XOXO (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
XOXO
EXO Երաժշտական ալբոմ
Թողարկված3 հունիսի 2013 թվական
5 օգոստոսի 2013 թվական (վերաթողարկված)
Ձայնագրված2011-2013 թվականներ
S.M. Studios, Սեուլ
Ժանրքեյ փոփ
Տևողություն43:48
ԼեզուԿորեերեն
Չինարեն
ԼեյբլS.M. Entertainment, KT Music
ՊրոդյուսերԼի Սու Ման (գլխ.)
Քենզի
Հյուկ Շին (Joombas)
Ջորդան Քուլե
Կիմ Ջին Հվան
Լի Յուն Ջե
JQ
Misfit
Ռյան Ս. Ջհուն
Hitchhiker
Լի Ջու Հյոունգ
E.One
EXO-ի ալբոմների ժամանակագրություն
Mama
(2012)
XOXO
(2013)
Miracles in December (2013)
Սինգլներ XOXO  ալբոմից
  1. «"Wolf"»
    Թողարկվել է՝ 30 մայիսի 2013 թվական
  2. «"Growl"»
    Թողարկվել է՝ 30 հուլիսի 2013 թվական

XOXO, հարավկորեական EXO բոյ բենդի առաջին ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2013 թվականի հունիսի 3-ին S.M. Entertainment-ի կողմից՝ կորեական և չինական տարբերակներով։ Ալբոմը համարվում է խմբի առաջին «Mama» (2012) մինի ալբոմի շարունակությունը։ Ինչպես խմբի ամբողջ երաժշտությունը, այս ալբոմը նույնպես թողարկվել է երկու տարբերակներով՝

կորեական «Kiss» և չինական «Hug»[1]։

Երկու սինգլները թողարկվել են XOXO ալբոմից. "Wolf" և "Growl", վերջինս եղել է ալբոմի փոփոխված տարբերակի գլխավոր սինգլը և թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 5-ին։ Երկու սինգլներն էլ ընդգրկվել են Gaon Singles Chart հիթ-շարքի լավագույն սինգլների տասնյակում, իսկ «Growl» սինգլը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard Korea K-Pop Hot 100 հիթ-շարքում։ 2013 թվականին ալբոմը ստացել է «Տարվա ալբոմ» մրցանակը 2013 Mnet Asian Music Awards մրցանակաբաշխության ժամանակ և ավելի քան 1 միլիոն տպաքանակով դարձել է ամենավաճառվող ալբոմը Կորեայում 2001 թվականից 2017 թվականները ընկած հատվածում[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի սինգլը՝ "늑대와 미녀" ("The Wolf and the Beauty"), անգլերենով հայտնի է որպես "Wolf", որի երաժշտության հեղինակներն են Վիլ Սիմսը, Nermin Harambasic Dsign Music-ից և S.M. Entertainment-ից երգերի հեղինակ Kenzie-ին։ Կենզին ներկայացրել է երգերի կորեական տարբերակների խոսքերը, իսկ Ժոու Վեյջին գրել է չինական տարբերակի երգերի բառերը՝ չինարենով, "狼与美女": Յու Յանգ Ջինը ապահովել է ֆոնային վոկալը։ Երգի համար պարը բեմադրել է Տոնի Տեստան։ Մի քանի շոուներում ինչպիսին է՝ «Arirang's After School Club» շոուն, անդամները բացատրում են, որ պարը ունի 3 տարրեր. ծառերը և անտառը, քարանձավը և ինքնին գայլը։ Խմբի անդամ Քրիսը ասել է, որ պահանջվել է 3-ից 4 ամիս, որպեսզի ցածրացնեն պարի բեմադրությունը, դրա բարդության պատճառով:[փա՞ստ] 2013 թվականի փետրվարին տեղի է ունեցել երգի դեմո տարբերակի արտահոսք, ի պատասխան որի, պրոդյուսեր Ռայան Ջհումը 2013 թվականի մայիսի 29-ին նախազգուշացրել է ապօրինի ներբեռնողներին. «... Ես կհաղորդեմ  ՀԴԲ-ին և սպասարկման բաժնին բոլոր հղումների համար ... »[3]։

Մի քանի «զարգացնող» թրեկներ թողարկվել և ձայնագրվել են 2011 թվականին, մինչ Exo խմբի պաշտոնական առաջնաելույթը, ժամանցի ինդուստրիայում, բայց այդպես էլ չեն հայտնվել նրանց առաջին «Mama» մինի ալբոմում։ Այդ երգերից մի քանիսը ընդգրկվել են «XOXO» ալբոմում, այդ թվում՝ "Black Pearl" և "My Lady" երգերը:[փա՞ստ]

