Չիչոլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չիչոլինա
հունգ.՝ Staller Ilona Anna և իտալ.՝ Cicciolina
Cicciolina.jpg
Ծնվել էնոյեմբերի 26, 1951(1951-11-26)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Flag of Italy.svg Իտալիա
Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, քաղաքական գործիչ, երգչուհի, մոդել, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և recording artist
ԱմուսինՋեֆ Կունս[3]
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ
Քաղաքական կուսակցությունԱրմատական կուսակցություն և Partito dell'Amore
Կայքcicciolinaonline.it
Ilona Staller Վիքիպահեստում

Աննա Իլոնա Շտալեր (հունգ.՝ Staller Ilona Anna) կամ Աննա Ելենա Ստալեր (իտալ.՝ Elena Anna Staller, ծնվ. նոյեմբերի 26 1951, Բուդապեշտ, Հունգարական ժողովրդական հանրապետություն), առավել հայտնի է բեմական անունով՝ Չիչոլինա (իտալ.՝ Cicciolina), իտալա-հունգարական պոռնոաստղ և քաղաքական գործիչ, «կոշտ» պոռնոյի առաջին աստղ, ով, հաղթելով ընտրություններում, դարձել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիչոլինան ծնվել է Բուդապեշտում։ Հայրը շուտ է լքել ընտանիքը[4]։ Խորթ հայրը Հունգարիայի Ներքին գործերի նախարարության աշխատակից էր, մայրը՝ մանկաբարձ։ 1964 թվականին Իլոնան սկսում է աշխատել մոդելային գործակալությունում։ Մի հեռուստահաղորդման ժամանակ նա խոստովանել է, որ 1960-ական թվականներին հունգարական հետախուզությանը տրամադրել է տեղեկություններ ամերիկյան դիվանագետների մասին, ովքեր հյուրընկալվում էին «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում, որտեղ նա մատուցող էր աշխատում (ըստ այլ տվյալի՝ աղախին)[4]

25 տարեկան հասակում հյուրանոցում ծանոթանում է տարեց իտալացու հետ և ամուսնանալով նրա հետ[5]՝ ստանում է իտալական քաղաքացիություն և տեղափոխվում Իտալիա։ 1970-ական թվականների սկզբին ծանոթանում է պոռնոֆիլմերի ռեժիսոր Ռիկարդո Սկիկիի հետ։

1973 թվականին մասնակցում է «Ռադիո լունայ»-ի «Ուզո՞ւմ եք քնել իմ հետ» (իտալ.՝ Voulez vous coucher avec moi?) ռադիո-շոուին, հասնում է առաջին հաջողությանը։ Այստեղ նա առաջին անգամ օգտագործում է Չիչոլինա անունը[4]։

Չնայած, որ 1970 թվականից Չիչոլինան մի քանի անգամ հայտնվել է ֆիլմերում, բայց նրա առաջին լիարժեք կինոելույթը սեփական անունով կարելի է համարել 1975 թվականին նկարահանված La liceale կինոնկարը, որտեղ նա խաղում էր կինոնկարի հերոսուհու լեսբուհի համադասարանցուն։ 1978 թվականին իտալական հեռուստատեսության C’era due Volte հեռուստաշոուի ժամանակ Չիչոլինան ցուցադրեց իր մերկ կուրծքը[4]։

Չիչոլինայի բացառապես պոռնոգրաֆիական Կարմիր հեռախոս (իտալ.՝ Il telefono rosso) ֆիլմը նկարահանվել է 1983 թվականին[6]

Confessioni erotiche di Cicciolina վերնագրով նրա հուշանոթերը լույս են տեսել Միլանում 1987 թվականին; Նույն թվականին նա նկարահանվել է Carne bollente կինոնկարում։ Որտեղ նրա խաղընկերը Ջոն Հոլմսն էր։ Չիչոլինան վերջին անգամ 1992 թվականին է նկարահանվել պոռնոգրաֆիկական ֆիլմում։

1991 թվականին Չիչոլինան ամուսնացել է ամերիկյան քանդակագործ Ջեֆ Կունսի հետ։ Կունսը ցուցադրում էր քանդակներ և լուսանկարներ, որոնք պատկերում էին նրա և Իլոնայի սեքսով զբաղվելը[7]։ Նրանք ամուսնալուծվել են 1992 թվականին, և ամուսնալուծությունից հետո ծնվել է նրանց որդին՝ Լյուդվիգը։ Իլոնան լքել է ԱՄՆ-ն որդու հետ, բայց դրան հետևել է ամուսնու հետ երկար դատավարությունը որդուն դաստիարակելու իրավունքը ստանալու համար։ Դատավարությունը հաղթել է ամուսինը, բայց երեխան շարունակել է մնալ Իլոնայի մոտ՝ Իտալիայում[8][9][10]։

