Թեյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյոն
Ի ծնե անունկորեերեն՝ 김태연
Ծնվել էմարտի 9, 1989(1989-03-09)[1] (35 տարեկան)
Ջոնջու, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերփոփ, քեյ փոփ, փոփ ռոք, ժամանակակից R&B և սոուլ
Մասնագիտություներգչուհի, ձայնային դերասանուհի և սցենարիստ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլS.M. Entertainment
ԿրթությունJeonju Fine Arts High School?
ԱնդամակցությունGirls' Generation, Girls' Generation-TTS, Girls' Generation-Oh!GG և Got the Beat?
 Taeyeon Վիքիպահեստում

Կիմ Թեյոն (մարտի 9, 1989(1989-03-09)[1], Ջոնջու, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, ավելի հայտնի է որպես Թեյոն։ Նա առաջնաելույթ է կատարել 2007 թվականին, որպես հարավկորեական կանացի Girls' Generation խմբի անդամ S.M. Entertainment-ի հովանու տակ, նաև TTS ենթախմբի անդամ է Թիֆֆանիի և Սոհյոնի հետ միասին։ Բացի խմբային առաջնաելույթից Թեյոնը նաև ձայնագրել է երգեր տարբեր ֆիլմերի, դորամանների և գովազդների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյոնը ծնվել է 1989 թվականի մարտի 9- ին Չոնջույում, Հարավային Կորեա։ Աղջիկը ունի մեծ եղբայր և փոքր քույր։ 13 տարեկան հասակում Թեյոնը եկավ այն մտքին, որ նա լավ է երգում։ Միջնակարգ դպրոցում աղջիկը անցնում է լսումներ S.M. գործակալությունում և դառնում է վերապատրաստվող։ Յուրաքանչյուր կիրակի նա Չոնջույից գնում էր Սեուլ, որտեղ ջանասիրաբար աշխատել է իր վոկալի վրա։ 2004 թվականին նրա վոկալի նախկին մարզիչը Չոնգ Սունգ Ոնը, ով շատ էր ցանկանում, որպեսզի բոլորը գիտակցեն նրա խնամակալի պոտենցիալը, տվեց նրան հնարավորություն մասնակցել «You Bring Me Joy-ի» ձայնագրմանը։ Նույն թվականին, 15 տարեկան հասակում, Թեյոնը զբաղեցրել է առաջին տեղը S.M գործակալության վոկալիստների երիտասարդական մրցույթում և հենց այդ ժամանակ պաշտոնապես ստորագրեց պայմանագիր գործակալության հետ, որտեղ և շարունակեց վերապատրաստվել մինչ առաջնաելույթ Girls' Generation-ի կազմում 2007 թվականին։

Դեռահաս տարիքում, Թեյոնը ոգեշնչվել է S.M.-ի մեկ այլ աիտիստից՝ ԲՈԱ-յից։ «Ես կցանկանայի դառնալ այնպիսին, ինչպիսին նա է, ունենալ մի շարք երկրպագուներ Ճապոնիայում և ընդհանրապես ամբողջ աշխարհում», ասել է Թեյոնը։ Եվ աղջկա երազանքը իրականացավ, երբ 2010 թվականին Girls' Generation- ը առաջնաելույթ կատարեց Ճապոնիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանձնյա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյոնը սկսել է միանձնյա կարիերա, երգելով մի քանի սաունդթրեկներ։ Նրա առաջին երգը եղել է՝ «Manyageh» («If») երգը, KBS2 հեռուստաալիքի «Հոն Գիլ Դոն» և «Deullinayo» («Can You Hear Me») երգը, «Բեթհովենի վիրուս» դորամանների համար։

«If» ստեղծագործությունը դարձել է հայտնի տարբեր երաժշտական չարթերում այն ժամանակ, երբGirls Generation- ը թողարկեց «Babу Babу» ալբոմը[2]։ Իսկ «Can You Hear Me» երգի համար Թեյոնը ստացել է մրցանակ «YEPP Popularity» կատեգորիայում «2008 Golden Disk» մրցանակաբաշխության ժամանակ[3]։