2013 թվականի հուլիսին թողարկվել է «XOXO» ալբոմի վերամշակված տարբերակը՝ անվանափոխված «으르렁 (Growl)» և երեք լրացուցիչ երգերով։ Այս հրատարակության գլխավոր սինգլն է դարձել "Growl" (으르렁) երգը[4]։ Երգը թողարկվել է կորեական և չինական ("咆哮") տարբերակներով։ Երգի հեղինակներն են Հյուկ Շինը (Joombas), DK-ն, Ջորդան Քիլեն, Ջոհն Մաժորը և Ջարահ Գիբսոնը, "Growl-ը" պարային փոփ երգ է ժամանակակից R&B-ի և ֆրանկի ազդեցությամբ։ Հուլիսի 27-ին սինգլը շտապ թողարկվել է, երբ խմբի տեսանյութը, որտեղ նրանք աշխատում են երգի կորեական տարբերակի վրա, ներբեռնվել է տեսանյութերի փոխանակման համար նախատեսված տարբեր կայքերում[5]։

Թողարկում և առաջմղում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 30-ին թողարկվել են "Wolf" երգի չինական և կորեական տարբերակների երաժշտական տեսահոլովակները[6], իսկ երգն առաջին անգամ կատարել են M.net հեռուստաալիքի «M! Countdown» երաժշտական ծրագրում[7]։ Երկու տարբերակները թվային ձևաչափով թողարկվել են 2013 թվականի հունիսի 3-ին, և նույն օրը, Հարավային Կորեայում թողարկվել է ամբողջ «XOXO» ալբոմի ֆիզիկական տարբերակը՝ "Kiss" հրատարակությունը՝ կորեերենով, իսկ "Hug" հրատարակությունը՝ չինարենով[8]։ 2013 թվականի հունիսի 3-ին SBS հեռուստաալիքի Inkigayo հեռուստաշոուում ելույթ ունենալուց հետո Exo-ն այցելել և շնորհակալություն է հայտնել 2000 երկրպագուներին, ովքեր սպասել են նրանց SBS-ի հարևանությամբ գտնվող այգում, որպեսզի հանդիպեն նրանց հետ[9]։ Չինական տարբերակի ելույթը ցուցադրվել է հունիս ամսվա կեսերին, հայտնի չինական Happy Camp շոուի եթերում[10]։

Ալբոմը հասել է ավելի քան 300,000 կոլեկտիվ նախնական պատվերների[1], և զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard World Album Chart հիթ-շարքում թողարկումից մեկ շաբաթ անց[11]։ 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ, ալբոմի կորեական և չինական տարբերակները, ինչպես նաև դրանց վերաթողարկված տարբերակները, միասին վաճառվել են ավելի քան 1070 000 օրինակ[12][13][14], որը նրան դարձնում է տարվա ամենավաճառված ալբոմը քեյ փոփ ինդուստրիայում։ Վաճառելով ավելի քան մեկ միլիոն օրինակ՝ «XOXO» ալբոմը նաև դարձավ Կորեայում ամենաշատ վաճառված ալբոմը վերջին 12 տարիների ընթացքում[2]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

XOXO (original edition)[խմբագրել | խմբագրել կոդը]

