Jump to content

Կվոն Յու Րի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվոն Յու Րի
Ի ծնե անունկորեերեն՝ 권유리
Ծնվել էդեկտեմբերի 5, 1989(1989-12-05)[1][2] (36 տարեկան)
Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերփոփ և քեյ փոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, դաշնակահարուհի, մոդել, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
ԵրգչաձայնSoubrette?
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլS.M. Entertainment
ԿրթությունNunggok High School? և Չունգ Անգի համալսարան (փետրվար 2016)
ԱնդամակցությունGirls' Generation և Girls' Generation-Oh!GG
Կայքyuri.smtown.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Kwon Yu-ri Վիքիպահեստում

Կվոն Յու Րի (դեկտեմբերի 5, 1989(1989-12-05)[1][2], Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, պարուհի, մոդել, դերասան, հեռուստահաղորդումների հաղորդավարուհի։ Girls' Generation-ի ութ անդամներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յու Րին ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 5-ին Կոյան քաղաքում, Հարավային Կորեա։ Նա ունի մեծ եղբայր՝ Կվան Հյոկ Ջուն անումով։

Յու Րին մասնակցել է SM Entertainment-ի լսումներին 2001 թվականին և միացել է գործակալությանը զբաղեցնելով 2-րդ տեղը «2001 SM Լավագույն երիտասարդ պարողների մրցույթում»։ Ընդհանուր առմամբ, Յու Րին վերապատրաստվել է 5 տարի և 11 ամիս մինչ առաջնաելույթը։

Նրա մականուններից է՝, «Սև մարգարիտ», նրան տրվել է մաշկի մուգ գույնի համար, որը ավելի մուգ է քան խմբի մյուս անդամներինը։ 2008 թվականին ավարտել է NeungGok դպրոցը և ընդունվել է Chung-Ang համալսարանը Սու Յոնգի հետ։

Միանձնյա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից մինչ 2006 թվականը, Յու Րին խաղացել է փոքրիկ դեր Super Junior-ի՝ «Super Junior Show» ֆիլմում։ Բացի այդ, Յու Րին, Սու Յոնգի հետ, խաղացել է էպիզոդական դեր «Անհաղթահարելի ամուսնություն» (Unstoppable Marriage) սիթքոմում։

2009 թվականի վերջին, Յու Րին և Սանին սկսել են նկարահանվել «Անհաղթահարելի երիտասարդություն» ռեալիթի շոուում։ Միայն թե, 2010 թվականի հունիսին նրանք լքել են շոուն Girls' Generation-ի արտասահմանում ունեցած ծանրի գրաֆիկի պատճառով[3]։

2012 թվականին Յու Րին խաղացել է «Նորաձևության թագավորը» դորամայի գլխավոր դերում։ Այդ դերի համար, նա ստացել է «Լավագույն նորեկ» մրցանակը SBS հեռուստաալիքի «2012 Drama Awards» մրցանակաբաշխության ժամանակ[4]։

2013 թվականին Յու Րին ստացել է գլխավոր դեր «No Breathing» ֆիլմում։ Նրա գործընկերներն են եղել դերասաններ Լի Ջոնգ Սուկը և Սո Ին Գուկը[5]։

2014 թվականի ամռանը Յու Րին առաջարկ է ստացել նկարահանվել «Town's Hero!» դորամայում։ Դորաման «Town's Hero» աշխատանքային անվանումով ցուցադրվել է OCN կաբելային հեռուստաալիքով։ Գլխավոր տղամարդու դերը ստացել է Փակ Շի Հուն։ Դորամայի թողարկումը ծրագրված է 2016 թվականի սկզբին, իսկ նկարահանումները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերին։ Ավելի ուշ նորությունը հաստատվել է։

Յու Րին և Սու Յոնգ կատարել են ՕՍԹ «Working Mom» դորամայի համար՝ «Must!» անվանումով։ Ինչպես նաև, Թեյոնի, Սոհյոնի, Սանիի, Թիֆանիի, Ջեսիկայի և Յու Նայի և 2PM-ի հետ միասին, կատարել են «Caribbean Bay» ջրաշխարհի գովազդի համար երգ։