Իր գործընկերոջ հետ միասին, Սաննի մականունով, կատարել է «SarangInGulYo» («It is love») երգը «Heading to the Ground» դորամայի համար[4]։ Ինչպես նաև Սեուլ քաղաքի գովազդի համար թողարկվել է «S.E.O.U.L.» երգը, ձայնագրված Girls Generation-ի և Super Junior-ի հետ միասին։ Եվս մեկ միասնական աշխատանք է եղել գովազդային երգ Caribbean Bay — «Cabi» ջրաշխարհի համար, երգելով Ջեսիկայի, Սոհյոնի, Թիֆֆանիի և Սաննիի հետ, ինչպես նաև 2PM բոյ բենդի մասնակցությամբ[5]։

Իր ուսուցչի և դաստիարակի հետ միասին The One նա ձայնագրել է դուետ «Like a Star» երգը, որը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 17- ին[6]։ Եվս մեկ սաունդթրեկ Թեյոնը ձայնագրեց, «I love You» երգը, որը թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերի 13- ին։ Երգը զբաղեցրեց առաջին հորիզոնականը մի քանի երաժշտական չարթերում[7]։

Թեյոնը 2016 թվականին

2011 թվականի դեկտեմբերի 31-ին թողարկվել է Թեյոնի և Կիմ Բոմ Սույի զույգերգը «Different» (Տարբեր) երգը։ Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականները չարթերում թողարկումից հետո[8]։ Նա նաև երգել է Քանթայի հետ «7989» երգը «Kangta’s Album Eternity» ալբոմի համար։

2012 թվականի մարտի 28-ին Թեյոնը թողարկել է «Missing You Like Crazy» սաունդթրեկը կորեական «Երկու սրտերի թագավորը» մելոդրամայի համար, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Լի Սըն Գին և Հա Ջի Ոնը։ Երգը զբաղեցրել է առաջին տեղը այնպիսի չարթերում, որոնցից են՝ Melon, Naver, Mnet, Soribada, Bugs, Olleh и Daum, հասնելով «All Kill» կարգավիճակի (երբ երգը հասնում է առաջին հորիզոնական բոլոր 9 չարթերում) թողարկման հենց առաջին օրը[9]։ Մինչ այդ Թեյոնը մերժում էր սաունդթրեկներ կատարելու առաջարկները Girls Generation արտասահմանում ունեցած գրաֆիկի համար, բայց այնուամենայնիվ վերցնում է այս ծրագիրը, քանի որ ավելի վաղ խոստացել էր ռեժիսոր Լի Փիլ Հոյին, ով աշխատում էր «Բեթհովենի վիրուսը» դորամայի վրա։ Ռեժիսորը ասել է, որ երբ ստացել է «Երկու սրտերի թագավորը» դորամայի սյուժեն, նա միանգամից առաջարկել է Թեյոնին սաունդթրեկը կատարելու համար, հիմնավորելով այն, որ միայն նա կարող է կատարել երգ այս դորամայի համար։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 7-ին Թեյոնը առաջին անգամ ներկայացել է որպես դերասանուհի մյուզիքլում, գլխավոր դերում «Կեսօրի Արև» բեմադրությունում, հիմնված ճապոնական «Taiyo no uta» (Aya Denkawa) վեպի վրա[10][11]։ Մյուզիքլը պատմում է 17- ամյա Կաորու Ամանեի մասին, ով տառապում է հազվադեպ հանդիպող «քսերոդերմա» հիվանդությամբ։ Նա չի կարող գտնվել արևի շողերի տակ, բայց նա ունի երազանք և հույս, նա գրում է երգեր և կատարում է դրանք երեկոյան ժամերին գնացքի կայարանում։ Թեյոնը ստացել է դրական կարծիքներ իր կատարած դերի համար։ Մյուզիքլին մասնակցելու համար նա սովորել է կիթառ նվագել[12][13]։

Թեյոնը և նրա «համախմբեցին» Սոհյոնը ընտրվել են «Անճոռնի ես» անիմացիոն ֆիլմի կորեական կրկնօրինակման համար։ Թեյոնը հնչյունավորել է Մարգոյին, իսկ Սոհյոնը Մարգոյի փոքրիկ քրոջը՝ Էդիտին[14]։

Փետրվարի 10- ին Թեյոնը հայտնվել է SBS հեռուստաալիքի ‘Սալամանդր Գուրու և թիմ‘ սիթքոմի երրորդ սերիայում։ Նա խաղացել է ուժեղ աղջկա, հարուստ ժառանգի դեր, ով օգտագործում է իր հմայքը, որպեսզի հասնի իր սիրելիին, ում դերը կատարել է Չոի Մին Հոն SHINee բոյ բենդից[15]։

