Քրիստոֆեր Մելոնի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 2, 1961[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Կրթություն | Բոուլդերի Կոլորադոյի համալսարան, Neighborhood Playhouse թատերական դպրոց և St. Stephen's & St. Agnes School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
christopher-meloni.com | |
Քրիստոֆեր Պիտեր Մելոնի (անգլ.՝ Christopher Peter Meloni ապրիլի 2, 1961[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» սերիալում դետեկտիվ Էլիոտ Սթեյբլերի դերով և Քրիս Քելերի «Օզ բանտ» սերիալում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելոնին մինչև դերասան դառնալն աշխատել է որպես շինարար, նաև ասեղնագործ, բարմեն և հրահանգիչ։ Նա իր կարիերան սկսել է գովազդներում, սերիալների փոքր էպիզոդներում և կինոյի փոքր դերերում նկարահանվելով[3]։ Նրա առաջին նշանակելի դերը եղել է 1996 թվականի «Հաղորդակցություն» ֆիլմում։ Նա նաև «Փախչող հարսնացուն» ֆիլմում խաղացել է երկրորդ պլանի դեր։
1998-2003 թվականներին նկարահանվել է «Օզ բանտ» սերիալում, այս աշխատանքը գրավել է հեռուստադիտողի և պրոդյուսերների ուշադրությունը։ 1999 թվականին պայմանագիր է կնքել «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» ֆիլմում նկարահանվելու համար, որը նրան իսկապես ճանաչում է բերել։ 2006 թվականին Մելոնին առաջին անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկական սերիալի լավագույն դերասան կատեգորիայում։
Նա նաև խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «12 կապիկ», «Վախ և ատելություն Լաս Վեգասում», «Հարոլդն ու Կումարը բաժանվում են», «Հարոլդ և Կումար 2։ Փախուստ Գուանտանամոյից» , «Փոխադրողները», «Ավազակները» և այլն։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականի հուլիսի 1-ին Մելոնին ամուսնացել է բեմադրող-նկարիչ Դորիս Շերամ Ուիլյամսի հետ։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ դուստր՝ Սոֆյա Եվա Պետրան[4] և որդի՝ Դանթե Ամադեոն[5]։ Մարիշկա Հարգիթեյը նրա կնքամայրն է։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1984-1991 | Ինը մետր | 1st & Ten | Ջոնի Հան |
1985-1989 | Հավասարիչ | Equalizer | թիմի առաջատար |
1990-2010 | Օրենք և կարգ | Law & order | դետեկտիվ Էլիոտ Սթեյբլեր |
1990 | Ե՞րբ էի ես սիրահարված | When I will be loved? | Ռու Վեստոն |
1991-1994 | Դինոզավրեր | Dinosaurs | Սպայկ, հնչյունավորող |
1992 | Էլիսոն Գերտսի պատմությունը | Something to live for: The Alison Gertz story | Դևիդ |
1993 | Հրաժեշտ առանց համբույրի | Withot a Kiss Goodbye | Ռեյ Սեմյուել |
1993 | Տղաները | The Boys | Դուգ Քիրկֆիլդ |
1993-2005 | Նյու Յորքի ոստիկանությունը | NYPD Blue | Ջիմի Լիրի |
1994 | Ջնջել հիշողությունից | Clean Slate | Թիկնապահ #2 |
1994 | Ոսկե դարպասներ | Golden Gate | Дуглас Карлино |
1994 | Ջունիոր | Junior | պարոն Լանցարոտտա |
1995 | Վտանգավոր կապ | A Dangerous Affair | Թոմի Մոթերի |
1995-1996 | Հոուփ և Գլորիա | Hope & Gloria | Բիլլի |
1995-2009 | Խելագար հեռուստատեսություն | Mad TV | տարբեր դերեր |
1995 | 12 կապիկ | Twelve Monkeys | լեյտենանտ Հալպերին |
1996 | Հաղորդակցություն | Bound | Ջոնի Մարցոն |
1997 | Հեռանալով Լոս Անջելեսից | Leaving L.A. | Ռիդ Սիմս |
1997-2003 | Օզ բանտ | Oz | Քրիս Քելեր |
