Jump to content

Մայքլ Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Քելլի
Ծնվել էմայիսի 22, 1969(1969-05-22) (57 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունBrookwood High School? և Ցամաքային Կարոլինայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Մայքլ Ջոզեֆ Քելլի (անգլ.՝ Michael Joseph Kelly, մայիսի 22, 1969(1969-05-22), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է իր՝ «Քարտերի տունը» սերիալում Դագ Ստեմպերի դերով, ինչպես նաև այնպիսի դերերով, ինչպիսիք են «Փոխարինում», «Մեռելների արշալույսը», «Իրականությունը փոխողները», «Քրոնիկոն», «Հիմա դու տեսնում ես ինձ» և «Էվերեստ» ֆիլմերում ունեցած դերերը։ Հայտնվել է նաև «Մարդասպանների սերունդը» հեռուստատեսային մինի սերիալում, «Սոպրանո կլան» սերիալի 6 դրվագներում՝ գործակալ Ռոն Գոդարդի դերում[1], «Մտածել ինչպես հանցագործ» սերիալում, «Տաբու» սերիալում՝ Էդգար Դումբարտոնի դերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանի մանկությունն անցել է Ջորջիա նահանգի Լոուրենսվիլ քաղաքում, որտեղ տեղափոխվել էին նրա ծնողները՝ Մայքլը և Մորինը, երկու քույրերը՝ Շենոնը և Քեյսին, և եղբայրը՝ Էնդրյուն[2]։ Հարավային Կարոլինայի համալսարանի իրավագիտության բաժին ընդունվելով՝ Մայքլը շուտով փոխեց իր միտքը՝ որոշելով, որ դերասանական գործունեությունը շատ ավելի հետաքրքիր գործունեություն է, քան փաստաբանական պրակտիկան։ Նա թողնում է ուսումը և ընդունվում դերասանական ստուդիա[3]։

Մայքլը հայտնի է «Սոպրանո կլան», «C.S.I. Հանցագործության վայրը Մայամի», «Օրենք և կարգ», «Ոստիկանության սպան», «Վահանը», «Երրորդ հերթափոխը», «9-րդ մակարդակ», «Քարտերի տունը», «Մարդասպանների սերունդը» ֆիլմերում ունեցած իր դերերով։

