Կիմ Հյո Յոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիմ Հյո Յոնգ
Kim Hyo-yeon at the Tekken's release commemorative event, on January 2015.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունկորեերեն՝ 김효연
Ծնվել էսեպտեմբերի 22, 1989(1989-09-22)[1] (29 տարեկան)
Ինչոն, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլS.M. Entertainment
ՇրջանավարտThe Second High School Attached to Beijing Normal University?
ԱնդամակցությունGirls' Generation և Girls' Generation-Oh!GG
Կայքgirlsgeneration.smtown.com
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կիմ Հյո Յոնգ (սեպտեմբերի 22, 1989(1989-09-22)[1], Ինչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, պարուհի, մոդել։ Կորեական Girls' Generation խմբի գլխավոր պարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյո Յոնգը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 22-ին Հարավային Կորեայում։ 11 տարեկան հասակում անցել էS.M. Entertainment գործակալության լսումները։ Հյո Յոնգը ասել է, որ մայրն է նրան բերել լսումներին, այն հույսով, որ կտեսնի այն ժամանակ հայտնի H.O.T խմբին[2]։ Լսումների ժամանակ Հյո Յենը պարել է [3]։ 2004 թվականին, Super Junior խմբի անդամ Շիվանի հետ միասին, նրան ուղարկել են Պեկին, Չինաստան սովորելու։ Ինչպես նաև, Հյո Յենը ընտրվել է № 1 պարուհին Կորեայում, ըստ Star News-ի[4]։

Հյո Յոնգը սկսել է պարել դեռ նախնական դպրոցում։ Հարևանությամբ գտնվող փոքրիկ հիփ հոփի դպրոցում, նա սկսել է սովորել պարել հիփ հոփ, ջազային և լատինական պարեր։ 1999 թվականին նա ընդունվել է Winners Dance School-ում։ Դպրոցում նա ծանոթացել է Մինի հետ, ով այժմ Miss A խմբի անդամ է, երկուսով նրանք ստեղծել են պարային դուետ՝ Little Winners (리틀위너스)։ Դուետը ելույթ է ունեցել տարբեր համերգների ժամանակ և 2004 թվականին նրանց մասին գրել են HipHoper.com- ում։ 

Հյո Յոնգը պարել է սովորել The Electric Boogaloos- ի և հայտնի պարուսույցների մոտ, Կիմ Հե Ռանգի, Poppin Seen, Քվանգ Հուի (aka Crazy Monkey), Poppin DS, Քվոն Սոկ Ջինի (aka Locking Khan) և Black Beat Շիմ Ջե Ոնի մոտ։ Բացի այդ, Հյո Յենը աշխատել է Ջասթին Թիմբերլեյքի պարուսույցի մոտ և մի քանի արտասահմանցի դասավանդողների հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Girls' Generation[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնաելույթից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյո Յոնգը սկսել է պարել նախնական դպրոցից։ Հարևանությամբ գտնվող հիփ հոփի փոքրիկ դպրոցում[5], նա սովորել է պարել այնպիսի ոճերում, ինչպիսիք են՝ հիփ հոփ, ջազային պարեր, լատինական պարեր[6]։ 1999 թվականին ընդունվել է Winners Dance School ,[7] որը հայտնի պարային դպրոց է Հարավային Կորեայում, որը մասնագիտացված է փոփփինգի, լոգինգի և հիթ հոփի տարբեր ոճերում։ Դպրոցում նա ծանոթացել է Մինի հետ, ով այժմ Miss A խմբի անդամ է, նրանք երկուսով կազմել են պարային դուետ Little Winners (리틀위너스) անվանումով։ Դուետը ելույթ է ունեցել տարբեր շոուքեյսների ժամանակ և 2001 թվականին նրանց մասին գրել է HipHoper.com-ը[8]։