Բացի Ջեֆ Կունսին կեցվածք ընդունելուց, Չիչոլինան նաև համագործակցում է Փլեյբոյ ամսագրի հետ տարբեր երկրներում, որոնց համար նա մերկ նկարվում էր։ Նման նկարներից առաջինները հայտնվել են 1988 թվականի մարտի 1-ին. 1990 թվականին նա կրին նկարահանվել է այս ամսագրի համար։ Հետագայում՝ 2005 թվականի հունիսի 1-ին, նա նկարվել է Հունգարական Փլեյբոյի համար, Սերբիայում՝ 2005 թվականի հուլիսի 1-ին և Մեքսիկայում՝ սեպտեմբեր ամսին։

1994 թվականին նա նկարահանվել է Replikator կինոնկարում, իսկ 1996 թվականին բրազիլական աղմուկ հանած Xica da Silva հեռուստանովելում[11]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Իլոնան թեկնածու է առաջադրվել իտալական կանաչների Lista del Sole կուսակցության կողմից։ 1985 թվականին նա մտել է Partito Radicale արմատական կուսակցության շարքերը։ Հանդես է եկել ատոմային էներգիայի տարածման, ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ։ Ելույթներ է ունեցել հօգուտ մարդու իրավունքների պաշտպանության և կոչ արել օգնել սովյալերին ողջ աշխարհում։ 1987 թվականին դարձել է իտալական խորհրդարանի պատգամավոր Հռոմի Լացիո շրջանի կողմից։ Ընտրության արդյունքում հավաքելով մոտ 20000 ձայն՝ կուսակցության կողմից գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն կուսակցության առաջնորդ Մարկո Լացիոյին։ Հաջորդ ընտրությունների ժամանակ չի ընտրվել[12]։ 1991 թվականին եղել է «Սիրո կուսակցություն» (իտալ.՝ Partito dell’Amore) քաղաքական շարժման կազմակերպիչներից մեկը։

Պարսկական ծոցի կոնֆլիկտի ժամանակ Իլոնան հայտարարել է, որ պատրաստ է սիրով զբաղվել Սադդամ Հուսեյնի հետ, միայն թե Միջին Արևելքում խաղաղություն լինի[13]։ Նույնը առաջարկը նա արել է նաև 2006 թվականին Ուսամա բեն Լադենին[14]։

Իլոնա Շտալերը շարունակում է զբաղվել քաղաքականությամբ։ Հանդես է գալիս հանուն առանց ատոմային զենքի ապագայի և պահանջում լրիվ սեքսուալ ազատություն՝ ներառելով նաև սեքսը բանտերում։ Հանդես է գալիս ցանկացած տեսակի բռնության դեմ, ներառյալ մահապատիժը։ Դեմ է հանուն մորթու կենդանիներին ոչնչացնելուն և նրանց փորձերի համար օգտագործմանը։ Պահանջում է թմրանյութերի օրինականացում, սեքսուալ դաստիարակություն դպրոցներում, դեմ է գրաքննության ցանկացած ձևին։ Պահանջում է բարձրացնել ավտոմեքենաների հարկերը, որ քչանա շրջակա միջավայրի աղտոտվածութունը։

Սատարում է ներկայիս Բրազիլական կառավարության քաղաքականությանը։ Ռիո դե Ժանեյրո այցի ժամանակ մասնակցել է համասեռամոլների չարտոնագրված ցույցին։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի ընթացքում Իլոնան ձայնագրել է մի քանի երգ։ Հիմնականում բոլոր երգերն էլ, այսպես թե այնպես, շոշափել են սեքսի թեման, քանի որ Իլոնայի նպատակն էր պոռնոգրաֆիան բերել երաժշտություն։ Արդյունքը ավելի շատ երգիծական է ստացվել, քանի որ տեքստերը շատ բաց էին, բայց մանկական երաժշտությամբ։ Նրա ամենահայտնի «Muscolo Rosso» երգը նվիրված էր առնանդամին, որն իր բաց տեքստի պատճառով հնարավոր չեղավ Իտալիայում ձայնագրել,․ և ստիպված ձայնագրեցին Ֆրանսիայում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

LP և CD ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 Ilona Staller (RCA PL 31442) published at least in Italy and Colombia. (The Colombian record has titles in Spanish.) A music tape also exists.
Tracklist: I was made for dancing / Pane Marmellata e Me / Labbra / Benihana / Lascia l'ultimo ballo per me / Cavallina Cavallo (by Ennio Morricone) / It's all up to you / Professor of Percussions / Più su sempre più su
  • 1987 Muscolo Rosso (Boy Records) published in Spain only.
Tracklist: Russians / Inno (Come un angelo) / Satisfaction / Telefono rosso (Avec toi) / Balck Sado / Goccioline (Bambole) / Perversion / Animal Rock / Nirvana / Muscolo rosso / Muscolo rosso (reprise)
  • 1988 Sonhos Eróticos printed in Brazil only. (All Disc 00.101.009, also music tape 00.107.009.) Reprint of the English long playing Erotic dreams plus two Cicciolina songs "Muscolo rosso" and "Avec toi." The other songs are performed by Erotic Dreams Band. Some of Cicciolina's speeches are used in "La prima volta" song. Cover is dedicated to Cicciolina.
Tracklist: Muscolo rosso / Emmanuelle / Bilitis / Le réve / La prima volta / I feel love / Je t'aime... moi non plus / Histoire d'O / Les Femmes / Black Emmanuelle / Love to love you bay / Avec toi
  • 1994 Sonhos Eróticos (Brazil only, All Disc RQ 032) Reprint of 1988 LP with a new layout of the cover, with background from brown to pink and violet.
  • 2000 Ilona Staller (CD, in United Kingdom only, Sequel Records/Caste Music NEMCD398); reprint on CD of the 1979 LP, plus the two extended tracks of the red vinyl mix.