Յու Րիի ձայնը լսվել է «Like A Soap» ալբոմում, որը DBSK խմբի 6րդ «Catch me» ալբոմն է։

2013 թվականի հոկտեմբերին Յու Րին կատարել է «Bling Star» և «Twinkle Twinkle» սաունդթրեկները «No Breathing»[6] ֆիլմի համար։

Հաղորդավարուհու կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից մինչ 2010 թվականը, Յու Րին և Թիֆանին վարել են «Show! Music Core» երաժշտական հաղորդումը, բայց 2010 թվականի հուլիսին լքել են այն խմբի Ճապոնիայում սպասվող առաջնաելույթի պատրաստությունների պատճառով[7]։

2010 թվականի դեկտեմբերի 25-ին, Յու Րին և Թիֆանին վարել են «Show! Music Core» հաղորդման ամանորյա թողարկումը։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին, Յու Րին, Թիֆանիի և դերասան Րյու Սի Ոնի հետ, վարել է SBS Gayo Daejeon[8] արարողությունը։

2011 թվականի մարտի 12-ին Թիֆանիի և 2PM խմբի անդամ Նիկ Հունի հետ, վարել է «50th Anniversary Music Wave Concert» համերգը։

2011 թվականի օգոստոսի 13-ին Թիֆանիի հետ վարել է «2011 Incheon Korean Music Wave»[9] արարողությունը և 2011 թվականի օգոստոսի 20-ին վարել է «K-Pop All Star Live in Niigata» Թիֆանիի և Սու Յոնգի հետ[10]։

2013 թվականի սեպտեմբերի 1-ին Յու Րին և Թիֆանին եղել են 2013 Incheon Korean Music Wave[11] համերգի հաղորդավարները։

2015 թվականի հունվարին Յու Րին միացել է, «Animals» հաղորդմանը՝ դառնալով միակ կինը հյուրերից։

Հեռուստահաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 17-ին հայտարարվել է, որ Յու Րին ր Հյո Յոնգը կմասնակցեն «Dancing 9» շոուին։ Աղջիկները դարձել են մարզիչներ շոուի մասնակիցների համար, ովքեր ցանկանում էին դառնալ քեյ փոփի նոր աստղերը[12]։

Յու Րին նկարահանվել է գովազդում «Biotherm» ապրանքանիշի համար դերասան Դանիել Հեննեի հետ[13], ավելի ուշ, 2010 թվականի ապրիլին, ևս մեկ անգամ նկարահանվել է «Biotherm» ապրանքանիշի գովազդում, բայց այս անգամ Թիֆանիի և Սու Յոնգի հետ[14]։

2010 թվականի ապրիլին, նկարահանվել է «Caribbean Bay» ջրաշխարհի գովազդային հոլովակում Սոհյոնի, Յու Նայի և 2PM խմբի անդամների հետ[15][16]։

2011 թվականին Յու Րին (+ Սանին, Թիֆանին, Սոհյոնը, Ջեսիկան և Հյո Յոնգը) ստորագրել է գովազդային պայմանագիր Dior ապրանքանիշի հետ։ Պայմանագրի սահմաններում թողարկվել է գովազդային հոլովակ և մի քանի լուսանկարներ։

2012 թվականի մարտին, Յու Րիին ընտրել են «Mamonde » կոսմետիկական ապրանքանիշի դեմք, Super Junior խմբի անդամ Շի Ոնի հետ։ Ինչպես նաև, Յու Րին համարվում է Amore Pacific, «Share Your Umbrella Campaign» կազմակերպության մոդելներից մեկը, Շին Մին Այի, ԼԻ Մի Յոնի, Ջո Ին Սունգի և Յու Ա Ինի հետ։

Բացի գովադներում նկարահանվելուց, Յու Րին բազմիցս մասնակցել է տարբեր ամսագրերի ֆոտոսեսիաներին, ինչպես մենակ, այնպես էլ խմբի մյուս անդամների հետ։ Ներքևում ցուցադրված է ֆոտոսեսիաների ցանկը, որոնցում մասնակցել է Յու Րին.