Նա պարել է սովորել The Electric Boogaloos-ի մոտ[9] և այնպիսի պարուսույցների մոտ, ինչպիսիք են՝ Կիմ Հյո Ռանգը,[10] Poppin Seen-ը,[11] Կվանգ Հուն (Crazy Monkey),[12] Poppin DS-ը,[13] Կվոն Սոկ Ջինը (Locking Khan)[14] և Black Beat Շիմ Ջե Ունը։[5] Բացի այդ, Հյո Յոնգը աշխատել է Ջասթին Թիմբերլեյքի պարուսույցներից մեկի և մի քանի արտասահմանցի դասավանդողների հետ։[5]

Մինչ Girls' Generation- ի առաջնաելույթը, Հյո Յոնգը կատարել BoA երգչուհու պարային ուրվագծի դերը M.net KM Music Festival 2005-ի ժամանակ[15]։ 2007 թվականին նա միացել է Ջե Ունի հետ պարային համագործակցությունով Bobby Valentino- ի «Anonymous» երգի համար։[16].

Միանձնյա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 7-ին, Հյո Յոնգը խաղացել է կամեո դեր «Oh! My Lady» դորամայում, ինչպես նաև այնտեղ նկարահանվել են այլ մասնակիցներ նույնպես՝ Ջեսիկա Չոնը և Սու Յոնը[17]։ 2011 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել են, որ Հյո Յոնգը կմիանա "Անհաղթելի երիտասարդություն" ռեալիթի շոույի երկրորդ սեզոնի նկարահանվող անձնակազմին, որտեղ արդեն նկարահանվել էր Սաննին[18]։ 2012 թվականի մարտի 25-ին հայտարարվել է այն մասին, որ Հյո Յենը կմասնակցի «Պարեր աստղերի հետ» հեռուստահաղորդման երկրորդ սեզոնին։ Հյո Յենը միացել է հաղորդման նկարահանման անձնակազմին, ապրիլի 27-ին ցուցադրվել է առաջին էպիզոդը[19]։ Հյո Յոնգը և իր գործընկերը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։ 2012 թվականի հուլիսին Հյո Յոնգը Սոհյոնի հետ միասին նկարահանվել է Nylon ամսագրի օգոստոսյան համարի համար։ Մինչ թողարկումը, ամսագիրը տեղադրել է տեսանյութ նկարահանումներից իր YouTube- յան էջում[20]։ 2012 թվականի հոկտեմբերի 30-ին Հյո Յոնգը նկարահանվել է գեղեցկության և նորաձևության ‘o/1 Creative Book‘ գրքի համար։ «o/1 Creative Book» առաջին թողարկումը, Հյո Յոնգի հետ թողարկվել է հոկտեմբերի 31-ին։ Հյո Յոնգը դարձել է առաջին աղջիկը, թվ հայտնվել է կրկին թողարկված «0/1 creativebook» գրքի կազմի վրա։ Առաջին հրատարակված համարում, Հյո Յոնգը միակ հայտնին է, ով ընտրվել է որպես մոդել[21][22]։ Հյո Յենը ընտրվել է, որպես պարային «Younique» ծրագրի մասնակից, Hyundai մեքենաների գովազդման համար, այս գովազդի համար թողարկվել է թրելեր «PYL Younique Album» անվանումով[21]։ 2013 թվականի մայիսին ընտրվել է Topshop հագուստի ապրանքանիշիասիացի ներկայացուցիչը Հոնկոնգում[23]։

2013 թվականի հունիսի 17-ին հայտարարվել է, որ Հյո Յոնգը և Յուրին կմասնակցեն «Dancing 9» շոուին։ Աղջիկները դարձել են շոուի մասնակիցների մարզիչները, ովքեր ցանկանում են դառնալ քեյ փոփի նոր աստղերը[24]։ 2014 թվականի հունիսին եղել է հյուր Թիֆֆանիի հետ Jessica & Krystal ռեալիթի շոույում, որտեղ Չոն քույերը իրենց հրավիրել են իրենց մոտ։

