Երաժշտական բանկ (հեռուստաշոու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երաժտշական բանկ
Music Bank
Երաժշտական բանկ (հեռուստաշոու).jpg
Տեսակհեռուստահաղորդում
ԺանրԵրաժշտություն
Գործակալություն
ՆերկայացնողԼի Սո Ոն
Սոլբին
Արտադրող երկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Լեզու(ներ)Կորեերեն
Էպիզոդների քանակ881 (2017 թվականի ապրիլի 21-ի դրությամբ)
Ստեղծում
Տևողություն90 րոպե
Հեռարձակում
ԱլիքKBS 2TV (ուղիղ)
KBS Heart (DMB Broadcast)
KBS Joy (Հին էպիզոդների կրկնում)
KBS World (Worldwide/Simulcast)
Myx TV (ԱՄՆ)
BS Japan (Ճապոնիա)
TeleAsia Chinese (Ֆիլիպիններ/Հին էպիզոդների կրկնում)
ՀեռուստաընկերությունKBS Entertainment Production Department
Պատկերի ձևաչափ1080i (ATSC)
Ձայնային ձևաչափՍտերեոֆոնիա
Սկզբնական եթեր16 հունիսի 1998 թվականներկա ժամանակ
Պաշտոնական կայք

Երաժշտական բանկ (հանգըլ: 뮤직뱅크), հարավկորեական երաժշտական ծրագիր, որը ցուցադրվում է յուրաքանչյուր ուրբաթ ժամը 17:00 (Կորեայի ժամանակով) KBS2 հեռուստաալիքով։ 2015 թվականից ցուցադրվում է ավելի քան հարյուր երկրներում KBS World-ի միջոցով։ Էպիզոդները նկարահանվում են KBS-ի բաց դահլիճում Յոուիդո Դոնգում, Յոնգդունգպո Գու[1]։

2016 թվականի նոյեմբերից հաղորդավարներն են Լի Սո Ոնը և Laboum խմբի անդամ Սոլբին[2]։ Նախկին հաղորդավարներից են՝ Սոն Հե Քյոն, Ռեյնը, Ջի Սունգը, Սոնգ Ջունգ-կին, Ուին, Բոռան, Փակ Սո Ջունը, Այրինը և Փակ Բո-գեոմը[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Երաժշտական բանկը, Top 10 Songs-ը (가요톱 10) առաջնաելույթ է կատարել 1981 թվականին ուղիղ եթերով, երեկոյան ժամը 6:30 ուրբաթ օրերին և ցուցադրվել է մինչև 1998 թվականը։ 1998 թվականի առաջին մի քանի ամիսների ընթացքում Bravo New Generatio-ը զբաղեցրել է իր տեղը, բայց ցածր վարկանիշի պատճառով այն փոխարինվել է Music Bank-ով 1998 թվականի հունիսի 18-ից։ Հիթ-շարքերի ձևաչափը, որը օգտագործվել է Top 10 Songs-ի ստեղծման իսկ պահից, բայց դադարեցվել է 2001 թվականից հակասությունների պատճառով և փոխարինվել է հարցման ձևաչափով։

2005 թվականին շոուն տեղափոխվել է կիրակի օրերին կեսօրից հետո՝ 12:45 և դարձել է արձանագրված ցուցադրում։ Վարկանիշի նվազեցման պատճառով, 2007 թվականի սեպտեմբերին, շոուն վերադարձել է իր նախկին ժամին՝ ուրբաթ երեկոյան՝ ժամը 6:30 ուղիղ եթերով։ Հիթ-շարքերը վերականգնվել են աղյուսակների տեսքով՝ հիմնված կատեգորիաների վրա։

