Jump to content

Ջեֆ Կունս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆ Կունս
անգլ.՝ Jeff Koons[1]
ԿեղծանունKoons,Jeff[2]
Ծնվել էհունվարի 21, 1955(1955-01-21)[3][4][5][…] (70 տարեկան)
ԾննդավայրՅորք, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջ և Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, լուսանկարիչ, ինստալյացիոն արտիստ, դիզայներ և գործարար
Ոճփոփ արտ, պոստմոդեռնիզմ, կոնցեպտուալիզմ և մինիմալիզմ
Ժանրնատյուրմորտ[4] և հանրային արվեստ[4]
Թեմաներerotic art?[8]
Ուշագրավ աշխատանքներBalloon Dog (Blue)?, Balloon Dog (Magenta)?, Kiepenkerl?, Puppy?, Rabbit? և Vaccum (Jeff Koons)?
ՈւսուցիչԷդ Պաշկե
Ներշնչվել էԷնդի Ուորհոլ և Մարսել Դյուշան
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինՉիչոլինա[9]
Կայքjeffkoons.com(անգլ.)
 Jeff Koons Վիքիպահեստում

Ջեֆ Կունս (անգլ.՝ Jeff Koons), հունվարի 21, 1955(1955-01-21)[3][4][5][…], Յորք, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7]), ամերիկացի նկարիչ է, որը հայտնի է դարձել քիտչի հանդեպ ունեցած հետաքրքրությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Կունսը ծնվել է Յորքում, Փենսիլվանիա։ Պատանի հասակում ընթերցել է Սալվադոր Դալիի ստեղծագործությունները։ Ջեֆ Կունսը հաճախել է Չիկագոյի Նկարչական համալսարանի դպրոց և Մերլինյան նկարչական քոլեջ[10]։ Քոլեջից հետո Կունսը աշխատել է Ուոլ-Սթրիթում, որպես բրոկեր։ Ճանաչում է ձեռք բերել 1980 թվականին, որից հետո բացել է ստուդիա-գործարան Սոխոյում (Նյու Յորք)։ Իր աշխատակազմում նա գլխավորում էր ավելի քան 30 աշխատողների, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր իր աշխատանքի համար։ Այժմ նկարիչը համարվում է Նյու Յորքի Jeff Koons LLC շտաբ-գրասենյակի նախագահ։ Ըստ տվյալների, այդ գործարանը արտադրում է ժամանակակից արվեստի առարկաներ։ Կունսը ստեղծում է կերպարներ և մոդելներ համակարգչով, իսկ աշխատակիցները նյութականացնում են այն։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունսի ստեղծագործությունը դասակարգվում է պոպ և հետ-պոպ ընկած ժամանակահատվածում, որը 80-ականների կոնցեպտուալիզմի և մինիմալիզմի ռեակցիան է։ Կունսի վաղ աշխատանքներից` կոնցեպտուալ քանդակից ավելի հայտնի է " 50/50 Tanks"-ը (1985), որը բաղկացած էր 3 բասկետբոլային գնդակներից, որոնք լողում էին ջրում, որը կիսով չափ լցնում էր թափանցիկ տարածությունը։ 1990-ական թվականներին Ջեֆ Կունսը ստեղծել է մի շարք հսկայական քանդակներ` օգտագործելով ոչ իրական թռչող փուչիկներ։ Նման փուչիկներով խաղը, ինչպես Կունսն էր ասում, փոքր տարիքում տպավորել էր իրեն և տպավորությունը առկա է մինչև այսօր։ Նրա «Առօրեականություն» շարքի կուլմինացիան դարձավ 1988 թվականին ստեղծված Մայքլ Ջեքսոնի քանդակը իրական չափերով։ 3 տարի անց այն վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում ավելի քան 5 միլիոն դոլար։