Kiss edition (կորեական տարբերակ)
# ԱնվանումՏեքստԵրաժշտությունTranslation Տևողություն
1. «늑대와 미녀 (Wolf)» (Neukdae Wa Minyeo)KenzieKenzie, Վիլ Սիմմս, Nermin HarambašićWolf and the Beauty (Wolf) 3:52
2. «Baby Don't Cry (인어의 눈물)» (Ineoui Nunmul, երգում են՝ Սուհոն, Բեքհյոնը, Չանյոլը և D.O-ն)Չո Յուն ԿյունգԿիմ Թե Սունգ, Իմ Կվանգ Ուկ, Անդրյու Չոի, Քելլի ԷնգսթրոմBaby Don't Cry (A Mermaid's Tears) 3:55
3. «Black Pearl (검은 진주)»  Սո Ջի ԸմDK, 2xxx!, JJ Evans, Հյուկ Շին (Joombas), Deanfluenza, Ժասմին Քեարսե, Brittani Marthena White  3:08
4. «나비소녀 (Don't Go)» (Nabi Sonyeo)Սո Ջի Ըմ, Լու ՀանDK, Հյուկ Շին (Joombas), Ջոհն Մաժոր, Ջորդան Քյլե, Ջեֆրեյ Պատրիկ ԼյուիսButterfly Girl (Don't Go) 3:36
5. «Let Out the Beast (짐승을 보자)»  Լի Հյուն ԿյուՋեյ J. Կիմ, Ռոբերտ Փիթերս, Սպենսեր Յարաս, Taeko Carroll, Չարլես Վիգինս, Chris Lightbody, Ռոբերտ Սթեինմիլ  3:27
6. «3.6.5 (세 여섯 다섯)»  Չո Յուն Կյունգ, Didrik ThottHayden Bell, Christian Fast, Henrik Nordenback  3:07
7. «Heart Attack (심장 마비)»  MisfitMGI, GoodWill  3:39
8. «피터팬 (Peter Pan)» (Piteopaen)Հոնգ Ջի ՅուKibwe Luke, Ryan S. Jhun, Denzil Remedios  3:56
9. «Baby (아가)»  KenzieԿիմ Ջունգ Բե, Kenzie  4:00
10. «My Lady (내 여자)»  Կիմ Բու ՄինHitchhiker  3:33
11. «늑대와 미녀 (Wolf)» (Exo-K version)KenzieKenzie, Վիլ Սիմմս, Nermin Harambašić  3:52
12. «狼与美女 (Wolf) - Mandarin version» (Láng Yǔ Měinǚ)Ժոու ՎեիջիKenzie, Վիլ Սիմմս, Nermin HarambašićWolf and the Beauty (Wolf) 3:52
43:48

Growl (repackaged edition)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական և չինական տարբերակներ

Հիթ-շքերթ Զբաղեցրած հորիզոնական
XOXO
Kiss edition
XOXO
Hug edition
Growl
Kiss edition
Growl
Hug edition
Հարավային Կորեա Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ 1[15] 2[15] 1[16] 2[16]
Հարավային Կորեա Gaon ամենամսյա ալբոմների հիթ-շքերթ 1[17] 2[17] 1[18] 2[18]
Հարավային Կորեա Gaon 2013 ամենամյաալբոմների հիթ-շքերթ 3[19] 6[19] 1[19] 7[19]
Հարավային Կորեա Gaon 2014 ամենամյա ալբոմների հիթ-շքերթ 53 83 15 67
Հարավային Կորեա Gaon 2015 ամենամյա ալբոմների հիթ-շքերթ 71
Ճապոնիա Oricon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ 9 18
Ճապոնիա Oricon ամենամսյա ալբոմների հիթ-շքերթ 18 36

Combined version

Chart Peak
position
Billboard Heatseekers Albums Chart[20] 23
Billboard World Albums Chart[21] 1

Վաճառք և առաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

XOXO

Հիթ-շարք Վաճառք
Ճապոնիա (Oricon) 28,000+ (Hug version)
62,000+ (Kiss version)
Հարավային Կորեա (Gaon) 224,373+ (Hug version)[19]
308,298+ (Kiss version)[19]

Growl (Repackage)

Հիթ-շարք Վաճառք
Հարավային Կորեա (Gaon) 234,764+ (Hug version)[19]
461,596+ (Kiss version)[19]

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություն Ամսաթիվ Երկիր Ձևաչափ Լեյբլ Կատալոգ
Բնօրինակ 3 հունիսի 2013 Համաշխարհային / Հարավային Կորեա[22][23] CD, թվային ներբեռնում S.M. Entertainment, KT Music SMK0242
SMK0243
19 հուլիսի 2013 Թայվան[24] Avex AVKCD80280/A
AVKCD80280/B
27 հուլիսի 2013 Ֆիլիպիններ Universal Records SMK0242
SMK0243
12 հունիսի 2013 Թաիլանդ S.M. True
Repackage 5 օգոստոսի 2013 Համաշխարհային / Հարավային Կորեա S.M. Entertainment, KT Music SMK0275
SMK0276
13 սեպտեմբերի 2013 Թայվան Avex Taiwan AVKCD80280/C
AVKCD80280/D
16 օգոստոսի 2013 Թաիլանդ S.M. True

