Սոլլի
Սոլլի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մարտի 29, 1994 |
Ծննդավայր՝ | Հեընդե, Բուսան, Հարավային Կորեա |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 14, 2019[1] (25 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Sujeong-gu, Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, մոդել, pop singer, մանկական դերասան և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 3016345 |
sulli.smtown.com |
Չհվե Չին Րի (կորեերեն՝ 최진리, մարտի 29, 1994, Հեընդե, Բուսան, Հարավային Կորեա - հոկտեմբերի 14, 2019[1], Sujeong-gu, Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Սոլլի), հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և մոդել։ Հարավկորեական F(x) խմբի նախկին անդամ։
2015 թվականի օգոստոսի 7-ին (ընդմիջումից մեկ տարի անց) հայտարարվել է, որ Սոլլին պաշտոնապես լքել է խումբը, որպեսզի շարունակի իր դերասանական կարիերան և Սոլլին շարունակելու է մնալ SM Entertainment գործակալությունում արդեն որպես դերասանուհի[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլլին ծնվել է 1994 թվականի մարտի 29-ին, Հարավային Կորեայի Պուսան քաղաքում[4]։ Ի ծնե նրա անունը Չհվե Չին Րի է, ինչը կորեերենից թարգմանաբար նշանակում է «ճշմարտություն»։ Ընտանիքում չորրորդ երեխան է, ունի երեք եղբայր։ Վաղ տարիքից հաճախել է դերասանական դպրոց[5]։
Սոլլին առաջին անգամ Սեուլ է գնացել 2004 թվականին, երբ սովորել է չորրորդ դասարանում։ 2005 թվականին նա սկսել է իր դերասանական կարիերան SBS Seodong դրամատիկական դորամայում՝ խաղալով երիտասարդ արքայադուստր Սոնհվա Սիլայի դերը[6]։
Ավելի ուշ նա այցելել է SM Entertainment, որում երգել է S. E. S. երգը։
Տեղափոխվել է հանրակացարան Թեյոնի և Թիֆանի Հվանգի հետ։ Նա շարունակել է մնալ այնտեղ մինչև Girls' Generation-ի դեբյուտը[7]։
Սոլլին հաճախել է Jungbu (중부초등학교) տարրական դպրոցը՝ Պուսանում, Սեուլի տարրական դպրոցը Չհոնդամում, իսկ հետո հաճախել է Չունգդամա (청담중학교) միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Սեուլի կատարողական արվեստի դպրոցը։
2009-2015: Գործունեությունը F(x) խմբում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի 5-ին Սոլլին իր նորամուտն է նշել F(x) խմբի կազմում «La Cha Ta» սինգլով[8]։ 2013 թվականին Սալլին և խմբի իր գործընկեր Կրիստալը դարձել են Etude House դիմահարդարման ապրանքանիշի նոր դեմքերը[9]։
2014 թվականին Red Light փրոմոուշենի ամենաթեժ պահին Սոլլին հանկարծակի ընդհատել է իր գործունեությունը կորեական զվարճանքի ինդուստրիայում, պատճառաբանելով, որ բարոյապես և ֆիզիկապես հյուծվել է՝ նրա մասին տարածվող անընդհատ չար մեկնաբանությունների և կեղծ լուրերի պատճառով[10]։ Նրա ընդմիջումը պաշտոնապես հայտարարվել է 2014 թվականի հուլիսի 24-ին։ 2015 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Սոլլին պաշտոնապես լքել է խումբը, սակայն մնացել է SM Entertainment գործակալությունում[11]։
2016-2019: Դերասանական և սոլո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլլին սկսել է պրոֆեսիոնալ ներկայանալ 11 տարեկան հասակում, երբ ընտրվել է երիտասարդ արքայադուստր Սոնհվու Սիլլայի «Seodong» հեռուստատեսային դորամայում։ Նա շարունակել է ներկայանալ երկրորդական դերերով հեռուստատեսային դորամաներում և ֆիլմերում, ինչպիսիք են «Vacation» (2006), «Punch Lady» (2007), «The Flower Girl is Here» (2007) և «BABO» (2008)[12]։
2012 թվականի օգոստոսին Սոլլին նկարահանվել է «Գեղեցիկ դու» ֆիլմում, որը հիմնված է Hanazakari no Kimitachie-ի ճապոնական մանգայի հիման վրա։ Դրամատիկ սերիալը հեռարձակվել է 2012 թվականի օգոստոսի 15-ին SBS-ում։ Սոլլին կատարել է Ռու Ջե Հիի դերը։ Դերին պատչաստվելու համար նա կտրել է իր մազերը 60 սմ-ը[13]։
2014 թվականի օգոստոսին նա հայտնվել է The Pirates արկածային ֆիլմում՝ Սոն Ե Չժինի և Քիմ Նամ Գիլի հետ միասին[12]։ Ավելի ուշ նա նկարահանվել է Fashion King կատակերգություն ֆիլմում։ 2017 թվականին Սոլլին գլխավոր դեր է խաղացել Քիմ Սու Հյոնի հետ «Real» ֆիլմում[14]։
Երեք տարվա ընդմիջումից հետո Սոլլին իր երաժշտական կարիերան վերսկսել է 2018 թվականին «Dayfly» սինգլով[15][16]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի մարտը հանդիպել է Dynamic Duo խմբի Choiza-ի հետ։ 2017 թվականի մարտի 6-ին զույգը հայտարարել է հարաբերությունների խզման մասին։
