Կրիպտոն (կոմիքս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիպտոն (անգլ.՝ Krypton), հորինված մոլորակ, որը հայտնվում է DC Comics֊ի կողմից հրատարակված կոմիքսներում և համարվում է Սուպերմենի հայրենիքը։ Այն հորինել են Ջերի Սիգելը և Ջո Շուստերը և առաջին անգամ նշել են Action Comics # 1֊ում (հունիս, 1938)[1]։ Մոլորակը իր առաջին անգամ ամբողջորեն նշվել է Սուպերմեն № 1 կոմիքսում (ամառ, 1939)։ Կոմիքսների համաձայն, Կրիպտոնը վերացել է Սուպերմենի մոլորակից գնալուց անմիջապես հետո։ Մոլորակի գերակշռող ազգը կրիպտոնեցիներն էին[2]։ Շատ կրիպտոնեցիներ ապրում են Երկիր մոլորակում։ Կրիպտոնում նրանք չունեին այն ուժերը, որոնք ունեն Երկրում, քանի որ Կրիպտոնը ունի Կարմիր Արև (այն թույլ չի տալիս ուժ կլանել, ի տարբերություն այլ մոլորակների, որոնց աստղերը կարմիր չեն) և Երկրի ձգողականությունը ավելի թույլ է քան Կրիպտոնինը։ Դա ապացուցվում է Սուպրգրլի մասին հեռուստասերիալի մի քանի սերիաներում և Սուպերմենի մասին շատ կոմիքսներում։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիքսներում Կրիպտոնը պայթել է շղթայական միջուկային ռեակցիայի պատճառով, որը անկայուն է դարձրել մոլորակի ռադիոակտիվ միջուկը (ստեղծելով կրիպտոնիտ, որը թուլացնում է (նաև մահացու է) Սուպերմենին)։ Պայթյունի պատճառով, Կրիպտոնի ամբողջ քաղաքականությունը և ազգը վերացավ, բացի մեկից՝ փոկրիկ Կալ֊Էլից, ում նրա հայրը՝ Ջոր֊Էլը դրեց տիեզերանավի մեջ և ուղարկեց Երկիր, որտեղ նա մեծացավ՝ որոշելով օգտագործել իր կարողությունները մարդկանց օգնելու համար։

Սուպերմենի մասին մի քանի կոմիքսներում երևում է, որ փրկվել են նաև Կրիպտոն (Սուպերդոգ), Սուպերգրլը, նրա ծնողները, Բեպո սուպեր֊կապիկը և Ֆանտոմական գոտում գտնվող բանտարկյալները։

Կրիպտոնի տեխնոլոգիական զարգացման մակարդակը ավելի բարձր է քանի Երկրինը[3]։

Կրիպտոնի տարբեր տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե և արծաթե դարաշրջանի Կրիպտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների վերջում Կրիպտոնը շատ կարևոր դեր էր խաղում Սուպերմենի մասին կոմիքսներում, որտեղ Մոլորակի տեսքը ավելի լավ էր բացատրվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիպտոնեցիները սկսեցին օգտագործել առաջավոր գիտություններ, որպեսզի ստեղծել այնպիսի մի աշխարհ, որտեղ գիտական հայտնագործությունները և գիտահետազոտությունները դառնային իրենց առօրյա կյանքի մի մասը։ Կրիպտոնում շատ խնդիրներ լուծելու համար օգտագործում էին ռոբոտներ և համակարգիչներ։ Գիտական և տեխնոլոգիական հետազոտություննորը բարձր էին գնահատվում։

Արբանյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Կրիպտոնն ուներ երկու արբանյակ։ Նրանցից մեկը՝ Wegthor֊ը, պատահաբար վերացրել էր կրիպտոնեցի գիտնական Ջաքս֊Ուրը։ Նա փորձարկում էր միջուկային հրթիռ, որը շեղվեց իր թիրախից՝ վերացնելով արբանյակը։ Աղետի պատճառով մահացավ 500 Կրիպտոնի լուսնի բնակիչ և Ջաքս֊Ուրը դարձավ առաջին և միակ բանտարկյալը, ով աքսորվեց Ֆանտոմական գոտի։ Աղետի պատճառով Կրիպտոնի խոսհուրդը արգելեց ցանկացած տեսակիտիեզերական թռիչքներ և հենց դրա պատճառով էլ Կրիպտոնի քաղաքականությունը վերացավ իր հետ միասին։

Փրկվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթե դարում Կրիպտոնի վերանալուց հետո Սուպերմենը միասկ փրկվածը չէր։ Փրկվածների թվում էին Սուպերմենի զարմիկ՝ Սուպերգրլը, Ֆանտոմական գոտու բանտարկյալները, Կրիպտո Սուպեր֊շոււնը, Բիպո սուպեր֊կապիկը, անչափահաս հանցագործ Դեվ֊Էմը, Կանդորա քաղաքի ամբողջ բնակչությունը, Սուպերգրլի ծնողները, ինչպես նաև Սուպերմենի իրական ծնողները[4]։

1985 թվականի «Ճգնաժամ անվերջ Երկրների վրա» (անգլ.՝ Crisis on Infinite Earths) կոմիքսնրի շարքից հետո Կրիպտոնի տարբերակը ամբողջովին փոխվեց։

Ժամանակակից Կրիպտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողպատե մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճգնաժամ անվերջ Երկրների վրա» կոմիքսից հետո, երբ DC Comics֊ի վերափոխումից հետո առաջացավ Կրիպտոնի նոր տարբերակ (ոսկե և արծաթե դարաշրջան)։ Նկարիչ և գրող Ջոն Բիրնին տրվեց առաջադրանք՝ Սուպերմենի ծագումը ամմբողջովին փոխելու։ Վերափոխությունը երևում է 1986 թվականի «Պողպատե մարդը» կոմիքսների շարքում, որտեղ ուսումնասիրվում է Կրիպտոնի պատմության նոր տարբերակը։

Կրիպտոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կրիպտոնը մեկ ու կես անգամ ավելի մեծ էր քան Երկիրը և պտտվում էր Ռաո անունով կարմիր աստղի շուրջը, որը Երկրի Արեգակնային համակարգից գտնվում էր հիսուն լուսնային տարի հեռավորության վրա։ Նախնական դարաշրջանում Կրիպտոնը ստեղծել է օրգանիզմներ՝ ավտանգավոր ամբողջ տիեզերքում։ Դրա համար էլ Կրիպտոնը ընտրվեց հենց այն վայրը, որտեղ ստեղծվեց Դումզդեյը։ Կրիպտոնեցիները ստիպված օգտագործեցին իրենց առաջադեմ տեխնոլոգիաները ողջ մնալու համար։ Մոտավորապես 1000 տարի առաջ կրիպտոնեցիները արդեն ունեին գիտական ձեռքբերումներ, որոնք անհայտ էին Երկրին։ Նրանք կարողանում էին բուժել հիվանդությունները, դանդաղեցնել ծերացման գործընթացը և այլն։ Բոլոր կրիպտոնեցիները գրեթե անմահ էին։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի Դեյվիդ Գոյերը ասաց, որ SyFy հեռուստասերիալը ցանկանում է հեռարձակել «Կրիպտոն» հեռուստասերիալը, որը պատմելու է Էլերի ընտանիքի և մոլորակի պատմության մասին[5]։ Դեկտեմբերի հայտնի դարձավ, որ հեռուստասերիալում Կրիպտոնը լինելու է անօրեն և վայրի տեղ և այն պատմելու է Ջոր Էլի հոր՝ Սուպերմենի պապիկի մասին։ Հեռուստասերիալի պրոդյուսերները լինելու են Դեյվիդ Գոյերը և Իեն Գոլդբերգը[6]։

Սմոլվիլի գաղտնիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի սցենարի մեծ մասը պատմում է Կրիպտոնի՝ Երկրում թողած ժառանգության մասին։

Սուպերգրլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիպտոնը հիմնականում երևում է հեռուստասերիալի սկզբում, սակայն 1֊ին եթերաշրջանի 13֊րդ սերիայում Կառան ընկնում է Կոմայի մեջ և երազ է տեսնում, որում նա, իբր թե չի գնացել Կրիպտոնից։ Մտնելով Կառայի երազմմի մեջ՝ Ալեքսը անուղղակիորեն համարվում է առաջին մարդը, ով «եղել է Կրիպտոնում»։ Երկրորդ եթերաշրջանում Կառան ասում է, որ Կրիպտոնում գործում էր ժողովրդավարական կառավարման ռեժիմը, ինչի պատճառով նրանք հաճախ հակասում էին իրենց հայրենակից֊գաղութատերի հետ Դեքսամ մոլորակից, որտեղ տիրում էր բացարձակ միապետություն։ Կրիպտոնի պայթյունից հետո Դաքսամը մնացել է իր ուղեծրում, սակայն նրա 90 տոկոս մակերեսը այրվել էր ասուպային անձրևի (կրիպտոնի բեկորները) պատճառով և Դաքսամը հարմար չի եղել ապրելու համար։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպերմեն (1978)[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի ֆիլմում, Կրիպտոնը ամբողջովին ծածկված է սպիտակ բյուրեղներով, որոնց ներսում կան ստորգետնյա համալիրներ և հատուկ գմբեթ, որտեղ ապրում են տեղաբնակները։ Կրիպտոնեցիները հագնում էին վառ սպիտակ հագուստ՝ սև նշաններով, սակայն դատի ժամանակ գեներալ Զոդը հագել էր սև հագուստ՝ սպիտակ լուսավոր նշաններով։

DC֊ի ընդարձակ տիեերք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պողպատե մարդը» ֆիլմում Կրիպտոնը ավելի մոտ է ժամանակակից իրականությանը։ Ֆիլմում ցույց է տալիս մոլորակը որպես խիստ աշխարհ, որը ունի բարձր լեռներ և տափաստաններ։ Կրիպտոնեցիները հագնում են սև կոմբինեզոն՝ (տղամարդիկ) իրենց տան նշանով և երկար զգեստ (կանայք և բարձրաստիճան քաղաքական գործիչները)։ Ըստ ֆիլմի սցենարի, Կրիպտոնը ուներ շատ զարգացած քաղաքակրթություն, որ նրանք նույնիսկ կարողնաում էին գաղութացնել և իրենց հարմարեցնել ուրիշ մոլորակներ, և այդ ժամանակաշրջանը կոչվում էր «ընդլայնման դարաշրջան»։ Սակայն, ժամանակի ընթացքում Կրիպտոնի գաղութների ռեսուրսները վերջացան և նրանք սկսեցին օգտագործել իրենց սեփական մոլորակի միջուկի ռեսուրսները։ Նրանք հասել էին նանոտեխնոլոգիայի և կրիկոգենիկայի կատարելության։ Նրանք ապրում էին Կաստաների համաձայն և ունեին արհեստական կառաբարում բնակչության վրա։ Նրանք ի սկզբան է ծնվում էին իրենց նպատակով և պարտականությամբ։ Ֆիլմում գեներալ Զոդը վտանգ էր տեսնում այն ամենի մեջ ինչը սահմանված էր օրենքով, ինչը ցույց է տալիս նացիստական կողմնորոշման մասին։ Ջոր֊Էլը Կրիպտանի մահից առաջ կատարեց ծատ ռիսկային քայլ․ նա նրա որդու՝ Կալ֊Էլի, ով առաջինն էր, որ ծնվել էր բնական ճանապարհով, ԴՆԹ֊ին միացրեց Կրիպտոնի աճի կոդը։

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Injustice 2 տեսախաղում Կրիպտոնը վերացել է Բրեյնակի ներխուժումից հետո՝ բետա֊ռումբերի պայթյունի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Superman: The Man of Steel #1
  2. «Կրիպտոն՝ Սուպերմենի հայրենիքը».
  3. «Պողպատե մարդը»
  4. Superboy № 158, հունիս 1969
  5. «EXCLUSIVE: First Plot Details on Alex Kurtzman's 'The Mummy' Reboot». Bleeding Cool. 2014 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «Syfy, David Goyer Developing Superman Origin Story 'Krypton'». The Hollywood Reporter. 2014 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]