Չհվե Սու Յոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չհվե Սու Յոնգ
(160615) Sooyoung at "38 Police Squad" Screening.jpg
Ի ծնե անունկորեերեն՝ 최수영
Ծնվել էփետրվարի 10, 1990(1990-02-10)[1] (29 տարեկան)
Գվանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերփոփ երաժշտություն և քեյ փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլS.M. Entertainment
ՇրջանավարտChungshin Girls' High School? և Չունգ Անգի համալսարան
ԱնդամակցությունGirls' Generation

Չհվե Սու Յոնգ (կորեերեն՝ 최수영; փետրվարի 10, 1990(1990-02-10)[1], Գվանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, ռադիո DJ, հաղորդավարուհի, պարուհի, դերասանուհի և գովազդային մոդել: Հարավկորեական Girls' Generation խմբի անդամ: Սու Յոնգը միակ ասիացին է, որը հայտնվել է Complex's Hottest '90s Babies[2] ամսագրի ցուցակում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու Յոնգը ծնվել է 1990 թվականի փետրվարի 10-ին: Նա մյուզիքլների դերասանուհի՝ Չհվե Սու Ջինի փոքր քույրն է[3]: Սու Յոնգի հայրը՝ Չհվե Չոնգ Նամը, հայտնի ճարտարապետ է և շինարարական գործակալության գլխավոր մենեջերն է: Սու Յոնգի մայրը, Մուն Սոհին, տնային տնտեսուհի է, նախկինում եղել է օպերային վոկալի ուսուցիչ: Սու Յոնգի ընտանիքը հայտնի է և հաճախ է հայտնվում հեռուստատեսությունում: 2011 թվականից Սու Յոնգի հայրը ակտիվորեն զբաղվում է ցանցաթաղանթի պիգմենտոզայի խնդրով: Նա հիմնադրամ է հիմնել, որին SNSD-ին ակտիվորեն աջակցում են:

Սու Յոնգը նույնպես հետաքրքրված է այդ հիվանդության բուժման խնդրով, նրա համար, որ 2012 թվականի փետրվարին նա պատմել է այն մասին, որ նրա հայրը նույնպես տառապում է այդ հիվանդությամբ:

2011 թվականի օգոստոսի 28-ին, գնալով սեմինարի Թեջոն իր քրոջ հետ, որտեղ Սու Յոնգի հայրը խնդրել է մի քանի խոսք ասել, Սու Յոնգը դառնում է ավտովթարի տուժած: Աղջիկը վնասել է պոչուկը, հայտնվում է հիվանդանոցում և ազատվել է բոլոր միջոցառումներից: Նա բաց է թողել 'SMTOWN LIVE in TOKYO SPECIAL EDITION' համերգը և Girls' Generation- ի միանձնյա համերգը Թայվանում: Իր երկրպագուների համար Սու Յոնգը թողել է տեսաուղերձ, որը նկարել և մոնտաժել է ինքնուրույն[4]: 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Սու Յոնգը վերադարձել է աշխատանքի Girls' Generation-ի [5] կազմում:

Ինչպես նաև Սու Յոնգը համարվում է ակտիվ աստղերից մեկը, որը փորձում է ուշադրություն գրավել Շարկո հինվադության հանդեպ, և մասնավորապես, հայտնի կորեացի բասկետբոլի մարզիչ Փակ Սըն Գիլի նկատմամբ: Պատմելով իր հիվանդության և սիրո պատմությունը «Strong Heart» հաղորդման 54-րդ էպիզոդում, նա հույս ուներ, որ որպես հայտնի Girls' Generation խմբի անդամ, նա կարող է մարդկանց հասցնել այսպիսի հիվանդությամբ տառապող մարդկանց օգնելու կարևորությունը:

2009 թվականին Սու Յոնգն ավարտել է աղջիկների JeongShin ավագ դպրոցը: Լինելով միջնակարգ դպրոցի աշակերտուհի, Girls Generation-ի առաջնաելույթից առաջ, նա երգել է դպրոցի երգչախմբում: 2009 թվականից նա սովորում է Chung-Ang համալսարանի «Կատարողականություն և թատրոն» ֆակուլտետում իր գործընկեր Յու Րիի հետ:

