F(x) (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
f(x)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունf(x)
ԵրկիրՀարավային Կորեա
Ժանրերսինթիփոփ, քեյ փոփ և էլեկտրոփոփ
Գործունեություն2009 - մեր օրերը
ԼեյբլS.M. Entertainment (Հարավային Կորեա) Avex Entertainment (Ճապոնիա) Avex Taiwan (Չինաստան) United Asia Management
Կայքfx.smtown.com
Անդամներ
Վիկտորիա
Էմբեր
Լունա
Կրիստալ Չոն
Նախկին անդամներ
Սոլլի
 F(x) (musical group) Վիքիպահեստում

f(x) (հանգըլ՝ 에프엑스), հարավկորեական քեյ փոփ խումբ, որը ներկայացել է 2009 թվականին Սեուլում՝ SM Entertainment-ի հովանավորության ներքո։ Խմբի անվանումը ի սկզբանե բացվում էր f = flower (ծաղիկ), որը խորհրդանշում էր նրանց հետագա ծաղկումը և x = կրկնակի իգական X քրոմոսոմ։ Ավելի ուշ, խմբի անդամ Կրիստալը նկատեց, որ անվանումը ինքնին մաթեմատիկական ֆունկցիայի անվանում է, հետևաբար, եթե X-ը փոփոխվի, արդյունքի փոփոխությունը նույնպես տեսանելի կլինի։ Այդ ամենը կապված է անդամների բազմաշնորհ և բազմօրինակ տաղանդների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ դեբյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ամենափոքր անդամը՝ Կրիստալը, նկատվել է SM Entertainment-ի կողմից 2000 թվականին, երբ նա Կորեա էր այցելել իր ընտանիքի հետ։ Գործակալությունը նրան փոքրիկ դեր առաջարկեց հարավ-կորեական Shinhwa խմբի «Wedding March» տեսահոլովակում։ 2005 թվականին, երբ Սոլլին դեռ երեխա էր, իր դեբյուտն արեց որպես դերասան՝ խաղալով արքայադստեր դերը «The Ballad of Seo-dong» դրամայում։ 2006 թվականին SM Entertainment-ը նկատեց Լունային, տեսնելով նրա ներկայացումը «Ճիշտ խաղ» հեռուսաշոուում։ Վիկտորիային նկատեցին Պեկինում՝ պարային մրցույթի ժամանակ։ Երկու ամիս անց Էմբերն անցավ «SM’s Global Auditions» լսումները Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա

Դեբյուտ։ Առաջին տեսահոլովակներ La Cha Ta և Chu~[խմբագրել | խմբագրել կոդը]

SM-ն առաջին անգամ հեռարձակեց խմբի թիզերը Յություբում՝ օգոստոսի 24-ին, ներկայացնելով նրանց որպես «Ասիական պարային փոփ խումբ»։ Հինգ օրվա ընթացքում SM-ը հրապարակեց տեղեկություններ խմբի յուրաքանչյուր անդամի մասին և նկարներ տեղադրեց SM Town-ի պաշտոնական կայքում։ Սկսեցին կորեացի անդամ Սոլլիից՝ օգոստոսի 26-ին, չինացի-ամերիկացի Էմբերից՝ օգոստոսի 27-ին, կորեացի-ամերիկացի Կրիստալից՝ օգոստոսի 28-ին, կորեացի Լունայից՝ օգոստոսի 29-ին և վերջացրին չինացի Վիկտորիայով՝ օգոստոսի 30։ Սեպտեմբերի 1-ին դուրս եկավ նրանց առաջին տեսահոլովակը՝ La Cha Ta-ն։ Samseong-dong Fashion Center-ում հանդես գալուց հետո սեպտեմբերի 2-ին տեսահոլովակը հեռարձակվեց օնլայն տարբերակով։ Առաջին կենդանի կատարումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին՝ "Music Core" երաժշտական հաղորդման շրջանակներում։ Հոկտեմբերի 7-ին խումբը ներկայացրեց «Chocolate Love» տեսահոլովակի էլեկտրո-փոփ տարբերակը իրենց կոլեգաների՝ Girls Generation խմբի աղջիկների հետ։ Նոյեմբերի 9-ին դուրս եկավ f(x)-ի առաջին սինգլ-ալբոմը՝ «Chu~♡»-ն, որը ներառում էր երեք երգ՝ «Chu~♡», «Sorry (Dear Daddy)» (Լունա և Կրիստալ) և «Step By Me»։ Դեկտեմբերի 19-ին և 20-ին f(x)-ը Girls' Generation "Into the New World" в Olympic Fencing Gymnasium համերգի հատուկ հյուրն էր։