2008 թվականի հունվարին հիթ-շարքերը կատեգորիաների հիման վրա միավորվել են K-Chart-ի մեջ, որը համարվում է միակ ծրագիրը, որը ունի նման հիթ-շարք։ 2008 թվականի հունիսին շոուն տևել է 70 րոպե, ցուցադրվել է երեկոյան 6:30-ից մինչև երեկոյան 7:40, որը նրան դարձնում է ուղիղ եթերում ցուցադրվող ամենաերկար երաժշտական ծրագիրը։ 2008 թվականի նոյեմբերին, աշնանային ձևաչափի փոփոխությունների շրջանակներում, շոուն սկսել են ցուցադրել ժամը 18:40-ից մինչև 20:00, 80 րոպեի ընթացքում։ 2010 թվականի մայիսին, գարնանային ձևաչափի փոփոխությունների շրջանակում, շոուն եթեր է դուրս եկել 17:50-ից մինչև 19:10, 80 րոպե տևողությամբ։

2010 թվականի օգոստոսի 27-ից Երաժշտական բանկը սկսել է իր ուղիղ եթերի ցուցադրումը աշխարհի 54 տարբեր երկրներում, KBS World-ի միջոցով և ներառել է նոր ինտերակտիվ ֆունկցիաներ միջազգային հեռուստադիտողի համար՝ Թվիթթերի միջոցով։

2011 թվականի նոյեմբերի 11-ից, աշնանային ձևաչափի փոփոխությունների շրջանակներում, շոուն տևել է 105 րոպե, սկսվել է ժամը 6:10-ին և ավարտվել 7:55-ին, KBS News 6-ից հետո։

2012 թվականի օգոստոսից, Ասիա-Ամերիկական Myx TV կաբելային հեռուստաալիքը սկսել է Երաժշտական բանկի առաջին անգլերեն կրկնօրինակված տարբերակի ցուցադրումը։

2013 թվականի հոկտեմբերի 25-ից, շոուն տևել է 80-րոպե, սկսվել է ժամը 18:30-ից և տևել է մինչև ժամը 19:50, KBS Global 24-ից հետո, որը տեղափոխվել էր KBS1-ից 2013 թվականի հոկտեմբերի 21-ից։

Կորեական հիթ-շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական հիթ-շարք «Երաժշտական բանկի» հետհաշվարկային հիթ-շարքն է։ Շարքերը բաշխելուց հաշվում են՝ համատեղելով թվային երաժշտական հիթ-շարքերը (65%), ալբոմների վաճառքները (5%), KBS TV հեռուստաալիքով ցուցադրումների քանակը (20%), և հեռուստադիտողի ընտրությունը (10%)[5]։ Շաբաթվա լավագույն 50 երգերը ներկայացվում են շոույի ժամանակ, իսկ լավագույն 20-3 երգերը ներկայացնում են հաղորդավարները։ Ապա հաղորդավարները ցուցադրում են երկու լավագույն երգերը և հայտարարում են, թե ովքեր են դառնում շաբաթվա հաղթողները։ Այդ շաբաթվա հիթ-շարքի համար մեկ երգը հաղթում է և ստանում է մրցանակ։

Հունիս ամսվա վերջին շաբաթվա ամենահայտնի երգը համարվում է տարվա առաջին կեսի լավագույն երգը և արժանանում է Music Bank First Half 1st Place մրցանակին։ Դեկտեմբերի վերջին շաբաթում Music Bank 1st Place (կամ Music Bank MVP in 2008) մրցանակին արժանանում է տարվա ամենահայտնի երգը։

