Girls' Generation (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Girls’ Generation
LG 시네마 3D TV 새 모델 ‘소녀시대’ 영입.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն 소녀시대 (ko)
Նաև հայտնի է որպես SNSD
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրեր K-pop, R&B
Գործունեություն 2007-այժմ
Լեյբլ SM Entertainment
Կայք girlsgeneration.smtown.com
Անդամներ
Նախկին անդամներ
Ջեսիկա

Girls’ Generation (կոր.՝ 소녀시대, ռոմանականացված՝ So Nyeo Shi Dae, հայերեն՝ Սո Նյո Շի Դե), հարավկորեական խումբ, որը կազմված է 8 անդամներից ու կազմավորվել է SM Entertainment-ի կողմից 2007 թվականին։

Միջազգային անվանումը՝ Girls' Generation, երկրպագուներն օգտագործում են նաև SNSD / SoSh, ինչպես նաև կորեական So Nyeo Shi Dae տարբերակները։ Մինչ առաջնաելույթը, մասնակիցներն արդեն հայտնի էին շոու-բիզնեսում որպես մոդելներ, դերասաններ կամ դիջեյներ։

Բովանդակություն

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ առաջնաելույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Super Junior բոյ-բենդի հաջողությունից հետո S.M. Entertainment-ը որոշել է կազմավորել աղջիկների նոր խումբ։ Ամենասկզբից խումբը կազմված էր 11 մասնակիցներից։ Շուրջ երկու տարի վեբ-ցանցերում քննարկումներ էին ընթանում, թե S.M. Entertainment-ի որ փորձաշրջան անցնողներից պետք է կազմավորվի խումբը։ S.M.-ի բոլոր փորձաշրջան անցնողներն էլ մասնագիտացված ձևով փորձում էին պարերն ու երգերը, իսկ նրանց մի մասն էլ սովորում էր դերասանական արվեստ ու մոդելային բիզնես։ Նրանցից շատերն արդեն հայտնի էին դարձել գովազդներում, հեռուստաշոուներում ու ամսագրերում նկարահանվելու շնորհիվ[1]: Որոշ վերանայումներից հետո որոշվեց խումբը ձևավորել 12 մասնակիցներով, միայն թե 2006 թվականի կեսերից՝ այն բանից հետո, երբ մի քանիսին հեռացրեցին, իսկ մի քանիսն էլ իրենց ցանկությամբ գնացին, մասնակիցների թիվը պակասեց մինչև ինը։ Լուրեր էին պտտվում, որ խումբը կկոչվի «Super Girls» որպես Super Junior-ի աղջիկների խումբ[2]: Մասնակիցների մեծ մասն արդեն բեմի վրա ելույթ ունենալու փորձ ուներ, իսկ Սու Յոնգն անգամ Ճապոնիայում առաջնաելույթ էր արել Route θ դուետի կազմում։ Սակայն այդ դուետը կազմավորումից 1 տարի անց կազմալուծվեց[3][4]:

Առաջին մասնակիցը, որը միացել է S.M. Entertaiment-ի փորձաշրջան անցնողներին, Ջեսիկան էր 2000 թվականին։ Դրանից հետո նրա քույրը՝ Քրիստալ Չոն (f(x) խմբի անդամ) ևս միացավ գործակալությանը։ Աղջիկներին նկատել էին ընտանեկան հանգստի ժամանակ առևտրի կենտրոում[5]: Սու Յոնգն ու Հյո Յոնգը նույնպես անցել են քասթինգ ու դարձել փորձաշրջան անցնողներ 2000 թվականին։ Հյո Յոնգը սովորել է «Winners Dance School» պարային դպրոցում, որը հիփ-հոփի խորացված դպրոց է։ Քասթինգի ժամանակ նա պարել է[6][7][8]: Նա իրականում չի ցանկացել գալ այս ընկերություն, սակայն նրա մայրը H.O.T խմբի երկրպագուն է եղել։ Նա իր աղջկան բերել է ընկերություն այն նպատակով, որ կտեսնի իր կուռքերին[9]: Ավելի ուշ Հե Յոնգը Չհվե Շի Վոնի (Super Junior-ի անդամ) հետ գնում է Չինաստան, որեսզի չինարեն սովորի։ Յուրին Girls' Generation-ի հաջորդ մասնակիցն էր, որին SM էին ընդունել 2001 թվականի SM Youth Best Dancer մրցույթի ավարտից հետո։ Յունան քասթինգին մասնակցել է նույն տարուն՝ լսումներից հետո։ Նա երգել ու պարել է իր սիրելի կատարողների՝ BoA-ի ու Բրիթնի Սփիրսի երգերի տակ։ Սո Հյոնը՝ խմբի մակնեն (խմբի ամենափոքր մասնակիցը), լսումներին մասնակցել է 2003 թվականին՝ երգելով մանկական երգ[10].[11][12]: Խմբի առաջնորդը՝ Թեյոնը, «ընտանիքին» է միացել SM’s 8th Annual Best Contest մրցույթում հաղթանակից հետո։ Նույն թվականին Թիֆանին լսումներ անցավ Լոս Անջելեսի SM’s Starlight Casting System-ում ու միացավ S.M.Ent.-ին 2004 թվականի հոկտեմբերին[13][14]: Իններորդ ու վերջին անդամը դարձավ Սանին։ Նա 1998 թվականից Starworld ընկերության աշխատողներից էր և սպասում էր իր առաջնաելույթին «Sugar» դուետի կազմում, սակայն այն այդպես էլ չեղավ։ Iconiq խմբի Այումիի խորհրդից հետո 2007 թվականին Սանին տեղափոխվեց S.M. Entertainment: Սանին նաև S.M. Entertainment-ի հիմնադիր Լի Սումանի զարմուհին է[15][16]:

Առաջնաելույթ և առաջին ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հուլիսի 19-ին Girls' Generation-ն անց կացրեց իր առաջին ոչ պաշտոնական ելույթը M.Net’s School of Rock ծրագրի ժամանակ իր առաջնաելույթային «Into the New World» (다시 만난 세계, դաշի մաննան սեգե) երգով։ Ինչպես նաև այդ պահը նրանք ամրագրել են իրենց առաջին «Girls Go To School» շոուի մեջ, որը նկարահանում էին այդ ժամանակ։ Շոուի ընթացքում ցուցադրվում է, թե ինչպես են աղջիկները տեղափոխվում նույն բնակարան ու փորձեր անում առաջին առաջնաելույթային ելույթի համար։

Առաջին սինգլը թողարկվել է շատ արագ ու իր մեջ, բացի հիմնական երգից ու դրա երկու գործիքային տարբերակներից ներառում էր ևս երկու երգեր՝ «Beginning» և «Perfect for You»: Վերջինս կորեերենից թարգմանաբար նշանակում է «Ցանկություն» (կոր.՝ 소원, Սովոն), որը հետագայում դարձավ Girls' Generation-ի ֆան-ակումբի անունը (S♡NE)[17]:

Պաշտոնական առաջնաելույթը կայացել է 2007 թվականի օգոստոսի 5-ին SBS «Inkigayo» երաժշտական ծրագրի ժամանակ[18], դրանից հետո էլ Հարավային Կորեայի մյուս երկու հայտնի հեռուստաալիքների հաղորդումների՝ MBC «Show! Music Core», KBS «Music Bank» ժամանակ։

