Mama (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Mama
Exo mama.jpg
EXO Մինի ալբոմ
Թողարկված9 ապրիլի 2012 թվական
Ձայնագրված2011 թվական
ԺանրՔեյ փոփ
Էլեկտրոնիկ
R&B
Սոուլ
Տևողություն21:55
ԼեզուԿորեերեն
Չինարեն
ԼեյբլS.M. Entertainment
ՊրոդյուսերԼի Սու Ման (գլխավոր)
Յուն Յանգ Ջին
Հյուկ Շին
Լի Յուն Ջե
Misfit
Ալբի Ալբերթսոն
Յիմ Կվանգ Ուկ
EXO-ի ալբոմների ժամանակագրություն
Mama
(2012)
XOXO
(2013)

Mama, կորեա-չինական բոյ բենդի առաջնաելույթային ստուդիական մինի ալբոմը, որը արտադրվել և թողարկվել է S.M. Entertainment-ի կողմից 2012 թվականի ապրիլի 9-ին, երկու տարբերակով՝ Exo-K ենթախումբը՝ կորեերենով իսկ Exo-M ենթախումբը չինարենով:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի պրոդյուսերն է հանդիսանում Լի Սու Մանը, ով նաև համարվում է EXO խմբի հիմնական պրոդյուսերը: Ալբոմի վերնագիրը կորեական տերմին է, որի միջոցով դիմում են թագավորական ընտանիքի անդամներին, որը նման է "ձերդ գերազանցություն" կամ "ձերդ վեհություն" ատրիբուտներին հայերենում: Գլխավոր սինգլի՝ "Mama" հեղինակն է Յու Յանգ Ջինը, ով նաև գրել է երկու այլ երգեր ալբոմի համար. "What Is Love" և "History":

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերից մինչ 2012 թվականի փետրվարը S.M. Entertainment-ը թողարկել է 23 թիզեր թրիլերներ խմբի անդամների մասնակցությամբ, որոնք իրենց մեջ ընդգրկում են ալբոմի երգերից հատվածներ: "Angel" երգը օգտագործվել է որպես ֆոնային երաժշտություն չորս թիզերներում: "Two Moons" երգը լսվում է #12 թիզերում, որում նկարահանվել են Exo-K ենթախմբի անդամ Քայիը և Exo-M ենթախմբի անդամ Լեյը: "Machine" երգը լսվում է #5 թիզերում, որում նկարահանվել էՔայը.

Exo-K ենթախումբը գովազդել է "Mama" երգը երաժշտական ծրագրերի ժամանակ, "History" երգի հետ միասին: Նրանք առաջնաելույթ են կատարել SBS հեռուստաալիքի Inkigayo, Mnet հեռուստաալիքի M! Countdown, KBS հեռուստաալիքի Երաժշտական բանկ և MBC հեռուստաալիքի Show! Music Core հեռուստածրագրերի ժամանակ ապրիլի 8-ից մինչ ապրիլի 15-ը, իսկ Exo-M-ը ելույթ է ունեցել նույն օրը China's 12th Yinyue Fengyun Bang Awards մրցանակաբաշխության ժամանակ: [1][2] Exo-K ենթախումբը գովազդել է "Mama" ալբոմը, երույթ ունենալով կորեական երաժշտական շոուներում ամեն շաբաթ: EXO-M աջակնցել է ալբոմին, լինելով որպես կատարողներ Super Junior խմբի Super Show 4 concert tour շրջագայության ժամանակ, և հետևողականորեն ելույթ է ունեցել չինական երաժշտական և էստրադային ծրագրերում, այդ թվում հայտնվել է որպես հյուր Happy Camp հեռուստահաղորդումի էպիզոդներից մեկում:[3]

Թողարկում և ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի նախաբան "What Is Love" սինգլը թողարկվել է 2012 թվականի հունվարի 30-ին. Մարտի 9-ին թողարկվել է երկրորդ նախաբանը "History" սինգլը.