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Առաջադրված

աշխատանք

Կատեգորիա Արդյունք
2013 Golden Disk Awards Growl Թվային Բոնսանգ Առաջադրված
XOXO Սկավառակ Բոնսանգ Հաղթանակ
Սկավառակ Բոնսանգ Հաղթանակ
MelOn Music Awards Growl Տարվա երգ Հաղթանակ
Երաժշտական հոլովակի

մրցանակ

Առաջադրված
XOXO Տարվա ալբոմ Առաջադրված
Mnet Asian Music Awards XOXO BC - Տարվա ալբոմ UnionPay-ում[25] Հաղթանակ
Growl BC - Տարվա երգ UnionPay-ում Առաջադրված
Seoul Music Awards Record of the Year in Digital Release Հաղթանակ
KBS Music Festival Տարվա երգ Հաղթանակ
World Music Awards Լավագույն համաշխարհային երգ Հաղթանակ

Երաժշտական հեռուստահաղորդումների մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ Հեռուստահաղորդում Ամսաթիվ
"Wolf"
Music Bank (KBS)
14 հունիսի 2013
Show! Music Core (MBC)
15 հունիսի 2013
Inkigayo (SBS)
16 հունիսի 2013
Show Champion (MBC Music)
19 հունիսի 2013
"Growl"
Music Bank (KBS)
16 օգոստոսի 2013
23 օգոստոսի 2013
Inkigayo (SBS)
18 օգոստոսի 2013
25 օգոստոսի 2013
1 սեպտեմբերի 2013
Show Champion (MBC Music)
21 օգոստոսի 2013
28 օգոստոսի 2013
4 սեպտեմբերի 2013
M! Countdown (Mnet)
22 օգոստոսի 2013
29 օգոստոսի 2013
5 սեպտեմբերի 2013
Show! Music Core (MBC)
24 օգոստոսի 2013
31 օգոստոսի 2013
7 սեպտեմբերի 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «EXO finally drop their 1st full album, 'XOXO', was it everything you waited for?». 2013. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  2. 2,0 2,1 «EXO just a few records shy from selling one million copies of XOXO». Kpop Starz. 2013 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «EXO's producer gives illegal downloaders a warning». Allkpop. 2013 թ․ մայիսի 29. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  4. sallice10 (2013 թ․ հուլիսի 25). «EXO to release repackaged album and gear up for follow-up promotions with 'Growl'». Allkpop. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «EXO's 'Growl' dance practice video leaked». ttwigo. 2013 թ․ հուլիսի 27. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  6. «EXO releases "Wolf" MV!». Allkpop. 2013 թ․ մայիսի 30. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  7. «EXO to become "Wolf" boys for their title track + first comeback stage on May 30th». Seoul: Allkpop. 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  8. «EXO's 1st full album, 'XOXO' ranks high on real-time music charts». Allkpop. 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  9. «EXO celebrate their comeback with 2,000 fans at fanmeeting». Allkpop. 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  10. «EXO to head to China for their first performance of "Wolf" on 'Happy Camp'». Seoul: Allkpop. 2013 թ․ մայիսի 28. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  11. Addy (2013 թ․ հունիսի 14). «Chinese-Korean boy band, Exo, reaches No. 1 on Billboard World Album Chart». JayneStars. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  12. «EXO becomes the first million seller in twelve years!». Allkpop. 2013 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «EXO-M @ Weibo». Weibo (Chinese). 2013 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Jeon Su Mi (2013 թ․ սեպտեմբերի 3). «EXO achieves major feat with 740,000 albums sold». Mwave E-News World. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. 15,0 15,1 «2013년 24주차 Album Chart». Gaon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  16. 16,0 16,1 «2013년 33주차 Album Chart». Gaon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  17. 17,0 17,1 «2013년 06월 Album Chart». Gaon. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  18. 18,0 18,1 «2013년 8월 Album Chart». Gaon. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 4. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 «2013년 Album Chart». Gaon. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  20. «Exo Chart History». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  21. «Exo Chart History - World Albums». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  22. «엑소(EXO) - 정규 1집 XOXO [Kiss Ver.]» (Korean). music.aladin.co.kr. 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «엑소(EXO) - 정규 1집 XOXO [Hug Ver.]» (Korean). music.aladin.co.kr. 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «EXO - XOXO (Kiss&Hug)」[Hug版/中文版]» (Chinese). G-Music. 2013 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. "2013 M.net Korean Music Festival Winners list" Արխիվացված 2014-07-14 Wayback Machine. MAMA. Retrieved June 12, 2014.