2017 թվականի մայիսի 10-ին հաստատվել է, որ Սոլլին հանդիպում է հայտնի բրենդի կրեատիվ տնօրեն Քիմ Մին Ջոնի հետ։ Այս տարվա հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է հարաբերություններ սկսելուց 4 ամիս հետո։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսին Սոլլին հայտարարել է, որ ինքը No Bra շարժման կողմնակից է[17]։ Նա նախկինում սոցիալական ցանցերում հրապարակումներ էր անում այն մասին, որ կրծկալ չի կրում[18]։ 2019 թվականի սեպտեմբերին՝ նրա մահից մեկ ամիս առաջ, Սոլլիի կուրծքը պատահաբար ցուցադրվել է սոցիալական ցանցերում ուղիղ եթերի ժամանակ, ինչը բացասական արձագանք է առաջացրել[17]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:21-ին, Սոլլիին մահացած են գտել Սեուլից հարավ գտնվող իր տանը[19][20][21]։ Նրա մենեջերը գնացել է Սոլլիի տուն այն պատճառով, որ չի կարողացել նրան զանգահարել նախորդ օրվա ժամը 18։30-ից[22]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երգչուհուն գտել են կախված՝ իր տան երկրորդ հարկում[23]։ Ոստիկանությունը հանցագործության ոչ մի հետք չի գտել և եկել է այն եզրակացության, որ մահվան պատճառը ինքնասպանությունն է, սակայն երգչուհին մահվանից առաջ գրություն չի թողել[24]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Պիկային դիրք | Վաճառք | Ալբոմ |
---|---|---|---|---|
KOR [25] | ||||
«Dayfly» (하루살이) Dean (feat. Sulli & Rad Museum) |
2018 | 37 | N/A | — |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2007 | Punch Lady | Կվակ Չուն Սիմ | |
2008 | BABO | Յան Ջի Հո | |
2010 | A Turtle’s Tale: Sammy’s Adventures | Շելի | Կորեական կրկնօրինակում |
2012 | I AM. | Ինքն իր դերում | Վավերագրական ֆիլմ SM Town Live '10 World Tour в Madison Square Garden-ի մասին |
SM Town Live in Tokyo Special Edition in 3D | Ինքն իր դերում | Վավերագրական ֆիլմ SM Town Live World Tour III-ի մասին Տոկիոյում | |
2014 | The Pirates | Հյոկ Միո | |
Fashion King | Կվակ Ին Ջին | ||
2017 | Real | Սոն Յուն Հվա |
Դորամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Հեռուստաալիք | Ծանոթագրություն | Հղումներ |
---|---|---|---|---|---|
2005 | Drama City 도깨비가 있다 | KBS | |||
Ballad of Seodong | Երիտասարդ արքայադուստր Սոնհվան Սիլայից | SBS | |||
Love Needs a Miracle | Սուն-Ջույում | MBC | Կամեո | ||
2006 | Kkotbuniga wasseumnideo (꽃분이가 왔습니더) | SBS | |||
2010 | Օհ! Իմ օրիորդ | Runway model | Կամեո | ||
2012 | To the Beautiful You | Նո Ջե Հի | Կոերական տարբերան Hana Kimi | ||
2019 | Hotel Del Luna | Ջուն Ջի Ին | TvN | Կամեո (էպիզոդ 10) | [26] |
Persona 2 | Netflix | [27] |
Ժամանցային շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Հեռուստաալիք | Դեր | Հղումներ |
---|---|---|---|---|
2010-11 | Inkigayo | SBS | Հյուր | |
2011 | Welcome to the Show | Սոլլի | Ինքն իր հորինված տարբերակը | |
2018 | Jin Ri’s Shop | Naver TV | Գլխավոր դեր | [28] |
2019 | The Night of Hate Comments | JTBC2 | MC | [29] |
Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Նոմինացիա | Կատեգորիա | Նոմինացված աշխատանք | Արդյունք | Հղումներ |
---|---|---|---|---|---|
2012 | Drama Awards | New Star Award | To the Beautiful You | Հաղթանակ | [30] |
Best Couple Award (Չհվե Մինոյի հետ) | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://n.news.naver.com/article/056/0010752876
- ↑ 기사입력2015.08.07 오후 2:16։ «SM "설리, f(x) 탈퇴 결정..연기 활동에 집중할 것"[공식입장] :: 네이버 TV연예» (կորեերեն)։ Entertain.naver.com։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2015-ին։ Վերցված է March 31, 2016
- ↑ «설리, 에프엑스 탈퇴…"연기 활동 집중' : 네이트 뉴스» (կորեերեն)։ News.nate.com։ Վերցված է March 31, 2016
- ↑ Mark Russell (April 29, 2014)։ K-Pop Now!: The Korean Music Revolution։ Tuttle Publishing։ էջ 93։ ISBN 978-1-4629-1411-1
- ↑ «MY NAME… f(x) — Part 2»։ asiae.co.kr (կորեերեն)։ November 25, 2009։ Վերցված է February 13, 2017
- ↑ f(x)'s Sulli snapped a photo with Director Lee Byung Hoon Originally from WonderfulGeneration.net (November 15, 2011). Archived on June 5, 2014. Retrieved on June 12, 2014.
