Չեն
Չեն | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 첸 |
Ի ծնե անուն | 김종대, Քիմ Չոնդե, հանջա: 金鐘大 |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1992 (28 տարեկան) Դեջոն, Հարավային Կորեա[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ, ռիթմ էնդ բլյուզ, ժամանակակից R&B և բալլադ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, երաժիշտ, հեղինակ-կատարող, պարող, մոդել, հեռուստատեսային դերասան, հեղինակ-կոմպոզիտոր և Երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2011 ― ներկա |
Լեյբլ | S.M. Entertainment |
Կրթություն | Հանյանգի համալսարան և Կյոնգ Հի համալսարան |
Անդամակցություն | EXO, EXO-M?, EXO-CBX, SM the Ballad? և SM Town |
Կապված | EXO, EXO K |
Կայք | exo-k.smtown.com |
Ստորագրություն | |
Chen (entertainer) Վիքիպահեստում |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Քիմ Չոն Դե (հանգըլ՝ 김종대, հանջա՝ 金鐘大, սեպտեմբերի 21, 1992, Դեջոն, Հարավային Կորեա[1], առավել հայտնի բեմական 첸 ― Չեն անվամբ), հարավկորեական Exo M բոյզ-բենդի հիմնական վոկալիստը։
Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 21-ին Գյոնգի-դո նահանգի Սիհընգ քաղաքում։
Չենը Exo-ի վերջին անդամն է, ով ընտրվել է S.M. Entertainment ընկերության կողմից։ Դեռևս 2011 թվականին՝ 18 տարեկան հասակում, Չենը մասնակցել է S.M. Casting System-ի լսումներին։
Նա խմբի կազմում սկսել է հանդես գալ 2011 թվականի դեկտեմբերի 29-ից։ Առաջին անգամ նրա ելույթը Լու Հանի, Թաոի և Քաի հետ հեռարձակվեց SBS Gayo Daejun-ով 2011 թվականին դեկտեմբերի 29-ին։ Փետրվարի 4-ին S.M-ը հայտարարեց, որ «SM The Ballad» խումբը պետք է համալրվի նոր անդամներով, որոնցից էր նաև Չենը։ Նա երգեց Breath with Zhang Liyin երգի չինարեն տարբերակը։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համագործակցություններ և սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Տարի | Զբաղեցրած հորիզոնական | Ալբոմ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
KOR Gaon Chart [2] |
CHN Baidu Chart [3] |
US Billboard K-Pop [4] | |||||||||||
"Dear My Family" | 2012 | - | - | - | I AM. OST | ||||||||
"A Day Without You" | 2014 | 8 | 12 | 21 | SM the Ballad Vol. 2 – Breath | ||||||||
"When I Was... When U Were..." | 31 | - | 44 | ||||||||||
"Breath (Chinese ver.)" | 68 | 5 | - | ||||||||||
"The Best Luck" | 8 | 8 | - | It's Okay, That's Love OST | |||||||||
«-» նշանակում է, որ երգը հորիզոնական չի զբաղեցրել այդ հիթ շքերթում կամ չի թողարկվել այդ երկրում։ |
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ներկայացված գործ | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | Սեուլի երիտասարդական ֆիլմերի 16-րդ փառատոն | Տղամարդու կողմից կատարած լավագույն OST | The Best Luck | Հաղթանակ[5] |
So-Loved 15-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն OST երգ | Հաղթանակ |
2011—2014: Կարիերայի մեկնարկը և դեբյուտը EXO-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Չենը դարձավ սովորող SM Entertainment-ի միջոցով, երբ 19 տարեկան էր: 2011 թվականի դեկտեմբերի 29-ին նա պաշտոնապես դարձավ EXO-ի չորրորդ անդամը: Նա իր առաջին ելույթն ունեցավ Լուհանի, Թաոյի և Կայի հետ Gayo Daejeon-ում :
2012 թվականին ելույթ ունեցավ EXO-ի կազմում Mama երգով, որը երգեց կորեական և չինական տարբերակներով: 2014 թվականին Չենը միացավ SM the Ballad խմբին, որն ի սկզբանե ձևավորվել է SM Entertainment-ի կողմից 2010 թվականին: Breath խմբի երկրորդ ալբոմում նա երգեց «Breath» երգի չինական տարբերակը Չժան Լիինի հետ: Նա նաև դուետով երգեց F(x) խմբի Կրիստալի հետ:
2014 թվականի հուլիսին Չենը թողարկեց իր առաջին մեներգը՝ «The Best Luck»-ը, որպես հիմնական սաունդթրեք It’s Okay, That’s Love ֆիլմի համար, որում ներգրավված էին EXO-ի անդամները:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 13-ին Չենը հայտարարեց, որ նա ամուսնանալու է ոչ հայտնի մի աղջկա հետ: Նրանց հարսանեկան ամբողջ արարողությունն ընթանալու է ընտանիքի և ընկերների հետ: Այդ օրն էլ հայտնի դարձավ, որ նրանք սպասում են իրենց առաջնեկին[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 выгрузка данных Freebase — Google.
- ↑ «Gaon Chart» (Korean)։ Gaon Chart
- ↑ «Baidu Weekly Music Charts» (Chinese)։ Baidu
- ↑ «Korea K-Pop Hot 100»։ Billboard
- ↑ «L, D.O, Baro, Jaejoong, Dasom, Jiyeon, Suzy and More Compete in "The 16th Seoul International Youth Film Festival"»։ Korean Updates։ օգոստոսի 4, 2014։ Վերցված է սեպտեմբերի 16, 2014
- ↑ «엑소 첸, 비연예인♥︎과 결혼 발표 "저에게 축복이 찾아왔다"(전문)[공식]»։ Osen (կորեերեն)։ 2020-01-12։ Վերցված է 2020-01-12 – via Naver
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չեն կատեգորիայում։ |