2010: Առաջին մինի-ալբոմ Nu ABO-ն և Էմբերի բացակայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

f(x)-ը համագործակցեց չինական M.I.C խմբի հետ և հունվարի 2-ին դուրս եկավ նրանց համատեղ չինական «Lollipop» երգը։ Այն գրվել էր Julius Dixson-ի և Beverly Ross -ի կողմից՝ LG Cyon հեռախոսների գովազդի համար։ Տեսահոլովակը դուրս եկավ հունվարի 12-ին։ Մայիսի 4-ին f(x)-ը ներկայացրեց իր առաջին մինի ալբոմը՝ Nu ABO-ն, բաղկացած վեց երգից։ Համանուն երգը գրավեց բարձր հորիզոնականներ Monkey3, Dosirak և Bugs աղյուսակներում։ Մի քանի շաբաթ շարունակ այն առաջին տեղում էր Gaon աղյուսակում։ Տեսահոլովակը դուրս եկավ մայիսի 6-ին։ Հունիսին Էմբերի գործունեությունը խմբում ժամանակավոր դադարեցվեց ոտքի վնասվածքի պատճառով և նա մեկնեց հայրենի ԱՄՆ՝ հանգստանալու։ Խմբի մյուս չորս անդամները հուլիսի 17-ից սկսեցին հանդես գալ իրենց նոր սինգլով՝ «Mr. Boogie», նոր մինի-ալբոմով՝ «Nu ABO»։ Նրանց առաջին ներկայացումը այս երգով կայացավ MBC "Music Core"-ում։ f(x)-ը օգոստոսի 21-ին իրենց ընկերների հետ մասնակցեցին "SM Town Live’10 World Tour"-ին՝ Չամսիլի Սեուլյան համալիրում։ Նրանք նաև ելույթ ունեցան Տոկիոյում, Շանհայում և Լոս-Անջելեսում։ Այս տուրը նշանավորվեց նրանով, որ խումբն ու իրենց ընկերները ելույթ ունեցան նաև Ասիայից դուրս։ Նոյեմբերի 24-ին Avex Entertainment-ը և SM Entertainment Japan-ը հայտարարեցին իրենց պայմնագրի ընդարձակման մասին SM-ի արտիստների, նաև f(x)-ի հետ և պայմանագիր կնքեցին Avex-ի հետ։ Այնուհետև f(x)-ի ալբոմներն արդեն ներկայացվեցին Ճապոնիայում, Թայվանում, Չինաստանում, Հոնգ Կոնգում։

2012: Electric Shock և ճապոնական դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