Նա և իր կին Քերինը ամուսնացել են 2005 թվականին, զույգն ունի երկու երեխա[4]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ս Կյանքի պատմություններ. ընտանեկան ճգնաժամ Lifestories: Families in Crisisսպորտային ակումբի մենեջեր
1998 ֆ Origin of the SpeciesՖիշեր
1998 ֆ Կարմիր գետը River RedՖրենկի
1999 ֆ Մարդը լուսնի վրա Man on the MoonՄայքլ Քաուֆման
2000 ֆ Անխոցելի Unbreakableբժիշկ Դուբին
2000-2001 ս 9-րդ մակարդակ Level 9Ուիլբերտ Թիբս Թիբոդո
2000-2006 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims UnitԼյուկ Դիկսոն / Մարկ / Բարրի
2001 ս Երրորդ հերթափոխը Third WatchՉիփ Ուոլեր
2002 ս Վահանը The ShieldՇոն Թեյլոր
2002-2008 ս Օրենք ու կարգ Law & OrderԳերի Թոլբոթ / Դուգլաս Կարել
2003 ս Արդարամիտ Էմի Judging AmyՋեկ Բարետ
2003 ֆ E.D.N.YԱնդերսոն
2004 ֆ Մեռելների արշալույսը Dawn of the DeadՍի Ջեյ
2004 ս Ժյուրի The JuryКин Дуайер
2005 ֆ Ծովային կրիաներ LoggerheadsՋորջ
2005 ս Ոստիկանության սպան Kojakխուզարկու Բոբի Քրոքեր
2005 ֆ Կառլիտոյի ուղին 2. բարձրացում դեպի իշխանություն Carlito’s Way: Rise to PowerՌոկո
2006 ֆ Չեմպիոններ ChampionsՄիթչել
2006 ֆ Հաղթահարում InvincibleՓիթ
2006-2007 ս Սոպրանո կլան The Sopranosգործակալ Ռոն Գոդարդ
2007 ֆ Սեր բառարանի հետ Broken EnglishԳայ
2007 ֆ Zoe’s Dayотец
2007 ս C.S.I. Հանցագործության վայրը Մայամի CSI: MiamiԼուկաս Ուեյդ
2007 ֆ Ատամ և եղունգ Tooth & NailՎայփեր
2007 ֆ Միստր և միսիս Սմիթ Mr. and Mrs. SmithՀեկտոր
2008 ֆ Փոխարինում Changelingխուզարկու Լեսթեր Իբարա
2008 ս Մարդասպանների սերունդը Generation Killկապիտան Բրայան Փատերսոն
2008 ֆ Ընտրյալների շրջանը The NarrowsԴենի
2008 ս Եզր FringeՋոն Մոսլի
2009 ֆ Քնքշություն TendernessԳերի
2009 ֆ WashingtonienneՓոլ Մովիուս
2009 ֆ Պաշտպան DefendorՓոլ Քարթեր
2009 ֆ Օրինապաշտ քաղաքացի Law Abiding CitizenԲրեյ
2009 ֆ The AfterlightԷնդրյու
2009 ֆ Մորգան զույգը փախուստի մեջ Did You Hear About the Morgans?Վինսենթ
2010 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal MindsՋոնաթան «Մարգարե» Սիմս
2010 ֆ Խաղ առանց կանոնների Fair GameՋեկ
2011 ֆ Իրականությունը փոխողները The Adjustment BureauՉարլի Թրեյնոր
2011 ֆ Nice Tie, Italiano!ամերիկացի
2011 ս Օրենք և կարգ. Չարություն Law & Order: Criminal IntentԹերենս Բրուքս
2011 ս Մտածել ինչպես հանցագործ. Կասկածյալի վարք Criminal Minds: Suspect BehaviorՋոնաթան «Մարգարե» Սիմս
2011 ս Լավ կինը The Good WifeՄիկի Գան
2011-2013 ս Տեսադաշտում Person of InterestՄարկ Սնոու
2012 ֆ Քրոնիկոն ChronicleՌիչարդ Դետմեր
2013 ֆ Հիմա դու տեսնում ես ինձ Now You See Meգործակալ Ֆուլեր
2013 ֆ Պողպատե մարդը Man of SteelՍթիվ Լոմբարդ
2013-2018 ս Քարտերի տունը House of CardsԴագ Ստեմպեր
2015 ֆ Էվերեստ EverestՋոն Կրակաուեր
2015 ֆ Առեղծվածը նրանց աչքերում է Secret in Their EyesՌեգ Սիֆերտ
2016 ֆ Վիրուս ViralՄայքլ Դրեյքֆորդ
2016 ս Սև հայելի Black MirrorԱրքետ
2017 ս Տաբու Tabooբժիշկ Էդգար Դումբարտոն
2017 ս Երկար ճանապարհ դեպի տուն The Long Road HomeԳերի Վոլեսկի
2018 ֆ Սա ոտնձգություն է That’s Harassmentբժիշկ
2018 ֆ All SquareՋոն
2018 ֆ VANS tooՉկա տվյալ
2019 ս Ջեկ Ռայան Jack RyanՄայք Նովեմբեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Michael Kelly». Biography. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 10/12/2017-ին.
  2. Michael Kelly Biography (1968-)
  3. «Биография Майкла Келли на сайте premiere.fr». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. Shattuck, Kathryn (2017 թ․ հունիսի 2). «How Michael Kelly, Actor on 'House of Cards,' Spends His Sundays». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Քելլի» հոդվածին։