EX'ACT (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
EX'ACT
EXO ստուդիական ալբոմ
Թողարկված9 հունիսի 2016 թվական
18 օգոստոսի 2016 թվական (վերաթողարկվել է)
Ձայնագրված2016 թվական
ԺանրՔեյ փոփ
R&B
Էյսիդ հաուս
Տևողություն41:19
48:20 (վերաթողարկված տարբերակ)
ԼեզուԿորեերեն
Չինարեն
ԼեյբլS.M. Entertainment
KT Music
ՊրոդյուսերԼի Սու Ման
EXO-ի ալբոմների ժամանակագրություն
Sing for You

(2015)

EX'ACT

(2016)

For Life

(2016)

Վերաթողարկման շապիկ
Վերաթողարկված Lotto ալբոմի շապիկը

EX'ACT , հարավկորեական EXO բոյ բենդի երրորդ ստուդիական ալբոմը չինական և կորեական տարբերակներով։ Այն թողարկվել է S.M. Entertainment-ի կողմից կորեական և չինական տարբերակներով 2016 թվականի հունիսի 9-ին։ Ալբոմը վերաթողարկվել է Lotto անվանումով 2016 թվականի օգոստոսի 18-ին։ EX'ACT-ը EXO-յի երրորդ ալբոմն է, որը վաճառել է 1 միլիոն կրկնօրինակ, և իրենց չորրորդ ալբոմը, որը ստացել է Mnet Asian Music Award մրցանակը տարբա ալբոմ կատեգորիայում։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 31-ին, EXO-ն հայտարարել է իր երրորդ ստուդիական ալբոմի թողարկման մասին[1]։ Հունիսի 2-ին, պարզվել է, որ ալբոմի անունը Ex'Act է և, որ EXO-ն միանգամից թողարկելու է երկու սինգլ՝ "Lucky One" և "Monster", տարբեր տեսողական գաղափարներով, որոնք համապատասխանում են ալբոմի երկու տարբերակին[2]։

2016 թվականին, հայտնի է դարձել, որ հայտնի երաժշտական պրոդյուսերներ, ինչպիսիք են Քենզին, The Stereotypes-ը և Դեմ Ջոինթզը մասնակցել են ալբոմի ստեղծմանը, իսկ խմբի անդամ Չանյոլը "Heaven" երգի խոսքերի հեղինակն է[3]։ Ex'Act ալբոմը և երաժշտական տեսահոլովակները թողարկվել են հունիսի 9-ին։

Ալբոմի վերափոխված տարբերակը, Lotto անվանումով, թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 18-ին։ Այս նոր տարբերակում ավելացվել են ևս չորս երգ, այդ թվում՝ "Lotto", "Can't Bring Me Down", "She's Dreaming", որոնք գրել է խմբի անդամ Չենը, և "Monster" երգի ռեմիքս տարբերակը, որի հեղինակն է LDN Noise-ը[4]։

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ex'Act ալբոմի գովազդային ցուցադրումը տեղի է ունեցել Օլիմպիական այգում, Սեուլ, 2016 թվականի հունիսի 8-ին[5]։ EXO-ն սկսել է ելույթ ունենալ ալբոմի սինգլներով հարավկորեական հեռուստատեսային ծրագրերում հունիսի 9-ից[6]։ Նրանք ուղևորվել են իրենց երրորդ The Exo'rdium շրջագայությանը 2016 թվականի հուլիսին[7]։

EXO-ն սկսել է վերաթողարկված Lotto-ի գլխավոր սինգլը հարավկորեական երաժշտական հաղորդումներում օգոստոսի 19-ից։  Խմբի անդամ Քաիը բացակայել է առաջխաղացման ելույթների ժամանակ, շրջագայության ընթացքում ստացած վնասվածքի պատճառով[8]։  "Lotto" երգը համարվում էր «ոչ պիտանի հեռարձակման» KBS, MBC և Mnet հեռուստաալիքներում, այդպես առաջարկվել է փոփոխված բառեր այլընտրանքային անվանումով՝ "Louder" միայն այդ հեռուստաալիքներում[9]։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Monster" և "Lucky One" սինգլները զբաղեցրել են առաջին և երրորդ հորիզոնականները Billboard-ի համաշխարհային թվային երգերի հիթ-շարքում[10], և առաջին և հինգերորդ հորիզոնականները Gaon-ի ամենշաբաթյա թվային հիթ-շարքում[11]։ "Monster" սինգլը 9 անգամ զբաղեցնել է առաջին հորիզոնականները հարավկորեական երաժշտական հեռուստահաղորդումներում։

"Lotto" սինգլը առաջնաելույթ է կատարել երկրորդ տեղով՝ Gaon-ի ամենշաբաթյա թվային երգերի հիթ-շարքում[12] և առաջին տեղում Billboard-ի համաշխարհային թվային սինգլների հիթ-շարքում[13]։ Երգը շարունակել է զբաղեցնել առաջին հորիզոնականներ հարավկորեական երաժշտական հաղորդումների ժամանակ յոթ անգամ։