- ↑ f(x)’s Sulli tears up while talking about SNSD’s Taeyeon, Tiffany Allkpop (June 28, 2011). Retrieved on May 21, 2014
- ↑ Emma Kelly (October 14, 2019)։ «Amber Liu cancels upcoming activities after death of former f(x) bandmate Sulli»։ Metro
- ↑ Jung Jung-wook (January 27, 2013)։ «아웃도어부터 속옷까지… 패션·뷰티 '아이돌 천하'»։ Sports World (կորեերեն)։ Վերցված է October 14, 2019
- ↑ «f(x)'s Sulli takes a break from showbiz»։ ChannelNews Asia։ Արխիվացված է օրիգինալից September 2, 2014-ին։ Վերցված է August 17, 2014
- ↑ «Sulli no longer f(x) member»։ The Korea Times։ August 9, 2015։ Վերցված է August 13, 2015
- ↑ 12,0 12,1 f(x) Singer Sulli Becomes A Pirate Archived June 5, 2014, at the Wayback Machine. Kpopstarz.com (August 13, 2013). Retrieved on June 1, 2014
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից December 22, 2016-ին։ Վերցված է 2016-08-18
- ↑ «Sulli to star in movie with Kim Soo-hyun»։ Արխիվացված է օրիգինալից August 19, 2016-ին։ Վերցված է August 18, 2016
- ↑ Herman Tamar (November 8, 2018)։ «Dean Teams Up With Sulli & Rad Museum on Mellow 'Dayfly'»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից September 30, 2019-ին։ Վերցված է June 19, 2019
- ↑ 17,0 17,1 «K-pop star Sulli accidentally exposes breast during live-stream»։ Asia One։ October 3, 2019։ Արխիվացված է օրիգինալից October 14, 2019-ին։ Վերցված է October 14, 2019
- ↑ «K-pop star Sulli found dead aged 25»։ BBC։ October 14, 2019։ Վերցված է October 14, 2019
- ↑ «Singer and actor Sulli found dead»։ Korea Herald։ October 14, 2019։ Արխիվացված է օրիգինալից October 14, 2019-ին։ Վերցված է October 14, 2019
- ↑ «14일 숨진 채 발견 "평소 우울증"…경찰 "극단적 선택 추정"»։ October 14, 2019
- ↑ Chae Hye-seon (October 14, 2019)։ «[속보] 경찰 "설리, 성남 자택서 사망…매니저가 발견"»։ JoongAng (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից October 17, 2019-ին։ Վերցված է October 14, 2019
- ↑ Kim Hye-ran (October 14, 2019)։ «[속보] 경찰 “설리 성남 자택서 숨진 채 발견…매니저가 신고”»։ DongA (կորեերեն)։ Վերցված է October 14, 2019
- ↑ [1]
- ↑ Oh Hyung-tae (October 14, 2019)։ «[속보] 가수 겸 배우 설리 숨진 채 발견…“극단적 선택 추정”»։ KBS News (կորեերեն)։ Վերցված է October 14, 2019
- ↑ «dayfly»
- ↑ «Singer-actress Sulli to appear in TV drama 'Hotel Del Luna' to support IU»։ Aju Daily։ July 30, 2019։ Արխիվացված է օրիգինալից September 1, 2019-ին։ Վերցված է September 1, 2019
- ↑ «Sulli to Appear in Netflix Series»։ The Chosun Ilbo։ August 31, 2019։ Արխիվացված է օրիգինալից September 1, 2019-ին։ Վերցված է September 1, 2019
- ↑ «Sulli to return in new reality show»։ Kpop Herald։ ապրիլի 18, 2018
- ↑ «신동엽·김숙·김종민·설리, 악플과 대면한다...新예능 '악플의 밤'(공식)»։ www.ytn.co.kr (կորեերեն)։ 2019-05-24։ Արխիվացված է օրիգինալից May 25, 2019-ին։ Վերցված է 2019-05-25
- ↑ «[SBS연기대상]뉴스타상, 아이돌스타만 4명 수상»։ JoongAng Ilbo (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին։ Վերցված է December 23, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սոլլի Վիքիպահեստում |
---|
|
- Մարտի 29 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Հոկտեմբերի 14 մահեր
- 2019 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Հարավկորեացի երգչուհիներ
- Հարավկորեացի դերասանուհիներ
- Մոդելներ այբբենական կարգով
- Հարավկորեացի մոդելներ
- Ինքնասպան երաժիշտներ
- Հարավկորեացի կինոդերասանուհիներ
- Հարավկորեացի հեռուստատեսային դերասանուհիներ