  • 2009 թվական, « Allure»«» ամսագիր, Ջեսիկայի և Թիֆանիի հետ
  • 2009 թվական, սեպտեմբեր, «Nylon Magazine» ամսագիր, Ջեսիկայի հետ
  • «QTV Photoshoot» ամսագիր, Սու Յոնգի և Սոհյոնի հետ
  • 2011 թվական, «Cosmopolitan September Issue» ամսագիր
  • 2011 թվական, «High Cut November» ամսագիր
  • 2012 թվական, ապրիլ, «WKorea» ամսագիր
  • 2012 թվական, մայիս, «In Style» ամսագիր
  • 2012 թվական, հուլիս, «Star1» ամսագիր, с Ջեսիկայի , Սու Յոնգի և Սոհյոնի հետ
  • 2012 թվական, հուլիս, «BAZAAR» ամսագիր
  • 2012 թվական, սեպտեմբեր, «Сeci» ամսագիր
  • «High Cut Magazine vol. 97» ամսագիր
  • 2013 թվական ապրիլ, «The Star» ամսագիր, Սու Յոնգի հետ

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Որտեղ կարելի է լսել Երգ Տևողություն Կատարողներ
2008 թվականSBS Working MomKKok03:24Զույգերգ Սու Յոնգի հետ
2012 թվականDBSK's Album «Catch Me»Like a Soap03:29DBSK
2013 թվական No Breathing «Bling Star» 04:02 Միանձնյա
«Twinkle Twinkle» 03:22
SBS Gayo Daejun: Friendship Project «You Are A Miracle» 06:11
2016 թվական SM Station «Secret» 03:48 Զույգերգ Սոհյոնի հետ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ
2007 թվականAttack on the Pin-Up Boysբալետի պարուհիԿամեո
2013 թվական No Breathing Ջունգ Ըն Գլխավոր դեր
Թվական Անվանում Հեռուստաալիք Դեր Ծանոթագրություններ
2007-2008 թվականներԱնհաղթահարելի ամուսնությունKBSինքն իրենսիթքոմ
2012 թվականՆորաձևության թագավորըSBSՉհվե Ան Նագլխավոր դեր
2015 թվականՍպանի՛ր ինձ, բուժի՛ր ինձMBCԱն Յո Նակամեո
2016 թվականNeighborhood HeroOCNԲե Ջունգ Յոնգլխավոր դեր
Gogh, The Starry NightSohuԳո Հոգլխավոր դեր

Ռեալիթի հաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Ծանոթագրություններ
2008 թվականKko Kko Tour сезон 2-
2009 թվականՆորապսակներ 1-ին սեզոնԷպիզոդներ 42, 45, 49, 51, 52
2009-2010 թվականներԱնհաղթահարելի երիտասարդություն 1-ին սեզոնՄասնակցել է Սանիի հետ (էպիզոդներ 1-32, 42)
2010 թվական'Նորապսակներ' 2-րդ սեզոնԷպիզոդ 69
2010-2011 թվականներՎազող մարդըԷպիզոդներ 16, 63, 64
2013 թվականStrong HeartԷպիզոդներ 165, 166
Star KingԷպիզոդ 299
Երջանիկ միասինԷպիզոդն 282
Shinhwa BroadcastԷպիզոդներ 47 և 48, Հյո Յոնգի, Թեյոնի, Յու Նայի, Սանիի և Սու Յոնգի հետ[17]
Երջանիկ միասինԷպիզոդ 282
Dancing 9մարզիչ
2015 թվական AnimalsԷպիզոդներ 1-5
MAPSՀյուր
Our Neighborhood Arts and Physical EducationՄշտական հյուր
The RallyistՀյուր
2016 թվականYulviv My SisterՄշտական հյուր
Ջունգլիների օրենքըՄշտական հյուր

Հեռուտահաղորդումների հաղորդավար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Հեռուստաալիք Դեր
2009-2010 թվականներShow! Music CoreMBCԹիֆանի հետ
2011-2012 թվականներShow! Music CoreMBCԹիֆանի հետ