SNSD-TTS հայտնվել է Քանգ Դոնգ Ոնի նոր «Իմ փայլուն կյանքը» ֆիլմի կամեո դերերում, որը էկրաններին է հայտնվել 2014 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նաև հայտարարվել է, որ SNSD-TTS-ը կհայտնվի SBS հեռուստաալիքի 2015 թվականի Պրոդյուսեր դորամայի կամեո դերերում։

Հեռուստահաղորդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյոնը մասնակցել է MBC հեռուստաալիքի «Նորապսակներ» ռեալիթի շոուին։ Նրա «ամուսին» է եղել հումորիստ Չոնգ Հյոնգ Դոնգը։ Երբ այս նորության մասին հայտարարվել է, այն կորեացի դիտողների կողմից քննադատությունների արժանացավ, «նորապսակների» տարիքային (11 տարի) մեծ տարբերության պատճառով[16]։

Թեյոնը եղել է հաղորդավար KBS հեռուստաալիքի «Win Win» հաղորդման ժամանակ Քիմ Սընգ Ուի, Ու Յոնգի (2PM), Չհվե Հվանգ Ջոնգի և Կիմ Սինգ Յոնի հետ միասին[17]։

2012 թվականի փետրվարի 11-ից Թեյոնը վարում է MBC հեռուստաալիքի «Show! Music Core» հաղորդումը, Թիֆֆանիի և Սոհյոնի հետ միասին[18]։

2012 թվականի փետրվարի 22-ից Թեյոնը ներկայացել է որպես «Gaon Chart K-Pop Awards» առաջին մրցանակաբաշխության հաղորդավար[19], իսկ ապրիլի 7-ին Թիֆֆանի և 2PM խմբի անդամ՝ Նիկ Կունի հետ միասին վարել է «2012 Korean Music Wave» համերգը Բանգկոկում, Թաիլանդ[20]։

2012 թվականի ապրիլի 22-ին Թեյոնը և Թիֆֆանին մասնակցել են SBS հեռուստաալիքի «Քեյ փոփ Աստղ» հաղորդման էպիզոդի նկարահանմանը, ելույթ ունենալով մասնակից Բեք Ա Յոնի հետ միասին, երգելով «Lady Marmalade» երգը[21]։

Նույն թվականի սեպտեմբերին Թեյոնը մասնակցել է «Վազող մարդը» հաղորդման 112-րդ էպիզոդի նկարահանմանը[22]։

2014 թվականին Թեյոնը մասնակցել է Jtbc հեռուստաալիքի «Թաքնված երգիչ» հաղորդմանը։ Էպիզոդները Թեյոնի մասնակցությամբ ունեցել են բարձր վարկանիշ, ինչպես նաև վիճաբանություններ են ստեղծել կապված սցենարիստների ընտրած երգերի հետ, որոնք եղել են SNSD-ի երգացանկից, այլ ոչ թե երգչուհու սոլո ստեղծագործություններից։

2014 թվականին Թեյոնը SNSD-TTS ենթախմբի կազմի հետ միասին մասնակցել է OnStyle հեռուստաալիքի՝ The TaeTiSeo հաղորդմանը։ Առաջին ցուցադրումը կայացել է պգոստոսի 25- ին։ Հաղորդման ընթացքում աղջիկները պատմում էին իրենց ապրելաձևի մասին, պատրաստվում էին երկրորդ մինի ալբոմի թողարկմանը, ճամփորդել են և կիսվել են իրենց մտքերով։

Ռադիոհաղորդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Թեյոնը դառնում է դիջեյ ռադիոյում MBC Radio հաղորդման ժամանակ, «Good Friend Radio», Super Junior խմբի անդամ Քանինի հետ։ Ապրիլի 19- ին նա հեռանում է շոուից, և Թեյոնը շարունակել վարել հաղորդումը ինքնուրույն։ Նա ստացել է «DJ Թենգու» մականունը[23] Արտասահմանում Girls Generation-ի աշխատանքի պատճառով, Թեյոնը ստիպված էր թողնել շոուն 2010 թվականի ապրիլի 26- ին[24]։