Հյո Յոնգը նկարահանվել է Էմբերի և f(x)-ի տեսահոլովակում «SHAKE THAT BRASS» երգի համար։ Տեսահոլովակը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 12-ին։ 2015 թվականի մայիսի 1-ին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հյո Յոնգը ունենալու է իր անձնական հաղորդումը OnStyle հեռուստաալիքում։ "Հյո Յոնգի 1 000 000 լայքը" հաղորդումը պատմում էր Հյո Յոնգի կյանքի ոճի, նորաձևության և գեղեցկության մասին։ Շոուի գլխավոր միտքը նրանում է, որպեսզի հավաքեն անհրաժեշտ չափով հավանումներ ինստագրամում։ Ի սկզբանե շշուկներ էին տարածվել, որ շոուն կոչվելու է "Հյո Յոնգի 10 000 լայքը", բայց, հաշվի առնելով Girls' Generation- ի հայտիությունը և նրա անդամներին, որոշվել է անունը փոխել և դարձնել "Հյո Յենի1 000 000 լայքը"։ Առաջին էպիզոդը ցուցադրվել է 2015 թվականի հունիսի 11-ին։ 2015 թվականի հունիսի 24-ին Հյո Յոնգը դարձել է առաջինը SNSD-ում, ով որոշեց գիրք գրել։ Գիրքը նվիրված է Հյո Յոնգի ոճին, նրա գեղեցկության խորհուրդներին, նորաձևությանը և կյանքին։ Ինչպես նաև նրան կցված է DVD։ Հուլիսի 1-ին Seongsudong Espresso Room-ում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված Հյո Յոնգի 'Hyo Style' գրքին։ Գիրքը հրատարակվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ 2015 թվականի սեպտեմբերին Հյո Յոնգը դարձել է EDM Mash Up հաղորդման մասնակից։ Շոուն պատմում է այն մասին, թե ինչպես 4 այդոլներ կսովորեն ստեղծել ակումբային երաժշտություն և ռեմիքսներ, կմրցեն իրար հետ։

Հյո Յոնգը մասնակցել է «Up & Down» երգի ձայնագրմանը, որը թողարկվել է հունիսի 28-ին, որպես Թեյոնի երկրորդ «Why» մինի ալբոմի երգ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 1-ին նամակ է հայտնվել, որ Հյո Յոնգին ոստիկանություն են կանչել հարձակման համար։ Նույն օրը հայտնել են, որ Girls' Generation խմբի անդամներից ինչ- որ մեկի վրա հայտ է ներկայացվել, նրա ընկերոջից, իր կողմից ծեծի վերաբերյալ, ավելի ուշ SM Entertainment-ը իր պաշտոնական հայտարարությամբ ճշտել է, որ դա եղել է Հյո Յոնգը։ «Ընկերը», ով հարձակվել է Հյո Յոնգի (25) վրա, ոստիկանությունում դիմում է գրել այն բանի համար, որ նա պատահաբար հարվածել է նրան, պարզվել է, որ այն մի երիտասարդ էր, ում հետ նա հանդիպել է երկու տարի շարունակ, Կիմ Չոնգ Հյոն (35) անունով։ Նրանք ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով և աստիճանաբար սկսեցին հանդիպել։ ԶԼՄ-ները հայտնում էին, որ անցյալում նրանք երկուսնել արդեն բաժանվել են և վերսկսել են հարաբերություններ կրկին, և անցյալում նրանց նկատել են Կաննամի ռեստորաններից մեկում, նորից հիշեցնելով իրենց հարաբերությունների մասին։

Ինսայդերների խոսքերով՝ «Այդ մարդը, իսկապես Հյո Յոնգի ընկերն է։ Պատահարից հետո, երկուսն էլ ինչ- որ չափով հեռվացել են իրարից, բայց մինչ այդ նրանք եղել են գեղեցիկ զույգ։ Միայն թե, այժմ պարզ է, թե ինչ կլինի նրանց հարաբերությունների հետ։ Այն բանից հետո, երբ հիմարությունը դարձավ այսպիսի սկանդալ, ըստ երևույթի, նրանց համար դժվար կլինի շարունակել հանդիպել։ 