Նախքան K-հիթ շարքերի օգտագործումը, օգտագործվում էին հիթ-շարքեր հիմնված կատեգորիաների վրա։ 2007 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր յուրաքանչյուր շաբաթ ներկայացվել են տարբեր կատեգորիաներ (Թվային երգերի հիթ-շարք, կարաոկե հիթ-շարք, հեռուստադիտողի ընտրություն հիթ-շարք, ալբոմների վաճառքի հիթ-շարք)։ Տեխնիկապես, յուրաքանչյուր կատեգորիա ամսվա մեջ ներկայացվելու է միայն մեկ անգամ։ Դա նման էր K-հիթ-շարքին, բացառությամբ այն, որ ամեն շաբաթվա արդյունքները հիմնված էին լինելու միայն կոնկրետ շարքի վրա, այլ ոչ թե բոլոր շարքերը միասին։ 2008 թվականի հունվարից մինչ 2009 թվականի ապրիլը օգտագործվել են երկու հիթ-շարք։ Ամեն շաբաթ օգտագործվել են թվային երգերի հիթ-շարքը և ալբոմների վաճառքի հիթ-շարքը, իսկ ամսվա վերջում հիթ-շարքերը միավորվում էին (ալբոմների վաճառքի հիթ-շարք(20%) + թվային երգերի հիթ-շարք (50%) + հեռուստադիտողների ընտրության հիթ-շարք (30%))։ 2009 թվականի մայիսից դա չեղարկվել է կոմբինացված հիթ-շարքերի համար, որոնք ցուցադրվում էին ամեն շաբաթ։ Ուշադրություն դարձրեք նրան, որ Music Bank-ի վարկանշային համակարգը տարբերվում է այլ նախկին և ներկայիս քեյ փոփ երաժշտության հեռուստաշոուներից, քանի որ արտիստը կարող է նույն երգի համար հաղթել անսահմանափակ թվով (այլ շոուներ սովորաբար հեռացնում են նրան ծրագրից երեք անգամ հաղթելուց հետո)։

MVP-ի առաջին հորիզոնականի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998[խմբագրել | խմբագրել կոդը]

1999[խմբագրել | խմբագրել կոդը]

2000[խմբագրել | խմբագրել կոդը]

2001[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական հիթ-շարքի առաջին հորիզոնականի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007[խմբագրել | խմբագրել կոդը]

2008[խմբագրել | խմբագրել կոդը]

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

2011[խմբագրել | խմբագրել կոդը]

2012[խմբագրել | խմբագրել կոդը]

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2017[խմբագրել | խմբագրել կոդը]

OST հիթ-շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական բանկը հայտարարել է, որ նրանք կլինեն առաջին հանրային հեռարձակվող ծրագիրը, որը կունենա իր բացառիկ գրաֆիկը OST երգերի համար[8][9]։ OST-երը այլևս չեն համարվում ‘Կ- հիթ-շարքի’ մաս, և նրանք գնահատվում են առանձին չափանիշներով՝ սկսած 2011 թվականի հունվարի 28-ից։ Այնուամենայնիվ, OST հիթ-շարքը չի տալիս մրցանակներ այն երգերին, որոնք հայտնվում են առաջին հորիզոնականում։

2011[խմբագրել | խմբագրել կոդը]

2012[խմբագրել | խմբագրել կոդը]

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2017[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատ հաղթանակած OST[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետների ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How to apply for K-Pop Music Shows»։ Korea Tourism Organization։ Վերցված է հունիսի 3, 2012 
  2. Gungeet Kaur (հունիսի 27, 2016)։ «KBS Music Bank's newest hosts revealed»։ ibtimes.sg։ Վերցված է հունիսի 27, 2016 
  3. 심연희 (հունիսի 16, 2016)։ «[문화광장] 뮤직뱅크»։ KBS News (Korean)։ Վերցված է հունիսի 27, 2016 
  4. «[리폿@이슈] "송중기♥서효림→박보검♥아이린"…'뮤뱅' 역대 커플 MC» (Korean)։ Naver։ հունիսի 16, 2016։ Վերցված է հունիսի 27, 2016 
  5. (կոր.) Official Music Bank homepage. How the K-Chart is calculated(չաշխատող հղում). KBS. Retrieved 4 October 2009
  6. (կոր.) Blog [1]. Naver. Retrieved 18 Փետրվար 2017
  7. (կոր.) [2](չաշխատող հղում). Retrieved 18 Փետրվար 2017
  8. (կոր.) Official Music Bank homepage. List of K-Charts. KBS. Retrieved 4 Հոկտեմբեր 2009
  9. (կոր.) 빈 여파? '뮤뱅' O.S.T차트 분리 신설. Nate. Retrieved 28 Հունվար 2011
  10. «Lee Seo Won Appointed as New Music Bank Host»։ thestar.chosun.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-24-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2016 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]