TaeTiSeo[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսին S.M. Entertainment-ը հայտարարել է այն մասին, որ Թեյոնը, Թիֆֆանին և Սոհյոնը ստեղծում են ենթախումբ, Girls' Generation — TTS անվանումով։ 2012 թվականի մայիսի 12-ին խումբը թողարկել է իր առաջին մինի ալբոմը։ Ենթախումբը ունի այլ երաժշտական ոճ և ուղղություն, և տարբերվում է խմբի ամբողջական կազմից[25]։

SM The Ballad[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 4-ին, SM Ent.-ը հովանավորել է նոր՝ SM The Ballad ալբոմի թողարկումը թարմացված անձնակազմով։ Թեյոնը զույգերգ է կատարել SHINee խմբի անդամ՝ Ջոնհյոնի հետ, «Breath» գլխավոր երգը[26]։

Միանձնյա առաջնաելույթ

2015 թվականի հոկտեմբերի 9-ին, Թեյոնը առաջին անգամ միայնակ ներկայացել է «I» մինի ալբոմով, որի գլխավոր երգն է համարվում «I» երգը։ Երգը միանգամից զբաղեցրել է առաջին հորիզոնականը կորեական չարթերում։

2016 թվականի հունիսի 27- ին, Թեյոնը թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը՝ «Why» անվանումով, և նույնանուն գլխավոր երգով։ Ինչպես նաև նկարահանվել է տեսահոլովակ «Starlight» երգի համար DEAN-ի հետ միասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 19- ին S.M. Entertainment-ը պաշտոնապես հաստատել է, որ Թեյոնը և EXO խմբի անդամ Բեքհյոնը հանդիպում են։

2015 թվականին զույգը բաժանվել է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեկներ և միանձնյա ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Որտեղ հնչում է երգը Երգ Կատարող
2004 You Bring Me Joy You Bring Me Joy Զույգերգ The One- ի հետ
2008 KBS Hong Gil Dong OST If Միանձնյա
MBC Beethoven Virus OST Can You Hear Me? Միանձնյա
2009 MBC Heading To The Ground OST It’s Love Զույգերգ Սաննի հետ
2010 Like A Star Like A Star Զույգերգ The One- ի հետ
SBS Athena: Goddess of War OST I Love You Միանձնյա
2011 Different Different Զույգերգ Կիմ Փոմ Սուի հետ
2012 I AM. OST Dear My Family SM Town-ի այլ արտիստների հետ
MBC The King 2 Hearts OST Missing You Like Crazy Միանձնյա
SBS [[Քեզ համար՝ ամբողջ հմայքով]] OST Closer Միանձնյա
2013 SBS That Winter, The Wind Blows OST And One Միանձնյա
Mr. Go OST «Bye» Միանձնյա
2014 SM the Ballad «Breathe» Զույգերգ Ջոն Հյոնի հետ
«Set Me Free» Միանձնյա
«Colorful» Միանձնյա
«The Word, Love» Միանձնյա
2015 «I» մինի ալբոմ Ամբողջ մինի ալբոմը Միանձնյա
2016 «Rain» թվային սինգլ «Rain», «Secret» Միանձնյա
«Why» մինի ալբոմ Ամբողջ մինի ալբոմը Միանձնյա
2016 " 11:11 " Միանձնյա

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Հորիզոնականներ չարթերում Ալբոմ
KOR USA
Gaon[27] Billboard K-pop Hot 100
2010 «I Love You» 2 Athena: Goddess of War OST
2011 «Different» (զույգերգ Քիմ Փոն Սուի հետ) 2
2012 «Missing You Like Crazy» 2 2 The King 2 Hearts OST
«Closer» 7 7 To the Beautiful You OST
2013 «And One» 2 1 That Winter, The Wind Blows OST
2014 «The Word, Love» 15 6 SBS You're All Surrounded OST
2015 «I» I
2016 «Rain» SM Station
«Starlight»(զույգերգ Dean-ի հետ) Why
«Why» Why
2016 " 11:11 " " 11:11 "

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Դեր Ծանոթագրություններ
2010 Անճոռնի ես Մարգո (կրկնօրինակում) կորեական կրկնօրինակում
2013 Անճոռնի ես 2

Դրամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Դրամայի անվանում Դեր
2008 Անկասելի ամուսնությունը Բուլ Գվանգ Դոնգ (կամեո)
2012 Սալամանդեր Գուրուն և ստվերները հարուստ բիզնեսմենի թոռնուհի (կամեո, 3 սերիա)