SM Entertainment- ը շատ արագ արձագանքեց ռեպորտաժին, հայտնելով, որ զույգը իսկապես հանդիպում էր, բայց նրանք արդեն բաժանվել են։ Հայտնի չէ, արդյոք դրա համար պատճառ հանդիսացավ պատահարը, բայց ներկայացուցիչը, ով կատարել է հայտարարությունը գործակալության դեմքից, հայտնել է․ "Հյո Յոնգը և Կիմ Չոնգ Հյոնը բաժանվել են"։ 

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանձնյա սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Երգ Տևողություն Կատարող
2012 PYL Younique Vol 1 «Maxstep» 03:45 Younique Unit
2016 «Up & Down» 2:53 Զույգերգ Թեյոնի հետ միասին

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ
2012 I AM. — SM Town Live World Tour in Madison Square Garden Ինքն իր դերում Կենսագրական ֆիլմ SM Town-ի մասին[25]
2015 SMTown The Stage Ինքն իր դերում Կենսագրական ֆիլմ SM Town-ի մասին

Դորամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2008 Անկասելի ամուսնություն Բուլ Գվանգ Դոնգի դերում (յոթ արքայադուստրների) (կամեո)
2010 Oh My Lady! Ինքն իր դերում (կամեո)

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Էպիզոդ
2007 Cutie Honey, Mini Musical Խուլիգան Յուրի և Ջեսիկա Չոնի հետ միասին -
2009 Նորապսակներ 1 սեզոն Ինքն իր դերում 42, 45, 49
2010 Նորապսակներ 2 սեզոն Ինքն իր դերում 51, 52, 56, 57, 69
2011 Վազող մարդը Ինքն իր դերում 63, 64
2011-2012 Անհաղթելի երիտասարդություն 2 Ինքն իր դերում Բոլոր էպիզոդներում
2012 Պարիր աստղերի հետ 2 Ինքն իր դերում Բոլոր էպիզոդներում
2013 Star King Ինքն իր դերում 299
Strong Heart Ինքն իր դերում 165, 166
Ուրախ միասին Ինքն իր դերում 282
Shinhwa Broadcast Ինքն իր դերում Հրավիրված հյուր 47 և 48 էպիզոդներում Սաննի, Յունայի, Թեյոնի, Յունայի, Յուրիի և Սույոնի հետ միասին[26]
Պարիր 9 Մարզիչ բոլոր; Յուրիի հետ միասին
2014 Ջեսսիկա և Կիստալ Ինքն իր դերում 2-րդ էպիզոդ
2015 Immortal Song 2 Մասնակից
Hyoyeon’s One Million Likes Ինքն իր դերում Բոլոր էպիզոդներում
Channel Girls' Generation Ինքն իր դերում Girls Generation-ի անդամ
Mash Up Մասնակից
2016 Get It Beauty Ինքն իր դերում
Star Advent Հյուր
Hit The Stage Մասնակից

Հաղորդավարուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2008 Star Live Power Music Խմբի մյուս անդամներ հետ միասին
2009 Mnet’s The M Հրավիրված հաղորդավար Ջեսիկայի և Սաննիի հետ միասին
2012 MBC Show! Music Core Հրավիրված հաղորդավար Սոհյոնի և Յոնգ Հվայի հետ միասին
2013 M! Countdown Հրավիրված հաղորդավար Յուրի հետ միասին

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Երգ Կատարող(ներ)
2010 Caribbean Bay Girls' Generation և 2PM
2012 Maxstep Younique Unit
2015 Shake That Brass Ամբեր
Whoa Ha! VASCO

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այն, որ նա նկարահանվել է գովազդներում, որպես Girls' Generation խմբի անդամ, Հյո Յենը նաև նկարահանվել է մի շարք այլ գովազդներում։

Թվական Գովազդ Ծանոթագրություններ
2011 Dior Snow Սոհյոնի, Յուրիի, Սաննիի, Ջեսիկայի և Թիֆֆանիի հետ միասին
2012 Hyundai PYL Ընհյոկի, Թեմինի, Քաիի, Հենրրի և Լուհանի հետ միասին
2013 Topshop

