Jump to content

Պաուլ Էռլիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Էռլիխ
գերմ.՝ Paul Ehrlich
Ծնվել էմարտի 14, 1854(1854-03-14)[1][2][3][…]
Strzelin, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 20, 1915(1915-08-20)[1][2][3][…] (61 տարեկան)
Բադ Հոմբուրգ, Գերմանական կայսրություն[4]
բնական մահով
ԳերեզմանOld Jewish Cemetery
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Գերմանական կայսրություն
Մասնագիտությունկենսաբան, իմունաբան, գյուտարար, բժիշկ, համալսարանի դասախոս, քիմիկոս և դեղաբան
Հաստատություն(ներ)Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Գյոթինգենի համալսարան և Շարիտե
Գործունեության ոլորտԻմունոլոգիա[5], Բակտերիաբանություն[5], քիմիա և քիմիաբուժություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերMaria-Magdalenen-Gymnasium?, Ռոստոկի համալսարան, Լայպցիգի համալսարան, Վրոցլավի համալսարան, Ստրասբուրգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[6]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարKarl Weigert? և Ռոբերտ Կոխ
Եղել է գիտական ղեկավարAugust von Wassermann? և Գեորգի Գաբրիչևսկի
Պարգևներ
Ամուսին(ներ)Hedwig Pinkus?
Ստորագրություն
Изображение автографа
 Paul Ehrlich Վիքիպահեստում

Պաուլ Էռլիխ (գերմ.՝ Paul Ehrlich, մարտի 14, 1854(1854-03-14)[1][2][3][…], Strzelin, Պրուսիայի թագավորություն[4] - օգոստոսի 20, 1915(1915-08-20)[1][2][3][…], Բադ Հոմբուրգ, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի բժիշկ, իմունոլոգ, բակտերիոլոգ, քիմիկոս, քիմիաթերապիայի հիմնադիր։

Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1908)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Էռլիխը ծնվել է Սիլեզիայի Շտրելեն քաղաքում (այժմ Լեհաստանում է)։ Եղել է հրեական ապահով ընտանիքի չորրորդ երեխան, ընդ որում միակ տղան։ Հայրը` Իզմար Էռլիխը (1818-1898), ունեցել է օղեգործության արտադրամաս, որ նա ժառանգություն էր ստացել հորից` ունևոր առևտրական Հայման Էռլիխից (1784-1873)։ Մայրը` Ռոզա Վայգերտը (1826-1909), եղել է տնային տնտեսուհի։ Մոր զարմիկը` Կառլ Վայգերտը (1826-1909), ով ընդամենը ինը տարի էր մեծ Պաուլից, եղել է հայտնի ախտաբան և նպաստել Պաուլի գիտական հետաքրքրությունների զարգացմանը։

Պաուլ Էռլիխն աշխատել է բժշկական կենսաբանության, քիմիայի, փորձարարական ախտաբանության և թերապիայի բնագավառներում։ Նա բացահայտել է լեյկոցիտների տարբեր տեսակներ, ողնուղեղի դերը գրանուլոցիտների ձևավորման մեջ, տարորոշել է լեյկոզի առանձին տեսակներ և ստեղծել արյունաստեղծման դուալիստական տեսությունը (1880-1898)։ Այս նույն շրջանում նա բացահայտել է այսպես կոչված պարարտ բջիջները. առաջին անգամ հայտնագործել է արյուն-ուղեղային պատնեշի գոյությունը։ Առաջարկել է տուբերկուլոզի միկոբակտերիայի ներկման հատուկ մեթոդ, ինչպես նաև արյան ու հյուսվածաբանական սարքերի բազմագույն ներկման եղանակ։ Ստեղծել է արյան շիճուկի վերահսկան առաջին կայանը։ Պաուլ Էռլիխը արտահայտել է այն գաղափարը, որ իմունային ռեակցիաների համար պատասխանատու բջիջները մակերևույթին ունեն հակածիններ` հատուկ ռեցեպտորներ։ Այս միտքը մեծ դեր է խաղացել իմունոլոգիայի զարգացման բնագավառում և լիովին հաստատվել է։

Սկսած 1891 թվականից` Էռլիխը սկսել է մշակել ինֆեկցիոն հիվանդությունների բուժման եղանակը քիմիական նյութերի միջոցով։ Նա բացահայտել է, որ միկրոօրգանիզմները կայունություն են ձեռք բերում քիմիաթերապևտիկ նյութերի նկատմամբ։ Էռլիխին համաշխարհային հռչակ է բերել նրա մշակած «դեղամիջոց 606»-ը (սալվարսան), որը մեծ արդունավետությամբ է աչքի ընկել սիֆիլիսի բուժման համար։

1901 թվականին Պաուլ Էռլիխը սկսել է աշխատել չարորակ ուռուցքների խնդրի շուրջ։

Նա առաջարկել է կլինիկական պրակտիկայում անհրաժեշտ լաբորատոր կարևոր ռեակցիաներ։

Իլյա Մեչնիկովի հետ Նոբելյան մրցանակի է արժանացել իմունոլոգիայի ոլորտում կատարած աշխատանքների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Эрлих, Пауль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • М. С. Шойфет Эрлих (1854–1915) // 100 великих врачей. — М.: Вече, 2008. — 528 с. — (100 великих). — 5000 экз. — ISBN 978-5-9533-2931-6
  • Поль де Крайф (де Крюи). Охотники за микробами. Издательство: Молодая гвардия. Москва. 1957. Страниц :485.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Էռլիխ» հոդվածին։