Ֆիլմի ռեժիսորն է Զակ Սնայդերը, իսկ սցենարի հեղինակներն են՝ Քրիստոֆեր Նոլանը և Դևիդ Ս. Գոյերը։
Քլարկ Կենտը մի երիտասարդ լրագրող է, ով օժտված է անհավանական ուժով։ Նրան երկիր մոլորակ են ուղարկվել Կրիպտոն մոլորակից։ Նա պետք է դառնա «Սուպերմեն» որպեսզի կարողանա վերականգել խաղաղությունը և պաշտպանել մարդկանց։
Ամենասկզբում Սուպերմենի դերի թեկնածուներն էին Արմի Համմերը և Ջոն Մանգանելլոն։
Ֆիլմի պրեմիերան նախատեսվել էր 2012 թվականի դեկտեմբերին, սակայն կայացավ 2013-ի հունիսին։
Սուպերմենի կոստյումը այս ֆիլմում խիստ տարբերվում է դասականից։ Այս անգամ հագուստի գույները փոքր-ինչ մուգ են և նաև կոստյումից բացակայում է դեղին գոտիով կարմիր անդրավարտիքը։
Յուրաքանչյուր անգամ Սուպերմենի կոստյումը հագնելու համար գլխավոր հերոսից պահանջվել է 15-25 րոպե։
Ֆիլմի շարունակությունը թողարկվել է 2016 թվականի մարտին։