7 դյույմանոց սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 "Voulez vous coucher avec moi?" (Italy only, with neither serial number nor cover; on the vinyl it is written "Nuovo Playore 1° Radio Rete 4 D.R." only); from the same-named radio programme on Radio Luna station by Riccardo Schicchi where the nickname Cicciolina was born.
  • 1979 "I was made for dancing" / "Più su sempre su su" (Italy only, RCA PB 6323)
  • 1979 "Cavallina Cavallo" / "Più su sempre più su" (Japan only, RCA SS 3205)
  • 1980 "Buone Vacanze" / "Ti amo uomo" (Italy only, RCA BB 6449)
  • 1981 "Ska Skatenati" / "Disco Smack" (Italy only, LUPUS LUN 4917)
  • 1987 "Muscolo rosso" / "Avec toi" (SFC 17117-7) symbol of the Italian Radical Party on the cover. The record was published in France and limited in other European countries.
  • 1987 "Muscolo rosso" / "Russians" (Spain only, BOY-028-PRO) promo for journalist; no cover.

12 դյույմանոց միքս և լուսանկարներով սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 "I Was Made for Dancing" (extended version) / "Save the Last Dance for Me" (English original version of "Lascia l'ultimo ballo per me") (Italy only, RCA PD 6327, red vinyl mix without cover, promo for DJs).
  • 1987 "Muscolo Rosso" / "Russians" (Spain only, BOY-028) versions are not extended, the same as 7".
  • 1989 "San Francisco Dance" / "Living in my Paradise" / "My Sexy Shop" (Acv 5472) Picture disk; limited edition; published in Europe, together with her colleague Moana Pozzi's release.

Աշխատանք հունգարական հետախուզության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում ապրելու տարիներին համագործակցել է հունգարական հատուկ ծառայությունների հետ։ Հավաքագրված է եղել դեռևս Հունգարիայում՝ հյուրանոցում աշխատելու տարիներին։ Իր հմտությունը ցույց տալով՝ հատուկ ծառայության օգնությամբ տեղափոխվել է Իտալիա։ Նշանակալի արդյունքների է հասել շատ դիվանագետների հետ ունեցած ինտիմ կապերի շնորհիվ։ Համգործակցությունը շարունակվել է մոտ 30 տարի՝ մինչև Բեռլինի պատի անկումը, որից հետո նա միակողմանի խզել է կապերը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Discogs — 2000.
  3. http://www.berkshireeagle.com/stories/ilona-staller-sues-ex-husband,90290
  4. 4,0 4,1 4,2 4,3 "Cicciolina: I enjoyed it my first time at 14", interview in Bors, 29 June 2009 (in Hungarian) Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «belfast» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. Cicciolina hozzámegy egy 25 évvel fiatalabb ügyvédhez, Blikk.hu, 28 October 2009
  6. Կարմիր հեռախոսը ֆիլմը imdb.com կայքում
  7. Jones Jonathan (հունիսի 30, 2009)։ «Not just the king of kitsch»  (չաշխատող հղում)
  8. Ingrid Sischy (July 2014) "Jeff Koons Is Back!", Vanity Fair
  9. Ann Binlot (նոյեմբերի 16, 2011)։ «Jeff Koons Gets Under Your Skin With a New Kiehl's Moisturizer Line for Charity»։ Art+Auction 
  10. Tammy Duffy (հուլիսի 11, 2014)։ «Jeff Koons: Retrospective at the Whitney Museum of Art NYC»։ The Trentonian 
  11. Biography for Ilona Staller Internet Movie Database կայքում
  12. Ghosh Palash։ «A Star Is Porn: Whatever Became Of Italy’s Cicciolina?»։ ibtimes.com։ IBT Media Inc.։ Վերցված է հունիսի 4, 2015 
  13. "Pop Artist Says Marriage To Ex-porn Queen Is Over", Orlando Sentinel, 28 February 1992
  14. Desk։ «Sex for peace»։ beirutbeltway.com։ From Beirut to the Beltway։ Վերցված է հունիսի 4, 2015 
  15. «Чиччолина работала на венгерскую разведку»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-20