Առևտրային կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ալբոմի թողարկումը, Ex'Act-ը ստացել է նախնական պատվերների ռեկորդային քանակ՝ մոտ 660 000 ֆիզիկական կրկնօրինակ մանրածախ առևտրի կետերում[14]։ Թողարկումից երեք օր անց, ալբոմը դարձել է ամենավաճառվող ալբոմի Հարավային Կորեայի պատմության մեջ 450 000 ֆիզիկական կրկնօրինակով, զբաղեցնելով առաջին տեղը, որը նախկինում կրկին պատկանում էր EXO-ին՝ իրենց «Sing for You» երգով[15]։ Ալբոմի չինական և կորեական տարբերակները զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը Gaon-ի ամենշաբաթյա ալբոմների հիթ-շարքում[16]։ Երկու տարբերակները համակցված, առաջնաելույթ են կատարել և զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը Billboard համաշխարհային ալբոմների հիթ-շարքում[10]։

Lotto-ի կորեական և չինական տարբերակները զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շարքում[17]։ 2016 թվականի օգոստոսի վերջին, վաճառվել է Ex'Act ալբոմի 1,136,104 օրինակ և դարձել է Exo-յի երրորդ ստուդիական ալբոմը, որը վաճառել է 1 միլիոն կրկնօրինակ[18]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ex'Act – կորեական տարբերակ[19]
# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Lucky One»  
  • JQ
  • Սո Լիմ
  • Չոի Ջին Սոն
  • Չանգ Յո Ջին
  • LDN Noise
  • Անդրե Չոի
  • Adrian Mckinnon
3:47
2. «Monster»  
  • Քենզի
  • Deepflow
  • Քենզի
  • LDN Noise
  • Rodnae "Chikk" Bell
3:41
3. «Artificial Love»  
  • JQ
  • Սո Լիմ
  • Ջի Ը Ոն
  • Timothy "Bos" Bullock
  • Adrian Mckinnon
  • Թայ Ջասպեր
  • MZMC
4:05
4. «Cloud 9»  Misfit
  • Դեմ Ջոինթզ
  • Էրիկա Քոոյ
  • Deez
  • Ռյան Ս. Ջուն
4:01
5. «Heaven»  
  • The Stereotypes
  • Clarence Coffee Jr.
  • Քիմ Փե Սոնգ
3:45
6. «White Noise» (백색소음)Սո Ջի Ըմ
  • LDN Noise
  • Adrian Mckinnon
  • Rodnae "Chikk" Bell
3:32
7. «One and Only» (유리어항)Փակ Սոնգ Հի
  • Ջո "Joe Millionaire" Ֆոսթեր
  • Carl "Chips" Days Jr.
  • Otha "Vakseen" Davis III
3:49
8. «They Never Know»  Ջո Յուն Կյունգ
  • Paul "MARZ" Thompson
  • De-Capo Music Group & Rod Bonner
  • Ջամիլ "Digi" Չամաս
  • Adrian Mckinnon
  • Թայ Ջասպեր
  • Leven Kali
  • Otha "Vakseen" Davis III
  • MZMC
3:33
9. «Stronger» (երգում են՝ Սուհոն, Բեքհյոնը, Չենը, D.O.-ն)
  • Ջունգ Ջու Հի
  • Ագնես Շին
  • Անդրե Օբերգ
  • Գուստավ Քարլսթրոմ
3:39
10. «Lucky One» (Instrumental) 
  • LDN Noise
  • Անդրե Չոի
  • Adrian Mckinnon
3:47
11. «Monster» (Instrumental) 
  • Քենզի
  • LDN Noise
  • Rodnae "Chikk" Bell
3:40
41:26

Հիթ-շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական և չինական տարբերակներ

Հիթ-շքերթ Զբաղեցրած հորիզոնական
Ex'Act Lotto
Կորեական
տարբերակ
Չինական
տարբերակ
Կորեական
տարբերակ
Չինական
տարբերակ
Հարավկորեական ալբոմներ (Gaon)[16][17] 1 2 1 2
Ճապոնական ալբոմներ (Oricon)[20] 8 16

Համակցված տարբերակներ

Հիթ-շարք Զբաղեցրած
հորիզոնական
ԱՄՆ համաշխարհային ալբոմներ (Billboard)[10] 2

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վաճառք
Ex'Act Lotto
Կորեական

տարբերակ

Չինական

տարբերակ

Կորեականտարբերակ Չինականտարբերակ
Հարավային Կորեա (Gaon)[21] 570,306 255,805 254,296 119,922
Ճապոնիա (Oricon)[22] 24,679 7,210 TBA TBA