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Ծանոթագրություններ Արդյունք
2012 MBC Entertainment Awards Female Newcomer Show Variety for Dancing With The Stars 2 Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. (կոր.) As seen on KBS 2TV Champagne (신동엽신봉선의 샴페인), March 14, 2009.
  3. (կոր.) As seen on MBCevery1 Flower Boys Generation (지금은 꽃미남시대), April 8, 2009.
  4. «[eng sub] Hyoyeon picked as Korea's number 1 Idol dancer (Star News)»։ YouTube։ 2012-06-03։ Վերցված է 2012-11-07 
  5. 5,0 5,1 5,2 (կոր.) Girls' Generation UCC Story, July 19, 2007.
  6. (կոր.) 소녀시대 댄스퀸 효연 «초등학교 때 힙합스쿨 다녀», 뉴스엔, August 1, 2007.
  7. (կոր.) 민과 소녀시대 효연 데뷔전부터 친분사진 눈길, JESNews.co.kr, February 3, 2008.
  8. (կոր.) 귀여운 팝퍼, 리틀위너스, 힙합퍼, January 27, 2004.
  9. (կոր.) 효연, '댄스 DNA'를 타고난 춤꾼", 조엔 CHOEN, February 13, 2009. Retrieved on May 21, 2010.
  10. (կոր.) 세계 제패한 이효리춤선생 스타킹 깜짝출연 «최고의 댄서 교수 되고싶다», 뉴스엔, December 14, 2008.
  11. (կոր.) As seen on MTV Girls' Generation, Episode 8, October 25, 2007.
  12. (կոր.) 데프 댄스스쿨 강남점 소울 왁킹반 영진샘 프리스타일 영상, 데프댄스스쿨, May 8, 2010.
  13. (կոր.) Poppin DS Official website
  14. (կոր.) Locking Khan Official website
  15. (կոր.) 소녀시대 효연…"데뷔 전 연습생 시절 보아 선배 대역", 이데일리 SPN, August 7, 2007.
  16. (կոր.) 음악의 색깔, 멤버와 그룹의 이미지가 조화되는 것이 좋은 안무, 10 아시아, February 5, 2009.
  17. (կոր.) 소녀시대, 최시원과 의리 지키며 '오 마이 레이디'서 카메오 출연, 아시아경제, March 7, 2010. Retrieved on April 9, 2010.
  18. (կոր.) allkpop.com
  19. Girls’ Generation’s Hyoyeon to join the cast of ‘Dancing with the Stars 2′
  20. by leesa86։ «Girls’ Generation’s Hyoyeon & Seohyun sport a punky fashion style for NYLON Magazine»։ Allkpop.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-10-ին։ Վերցված է 2012-11-07 
  21. 21,0 21,1 by pkdance (2012-10-30)։ «Girls’ Generation’s Hyoyeon poses for ’0/1 Creative Book’»։ Allkpop.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-10-ին։ Վերցված է 2012-11-07 
  22. «SNSD’s Hyoyeon becomes first cover girl for ’0/1 creativebook’ ~ Latest K-pop News – K-pop News | Daily K Pop News»։ Dkpopnews.net։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-10-ին։ Վերցված է 2012-11-07 
  23. «Girls’ Generation’s Hyoyeon chosen as new Asian ambassador for Topshop Hong Kong»։ hellokpop։ 2013-05-31։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-10-ին։ Վերցված է 2013-06-01 
  24. Hyoyeon and Yuri will soon appear on «Dancing 9»
  25. «Documentary Shows Top K-Pop Singers Behind the Scenes»։ Chosun Ilbo։ 2 May 2012։ Վերցված է 4 May 2012 
  26. Lee Nancy (8 February 2013)։ «SNSD Members Say They Fought to Appear on Shinhwa Broadcast»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 5 March 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պաշտոնական կորեական կայք էջ
  2. Պաշտոնական ճապոնական կայք էջ