Մասնակցություն տեսահոլովակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Երգի անվանում Կատարող Դեր
2006 թվական«Beautiful Life»TVXQԻնքն իրեն
2009 թվական«Dropping the Tears»K.WillԻնքն իրեն
2009 թվական«Jjalajajja»Ջու Հյուն Մի և Սոհյոն (feat. Davichi)Ինքն իրեն
2010 թվական«Cabi Song»Girls' Generation և 2PMԻնքն իրեն
2013 թվական«Bling Star»Յու ՐիԻնքն իրեն
Թվական Գովազդ Ծանոթագրություններ
2006 թվականOrion Chocopie
Dongil Highvill Lake City
Hot Choco Mite
2009 թվականBanana Milk
2010 թվականBiotherm UV SUPRA D-TOX
Biotherm Aquasource 1,2,3Թիֆանիի և Սու Յոնգի հետ
2011 թվականChristian Dior
2012 թվականMamonde
Amore Pacific

Մրցանակաբաշխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակաբաշխության կազմակերպիչ Կատեգորիա Առաջադրված աշխատանք Արդյունք
2010 թվականKBS Entertainment AwardsԼավագույն աղջիկ հաղորդավարուհի (MC) մրցանակInvincible YouthԱռաջադրված
2011 թվականMBC Entertainment AwardsՀաղորդավարի (MC) հատուկ մրցանակ (Թիֆանիի հետ)Show! Music CoreՀաղթանակ
2012 թվականSeoul Broadcasting System Drama AwardsՓառքի մրցանակ. ԱղջիկFashion KingԱռաջադրված
SBS Drama AwardsՆոր աստղի մրցանակՀաղթանակ
2013 թվական49th PaekSang Arts AwardsՓառք. ԱղջիկՀաղթանակ
2014 թվական49th Most Popular Actress (Film)Փառք. ԱղջիկNo BreathingՀաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. (կոր.) ‘하차설 끝내 사실로..’ 유리-써니-현아 19일 ‘청춘불패’ 마지막 녹화, Newsen. May 14, 2010. Retrieved May 15, 2010
  4. «Yuri and Yoona Win Awards at SBS and KBS '2012 Drama Awards' and Seohyun MCs for MBC's 'Gayo Daejejun'». Soshified. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  5. Yuri Cast as Lead Female in the Movie ‘No Breathing’
  6. «'No Breathing' Releases Music Video for Yuri's OST, 'Bling Star'». Soshified. 2013 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. Tiffany and Yuri perform MC farewell stage on Music Core!
  8. Ryu Si Won, SNSD’s Tiffany & Yuri to MC for MBC’s «2010 Gayo Daejun». Allkpop.com (2010-12-21). Retrieved on 2011-11-23.
  9. SNSD’s Yuri and Tiffany to MC 2011 Incheon Korean Music Wave Concert. Allkpop.com. Retrieved on 2011-11-23.
  10. Yuri, Tiffany & Sooyoung to MC 'Kpop All Star Live in Niigata’ Արխիվացված 2012-10-14 Wayback Machine. Dkpopnews.net (2011-08-04). Retrieved on 2011-11-23.
  11. «Girls' Generation's Tiffany and Yuri to show their perfect teamwork as MCs for 'Incheon Korean Music Wave 2013'». allkpop. 2013 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. «Hyoyeon and Yuri will soon appear on «Dancing 9»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  13. (կոր.) KBS '청춘불패', '아이돌 7공주'의 좌충우돌 시골생활 정착기 Արխիվացված 2012-08-04 archive.today
  14. (կոր.) 비오템, 화이트데이 선물 세트 출시 Արխիվացված 2012-02-25 Wayback Machine. JK News. March 9, 2010. Retrieved on June 4, 2010.
  15. (կոր.) 소녀시대-2PM ‘캐비’ M/V서 섹시한 라이프가드로 변신, newscj.com, May 7, 2010
  16. (կոր.) 소녀시대 유리, 머리카락 넘기는 모습도 '섹시' Արխիվացված 2011-03-24 Wayback Machine, SSTV
  17. Lee, Nancy (2013 թ․ փետրվարի 8). «SNSD Members Say They Fought to Appear on Shinhwa Broadcast». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պաշտոնական կորեական կայք էջ Արխիվացված 2010-01-09 Wayback Machine
  2. Պաշտոնական ճապոնական կայք էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվոն Յու Րի» հոդվածին։