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2008 Ընտանեկան զբոսանք Հրավիրված հյուր (13,14 էպիզոդներ)
2009 Նորապսակներ
2011 Վազող մարդը Հրավիրված հյուր (63,64 էպիզոդներ)
2012 Անհաղթ երիտասարդություն 2 Հրավիրված հյուր (22 էպիզոդ)
2012 Վազող մարդը Հրավիրված հյուր (112 էպիզոդ)
2013 Ուժեղ սիրտ էպիզոդներ 165, 166
Shinhwa Broadcast էպիզոդներ 47, 48[28]
2014 Գաղտնի երգիչ 3

Հաղորդավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2010 Win Win Հաղորդավար
2012-2013 Show! Music Core Հաղորդավար

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Երգի անվանում Կատարող Դեր
2008 Forever Լի Բուլ ինքն իր դերում
2009 S.E.O.U.L. Super Junior և Girls' Generation հեծանիվ վարող աղջիկ
2014 Breath SM the Ballad
2015 I Թեյոն (Feat. 버벌진트) ինքն իր դերում
2016 Rain Թեյոն ինքն իր դերում
2016 Starlight Թեյոն (Feat. DEAN) ինքն իր դերում
2016 Why Թեյոն ինքն իր դերում

Մյուզիքլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բեմադրության տեսակ Դեր
2010 Կեսօրի արև մյուզիքլ Քաորու (գլխավոր հերոսուհի)

Ռադիոհաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2008-2009 Chin Chin Radio Հաղորդավար Super Junior խմբի Քանինի հետ միասին
2009-2010 Chin Chin Radio DJ
2013 MBC SJ Shin Dong’s Shim Shim Ta Pa հրավիրված DJ Թիֆֆանիի հետ միասին

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Ծանոթագրություններ Արդյունք
2004 8th Annual Best Contest Լավագույն երգչուհի 1-ին տեղ և Գրանդ մրցանակ Հաղթանակ
2008 Cyworld Ամսվա երգ․ Փետրվար «If» Հաղթանակ[29]
2008 Mnet Asian Music Awards - Լավագույն OST «If» Հաղթանակ
2nd Mnet 20's Choice Awards Լավագույն DJ Հաղթանակ[30]
23rd Golden Disk Awards Yepp Popularity Award for «Deullinayo» Հաղթանակ[31]
2009 Program Production «Good Friend Radio (ChinChin)» Հաղթանակ
2009 MBC Drama Awards [Radio Newcomer Award] «Good Friend Radio (ChinChin)» Հաղթանակ[32]
2010 16th Republic of Korea Entertainment Arts Awards Կին ռադիոհաղորդավար մրցանակ Հաղթանակ[33]
Yahoo Buzz! Award’s Top Buzz Star:Female Category Herself Հաղթանակ[34]
2011 The 5th Musical Awards Լավագույն նորեկ Առաջադրված

[35]

2011 Mnet Asian Music Awards - Լավագույն OST «I Love You» Առաջադրված

[36]

2011 Mnet Music Awards - Տարվա երգ «I Love You» Առաջադրված

[36]