Խումբը պաշտոնապես իր ստուդիական ալբոմը թողարկել է 2007 թվականի աշնանը, որի հիմնական երգը դարձավ «Girls' Generation» (소녀시대, սոնյո շիդե) երգը, որը 1989 թվականին Լի Սըն Չհոլի գրած երգի վերափոխված տարբերակն էր։ Այս երգի պրոմո-շրջագայությունը սկսվել է նոյեմբերի սկզբից։ Ալբոմում ներառվել են նաև խմբի առաջին երգը՝ «Into the New World», «Perfect For You» երգը, որը վերանվանվեց «Honey» և 8 այլ երգեր։ 2008 թվականին Girls' Generation-ը սկսեց երկրորդ երգի՝ «Kissing You»-ի պրոմո-շրջագայությունը։ 2008 թվականի մարտին ալբոմը վերահրատարակվեց ու վերանվանվեց «Baby Baby»: Երրորդ երգը՝ «Baby Baby», այս անգամ դարձավ գլխավոր։

2008 թվականի փետրվարի ելույթը Բանգկոկի Rajamangala համերգային համալիրում

2008 թվականի դեկտեմբերի 1-ին, նույն ժամանակ խմբի երեք մասնակիցները՝ Ջեսիկան, Թիֆանին ու Սո Հյոնը, թողարկեցին մինի-ալբոմ, որի անունը «Roommate» (հարևաններ) էր։ Ալբոմի գլխավոր երգը «Օպպա նապպա»-ն էր (կոր.՝ 오빠 나빠, «Վատ եղբայրիկ»)[19][20]: Այս երգը թողարկվել է ավելի շուտ՝ 2008 թվականի ապրիլին: Ավելի ուշ, նույն թվականին երեք անդամները թողարկեցին «Mabinogi» (It’s Fantastic!) երգը, որը հետագայում օգտագործեցին Nexon game Mabinogi վիդեոխաղի գովազդի համար։ Գովազդի մեջ Թիֆանին կատարում է գլխավոր դերը[21]:

2009: «Gee», «Genie» և աճող հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերի 26-ին Girls' Generation-ի անդամների նկարներով պաստառները փակցված էին ամբողջ Սեուլում: Երեք օր անց կազմակերպությունը պաշտոնապես հայտարարեց, որ այդ պաստառները փակցվել էին գովազդային նպատակներով, որպես SNSD-ի առաջին մինի-ալբոմի թիզեր։ Դրանից 1 ամիս անց՝ 2009 թվականի հունվարի 28-ին պետք է թողարկվեր «Gee» անունով առաջին մինի-ալբոմը[22][23]:

Վիդեո-թիզերն ու դրանից հետո նաև երգը թողարկվել են հունվարին: Խումբն իր պրոմո-շրջագայությունը սկսեց 2009 թվականի հունվարին MBC Show! Music Core-ից, որտեղ նրանք ներկայացրեցին երկու գլխավոր երգեր՝ Gee և Himnae (Way To Go)[24]: Երգը սպասումներն արդարացրեց նաև այլ հիթ-շքերթներում՝ Mujikon, Melon и M.Net- 8 շաբաթ, Dosirak- 7 շաբաթ, Muse- 6 շաբաթ և Baksu- 4 շաբաթ։ Երգը երկու շաբաթների ընթացքում առաջին հորիզոնականը պահպանեց թվային երաժշտության հիթ-շքերթներում[25][26]:

Ինչպես նաև Թիֆանին և Յուրին ընտրվել էին որպես MBC Music Core-ի հաղորդավարուհիներ։

2009 թվականի «Genie» ելույթը LG Mobile Worldcup-ին

Ոչ երկար ընդմիջումից հետո թողարկում են «Tell Me Your Wish» (소원을 말해봐, սովոնիլ մալհեբվա)[27][28]: Այս երգով առաջին ելույթը կայացել է 2009 թվականի հունիսի 27-ին MBC’s Music Core-ում և հունիսի 28-ին SBS’s Inkigayo-ում[29]:

Հոկտեմբերի 7-ին կայացել է «Chocolate Love» երգի ռելիզը, որն ընտրվել էր LG CYON phone-ի գովազդի համար։ Girls' Generation-ը երգում էր ռետրո-փոփ, իսկ այդ նույն ժամանակ f(x)-ը (այդ խմբի Քրիստալը Ջեսիկայի քույրն է) երգում էր էլեկտրո-փոփ ոճի մեջ։

Փետրվարի 27-28-ին կայացել է մենակատարային համերգը՝ «Into the New World» անվանվամբ[30]:

2010: «Oh!», «Run Devil Run», «Hoot»[խմբագրել | խմբագրել կոդը]

Girls' Generation-ը «LG event»-ում, 2010 թվական

Հունվարի 28-ին կայացավ նրանց երկրորդ ալբոմի՝ «Oh!»-ի ռելիզը։ Առաջին պրոմո-շրջագայությունը սկսվեց MBC’s Music Core-ումի հունվարի 30-ի ելույթից։ Հունվարի 25-ին թողարկվեց տեսահոլովակ, որի վերջնամասը նոր «Black Girls' Generation» կոնցեպտի թիզերն էր։ Մարտի 17-ին կայացավ «Run Devil Run» ալբոմի վերահրատարակության ռելիզը, իսկ մարտի 19-ին կայացավ նրանց քամբեքը Music Bank-ում։ Black Girls' Generation-ի ոճը ամբողջովին տարբերվում էր «Oh!»-ում եղած ոճից։

Օգոստոսին սկսվեց Ճապոնիայի պրոմո-շրջագայությունը, օգոստոսի 11-ին թողարկվեց DVD Girls’ Generation’s Arrival ~ First Time in Japan Commemoration Disc ~ (ճապ. 少女時代到来~初来日記念盤~, Սյո-ձյո ձիդայ տո-ռայ հացուկի նինկի նեմբան) սկավառակը։ Այն իր մեջ ներառում էր 7 տեսահոլովակ և բոնուսային թրեքներ։ առաջնաելույթը տեղի է ունեցել Տոկիոյի Ariake Coliseum-ում օգոստոսի 25-ին։ Ճապոնիայում խումբն աշխատում է Universal Music լեյբլի ներքո։

Երրորդ մինի-ալբոմը՝ «Hoot», թողարկվել է հոկտեմբերի 25-ին։

«Hoot»-ը շատ արագ զբաղեցրեց հիթ-շքերթների առաջին հորիզոնականները և շատ անգամներ հաղթել է երաժշտական հաղորդումներում, դառնալով խմբի հաջողված ռելիզներից մեկը։ Աղջիկները միաժամանակ ելույթ են ունեցել Կորեայում «Hoot»-ով և Ճապոնիայում «Gee»-ով, մասնակցություն են ունեցել այնպիսի երաժշտական միջոցառումների, ինչպիսին է ճապոնական «FNS Music Festival»-ը, որտեղ դեկտեմբերի 4-ին կատարել են երկու ճապոնական սինգլներ՝ «Gee»-ն և «Genie»-ն։

Դեկտեմբերի 9-ին աղջիկներն այցելում են «Golden Disk Awards», որտեղ նրանք վերցնում են երեք մրցանակ, այդ թվում «Disk Daesang» («Տարվա ալբոմ») իրենց երկրորդ ալբոմ «Oh!»-ի համար։ Նրանք նաև դառնում են առաջին կանանց խումբը, ովքեր արժանանում են և «Disk Daesang»-ի (2010 թվականին), և «Digital Daesang»-ի (2009 թվականինԴեկտեմբերի 15-ին խումբը հայտնվում է «Melon Music Awards»-ում, աղջիկներն արժանանում են այնպիսի մրցանակների, ինչպիսին են «Ամենաոճային կատարող», «Կրակոտ հիթ»՝ իրենց վերջին երգի համար, «Hoot», ինչպես նաև «Տարվա կատարող»՝ երկրորդ տարին անընդմեջ։ Նրանք նաև դուրս են գալիս առաջին հորիզոնականը 2010 թվականի «Hanteo» հիթ-շքերթում[31]:

Դեկտեմբերի 22-ին «Hoot»-ը Ճապոնիայում վերահրատարակվել է, և ավելացվել են նախորդ ալբոմների երգերից։ Առաջին իսկ օրվանից վաճառվում է 21 000 օրինակ, և ալբոմը զբաղեցնում է «Oricon» հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը, ի ուրախություն նրանց, քանի որ բոլոր երգերը կորեերեն էին[32]:

Նրանք հանդիսանում են միակ այդոլ-խումբը, ովքեր ընդգրկվում են «2011 թվականի Կորեայի 50 ականավոր անձնավորություններ» ցուցակում»՝ ըստ «Asia Today»-ի վարկածի (աղջիկները զբաղեցնում են 44-րդ հորիզոնականը)[33]: «Տարվա կատարող» Girls' Generation-ին ճանաչում են նաև «Dosirak»-ը, «Soribada»-ը, «Korea Gallup»-ը, «Hanteo»-ն և «Sport Korea»-ն։ Բացի այդ, «Oh!» երգը դառնում է «Տարվա լավագույն երգ» «Monkey 3»-ում[34][35]:

2011 թվական. «Mr. Taxi», «Girls' Generation» և «The Boys»[խմբագրել | խմբագրել կոդը]

Girls' Generation-ը V«isual Dream World Premiere»-ի շոուքեյսում

2011 թվական սկզբին խումբը ձայնագրում է նոր երգ «Visual Dreams» անվանումով, որը դառնում է Ասիայում «Intel Core» պրոցեսորների նրանց գովազդային քարոզարշավի մի մասը։ Երգի տեսահոլովակը թողարկվում է հունվարի 17-ին։ Գովազդային քարոզարշավի մեջ են մտնում նոր երգեր, 2D և 3D հոլովակներ, Ինտերնետ-կայքեր, լուսանկարներ և համակարգչային խանութների էկրաններ[36]: Հունվարի երկրորդ կեսին հայտարարվում է, որ խումբը կվերադառնա ճապոնական բեմ «Run Devil Run» սինգլով։ Ռելիզը նախատեսվում է հունվարի 25-ին[37]:

Հունվարի 20-ին «Seoul Music Awards»-ում խումբն արժանանում է «Տարվա կատարող» մրցանակին, «Bonsang prize»-ին, մրցանակ հանրաճանաչության համար և «Hallyu award»: Girls' Generation-ը դառնում է Կորեայի երաժշտական պատմության մեջ չորս կատարողներից մեկը (Սո Տեչժիի, Չժո Սոնմոի և H.O.T.-ի հետ միասին), ովքեր երկու տարի անընդմեջ արժանանում են «տարվա կատարող» մրցանակին «Seoul Music Awards»-ում։ Աղջիկները նաև դառնում են միակ կանանց խումբը, ով արժանանում է այդ մրցանակին միաժամանակ «Seoul Music Awards»-ում և «Melon Music Awards»-ում՝ երկու տարվա ընթացքում։ Բացի այդ, նրանք արժանանում են «Daesang»-ի երկու մրցանակի «Golden Disk Ceremony»-ում՝ «Digital Daesang» (2010 թվականին) և «Physical Album Sales Daesang» (2010 թվականին)[38]:

Մարտի 8-ին SM Japan-ը պաշտոնական կայքում հայտարարում է Girls' Generation-ի երրորդ ճապոնական սինգլի թողարկման մասին և խմբի առաջին ճապոնական շրջագայության սկզբի մասին։ Հայտնվում էր, որ ապրիլի 27-ին Girls' Generation-ը կթողարկի «MR. TAXI / Run Devil Run» երրորդ ճապոնական սինգլը, որի մեջ կընդգրկվի նրանց «MR. TAXI» ճապոներեն առաջին յուրօրինակ երգը[39] և «Run Devil Run»-ի ճապոներեն տարբերակը։ Ճապոնական «MR. TAXI / Run Devil Run» սինգլի վաճառքից եկամուտների մի մասը կփոխանցվի Կարմիր Խաչի ճապոնական կոմիտեին՝ ի աջակցություն Մեծ արևելաճապոնական երկրաշարժից տուժածների։ Ապրիլի 4-ին թողարկվում է «Run Devil Run» երգի տեսահոլովակը[40]:

Նաև հայտարարվում է, որ խումբը կուղևորվի «The 1st Japan Arena Tour» անվանումով շրջագայության Ճապոնիայով, որկ կսկսվի Օսակայում մայիսի 31-ին։ Աղջիկները կտան 14 համերգ 6 քաղաքներում, մեկ ու կես ամսվա ընթացքում։ «2011 MTV Video Music Aid Japan (VMAJ)»-ում Girls' Generation-ը անվանակարգվում է երեք մրցանակների՝ «Խմբի լավագույն տեսագրություն», «Տարվա տեսագրություն» և «Կարաոկեի լավագույն երգ»[41]: Միջոցառման անվանումը փոխարինում են «MTV Video Music Awards Japan (VMAJ)»-ից «2011 MTV Video Music Aid Japan (VMAJ)»-ի, որպեսզի կենտրոնացնեն շոուի ուշադրությունը Ճապոնիային օգնության վրա, քանի որ նվիրատվությունները կախված էին արտիստների համար տրվող ձայների քանակից։ Girls' Generation-ը կատարում է երկու երգ, բեմի վրա ելույթ ունենալով համաշխարհային մակարդակի արտիստների հետ, մասնավորապես «Tokio Hotel»-ի, Lady Gaga-ի և «AKB48»-ի։ Հուլիսի 2-ին հայտնի է դառնում, որ խումբը վերցնում է երեք մրցանակներից երկուսը՝ «Խմբի լավագույն տեսագրություն» և «Կարաոկեի լավագույն երգ», «Genie»-ի ճապոներեն տարբերակով[42]:

Հունիսի 1-ին աղջիկները թողարկում են իրենց առաջին ճապոնական ստուդիական ալբոմը՝ «Girls' Generation»[43]: Ալբոմի մեջ են մտնում 12 երգ, այդ թվում «Genie», «Gee», «Run Devil Run», «MR. TAXI» սինգլները և «Hoot»-ի ճապոներեն տարբերակը։ «Girls' Generation» ալբոմը դառնում է «պլատինե» (250 000 վաճառված կրկնօրինակ), ինչպես հայտնում է ձայնագրման ստուդիաների Ճապոնական ասոցիացիան 2011 թվականի հունիսի 14-ին։ Girls’ Generation-ը դառնում են հինգերորդ կորեական կատարողները, ովքեր հասնում են այդպիսի հաջողության (S.E.S, BoA, TVXQ և KARA)։ Հուլիսի 8-ին «Girls' Generation»-ը դառնում է կրկնակի «պլատինե» (500 000 վաճառված կրկնօրինակ), ինչի նախկինում չէր արժանացել ոչ մի կորեական կանանց խումբ[44][45]: Խումբը նաև ռեկորդ է սահմանում Ճապոնիայում առաջին ալբոմի ամենաբարձր վաճառքի համար, լինելով արտասահմանյան կատարողներ։ Girls' Generation-ը չորրորդն է, ով արժանանում է առաջին հորիզոնականին ալբոմների շաբաթական հիթ-շքերթում (BoA-ից, TVXQ-ից և Big Bang-ից հետո)[46], և երրորդը, ում ալբոմների վաճառքները գերազանցում են 500 000 օրինակ (BoA-ից և TVXQ-ից հետո)։ Շնորհիվ աճող հանրաճանաչության, Girls' Generation-ը դառնում է ամենաբարձր վարձատրվող օտարերկրյա կատարողները Ճապոնիայում 2011 թվականի առաջին կիսամյակում[47]: Վաճառվում է «Girls' Generation» ալբոմի մոտավորապես 630 000 օրինակ, որը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը 2011 թվականին Ճապոնիայում ամենավաճառված ալբոմների քանակով, ինչպես հայտնում է «Oricon»-ը[48][49]: Այնուհետև աղջիկները հանդես են գալիս իրենց ասիական երկրորդ շրջագայության շրջանակներում։ Նրանք առաջին երկու համերգները տալիս են Սեուլում հուլիսի 23-ին և 24-ին, այնուհետև հետևում է երեք համերգ Թայբեյում (Թայվանսեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին, և այդպես մինչև դեկտեմբերի 9Սինգապուրի համերգը[50]: Օգոստոսի 21-ին «The 1st Asia Tour: Into The New World» DVD-ն հասնում է առաջին հորիզոնականին ճապոնական «Tower Records» հիթ-շքերթում, դառնալով առավել վաճառվող DVD-ն օգոստոսի 15-ի և 21-ի ժամանակամիջոցում։ «SISA Press»-ը Girls' Generation-ին անվանում են ամենաազդեցիկ հանրաճանաչները Կորեայում 2011 թվականի ընթացքում։ 2010 թվականին աղջիկները զբաղեցնում են վեցերորդ հորիզոնականը այդ ցուցակում[51]:

Սեպտեմբերի 26-ին թողարկվեց կորեական «The Boys» ալբոմի առաջին թիզեր-նկարը՝ Թեյոնի մասնակցությամբ։ Սեպտեմբերի 27-ին դուրս եկան Սանիի, Ջեսիկայի, Սու Յոնգգի, Թիֆանիի ու Հե Յոնգի լուսանկարները, իսկ 28-ին Յունայինը, Յուրայինն ու Սո Հյոնինը։ Կոնցեպտի առաջին թիզերը թողարկվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին SM Entertainment-ի YouTube-յան ալիքում[52]: Ամենասկզբից նախատեսված էր, որ «The Boys» ալբոմը պետք է բեռնվի iTunes-ով, որպեսզի Ասիայի ցանկացած երաժշտական կայքից ներբեռնեն երգերը, այդ թվում նաև Կորեայում: Բայց սեպտեմբերի 30-ին հայտարարում են, որ ալբոմի թողարկումը համաշխարհային ռելիզի պատճառով հետաձգվում է, և, որ թողարկման օրերը կհայտարարվեն ճշտումից հետո[53]: Հոկտեմբերի 10-ին հայտարարում են, որ ալբոմը կթողարկվի հոկտեմբերի 19-ին, իսկ խմբի քամբեքը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին KBS Music Bank-ում։ Փորձելով հաջողություն փնտրել միջազգային արենայում, Girls' Generation-ը պայմանագիր է ստորագրում «Universal Music Group»-ի հետ, «Interscope Records» լեյբլի ներքո, 2011 թվականին[54]: «The Boys» գլխագիր տրեկը թողարկվում է կորեերեն և անգլերեն լեզուներով։ Երգի խոսքերը, երաժշտությունը և հնչյունավորումը գրել է Թեդի Ռայլին, Մայքլ Ջեքսոնի նախկին պրոդյուսերը[55]: Ռելիզից մի քանի րոպե անց «The Boys»-ը գլխավորում է Կորեայի բոլոր օն- և օֆլայն հիթ-շքերթները։ Հոկտեմբերի 21-ին Girls' Generation-ը սկսում է պրոմոուշենը «KBS Music Bank»-ում՝ «The Boys» և «MR. TAXI» երգերով։ Հոկտեմբերի 23-ին «SMTown Live '10 World Tour»-ում աղջիկները հաստատում են, որ «The Boys»-ի մաքսի-սինգլը կթողարկվի ամբողջ աշխարհում նոյեմբերի 19-ին, չնայած ավելի ուշ ռելիզի թողարկումը հետաձգվում է դեկտեմբերի 8-ին։ Քամբեքից մեկ շաբաթ անց Girls' Generation-ը «The Boys»-ի հետ առաջին տեղն է զբաղեցնում «M! Countdown»-ում՝ հոկտեմբերի 27-ին, 28-ին՝ «KBS Music Bank»-ում, իսկ 30-ին՝ «SBS Inkigayo»-ում, այսպիսով, «The Boys»-ը գլխավորում է բոլոր երաժշտական ալիքների հիթ-շքերթները։ Այնուհետև աղջիկները ստանում են «Triple crown» «SBS Inkigayo»-ում։ Աղջիկները, ընդհանուր առմամբ, 12 անգամ հաղթում են տարբեր երաժշտական շոուներում։ Ընդամենը 12 օրվա ընթացքում վաճառվում է «The Boys» ալբոմի 227 994 օրինակ միայն Հարավային Կորեայում: Այսպիսով, «The Boys»-ը դառնում է հոկտեմբերի ամենավաճառված ալբոմը և այդ պահին երրորդը 2011 թվականի ամենավաճառված ալբոմների ցուցակում։

Նոյեմբերի 11-ին հայտարարվում է, որ Girls’ Generation-ը կթողարկա առաջին պաշտոնական ճապոնական լուսագիրքը «Holiday» («Արձակուրդներ») անվանումով։ Դեկտեմբերի 14-ին «The 1st Japan Arena Tour»-ը թողարկվում է Blu-ray-ում և DVD-ով։ Girls' Generation-ի «Holiday» առաջին ճապոնական լուսագիրքը առաջին հորիզոնականն է զբաղեցնում գրքերի վաճառքի վիճակագրությունում, «Լուսանկարների հավաքածու» անվանակարգում։ Լուսագրքի մեջ են մտնում աղջիկների արձակուրդում նկարները և առաջին շաբաթվա ընթացքում վաճառվում է 17 000 օրինակ (լուսագիրքը վաճառքի է հանվում նոյեմբերի 30-ին)։ Գրքերի վաճառքի ընդհանուց ցուցակում լուսագիրքը հայտնվում է 18-րդ հորիզոնականում։ Խումբը նաև ձայնագրում է «Diamond» երգը «2011 Winter SMTown - The Warmest Gift» ալբոմի համար, որը թողարկվում է դեկտեմբերի 13-ին։ Դեկտեմբերի վերջին «The Boys» ալբոմի վաճառքի ցուցանիշները բարձրանում են մինչև 385 348 օրինակ Հարավային Կորեայում և «The Boys»-ը դառնում է 2011 թվականի ամենավաճառվող ալբոմը։

Դեկտեմբերի 7-ին հայտարարվում է խմբի առաջին ճապոնական ալբոմի վերահրատարակման մասին։ Վերահրատարակված ալբոմի մեջ են մտնում «The Boys»-ի ճապոնական տարբերակը, «The Great Escape», «Bad Girl», «Mr.Taxi» երգերի ռեմիքսները, ինչպես նաև «Time Machine» երգը։ Ալբոմը թողարկվում է դեկտեմբերի 28-ին և առաջին ճապոնական ալսոմի հետ միասին ընդհանուր վաճառքը գերազանցում է 800 000 օրինակ[56]: Ալբոմը հինգերորդ տեղն էր զբաղեցնում Oricon-ի շաբաթական հիթ-շքերթում, 2012 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում (հունվարի 9 - 15)[57], դա Oricon-ի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ կորեացի արտիստները պահպանում են իրենց տեղը «Top 10»-ում 17 շաբաթ անընդմեջ։ Նախկին ռեկորդը պատկանում էր կորեական «Ձմեռային սոնատա» դորամաի սաունդտրեկին, որը պահպանվում էր «Top 10»-ում 16 շաբաթ շարունակ[58][59]: Շնորհիվ բարձր վաճառքների, խումբը դրամական եկամուտով զբաղեցնում է հինգերորդ տեղը ճապոնական արտիստների շրջանում՝ ընդհանուր առմամբ 2011 թվականի ընթացքում խումբը վաստակել է 4, 5 միլիարդ իեն (57 միլիոն ԱՄն դոլար)[60]:

2012 թվական. Ելույթներն արտասահմանում, ենթախմբի ստեղծումը, վերադարձ Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 2-ին խումբն այցելում է «Golden Disk Awards» Օսակայում, որտեղ աղջիկներն արժանանում են երկու մրցանակի՝ «Digital Bonsang» և ամենաբարձր՝ «Digital Daesang»: Հունվարի 19-ին «Seoul Music Awards»-ում խումբը կրկին վերցնում է երկու մրցանակ՝ «Bonsang» և մրցանակ հանրաճանաչության համար։ Փետրվարի 24-ին թողարկվում է ճապոնական «Time Machine» սինգլի թիզերը[61]:

Հունվարի 31-ին Girls' Generation-ը առաջին անգամ ելույթ է ունենում «Late Show with David Letterman» ամերիկյան թոք-շոույում[62]: Նրանք կատարում են «The Boys»-ի անգլիական տարբերակի ռեմիքսը։ Փետրվարի 1-ին աղջիկները ելույթ են ունենում «Live! with Kelly» թոք-շոույում[63]: Նրանք առաջին կորեացի կատարողներն էին, ովքեր ելույթ են ունեցել այդ շոուներում։ Խումբը նաև ելույթ է ունենում ֆրանսիական «Le Grand Journal» շոույում՝ փետրվարի 9-ին։ Փետրվարի 7-ին հայտնի է դառնում, որ Girls’ Generation-ը կթողարկի իր «The Boys» ալբոմը Ֆրանսիայում փետրվարի 13-ին, «Universal Music Group»-ի «Polydor Records» լեյբլի ներքո։ Փետրվարի 22-ին Girls' Generation-ը արժանանում է երկու մրցանակի «Gaon Chart Awards»-ում՝ «Տարվա ալբոմ» և «Oricon Hallyu-ի կատարող»:

2012 թվականի ապրիլին SM Entertainment-ը պաշտոնապես հայտարարում է ենթախմբի ստեղծման մասին։ Նրա մեջ են ընդգրկվում Թեյոն, Թիֆանին և Սո Հյոնը, ենթախումբը ստանում է «ԹեԹիՍո» («TaeTiSeo») անվանումը[64]: Մայիսի 2-ին ենթախումբը թողարկում է իր առաջին մինի-ալբոմը՝ «Twinkle»: Խումբը անց է կացնում իր պրոմո-շրջագայությունը մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաև ելույթ է ունենում Hallyu Dream Wave Concert-ում։ «Twinkle»-ը մեկնարկում է «Billboard» ամսագրի «Թոփ 200»-ի 126-րդ դիրքից, վաճառվում է ավելի քան 3 000 օրինակ[65]: 2012 թվականի հուլիսին վաճառվել էր 140 000 օրինակ Հարավային Կորեայում և 24 000 օրինակ արտասահմանում[66]:

«The Boys»-ի հետ ելույթը «Cinema 3D World Festival»-ում, 2012 թվականի ապրիլի 1

Նույն ամսին խումբը, բացառությամբ Յունայի և Յուրայի, ներկա էր S.M. Entertainment-ի կենսագրական ֆիլմի՝ «I AM», շնորհանդեսին, որի պրեմիերան կայացել է Սեուլում ապրիլի 30-ին[67]: Դրանից մեկ շաբաթ առաջ թողարկվում է տեսագրություն «Dear My Family» գլխագիր տրեկով, որում ցուցադրվում են համերգային և արտավարագույրային նկարահանումներ։ Տրեկը կատարում են SM Ent.-ի արտիստները, այդ թվում խմբի առաջատար Թեյոնը[68]:

Մայիսի 20-ին խումբը ելույթ է ունենում Անահայմի (Կալիֆորնիա) «Honda Center» մարզական համալիրում, «SMTown Live World Tour III»-ի շրջանակներում։ Մասնակիցներ Յունան և Յուրին չեն կարողանում ներկա լինել «Love Rain» (Յունա) և «Fashion King» (Յուրի) դորամաներում նկարահանումների պատճառով։ Նկարահանումների ավարտից հետո մասնակիցները միանում են խմբին Թայվանում, որտեղ համերգին ներկա են գտնվում 30 000 հանդիսատես։ Շրջագայության մեջ են ընդգրկվում նաև Տոկիոն, Սեուլը, Պեկինը, Միացյալ Նահանգները և Եվրոպան[69]:

Մայիսի 29-ին թողարկվում է ճապոնական նոր սինգլի՝ «Paparazzi»-ի թիզերը։ Հունիսի 14-ին թողարկվում է տեսահոլովակի ամբողջական, ինչպես նաև պարային տարբերակները[70][71]: Երգը, որը թողարկվել էր 2012 թվականի հունիսի 27-ին, դարձավ հերթական ճապոնական ալբոմի գլխավոր երգը[72]: «Paparazzi»-ն առաջնաելույթ արեց Hot 100-ի գլխավոր հորիզոնականում, առաջին իսկ շաբաթվա ընթացքում վաճառվեց ավելի քան 92 000 օրինակ, ինչը սինգլը դարձրել է երկրորդը մեկ շաբաթվա ընթացքում վաճառքների թվով, իր տեղը զիջելով մեկ տարի առաջ թողարկված Mr. Taxi սինգլին (102 000 օրինակ առաջին շաբաթվա ընթացքում)։ SoundScan Japan-ի տվյալներով, Ճապոնիայում վաճառվել է ավելի քան 647 000 օրինակ[73]: Նույն ամսվա ընթացքում խումբը իր առաջին ճապոնական ալբոմով՝ «Girls’ Generation» հաղթեց 2012 թվականի VMAJs-ի «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում։ Նաև այդ մրցանակաբաշխությունում նոմինացված էին Լեդի Գագան ու KARA խումբը[74]: 2012 թվականի հուլիսի 3-ին հայտնեցին խմբի հնգամյակի կապակցությամբ թողարկվող նամականիշների մասին։ Հավաքածուի մեջ մտնում էր 14 նամականիշ, որտեղ մեկական ներկայացվում էր առանձին անդամների նկարները նրանց ստորագրությամբ, ու 5 նամականիշ խմբի ամենահաջողված ալբոմների նկարներով։ Դա եղավ առաջին դեպքը, երբ հայտնիները նամականիշների թողարկման համար ստորագրեցին պայմանագիր Korea Post-ի հետ[75]: Նամականիշների վաճառքի հանումից մեկ ժամվա ընթացքում արդեն վաճառվում է դրանց քանակի կեսից ավելին[76]:

Խումբը ելույթ է ունեցել «Կորեական ու չինական երաժշտության 14-րդ փառատոն»-ի ժամանակ, որն անց էր կացվում Yeosu Expo Digital պատկերասրահում[77]: Օգոստոսի 10-ին հայտարարվում է Blu-ray/ DVD տեսահոլովակների հավաքածուի մասին, որը թողարկվելու էր «Girls' Generation Complete Video Collection» անունով[78]: Երկու շաբաթ անց, օգոստոսի 29-ին, ճապոնական պաշտոնական կայքը տեղադրում է տեղեկություն խմբի ճապոնական երկրորդ շրջագայության մասին, որը պետք է սկսվեր 2013 թվականից[79][80]: «Oh! / All My Love Is For You» ճապոնական ալբոմի երկրորդ երգը, որը թողարկվում է 2012 թվականի սեպտեմբերի 26-ին։ «Oh!» երգը 2010 թվականին թողարկված նույնանուն կորեական երգի վերափոխված տարբերակն է[81]: Սեպտեմբերի 4-ին թողարկվեց «All My Love Is For You» երգի[82], իսկ սեպտեմբերի 14-ին՝ «Oh!» տեսահոլովակները[83]:

Ճապոնական «Oh!» սինգլը մեկնարկում է շաբաթական Oricon հիթ-շքերթի առաջին հորիզոնականից, սեպտեմբերի 26-ի ռելիզից հետո սահմանելով 66 հազար օրինակների վաճառքից ավելի։ Բացի դա, DVD և Blu-Ray ձևաչափով տեսահոլովակների հավաքածուն «Girls' Generation Complete Video Collection» անվանումով, զբաղեցնում է Oricon հրատարակության DVD շաբաթական հիթ-շքերթում և Oricon հրատարակության Blu-Ray հիթ-շքերթում, վաճառելով 40 000 օրինակ DVD և 19 000 օրինակ Blu-Ray ձևաչափերով։ Girls' Generation-ը դարձավ առաջին կանացի խումբը, որը Oricon հիթ-շքերթում առաջին հորիզոնականն է զբաղեցնում միանգամից երեք կատեգորիաներում. Weekly Single, DVD, և Blu-Ray մեկ շաբաթվա ընթացքում։ Մինչ այս, միայն մեկ խումբ էր կարողացել հասնել այդ արդյունքին՝ ճապոնական փոփ-ռոք-խումբ Mr. Children-ը[84]: Խմբի երկրորդ, դեռևս չանվանված ճապոնական ալբոմը պլանավորվել է թողարկել 2012 թվականի նոյեմբերի 28-ին[85]: Ալբոմի թողարկումից առաջ պետք է թողարկվեր «Flower Power» անունով սինգլ, որի թողարկման ժամկետը 2012 թվականի նոյեմբերի 14-ն էր[86]:

Խումբը մասնակցություն է ունեցել BoA-ի առաջնաելույթային «COBU 3D» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրմանը։ Այդ երգը անգլերենով է ու կրում է «Cheap Creeper» անվանումը։ Այն թողարկվել է ֆիլմի ցուցադրությունից առաջ։ Ջեսիկան նաև կատարում է ևս մեկ սաունդթրեք իր փոքր քրոջ՝ Քրիստալի և Քրիսի (EXO խմբի անդամ) հետ, որն անվանվում է «Say Yes»[87]: 2012 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարվեց, որ Հե Յոնգն ու Ջեսիկան մեքենաների նոր Hyundai մակնիշի առաջխաղացման համար[88] պետք է մասնակցեն երաժշտական ալբոմի ձայնագրման ու տեսահոլովակի նկարահանմանը։ Հոկտեմբերի 18-ին թողարկվեց Ջեսիկայի ու ռեփեր Dok2-ի համատեղ երգը՝ «My Lifestyle»[89]: Հե Յոնգի կատարմամբ «Maxstep» երգը ձայնագրվում է Ընգ Հյոկի (Super Junior-ի անդամ), Թեմինի (SHINee-ի անդամ), Հենրիի (Super Junior-M-ի անդամ), Քայի (EXO-k-ի անդամ) և Լուհանի (EXO-m-ի նախկին անդամ) հետ։ Հենց երգը դաբստեպ ոճի է, իր մեջ պարունակում է էլեկտրո-փոփի տարրեր[90]:

Ելույթ Սինգապուրում, 2012 թվականի նոյեմբեր

Նախատեսվել էր քամբեք անել հոկտեմբերի վերջից նոյեմբերի սկզբին, սակայն պլանները չեղարկվում են, որպեսզի կենտրոնանան Ճապոնիայում իրենց գործունեության վրա, մինչև 2012 թվականի վերջ[91][92]: 2012 թվականի նոյեմբերի 30-ին թողարկվում է «2011 Girls' Generation Tour DVD»-ի DVD տարբերակը, որը նրանց 2011 թվականի նույնանուն շրջագայության տեսագրությունն էր[93]: Ի շնորհիվ 2012 թվականի ճապոնական աշխատանքին, խումբը վաստակում է ավելի քան 4, 3 բիլիարդ յեն (51 միլիոն դոլլար) և 2012 թվականի ընթացքում Ճապոնիայում ճապոնական կատարողների մեջ զբաղեցնում է 7-րդ, իսկ կորեական կատարողների մեջ առաջին հորիզոնականները[94]: Նոյեմբերի 16-ին լուրեր են տարածվում, որ SNSD-ին կորեական բեմ կվերադառնա 2013 թվականին[95]: Հաջորդ ամիս, 2012 թվականի դեկտեմբերի 11-ին, SM.Ent.-ի ներկայացուցիչը հայտարարում է, որ խումբը գտնվում է իր թվով չորրորդ ալբոմի նախապատրաստական փուլի վերջնական փուլում։ Ռելիզի ամսաթիվը դեռ չի նշվում[96]: 2012 թվականի դեկտեմբերի 20-ին SM.Ent.-ը խմբի Թվիթերյան էջում տեղադրում է խմբի անունով ու Կորեայի ծաղկով շրջապատված լուսանկար «2012. 12. 21 10 A.M.» մակագրությամբ[97][98]: 2012 թվականի դեկտեմբերի 21-ին խումբը թողարկում է Դաֆիի Mercy անունով երգի վերափոխված տարբերակի տեսահոլովակը, որը ուներ Dancing Queen անվանումը[99]:

2013 թվական. «I Got a boy», համաշխարհային շրջագայութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Girls' Generation-ը «Girls & Peace» համաշխարհային շրջագայության ժամանակ Ջակարտայում

2013 թվականի հունվարի 1-ին թողարկվում է խմբի չորրորդ ալբոմը՝«I Got a boy» անվանումով[100][101]: Ռելիզի թողարկումից մեկ ժամվա ընթացքում նոր ալբոմի տրեկ-երգացանկը առաջատար դիրքեր է գրավում Կորեայի բոլոր խոշոր երաժշտական հիթ-շքերթներում[102]: Նույնպես, 2013 թվականի հունվարի 1-ին, MBC հեռուստաալիքում եթեր է դուրս գալիս «Girls’ Generation’s Romantic Fantasy» անվանումով շոու-վերադարձը[103][104]: Աղջիկները կորեական բեմ են վերադառնում 2013 թվականի հունվարի 3-ին՝ «M! Countdown» շոուի ժամանակ, պրոմո-շրջագայությունը շարունակվում է մինչև փետրվար ամիսը[104][105][106]: Հունվարի արդյունքներով, ալբոմը առաջին հորիզոնականն է զբաղեցնում «Gaon Chart»-ում, վաճառվում է ավելի քան 265 000 օրինակ[107]: Ալբոմը առաջին տեղն է զբաղեցնում «Billboard»-ի շաբաթական համաշխարհային հիթ-շքերթում[108]:

2013 թվականի փետրվարի 9-ին սկսվում է խմբի երկրորդ ճապոնական շրջագայությունը[109]: Մարտի 20-ին թողարկվում է «Best Selection Non Stop Mix» անվանումով ճապոնական հիթերի առաջին հավաքածուն[110]: Մարտի 22-ին Girls' Generation-ը ելույթ է ունենում Հոնկոնգի ասիական փոփ-երաժշտության 2013 թվականի փառատոնում, որը անց էր կացվում Հոնկոնգի կոնֆերենց և Ցուցադրական կենտրոններում[111]: Մարտի 30-ին խումբը ելույթ է ունենում «Super Joint Concert»-ում, որն անց էր Թաիլանդի Բանգկոկի «Rajamangala» մարզադաշտում[112]: Ապրիլի 26-ին խումբը հայտարարում է իրենց համաշխարհային շրջագայության անց կացման մասին՝ «2013 Girls’Generation World Tour - Girls & Peace» անվանումով։ Առաջին համերգները անցնում են Սեուլում 2013 թվականի հունիսի 8-ին և 9-ին[113]:

Հունիսի 19-ին թողարկվում է յոթերորդ ճապոնական սինգլը, որի անունն էր «Love & Girls»[114]: Համաձայն Oricon Daily Chart-ի տվյալների, ռելիզի հաջորդ օրը, սինգլը բարձրացել է 6-րդ հորիզոնականից, մինչև 4-րդ հորիզոնական[115]: Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվում է սկավառակի 42 796 հազար օրինակ և շաբաթվա տվյալներով սինգլը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Oricon Weekly Chart հիթ-շքերթում[116]:

DFLA խմբի Դեննիի հետ հարցազրույցից հետո, որը հրատարակվել է մայիսի 17-ին, Թիֆանին ասել է, որ Girls' Generation-ը պլանավորում է թողարկել նոր ալբոմ նույն թվականին։ Միայն թե, նա չի մեկնաբանել, թե ինչ ալբոմ դա կլինի՝ կորեական, ճապոնական, անգլիական թե Girls' Generation-ի ենթախումբ TTS-ի երկրորդ ալբոմը[117]:

2013 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկվում է ութերորդ ճապոնական սինգլը՝ «Galaxy Supernova», ինչպես նաև նրանց ճապոնական շրջագայության DVD և Blu-Ray սկավառակները «Girls' Generation -Girls & Peace- Japan 2nd Tour» անվանմամբ[118]: Ռելիզի օրվանից սինգլը ամենշաբաթյա Oricon հիթ-շքերթում զբաղեցնում է առաջին հորիզոնականը[119]: Այդ նույն ընթացքում «Girls' Generation -Girls & Peace- Japan 2nd Tour»-ը զբաղեցնում է ամենօրյա DVD Oricon հիթ-շքերթում զբաղեցնում է առաջին հորիզոնականը[120]: Ռելիզից մեկ շաբաթ անց վաճառվում է «Galaxy Supernova» սինգլի ավելի քան 50 հազար օրինակ և DVD և Blu-Ray սկավառակների 53 հազար օրինակ[121][122]:

2013 թվականի նոյեմբերի 4-ին խումբը հաղթում է YouTube Music Awards-ի «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, անցնելով այնպիսի կատարողների, որոնցից են Մայլի Սայրուսը, PSY, Լեդի Գագան և Ջասթին Բիբերը[123]:

2013 թվականի նոյեմբերի 5-ին թողարկվում է խմբի իններորդ ճապոնական սինգլը՝ «My Oh My»[124]:

Դեկտեմբերի 4-ին TIME ամսագիրը է իր պաշտոնական կայքում հրապարակում է «թոփ 10 երգեր» կատեգորիայի «2013 թվականի թոփ 10», որտեղ խմբի ալբոմի գլխավոր երգը՝ «I got a boy», զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը[125]:

2013 թվականի դեկտեմբերի 11-ին թողարկվել է SNSD-ի երրորդ ճապոնական ալբոմը՝ «Love & Peace»[126]:

Դեկտեմբերի 22-ին SM Town-ի շաբաթվա շրջանակներում Girls' Generation-ը անց է կացնում իր մենակատարային համերգը «Marchen Fantasy» անվանմամբ[127]:

2014: «Mr.Mr.», ճապոնական երրորդ շրջագայություն, Ջեսիկայի հեռանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 10-ին S.M. Entertainment-ը հայտնում է խմբի նոր մինի-ալբոմի՝ «Mr. Mr.»-ի մասին, ինչպես նաև իր Youtube-յան տեղադրում է վիդեո-թիզեր, որը պարունակում էր տեսահոլովակի ու ալբոմի թողարկման ամիսն ու ամսաթիվը[128][129]: Սկզբնապես պլանավորվում էր գլխավոր երգը տեահոլովակի հետ մեկտեղ թողարկել փետրվարի 19-ին թվային պորտալներում, իսկ հենց ալբոմը՝ փետրվարի 24-ին։ Միայն թե SM-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ տեսահոլովակի տեսաֆայլերի հետ կապված խնդիրների պատճառով խմբի վերադարձը տեղափոխվում է 2 շաբաթ ուշ, քանի որ տեսահոլովակը պետք է նորից նկարահանվի։[130][131][132][133].

Ելույթ KOCIS Korea Mnet-ում

Փետրվարի 24-ին մինի ալբոմը, որը բաղկացած էր վեց երգերից, հասանելի է դառնում iTunes, MelOn, Genie և այլ երաժշտական պորտալներում[134]: Ֆիզիկական օրինակների վաճառքը սկսում է փետրվարի 27-ից, իսկ մարտի 6-ին խումբը M!Countdown ծրագրում ելույթից հետո վերադառնում է բեմ[135][136][137]:

Ապրիլի 26-ին մեկնարկում է խմբի երրորդ «LOVE&PEACE» անունով ճապոնական շրջագայությունը։ Համերգային շրջագայությունը ավարտվում է նույն թվականի հուլիսին[138][139]: Շրջագայության շրջանակներում աղջիկերը Ճապոնիայի 7 քաղաքներում ունեցան 17 համերգներ, ներառելով Օսական, Նագոյան ու Տոկիոն: 2011 թվականից սկսած աղջիկները Ճապոնիայում ունեցել են 3 համերգային շրջագայություն, որոնց ներկա է գտնվել ավելի քան 550 հազար հանդիսատես[140]:

2014 թվականի մայիսի 5-ին հայտնի է դառնում, որ Girls' Generation-ը պետք է մասնակցություն ունենա KCON փառատոնին, որը անց է կացվելու Լոս Անջելեսում 2014 թվականի օգոստոսի 9-ին և 10-ին[141]:

Հուլիսի 23-ին խումբը Ճապոնիայում թողարկում է «Best Album» անունով ալբոմը։ Ալբոմի մեջ ներառվում են խմբի հիթ դարձած երգերն ու նոր երգեր, ինչպես նաև անդրվարագույրային կադրեր, որոնք նկարահանվել են 2010 թվականի ճապոնական առաջնաելույթից հետո[142]: Ռելիզից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառվում է ավելի քան 75 հազար օրինակ։ Այսպիսի արդյունքը ալբոմին բերում է շաբաթական Oricon հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ Ինչպես նաև SNSD-ն դարձավ առաջին ասիական ոչ ճապոնական կանացի խումբը, որի երեք ալբոմներն էլ զբաղեցնում են այս հիթ-շքերթի առաջին հորիզոնականը (առաջինը «Girls' Generation»-ը և «Love & Peace»-ը)[143][144]:

Հայտարարվում է, որ բոլոր ինը անդամները երկարացրել են իրենց պայմանագրերը Sm Ent.-ի հետ ևս երեք տարով։ Սակայն 2014 թվականի սեպտեմբերի 30-ին ընկերությունը հայտնում է, որ Ջեսիկան այլևս խմբի անդամ չի և խմբի գործունեությունը շարունակվելու է ութ մասնակիցներով։ Բայց, չնայած խմբի գործունեության ժամանակավոր դադարեցմանը, Ջեսիկան մնում է ընկերությունում ու շարունակում իր մենակատարային գործունեությունը[145][146]:

Արտիստիզմ և գրավչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունը և երգերը, որոնք կատարոում էր խումբը, պատկանում էր տարբեր ժանրերի, ներառյալ Կ-փոփ և բաբլգամ-փոփ, որը շատ հանրաճանաչ էր նրանց կարիերայի սկզբում։ Ազդեցություն են ունեցել նաև այնպիսի կատարողներ, ինչպիսին է Կ-փոփի վետերան երգչուհի ԲոԱ-ն և ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսը: Սակայն, Ճապոնիայում «Girls' Generation» սլբոմով նորամուտից հետո, երաժշտությունը դառնում է ավելի հասուն, էլեկտրո-փոփը ազդեցություն է թողնում երգերի հնչողության վրա[147]:

Ջոն Սիբրուքը (անգլ.՝ John Seabrook)՝ «The New Yorker»-ից, Girls' Generation-ին նկարագրում է որպես «էլիտար դպրոցից նեղ ջինսերով երիտասարդ աղջիկների խումբ: Երբ նրանք կարճ շորտերով են, ցուցադրում են ոտքերը, այլ ոչ թե հետույքը»: Նաև Սիբրուքը հարցազրույց է վերցնում Girls’ Generation-ի ամերիկացի երկրպագու Ջոն Տոտից (անգլ.՝ Jon Toth), ով ասում է. «Նրանք ընդունում են մեր սերը և այն վերադարձնում են մեզ: Երբ դու նրանց տեսնում ես բեմում, այնպիսի զգացում է, որ նրանք եկել են դիտելու քեզ»[148]:

2012 թվականի հոկտեմբերին «New York Magazine»-ում պնդում էին, որ երաժշտությունն ինքն իրեն չի հանդիսանում որոշիչ գործոն Կ-փոփի հանրաճանաչոււթյան հարցում և Girls' Generation-ի՝ մասնավորապես։ Հանդիսատեսին ավելի շատ դուր է գալիս, թե ինչ տեսք ունեն մասնակիցները և նրանց անձը և, ինչպես ասվում է ամսագրում, նրանց «պարզությունը և զսպվածությունը», երկրպագուների և մեկը մյուսի նկատմամբ բարյացակամությունը։ Երկրպագուները պատմել են ամսագրին, որ երբ Girls' Generation-ը բեմում է, այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ երբեմն նրանք նայում են ուղիղ քո աչքերին և շփվում են անմիջականորեն քեզ հետ[149]:

Քևին Պերին անգլ.՝ Kevin Perry, Բրիտանական «NME» երաժշտական հանդեսից, գրում է. «Girls’ Generation-ի մասնակիցների անսովոր մեծ քանակը թույլ է տալիս տեսնել, թե ինչ արդյունավետ է աշխատում Կ-փոփ «մեքենան», որը պարարվեստը վեր է դասում անհատականությունից»[150]:

Ենթախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլի 19-ին SM Entertainment-ը պաշտոնապես հայտարարում է Girls’ Generation-ի TaeTiSeo (կրճատ TTS) անվանումով ենթախմբի ստեղծման մասին։ Ենթախմբի կազմի մեջ են մտնում երեք մասնակիցներ՝ Թեյոնը, Թիֆանին և Սո Հյոնը։ Ըստ SM Entertainment-ի հայտարարության, ենթախումբը ստեղծվել է նրա համար, որպեսզի «երկրպագուների ուշադրությունը գրավեն երաժշտության բոլոր տեսանկյուններից, ելույթներով և ոճով»[151]:

2012 թվականի ապրիլին թողարկվում է ենթախմբի երեք մասնակիցների թիզեր-լուսանկարը գունագեղ հագուստներով և անսովոր դիմահարդարումով, նրանց շուրջը զարդեր էին գունագեղ նյութերից[152]: Շուտով, երեք օրվա ընթացքում, թողարկվում են երեք տեսա-թիզերներ նախատեսվող «Twinkle» սինգլին, մեկական տեսագրություն յուրաքանչյուր մասնակցին։ չորս օրվա ընթացքում youtube-ում երեք թիզերների դիտման գումարային քանակը գերազանցում է տասը միլիոնը[153][154][155]:

Ապրիլի 29-ին «Twinkle» սինգլը ներկայացվում է iTunes Store-ում, իսկ ապրիլի 30-ին թողարկվում է նույնանուն հոլովակը, որը առաջին շաբաթվա ընթացքում հավաքում է ավելի քան 10 միլիոն դիտում youtube-ում։ «Twinkle» առաջին մինի-ալբոմը հասանելի է դառնում բեռնման ապրիլի 30-ին, iTunes Store-ում[156] և ազատ վաճառքի 2012 թվականի մայիսի 2-ին։ Մայիսի 3-ին սկսվում է պրոմո-շրջագայությունը տարբեր երաժշտական շոուներում։ Թողարկումից անմիջապես հետո «Twinkle»-ը առաջին հորիզոնականն է զբաղեցնում կորեական հիթ-շքերթներում, ինչպես նաև, «US iTunes Charts»-ում և «Billboard»-ի հիթ-շքերթում, բացի այդ, 126-րդ հորիզոնականն է զբաղեցնում Billboard 200-ում։ TaeTiSeo-ն առաջին ենթախումբն է, որը անընդմեջ երեք մրցանակ է վերցնում բոլոր երաժշտական շոուներում։ Վաճառվում է ալբոմի ավելի քան 140 000 օրինակ Հարավային Կորեայում և ավելի քան 28 000 օրինակ արտասահմանում[157]: 2012 թվականի հուլիսին գլխագիր երգը վաճառվում է թվային ձևաչափով 1.988.373 հատ քանակով Հարավային Կորեայի տարածքում[158]: Խումբը ելույթ է ունենում «SMTown Live World Tour III»-ում՝ Աշերի «DJ Got Us Fallin' In Love»երգով՝ EXO խմբի հետ համատեղ[159]:

2013 թվականի մայիսին, «Mnet America»-ին տված հարցազրույցում, Թիֆանին պատմում է, որ TTS-ը 2013 թվականին կթողարկի իր երկրորդ ալբոմը[160]:

2014 թվականի սեպտեմբերին թողարկվում է «Holler» մինի-ալբոմը։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական կեղծանուն Անուն Ծննդյան ամսաթիվ[161]
Թեյոն Կիմ Թեյոն 9.03.1989
Թիֆանի Սթեֆանի Հվան 1.08.1989
Սո Հյոն Սո Ջու Հյոն 28.06.1991

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական կեղծանուն Լրիվ անուն Ծննդյան ամսաթիվ
Հայերեն Հանգըլ Հայերեն Հանգըլ Ամսաթիվ
Թեյոն 태연 Կիմ Թե Յոն 김태연 9.03.89
Ջեսիկա 제시카 Ջեսիկա Չհոն (Չոնգ Սու Յոն) 정수연 18.04.89
Սանի 써니 Լի Սուն Գյու 이순규 15.05.89
Թիֆանի 티파니 Սթեֆանի Հվան(Հվան Մի Յոնգ) 황미영 1.08.89
Հյո Յոնգ 효연 Կիմ Հյո Յոնգ 김효연 22.09.89
Յուրի 유리 Կվոն Յու Րի 권유리 5.12.89
Սու Յոնգ 수영 Չհվե Սու Յոնգ 최수영 10.02.90
Յունա 윤아 Իմ Յու Նա 임윤아 30.05.90
Սո Հյոն 서현 [58] Սո Ջու Հյոն 서주현 [59] 28.06.91