1997-1998 | Հարավային Բրուքլին | Brooklyn South | Ջո |
1997 | Յուրաքանչյուր ինը վայրկյանը | Every 9 Seconds | Ռիչարդ Սատերլենդ |
1998 | Երկիրը նշանառության տակ | Target Earth | Սեմ Ադամս |
1998 | Վախ և ատելություն Լաս Վեգասում | Fear and Loathing in Las Vegas | սպասավոր Ֆլամինգո հյուրանոցում |
1998 | Ազգակցական հոգիներ | The Souler Opposite | Բարի Սինգեր |
1999 | Փախչող հարսնացուն | Runaway Bride | մարզիչ Բոբ Քելլին |
1999 — 2011 | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Էլիոտ Սթեյբլեր |
1999 | Առաջընթաց | Shift | Լուիս |
1999 | Կառլոյի արթնանալը | Carlo’s Wake | Բենետտո Տորելո |
2001 | Տաք ամերիկյան ամառ | Wet Hot American Summer | Ջին |
2001-2010 | Կլինիկա | Scrubs | բժիշկ Դեյվ Նորիս |
2002 | Սպանություն Գրինվիչում | Murder in Greenwich | Մարկ Ֆուրման |
2002 | Այս կարճ պահը | That brief moment | Քեն |
2004 | Հարոլդն ու Կումարը բաժանվում են | Harold & Kumar Go to White Castle | Ֆրիկշոու |
2005-2006 | Օենք և կարգ։ Սուտ երդվյալներ | Law & Order: Trial by Jury | Էլիոտ Սթեյբլեր |
2008 | Հարոլդ և Կումար 2։ Փախուստ Գուանտանամոյից | Harold & Kumar Escape from Guantanamo Bay … Grand Wizard | Քլայդ Ստենկի |
2008-2014 | Իրական արյուն | True Blood | Ռոման Զիմոժիչ |
2008 | Ֆիզկուլտուրայի ուսուցիչ | Gym Teacher: The Movie | Դեյվ Սթյու |
2008 | Փոխադրողները | Carriers | Ֆրենկ |
2009-2010 | Ուշ երեկոն Կոնան Օ'Բրայենի հետ | The Tonight Show with Conan O’Brien | Էլիոտ Սթեյբլեր |
2011 | Կեղտոտ ֆիլմ | Dirty Movie | պրոդյուսեր |
2011-2012 | Հիմունքների անեկդոտներ | Jest Originals | Ռոդնի Պարկեր |
2012 — … | Փոխնախագահ | Veep | Ռեյ Վելանս |
2013 | Չափազանց հետաքրքիր | Awful Nice | Ջոն Շարբինե |
2013 | 42 | 42 | Լեո Դյուրոչեր |
2013 | Պողպատե մարդը | Man of Steel | գնդապետ Նաթան Հարդի |
2014 | Սպիտակ թռչունը ձնաբքի մեջ | White Bird in a Blizzard | Բրոկ Քոննոր |
2014 | Նրանք եկան միասին | They Came Together | Ռոլանդ |
2014 | Ջեքի գոյատևումը | Surviving Jack | Ջեք Դանլևի |
2014 | Աննշան | Small Time | Էլ Կլյային |
2014 | Մեղքերի քաղաք 2։ Կին, որի պատճառով արժե սպանել | Sin City: A Dame to Kill For | լեյտենանտ Մորտ |
2015 | Պատանի աղջկա օրագիր | The Diary of a Teenage Girl | Պասկալ |
2015 | Call of Duty: Black Ops III | Call of Duty: Black Ops III | Ջոն Թեյլոր |
2016 | Նմուշների պահպանումը | Holding Patterns | Հովարդ |
2016 | Ավազակները | Marauders | գործակալ Ջոնաթան Մոնտգոմերի |
2017 — 2019 | Happy | Happy! | Նիկ Սաքս |
2019 | Հարլի Քևին | Harley Quinn | Ջեյմս Գորդոն |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 http://nl.newsbank.com/nl-search/we/Archives?p_product=DDNB&p_theme=ddnb&p_action=search&p_maxdocs=200&p_topdoc=1&p_text_direct-0=101C9725D296FFBA&p_field_direct-0=document_id&p_perpage=10&p_sort=YMD_date:D&s_trackval=GooglePM
- ↑ Доступ ограничен Archived 2008-09-11 at the Wayback Machine.
- ↑ «Sophia Eva Pietra Meloni»։ Variety (անգլերեն)։ 11 апреля 2011։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-05-ին։ Վերցված է 2020-08-17
- ↑ «Dante Amadeo Meloni»։ Variety (անգլերեն)։ 26 февраля 2004։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-14-ին։ Վերցված է 2020-08-17
|