f(x)-ը մասնակցեց "SM Town Live World Тour"-ին Անահայմում, Հոնդա կենտրոնում 2012 թվականի մայիսի 20-ին և Հսինչուում՝ Թայվանյան "Hsinchu County Stadium" կենտրոնում՝ 2012 թվականի հունիսի 9-ին՝ իրենց կոլեգաների հետ։ 2012 թվականի հունիսի 5-ին SM-ը հայտարարեց, որ աղջիկները հանդես են գալու նոր մինի-ալբոմով, որը կոչվում է "Electric Shock"։ Հունիսի 5-ին SM Entertainment-ը ներկայացրեց Կրիստալի թիզեր-նկարը, իսկ հաջորդ օրերին՝ մնացած անդամներինը։ Հունիսի 8-ին արդեն կար վիդեո-թիզերը։ Վերջապես, 2012 թվականի հունիսի 10-ին դուրս եկավ մինի-ալբոմը՝ թվային տարբերակով։ Հունիսի 14-ից սկսած խումբը սկսեց իր գործունեությունը M.net "M! Countdown" ալիքում և, որպես վերադարձի նշան կազմակերպեց «Jet» ներկայացումը։ «Electric Shock»-ը մասնակցեց մի շարք երաժշտական մրցանակաբաշխությունների, այդ թվում Music Bank, Music Core և Inkigayo և, հուլիսի 15-ին ավարտելով գործունեությունը, տարավ 9 հաղթանակ։ Ակտիվությունը Ճապոնիայում խումբը սկսեց «Hot Summer» երգով։ Այն առաջին անգամ հնչեց «Uminoie» գովազդում, հնարավորություն տալով երկրպագուներին լսել կրքոտ երգը։ 2012 թվականի հունիսի 27-ին բացվեց f(x)-ի ճապոնական պաշտոնական կայքը։ SM-ի ներկայացուցիչները հայտարարեցին. «Ճիշտ է, մեր հետագա պլաններում սա որոշված չէր, բայց մինչ տարվա երկրորդ կեսը f(x)-ը պատրաստ կլինի ճապոնական առաջին պաշտոնական դեբյուտին»։ Փրեվյու-հոլովակը ներկայացվեց 2012 թվականի հուլիսի 3-ին։ ~1st Shock~ անվանմամբ շոուքեյսերը, որոնք պլանավորված էին հոկտեմբերի 19-ի և 28-ի համար, չեղյալ հայտարարվեցին Կորեայի և Ճապոնիայի միջև եղած լարվածության պատճառով։

2013: Pink Tape և առաջին համերգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 6-ին իր me2day-ով Սոլլին ակնարկեց վերադարձի մասին։ f(x)-ը մասնակցեց «SXSW South By Southwest» երաժշտական փառատոնին՝ Օստին, Տեխասում, մարտի 8-17-ը, դառնալով առաջին K-pop արտիստները, ովքեր մասնակցեցին այդ շոուին։ Մնալով ԱՄՆ-ում, նրանք ուղևորվեցին Լոս-Անջելես, որտեղ Քևին Մահերի հետ սեվերեցին նոր խորեոգրաֆիա։ Փորձերի նկարները՝ Էմբերի, Քևինի և Սոհի Սուգիհարի հետ տեղադրվեցին համացանցում։ ԱՄՆ-ում անցկացրած վերջին օրը խումբը մասնակցեց «Funny or Die»-ին՝ Աննա Քենդրիքի հետ։ f(x)-ի այս ճանապարհորդությունը նկարահանվել և ցուցադրվել է Mnet ալիքի կողմից և հեռարձակվել որպես հաղորդում՝ «Go! f(x)» վերնագրով։ Մայիսին SM Entertainment-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ խմբի վերադարձը տեղի կունենա տարվա երկրորդ կեսին։ Վերադարձի առաջին նախադրյալները անդամների նոր սանրվածքներն էին Hong Kong Dome Festival-ում՝ հուլիսի 1-ին։ Հուլիսի 17-ին f(x)-ը ներկայացրեց իր արթ-ֆիլմը երկրորդ ստուդիական ալբոմ՝ «Pink Tape»-ի համար, որն արձակվեց հուլիսի 29-ին։ «Pink Tape»-ը բաղկացած է 12 երգից, ներառյալ «Rum Pum Pum Pum»-ը։ Նոյեմբերի 6-ին SM Entertainment-ը ներկայացրեց SM Town Week փառատոնը։ f(x)-ը և Exo-ն երկու համատեղ համերգ տվեցին դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ SMTOWN WEEK f(x) & EXO 'Christmas Wonderland։ f(x)-ը ներկայացրեց Pink Tape-ի և Exo-ի հետ մի քանի երգ։ Դեկտեմբերին հզորագույն ամերիկյան երաժշտական ալիք Fuse-ը Pink Tape-ը ընտրեց որպես 2013 թվականի 41 լավագույն ալբոմններից մեկը։ Ի դեպ, այն միակ կորեական ալբոմն էր ողջ ցուցակում։ Բացի այդ, «Rum Pum Pum Pum»-ը Billboard «2013 թվականի լավագույն 20 K-Pop երգերի» շարքում երրորդն էր։