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխություն Առաջարկված աշխատանք Կատեգորիա Արդյունք
Melon Music Awards Ex'Act Տարվա ալբոմ Առաջադրված
"Monster" Տղաների լավագույն պար Հաղթանակ
Mnet Asian Music Awards Ex'Act HotelsCombined - Տարվա ալբոմ Հաղթանակ
"Monster" HotelsCombined - Տարվա երգ Առաջադրված
Golden Disk Awards Ex'Act Disk Bonsang Հաղթանակ
Disk Daesang Հաղթանակ
"Monster" Digital Bonsang Առաջադրված
Gaon Chart Music Awards Ex'Act (կորեական տարբերակ) Տարվա արտիստ (ալբոմ) – 2-րդ եռամսյակ Հաղթանակ
Ex'Act (չինական տարբերակ) Առաջադրված
Lotto (կորեական տարբերակ) 'Տարվա արտիստ (ալբոմ)' – 3-րդ եռամսյակ Հաղթանակ
Lotto (չինական տարբերակ) Առաջադրված
"Monster" Տարվա արտիստ (Թվային) – Հունիս Առաջադրված

Երաժշտական հաղորդումների մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ Հաղորդում Ամսաթիվ
"Monster" M Countdown (Mnet) 16 հունիսի 2016 թվական
23 հունիսի 2016 թվական
30 հունիսի 2016 թվական
Music Bank (KBS) 17 հունիսի 2016 թվական
24 հունիսի 2016 թվական
1 հուլիսի 2016 թվական
Inkigayo (SBS) 19 հունիսի 2016 թվական
26 հունիսի 2016 թվական
Show Champion (MBC) 22 հունիսի 2016 թվական
"Lotto"
(Louder)
M Countdown (Mnet) 25 օգոստոսի 2016 թվական
1 սեպտեմբերի 2016 թվական
Music Bank (KBS) 26 օգոստոսի 2016 թվական
2 սեպտեմբերի 2016 թվական
Inkigayo (SBS) 28 օգոստոսի 2016 թվական
4 սեպտեմբերի 2016 թվական
Show Champion (MBC) 31 օգոստոսի 2016 թվական

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկում Ամսաթիվ Տարածք Ձևաչափ Լեյբլ
Ex'Act
9 հունիսի 2016 թվական Հարավային Կորեա CD, թվային ներբեռնում
Համաշխարհային Թվային ներբեռնում S.M. Entertainment
Lotto
18 օգոստոսի 2016 թվական Հարավային Կորեա CD, թվային ներբեռնում
  • S.M. Entertainment
  • KT Music
Համաշխարհային Թվային ներբեռնում S.M. Entertainment

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee Eun-jung (2016 թ․ մայիսի 31). «엑소, 6월 정규 3집으로 컴백…대규모 쇼케이스». Yonhap News (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  2. «엑소 "이번엔 더블 타이틀곡" …'Monster' 'Lucky One'으로 매력 어필». DongA (կորեերեն). 2016 թ․ հունիսի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  3. Jo Hyun-joo (2016 թ․ հունիսի 7). «'글로벌 대세' 엑소, 이번에도 가요계 평정 예고». Tenasia (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  4. Shim Jae-gyeol (2016 թ․ օգոստոսի 13). «엑소, '로또'로 대기록 도전». Korea Times (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Yoon Sang-geun (2016 թ․ մայիսի 8). «대세의 귀환..엑소 컴백 쇼케이스 "세젤슈! 핵대박!"». Star News (կորեերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  6. Kim Soo-min (2016 թ․ մայիսի 9). «'엠카' 엑소, 방송 최초 컴백 무대 예고…더블 타이틀 선보인다». Sports Korea (կորեերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  7. «엑소, 7월 단독 콘서트 개최». Seoul Today (կորեերեն). 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  8. Jung Ji-won (2016 թ․ օգոստոսի 17). «엑소 카이, 리패키지 활동서 못본다…"부상 회복 전념"». Xsports News (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Moon Wan-sik (2016 թ․ օգոստոսի 17). «엑소, KBS·MBC→'라우더' SBS '로또'로 활동». Star News (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 Benjamin, Jeff (2016 թ․ հունիսի 14). «EXO Earns First No. 1 on World Digital Songs With 'Monster'». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  11. «Gaon Digital Chart, Week 24, 2015». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  12. «Gaon Digital Chart, Week 34, 2015». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  13. Benjamin, Jeff (2016 թ․ սեպտեմբերի 6). «EXO Scores Second No. 1 on World Digital Songs With 'Lotto'». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  14. Jung Ji-won (2016 թ․ հունիսի 8). «엑소 신드롬의 시작…음반 선주문량 66만장 돌파». Xsports News (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  15. Lee Da-hye (2016 թ․ հունիսի 12). «"엑소, 엑소를 넘었다" 정규 3집 앨범 '이그잭트', 발매 3일만의 역대 초동 1위 기록». Asia Today (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  16. 16,0 16,1 «Gaon Album Chart, Week 24, 2015». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  17. 17,0 17,1 «Gaon Album Chart, Week 34, 2015». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  18. «Gaon Album Chart, September 2016». Gaon Chart (Korean). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Ex'Act by Exo». United States: iTunes Store. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  20. «Oricon Weekly CD Albums Chart – June 20, 2016». Oricon (ճապոներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  21. «Gaon Album Chart - 2016». Gaon Chart (Korean). Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «オリコン月間 CDアルバムランキング 2015年12月度». Oricon (Japanese). Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]