Շան քանդակը Բիլբաբոյում

Վերջին աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոսանջելեսյան արվեստի թանգարանի (LACMA) տնօրենը ծրագիր էր մշակել, ըստ որի պետք է կառուցվեր իր տան շենքի մուտքի մոտ 45 մետրանոց վերամբարձ, որը պետք է կառուցվեր 1940-ական թվականների լոկոմոտիվի կրկնօրինակի վրա։ Ըստ Ջեֆ Կունսի` շոգեքարշը պետք է պարբերաբար ձայն և ծուխ արձակեր` տեղեկացնում էր The New York Times ամսագիրը։ Նախագծի արժեքը և իրացման ժամանակահատվածը դեռևս հայտնի չէ, բայց թանգարանի տնօրինությունն արդեն ստացել է ամերիկյան ժամանակակից արվեստի կոլեկցիոներ Էլի Բրոդից օգնություն, ում հավաքածուն մասնավորապես ներառում էր Կունսի 20 աշխատանքները։ Լոսանջելեսյան արվեստի թանգարանը հայտարարեց, որ վճարել է «Շոգեքարշ» կոմպոզիցիայի համար, որը պատրաստ եղավ 2014 թվականին և արժեցավ 25 միլիոն դոլար[11]։ BMW ընկերությունը Կունսին հանձնարարել է կառուցել մրցարշավային հատուկ ավտոմեքենայի մոդել։ Երգչուհի Լեդի Գագայի ալբոմի երեսի Artpop-ի վրա նույնպես աշխատել է Ջեֆ Կունսը։ Artpop-ի վրայի կափարիչը զարդարված էր Կունսի փչովի փուչիկով։ Նկարի ետևի ֆոնում կարելի է տեսնել Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավից մի հատված։ Լեդի Գագան Կունսի աշխատանքը այսպես է նկարագրել. «Ես անչափ ուրախ եմ ձեզ հետ կիսվել այն բանով, որը համարում եմ իմ սրտի մի մասնիկը, որը ես խորապես փայփայում եմ։ Այս կազմն ամենալավն է ինձ նկարագրում»։ Երգչուհին ասում էր, որ Կունսի քանդակը հնարավոր կլինի տեսնել ալբոմի թողարկման երեկույթին։ Artpop-ը վաճառքի դուրս եկավ 2013 թվականի նոյեմբերի 11-ին[12]։

Հեղինակային իրավունքների խախտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 12-ին Ջեֆ Կունսը Նյու Յորքում ներկայացրեց իր աշխատանքը`«Նստած պարուհին» քանդակը։ Ամեն դեպքում Ջեֆ Կունսը կրկնօրինակել էր Օկսաննա Լեոնտևի Ճնիկռուպի աշխատանքը` խախտելով հեղինակային իրավունքի նորմերը։ Կրկնօրինակված աշխատանքի համար նա վաստակել է կլորիկ գումար[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.govinfo.gov/content/pkg/BILLS-107hconres237ih/html/BILLS-107hconres237ih.htm
  2. https://mix-n-match.toolforge.org/#/entry/115951214
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Wainwright L. S. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Artnet — 1998.
  7. 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ
  8. Burt E. C. Dictionary of Erotic Artists. Painters, Sculptors, Printmakers, Graphic Designers and IllustratorsJefferson, London: McFarland & Company, 2010. — ISBN 978-0-7864-4874-6
  9. El País (իսպ.)Madrid: PRISA, 1991. — ISSN 1576-3757; 1134-6582
  10. «Ես լավ տնօրեն եմ». Ջեֆ Կունսը Jeff Koons LLC ընկերության տնօրեն
  11. «Ես լավ տնօրեն եմ » Ջեֆ Կունսը Jeff Koons LLC ընկերության տնօրեն
  12. Լեդի Գագայի ալբոմի կազմը պատրաստել է ամենաթանկ վարձատրվող նկարիչներից մեկը
  13. «Ջեֆ Կունսի «Պարուհին» աշխատանքը ուկրաինացի նկարչուհու աշխատանքի կրկնօրինակումն է». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Կունս» հոդվածին։