Պաղֆուա (նորաձև աքսեսուարներ)
Պաղֆուա | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն և բրենդ |
| Հիմնադրված է | 1994 |
| Վայր | Պորտու |
| Արդյունաբերություն | նորաձևություն |
| Կայք | parfois.com/fr/fr/home/ |
Պաղֆուա (անգլ.՝ Parfois), պորտուգալական կանացի աքսեսուարների ապրանքանիշ[1]։ ներառում է նորաձև պարագաներ՝ պայուսակներ, զարդեր, դրամապանակներ, արևային ակնոցներ, գոտիներ, շարֆեր, ժամացույցներ, մազերի համար նախատեսված աքսեսուարներ և այլն։ Պաղֆուան, որպես նորաձև աքսեսուարների ապրանքանիշ սկսել է գործել 1994թվականին՝ բացելով առաջին վաճառասրահը Պորտուգալիայի Պորտու քաղաքում։ Պաղֆուան այսօր ունի շուրջ 280 վաճառասրահ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխիայում, Ռումինիայում, Լատվիայում, Ուկրանիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Սլովակիայում, Ֆիլիպիններում[2], Վրաստանում, Կոսովոյում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում Բեհրեյնում, Քուվեյթում, Կատարում, Հորդանանում, Լիբանանում, Սերբիայում, Մակեդոնիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում Իռլանդիայում[3], Անգոլայում և Մոզամբիկում։ Պաղֆուան շարունակում է ընդարձակել իր աշխարհագրությունը, ինչպես օրինակ 2012թ․ բացեց առաջին օնլայն վաճառասրահը, սկսեց վաճառել իր արտադրանքը ավելի քան 20 եվրոպական երկրներում[4]։
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայուսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաղֆուան ունի տարբեր տեսակի պայուսակներ․ ձեռնապայուսակներ, դրամապանակներ և ճամփորդական պայուսակներ, յուրաքանչյուր պայուսակի հավաքածու սովորաբար ներառում է տարբեր չափսեր։
Աքսեսուարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաղֆուա աքսեսուարների հավաքածուն իր մեջ ընդգրկում է զարդեր, արևային ակնոցներ, շարֆեր, գոտիներ, գլխարկներ, ձեռնոցներ։
Կոշիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի պայուսակներից և աքսեսուարներից, Պաղֆուա վաճառասրահում կարելի է գտնել նաև կոշիկ՝ այդ թվում բարձրակրունկ, պլատֆորմ, հարթ և ճտքավոր։
Հագուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաղֆուան հիմա նաև զբաղվում է հագուստի առևտրով, ինչպիսիք են օրինակ թիկնոցներ, կարճ գործվածքով վերարկուներ, հյուսվածքից կարճ բաճկոններ, վերնազգեստների լայն տեսականի, գործված գամաշներ և կոստյումներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Parfois խանութ Պորտալ դել Անխել փողոցում, Բարսելոնա, Իսպանիա
-
Parfois խանութ Բիլբաո, Իսպանիա
-
Parfois խանութ Աթենքում, Հունաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Retail & Leisure International - Parfois"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ "Parfois opens first store in Asia"(չաշխատող հղում)
- ↑ http://www.moodiereport.com/document.php?c_id=6&doc_id=32718
- ↑ «www.parfois.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.