Girls’ Generation - Oh!GG

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Girls’ Generation - Oh!GG
Ժանրերքեյ փոփ
Գործունեությունսեպտեմբերի 5, 2018
ԼեյբլS.M. Entertainment
Կայքgirlsgeneration-ohgg.smtown.com
 Girls' Generation-Oh!GG Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Girls’ Generation — Oh!GG (կորեերեն՝ 소녀시대-Oh!GG), հարավկորեական Girls’ Generation աղջիկների երաժշտական խմբի երկրորդ պաշտոնական ենթախումբը, որը ձևավորվել է S.M. Entertainment-ի կողմից 2018 թվականին։ Խումբը բաղկացած է հինգ անդամից՝ Թեյոն, Լի Սուն Գյու, Կիմ Հյո Յոնգ, Կվոն Յու Րի և Իմ Յու Նա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018: Ձևավորում և Lil’ Touch-ի հետ դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսին Girls’ Generation-ը թողարկեց վեցերորդ ստուդիական ալբոմը՝ «Holiday Night»-ը, որպեսզի նշեն իրենց դեբյուտի տասնամյակը[1][2]։ Փրոմոուշենը շարունակվում է մեկ շաբաթ, որից հետո հայտնի է դառնում, որ մասնակիցները քննարկում են գործակալության հետ պայմանագրի երկարաձգումը[3][4]։ Հոկտեմբերի 9-ին հայտնի է դառնում, որ Թիֆանի Հվանգը, Չհվե Սու Յոնգը և Սոհյոնը չեն թարմացրել պայմանագիրը և պաշտոնապես հեռացել են S.M. Entertainment-ից, որից հետո խմբի ապագան վտանգի տակ էր, չնայած, որ խմբի լուծարման մասին ոչ մի հայտարարություն չտարածվեց[5][6]։

2018 թվականի օգոստոսի 1-ին՝ քամբեքից շուրջ մեկ տարի անց նոր սաբ-յունիթի մասին լուրեր տարածվեցին (Girls’ Generation - TTS-ից հետո, որի դեբյուտը կայացել էր 2012 թվականին)։ Շուտով գործակալությունը հաստատեց այդ տեղեկությունները, սակայն դեբյուտի ամսաթիվը չհրապարակվեց[7][8]։ Օգոստոսի 20-ին Թեյոնը նշեց, որ խումբն աշխատում է նոր պաշտոնական լայթսթիքի դիզայնի վրա[9]։ Օգոստոսի 27-ին ներկայացվել է յունիթի առաջին ընդհանուր թիզերը։ Դեբյուտը կայացավ սեպտեմբերի 5-ին Lil’ Touch սինգլային ալբոմով։ Այն չի թողարկվելու CD տարբերակով, այլ միայն հասանելի կլինի կիխնո ձևաչափով[10]։ Նույն օրը հրապարակվել է «Աղջիկները հանգստանում են» (անգլ.՝ Girls For Rest) ռեալիթի շոուի թիզերը, որը նկարահանվել էր մայիսի վերջին Ֆրանսիայում։

«Lil' Touch» տեսահոլովակը թողարկվել է կորեական ժամանակով 12:00 սեպտեմբերի 5-ին և առաջին իսկ օրերին ունեցավ 9 միլիոն դիտում (նախկին ռեկորդը պատկանում է EXO-ին)[11][12]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծանուն Իսկական անուն Ծննդյան թվական Ազգություն Դերը խմբում
Հայերեն Հանգըլ Հայերեն Հանգըլ
Թեյոն
태연
Կիմ Թհե Յոն
김태연
09.03.1989
 Հարավային Կորեա
Լիդեր, գլխավոր ոկալիստ, խմբի դեմքը
Սաննի
써니
Լի Սուն Գյու
이순규
15.05.1989
Առաջատար վոկալիստ
Հյոյոն
효연
Կիմ Հյո Յոնգ
김효연
22.09.1989
Գլխավոր պարող, ռեփեր, սաբ-վոկալիստ
Յուրի
유리
Կվոն Յու Րի
권유리
05.12.1989
Գլխավոր պարող, վոկալիստ
Յունա
윤아
Իմ Յու Նա
임윤아
30.05.1990
վոկալիստ, վիժուալ, մակնե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Update: Girls' Generation Reveals More Details About Comeback And Shares Another Gorgeous Teaser For YoonA». Soompi. 2017 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «Watch: Girls' Generation Keeps The Party Going In New Version Of "All Night" MV». Soompi. 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Girls' Generation Is Ending Promotions Tomorrow». Koreaboo. 2017 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Girls' Generation Contracts Are Expiring Soon, Some Members Haven't Signed New Contracts». Koreaboo. 2017 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Girls' Generation's Sooyoung, Seohyun, And Tiffany Reportedly Leaving SM, Agency Responds To Disbandment Concerns». Soompi. 2017 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  6. «Girls' Generation's Seohyun, Sooyoung and Tiffany Leave Group's Label». Billboard. 2017 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «SNSD reportedly preparing to debut a new unit this year, SME source confirms report». Asian Junkie. 2018 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «Girls' Generation are planning a new sub-unit». SBS News. 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «Taeyeon hints at the release of Girls' Generation's official light stick». All K-Pop. 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «SNSD Reveals Teaser Image And Details For New Sub-Unit Oh!GG». What The K-Pop. 2018 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  11. «Girls' Generation-Oh!GG Kicks Off By Asking for a 'Lil' Touch' In New Music Video: Watch». Billboard. 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  12. «Oh!GG's 'Lil' Touch' MV becomes the K-Pop debut MV with the most views in the first 24 hours». All K-Pop. 2018 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Girls’ Generation - Oh!GG» հոդվածին։