2011 MelOn Music Awards - Լավագույն OST «I Love You» Առաջադրված
2012 Seoul Drama Awards 2012 - Լավագույն երգ սերիալի համար «Missing You Like Crazy» Հաղթանակ[37]
2012 Mnet Asia Music Awards - Լավագույն OST «Missing You Like Crazy» Առաջադրված
2015 2015 Mnet Asia Music Awards - Լավագույն երգչուհի «I» Հաղթանակ
2015 2015 Seoul Music Awards — Bonsang Awards «I» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Kang Ji-hoon (강지훈) (2008 թ․ մարտի 3). «'솔로' 태연, 소녀시대 인기 능가할까» (Korean). Mydaily News.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Im I-rang. 동방신기, '골든 디스크' 대상…본상-인기상 등 3관왕 (TVXQ, «Golden Disk» Main Award…Other Award-Popularity Award; Triple Crown King). MyDaily. December 10, 2008. Retrieved April 27, 2009.
  4. «[NEWS] 'It Must Be Love' by SNSD TaeYeon and Sunny #1 on Music Charts». KPOP JJANG. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  5. «2PM and SNSD release new version of Cabi Song MV». allkpop. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  6. Taeyeon & The One — «Like A Star» music video, Yeinjee.com, November 19, 2010.
  7. «Taeyeon's Athena OST Song "I Love You" Is Revealed!». Korea.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  8. «Taeyeon and Kim Bum Soo's Duet 'Different' released!». allkpop. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  9. «Updated: Taeyeon Performs 'Missing You Like Crazy' on 'Show! Music Core'». soshified. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Hannah Kim: SNSD lead lands musical role, JoongAng Daily, March 18, 2010
  11. (կոր.) (Taeyeon To Have A Musical Debut! Cast For Main Female Role). Newsen. March 15, 2010. Retrieved March 15, 2010.
  12. (կոր.) 소녀, 자유를 꿈꾸다, <태양의 노래>의 김태연 (No.80) Արխիվացված 2013-02-02 Wayback Machine, The Musical. May 11, 2010. Retrieved May 15, 2010
  13. Park Sun-young: Girls' Generation singer makes theatrical debut, JoongAng Daily, May 12, 2010. Retrieved May 12, 2010.
  14. (կոր.) 소녀시대 태연-서현, 3D 애니 ‘슈퍼배드’ 목소리 캐스팅 (Girls' Generation’s Taeyeon and Seohyun cast as voice actors for 3D Animation), Newsen.com, May 17, 2010. Retrieved May 17, 2010
  15. [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine,Посмотрите превью свидания Минхо и Тэён на ‘Гуру Саламандры и команда’
  16. (կոր.) «재혼에 원조 교제 수준»…'우결' 정형돈-태연 결혼에 네티즌 시끌 ('«Second Marriage Follows First Relationship Standard»…We Got Married Jung Hyungdon—Taeyeon Wedding News Causes Netizen Uproar'. Chosun Ilbo. January 7, 2009. Retrieved April 27, 2009.
  17. (կոր.) Official «WinWin» website Արխիվացված 2012-03-29 Wayback Machine
  18. Taeyeon and Seohyun to join Tiffany as new ‘Music Core’ MCs
  19. Taeyeon to MC at ‘First Gaon Chart K-Pop Awards’
  20. Taeyeon and Tiffany Set to MC at the 2012 Korean Music Wave in Bangkok
  21. [2] Արխիվացված 2016-03-05 Wayback Machine SNSD
  22. [3] Արխիվացված 2016-03-05 Wayback Machine,Թեյոնը Girls’ Generation խմբից նկատվել է ‘Վազող մարդը շոուի նկարահանումների ժամանակ։
  23. (անգլերեն) Girls' Generation Dominates MBC, The Korea Times, May 20, 2009. Retrieved May 13, 2010.
  24. (կոր.) 태연, MBC 라디오 '친한 친구' DJ 2년 만에 하차 (Taeyeon is withdrawing from MBC Chinchin radio as a DJ) News Nate. April 19, 2010. Retrieved May 16, 2010.
  25. «Girls Generation TTS -». SNSD Korean. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  26. «More details including tracklist and participating artists for SM The Ballad's 2nd album 'Breath' revealed». allkpop. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  27. «Gaon Chart Search» (Korean). Gaon Chart. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Lee, Nancy (2013 թ․ փետրվարի 8). «SNSD Members Say They Fought to Appear on Shinhwa Broadcast». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  29. (կոր.) (영상)소녀시대 태연, 혼자서도 인기, nocutnews.co.kr. March 20, 2008. Retrieved May 13, 2010.
  30. «MNet 20's Choice Award 2008 Winners». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  31. Golden Disk Awards 2008 Winners List
  32. (կոր.) 태연 «늦은 밤 나와 얘기나눠준 청취자에 감사» 라디오 신인상. Newsen. December 30, 2009. Retrieved December 30, 2009.
  33. «Winners at the 16th Republic of Korea Entertainment Arts Awards Ceremony». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  34. (կոր.) [4] Արխիվացված 2019-08-04 Wayback Machine[5]. Yahoo Buzz Awards.
  35. (կոր.) 제5회 더 뮤지컬 어워즈, 조승우·차지연 품으로.The 5th Musical Awards Winners.
  36. 36,0 36,1 Girls’ Generation Nominated for 5 Mnet Asian Music Awards
  37. (կոր.) Prize winners at the Seoul Drama Awards 2012 Արխիվացված 2016-03-15 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]