2014-մինչ այսօր։ Red Light[խմբագրել | խմբագրել կոդը]

f(x)-ի երրորդ ստուդիական ալբո «Red Light»-ը դուրս եկավ հուլիսի 7-ին։ Ընդամենը մեկ ժամ անց երգն առաջնորդում էր կորեական բոլոր ինը աղյուսակները։ Բարձր վարկանիշ ունեին նաև «Milk», «All Night», «Butterfly», «Paper Heart» և «Rainbow» երգերը։ Red Light ալբոմը պարունակում է 11 երգ՝ տարբեր ժանրերի։ Fuse TV-ն f(x)-ին վերագրեց k-pop գլխավոր հիփսթեր խումբ նրանից հետո, երբ «Red Light» տեսահոլովակը 22 ժամում հավաքեց 2 միլիոն դիտում։ Հուլիսի 25-ին Սոլլին արձակուրդ վերցրեց առողջական խնդիրների և հոգեբանական սթրեսի պատճառով։ Ներկայումս մյուս անդամները զբաղվում են անհատական ծրագրերով։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական անուն Իրական անուն Ծննդյան թիվ Դերը խմբում Սոցիալական կայքեր
հայերեն հանգուլ հայերեն հանգուլ/չինարեն
Վիկտորիա 빅토리아 Սոն Ցյան 송치엔/宋茜 02.02.1987 Խմբի ավագ, գլխավոր պարող, վոկալիստ me2day Արխիվացված 2014-06-22 Wayback Machine
Instagram
Weibo
Էմբեր 엠버 Էմբեր Ժոզեֆին Լյու 유일운/劉逸雲 18.09.1992 Գլխավոր ռեփեր, վոկալիստ Twitter
Instagram
Weibo
Լունա 루나 Փաք Սոնյոն 박선영/朴善英 12.08.1993 Գլխավոր վոկալիստ, պարող me2day Արխիվացված 2010-06-16 Wayback Machine
Սոլլի 설리 Չոի Չինրի 최진리/崔雪莉 29.03.1994 Վոկալիստ, սաբ-ռեփեր, վիզուալ me2day Արխիվացված 2014-03-25 Wayback Machine
Կրիստալ 크리스탈 Կրիստալ Չոն (Չոն Սուչժոն) 정수정/鄭秀晶 24.10.1994 Վոկալիստ, մակնե, խմբի դեմքը -

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pinocchio (2011)
1. 피노키오 (Danger)
2. 빙그르 (Sweet Witches)
3. Dangerous
4. Beautiful Goodbye
5. Gangsta Boy
6. 아이 (Love)
7. Stand Up!
8. My Style
9. So Into U
10. Lollipop (feat. SHINee)

  • Pink Tape (2013)
1. 첫 사랑니 (Rum Pum Pum Pum)
2. 미행 (그림자; Shadow)
3. Pretty Girl
4. Kick
5. 시그널 (Signal)
6. Step
7. Goodbye Summer (feat. D.O.(EXO))
8. Airplane
9. Toy
10. 여우 같은 내 친구 (No More)
11. Snapshot
12. Ending Page

  • Red Light (2014)
1. Red Light
2. MILK
3. 나비 (Butterfly)
4. 무지개 (Rainbow)
5. All Night
6. 바캉스 (Vacation)
7. 뱉어내 (Spit It Out)
8. Boom Bang Boom
9. Dracula
10. Summer Lover
11. 종이 심장 (Paper Heart)

Մինի-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nu ABO (2010)
1. NU 예삐오 (Nu ABO)
2. Mr. Boogie
3. 아이스크림 (Ice Cream)
4. ME+U
5. Surprise Party
6. Sorry (Dear. Daddy)
  • Electric Shock (2012)
1. Electric Shock
2. 제트별 (Jet)
3. 지그재그 (Zig Zag)
4. Beautiful Stranger
5. Love Hate
6. 훌쩍 (Let’s Try)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • LA chA TA (2009)
1. LA chA TA
  • Chu~♡ (2009)
1. Chu~♥
2. Step by Me
3. You Are My Destiny

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]