2012 թվականի մարտի 31-ին S.M. Entertainment-ը ներկայացրել է «Mama» մինի ալբոմի թիզեր թրիլերը, EXO-յի համերգային ցուցահանդեսի ժամանակ Սեուլում, Հարավային Կորեա:[4][5] Ապրիլի 6-ին գործակալությունը թողարկել է Exo-K և Exo-M ենթախմբերի ալբոմների շապիկները: Մինի ալբոմը թողարկվել է 2012 թվականի ապրիլի 9-ին միանգամից Չինաստանում, Հարավային Կորեայում և iTunes Store միջազգային խանութում:

Ալբոմի երկու տարբերակներնել ունեցել են առևտրային հաջողություններ. Exo-K ենթախմբի տարբերակը հասել է առաջին հորիզոնականի հարավկորեական Gaon ալբոմների հիթ-շարքում, չորրորդ հորիզոնականը չինական Sina ալբոմների հիթ-շարքում, և առաջնաելույթ է կատարել ութերորդ հորիզոնականով Billboard համաշխարհային ալբոմների հիթ-շարքում:[6] Exo-M ենթախմբի տարբերակը առաջին հորիզոնական է զբաղեցրել չինական Sina ալբոմների հիթ-շարքում, չորրորդն է եղել հարավկորեական Gaon ալբոմների հիթ-շարքում,[7] և տասներկուերորդը Billboard համաշխարհային ալբոմների հիթ-շարքում:[6] Exo-M ենթախմբի բոլոր երեք սինգլները տարածվել են չինական տարբեր երաժշտական և տեսահոլովակների հիթ-շարքերում, իսկ ալբոմի գլխավոր սինգլներից մեկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, թողարկումից ընդամենը մեկ օր անց: Բոլոր երեք սինգլների տեսահոլովակները զբաղեցրել են առաջին հորիզոնականները չինական հոսքային կայքերում, այն ժամանակ, երբ Exo-K ենթախմբի "Mama" սինգլի երաժշտական տեսահոլովակը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը ՅուԹյուբի համաշխարհային հիթ-շարքում:[8]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"What is Love"[խմբագրել | խմբագրել կոդը]

"What is Love" սինգլը թողարկվել է iTunes Store-ից և կորեական ու չինական այլ համացանցային խանութներից թվային ներբեռնելու համար 2012 թվականի հունվարի 30-ին:[9] Կորեական տարբերակը կատարում են Exo-K ենթախմբի անդամներ D.O.-ն և Բեքհյոնը, իսկ չինական տարբերակը՝ Exo-M ենթախմբի անդամներ Չենը և Լու Հանը:[10] Երգի երկու տեսահոլովակներնել թողարկվել են ՅուԹյուբում նույն օրը, երբ երգը արդեն հասանելի է ներբեռնման համար: Յուրաքանչյուրի երաժշտական տեսահոլովակում, որոնք ձայնագրված են երկու տարբեր տարբերակներով, մասնակցել են EXO խմբի բոլոր տասներկու անդամները: Երաժշտական տեսահոլովակը կազմված է համակցված թիզեր տեսանյութներից, որոնք ավելի վաղ թողարկվել են գործակալության կողմից:

"History"[խմբագրել | խմբագրել կոդը]

"History" սինգլը թողարկվել է 2012 թվականի մարտի 9-ին՝ կորեական և չինական տարբերակներով:[11] Կորեական տարբերակը կատարում են Exo-K ենթախմբի անդամները, իսկ չինական տարբերակը՝ Exo-M ենթախմբի անդամները:[10] Երաժշտական տեսահոլովակները ՅուԹյուբում թողարկվել են 2012 թվականի մարտի 8-ին, երգերը iTunes-ում և այլ կորեական և չինական առցանց խանութներում ներբեռնման համար հասանելի դառնալուց մեկ օր առաջ: Երկու տեսահոլովակները իրենց մեջ ընդգրկել են EXO խմբի տասներկու մասնակիցներին, ովքեր պարում են քամու ժամանակ, քարքարոտ տեղանքում և բաց կապույտ գույներ ունեցող ստուդիայում:

"History" սինգլը առաջնաելույթ է կատարել 27-րդ հորիզոնականում՝ չինական Sina New Singles Chart հիթ-շարքում և արդյունքում հասել է 6-րդ հորիզոնականին: Sina Hot Singles Chart հիթ-շարքում, երգը առաջնաելույթ է կատարել 64-րդ հորիզոնականում[12] և հասել է 14-րդ հորիզոնականին: Հարավային Կորեայում "History" սինգլը հասել է 86-րդ հորիզոնականին:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շարք Զբաղեցրած

հորիզոնական

MAMA
(կոր տար.)
MAMA
(չին տար.)
Հարավային Կորեա Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ 1 4
Հարավային Կորեա Gaon ամենամսյա ալբոմների հիթ-շքերթ 1 6
Հարավային Կորեա Gaon 2012 ամենամյաալբոմների հիթ-շքերթ 7 16
Հարավային Կորեա Gaon 2013 ամենամյաալբոմների հիթ-շքերթ 32 39
Հարավային Կորեա Gaon 2014 ամենամյաալբոմների հիթ-շքերթ 39 54
Հարավային Կորեա Gaon 2015 ամենամյաալբոմների հիթ-շքերթ 95
Ճապոնիա Oricon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ 33 63
ԱՄՆ (Billboard World Albums Chart) 8 12

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շարք Վաճառք
Ճապոնիա (Oricon) 10,485+ (չինական տարբերակ)
35,771+ (կորեական տարբերակ)
Հարավային Կորեա (Gaon) 207,072+ (չինական տարբերակ)
294,486+ (կորեական տարբերակ)

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Համաշխարհային 9 ապրիլի 2012
  • CD
  • թվային ներբեռնում
S.M. Entertainment
Հարավային Կորեա
  • S.M. Entertainment
  • KMP Holdings
Չինաստան 1 օգոստոսի 2012 CD
  • S.M. Entertainment
  • Guangdong Yinxiang
Թաիլանդ 20 մայիսի 2013 CD S.M. True

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Առաջադրված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2012 SBS PopAsia Awards
History
Տարվա տեսահոլովակ Հաղթանակ
2013 Golden Disk Awards
Mama
Disk Bonsang Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EXO to debut on April 8, 2012»։ facebook.com/smtown։ April 3, 2012։ Վերցված է April 3, 2012 
  2. " «EXO-K debuts on Inkigayo with "MAMA"»։ allkpop.com։ April 8, 2012։ Վերցված է April 8, 2012 
  3. «EXO-M avoids discussion about future, Chinese member Zhang Yixing returns to his hometown»։ Sina (Chinese)։ 2012-04-26։ Վերցված է 2012-04-30 
  4. EXO to officially debut on April 9th with “MAMA”
  5. «EXO's "MAMA" released»։ allkpop.com։ April 7, 2012։ Վերցված է April 7, 2012 
  6. 6,0 6,1 «World Albums»։ Billboard.com։ Վերցված է 2012-04-21 
  7. «[Gaon Album]» (Korean)։ Gaon։ Վերցված է 2012-04-21 
  8. «EXO-K's Music Video Comes In Seventh on Youtube Chart»։ Mnet։ 2012-04-09։ Վերցված է 2012-04-13 
  9. «EXO to release prologue single on January 30th»։ Allkpop։ 2012-01-26։ Վերցված է 2012-04-10 
  10. 10,0 10,1 Album Info Release
  11. «EXO-K and EXO-M to release second prologue single, "History"!»։ Allkpop։ 2012-03-06։ Վերցված է 2012-04-12 
  12. «Sina Hot Singles Chart» (Chinese)։ Sina.com։ Վերցված է 2012-04-11