2016 թվականի նոյեմբերի 30-ին հաստատվել է, որ EXO-ն թողարկում է իր հինգերորդ ընդլայնված և թվով երրորդ հատում ձմեռային ալբոմը, Miracles in December (2013) և Sing for You (2015) ալբոմներից հետո[1]։ Դեկտեմբերի 13-ին հայտարարվել է, որ ալբոմի անունը լինելու է For Life[2]։ Ալբոմը և նրա երաժշտական տեսահոլովակը գլխավոր երգով, որում նկարահանվել են ճապոնացի դերասանուհի Նանամի Սակուրաբան, EXO-ի անդամներից Քայի, Սուհոյի և Չանյոլի հետ, թողարկվել են միաժամանակ՝ դեկմտեբերի 19-ին[3][4] Ի տարբերություն EXO-ի նախորդ ալբոմների, որոնք թողարկվել են առանձին՝ կորեական և չինական տարբերակներով, For Life-ը ներառում է երգերի թե՛ կորեական, թե՛ չինական տարբերակները։ Ինչպես հայտնում են, ալբոմից ստացված շահույթը ներդրվել է բարեգործության մեջ։
Թողարկման առաջին շաբաթվա ընթացքում «For Life» ալբոմը վաճառել է ավելի քան 300 000 օրինակ, EXO-ի լավագույն երկրորդ ալբոմը, վաճառքի առաջին շաբաթում, վաճառքների քանակով հարավկորեական ալբոմների վաճառքների Hanteo պատմության մեջ[5][6]։ Ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը հարավկորեական Gaon Album Chart հիթ շքերթում[7]։ United World Chart հիթ շքերթի վարկանիշի համաձայն, ալբոմը զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհում, շաբաթվա ալբոմների վաճառքով, հունվարի 4-ին[8]։«For Life» ալբոմը դարձել է ամենավաճվող ալբոմը Gaon հիթ շքերթում 2016 թվականին, երբ վաճառվել է 444 887 օրինակ։