Սու Յոնգը տիրապետում է կորեերենի և ճապոներենի[6][7][8]: Նա քրիստոնյա է: Խոսելով Սու Յոնգի մասին, հնարավոր չէ նշել նրա հումորի զգացման և ուտելիքների հանդեպ ունեցած սիրո մասին: Նա շատ ուրախ, ընկերասեր մարդ է, բազմաթիվ ընկերներով:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 3-ին թերթերը և Հարավային Կորեայի լրատվական պորտալները պայթում էին այն հոդվածներով, որ Սու Յոնգը հանդիպում է դերասան Չոնգ Կյո Հոյի հետ: Հոդվածներին հաջորդեցին լուսանկարները, որոնցում երևում էր, թե ինչպես է զույգը միասին դուրս գալիս մեքենայից: Շշուկները վաղուց կային, բայց երկուսն էլ ժխտում էին, ասելով, որ նրանք ընդամենը ծանոթներ են և միևնույն եկեղեցու ընկերներ: Հետագայում Չոնգ Կյո Հոն նույնիսկ խոստովանել է, որ հանդիպում է մեկ ուրիշ աղջիկա հետ, բայց նա հայտնի չէ: Ի վերջո, հանրությունը նրանց երջանկություն ցանկացավ, բայց նաև վրդովվել է, որ նա այդպես անամոթաբար խաբել է: Ավելի ուշ Կյո Հոյի գործակալությունը հայտնել է, որ այդ քայլն արվել է, որպեսզի պաշտպանեն Սու Յոնգին և նրա այդոլի և SNSD-ի[9] իմիջը:

SM Ent.-ը հաստատել է, որ զույգը իրականում հանդիպում է: Գործակալությունը հայտնել է, որ նրանք չգիտեն, թե երբ են նրանք սկսել հանդիպել, բայց նրանք տվել են հետևյալ մեկնաբանությունը լրատվական ծառայություններին. «Խոսակցությունները հարաբերությունների մասին ճիշտ են: Անցած տարի նրանք մտերիմ են եղել, որպես ընկերներ, բայց նրանց հարաբերությունները փոխվեցին… Խնդրում ենք, հոգ տարեք նրանց մասին»: 

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Sooyoung at KBS Gayo Daechukje 2015 01.jpg

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկը ընդունվել է SM Entertaiment 2000 թվականին բաց լսումների շնորհիվ: Երկու տարի անց նա անցել է «2002 կորեա-ճապոնական լսումներ Սուպեր այդոլ զույգերգի համար», որից հետո առաջնաելույթ է կատարել ճապոնական բեմում Route θ ենթախմբում: Զուգերգում նա երգել է ճապոնացի կատարող Մարինա Տակահասիի հետ: Խումբը թողարկել է երեք սինգլ` «Waku! Waku! It’s Love», «Start» և «Painting» և ևս երեք լրացուցիչ երգեր` Go Go Happy!!, Kimi Ni Ae Ta Kara և Onna No Ko Magic: Զուգերգը լուծարվել է 2003 թվականին:

2005 թվականին Չհվե Սու Յոնգը ձայնագրել է «InuYasha»[10] անիմեի կորեական տարբերակի բացման թեման:

2008 թվականին Սու Յոնգը և Յու Րին երգել են «Working Mom» հեռուստասերիալի սաունդթրեկը[11][12]

2009 թվականին Սու Յոնգը և Թիֆանին մասնակցել են The Blue (Կիմ Մին Ջոնգ և Սոն Ջի Չանգ) խմբի «Oh! My Love to You» (մյուս անվանումն է` «Feeling Only You») երգի ձայնագրմանը [13][14]:

Նրա առաջնաելույթը, որպես քնարերգու, եղել է «How Great Is Your Love» երգը Girls' Generation-ի երրորդ կորեական «The Boys» ալբոմից: Խմբի մյուս անդամների՝ Յու Րիի և Սույոնի հետ միասին, գրել է «Baby Maybe» երգի լիրիկան, որը խմբի չորրորդ կորեական «I Got a Boy» ալբոմից է: 

Ամռանը Սու Յոնգը կատարել է OST "Իմ կյանքի գարնանային օրերը" դորամայի համար, որում խաղացել է գլխավոր դերում:

2016 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Սու Յոնգը դարձել է "What Do I Do" երգի լիրիկայի հեղինակը, որը ընդգրկվել է նրա գործընկերուհի Թիֆանիի միանձնյա ալբոմում:

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Սու Յոնգը խաղացել է «Անհաղթահարելի ամուսնություն» սիթքոմում Յու Րիի հետ [15]: Նրանց կերպարները սիրահարված են եղել իրենց դասընկերոջը և ամեն կերպ փորձում էին գրավել նրա ուշադրությունը, այդ ընթացքում նաև մրցելով միմյանց հետ: Դասընկերը իհարկե ուշադրություն է դարձնում նրանց:

2008 թվականին Սու Յոնգը նկարահանվել է «Ողջույն, աշակերտուհի» (անգլ.՝ Hello, Schoolgirl) ֆիլմում Լի Յունգ Հիի և Կանինի հետ միասին: Նա խաղացել է գլխավոր հերոսուհու ընկերուհու դերը:

Սու Յոնգը հայտնվել է նաև որպես կամեո տարբեր հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Oh My Lady!», «Paradise Ranch» և A« Gentleman’s Dignity»[16]:

2012 թվականի մարտին նա անցել է լսումներ բժշկական «The 3rd Hospital» դորամայի համար, որը ցուցադրվելու է tvN հեռուստաալիքով: Նա մարմնավորել է ալտահարուհի Ըն Ջինին, ով դարձել է սիրային քառակուսու մաս, դերասաններ Կիմ Սընգ Ուի, Օ Ջի Հոյի և Կիմ Մին Ջունգի հետ: Նրա դերասանական խաղը շատ է դուր եկել քննադատներին և հեռուստադիտողներին: Նաև նրա գործընկերը նկարահանման հրապարակից՝ դերասան Օ Ջի Հոն ասել է, որ իր կարծիքով, Սու Յոնգը լավագույն դերասանուհին է SNSD-ի խմբից: Շատերը կարծում են, որ նա շատ բնական էր իր զգացմունքները ներկայացնում:[17][18][19].

Դերասան Լի Ջոնգ Հյոկը և Սու Յոնգը միասին նկարահանվել են դորամայում: Նրանք ընտրվել են գլխավոր դերերում «Ծանոթության գործակալություն „Սիրանո“» դորամայի համար: Սու Յոնգը կերպարանափոխվում է գործակալության հիանալի աշխատակցի և դառնում է սիրահարված մարդկանց օգնականը[20]։

2014 թվականի հուլիսին Սու Յոնգին առաջարկել են գլխավոր դեր "Իմ կյանքի գարնանային օրերը" դորամայում: Նա մարմնավորելու է Լի Բոմին, մահացու հիվանդ կնոջ, որին սրտի փոխպատվաստում են անում: Կանգ Դոնգ Հա անունով գլխավոր հերոսին մարմնավորել է Գամգ Ու Սոնգը: Նա հանդիպում է Լի Բոմին և սիրահարվում նրան, չկասկածելով, որ նրա մահացած կնոջ սիրտը հասնում է հենց նրան: Դորամայի ցուցադրման ժամանակ, այն զբաղեցրել է առաջին հորիզոնականներ օրվա ցուցակում, իսկ Սու Յոնգի խաղը դրական է գնահատվել հեռուստադիտողների կողմից:

Հաղորդավարի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Girls Generation-ի առաջնաելույթը, 2005 թվականին, Սու Յոնգը եղել է DJ M.net Hello Chat-ում Super Junior[21] խմբի անդամ Կանինի հետ:

2007 թվականի հուլիսից (մինչ SNSD-ի առաջնաելույթը) մինչև 2008 թվականի հունվարը նա եղել է ռադիո DJ, DMB ChunBangJiChuk ռադիոյում: Սու Յոնգը պատմել է, որ երբեմն նա ստիպված էր դպրոցից միանգամից վազել դեպի ռադիո կայան, իսկ հետո SM պարապմուքների համար:

2009 թվականի մայիսից նոյեմբեր ընկած հատվածում Սու Յոնգը եղել է MBC հեռուստաալիքի «Fantastic Duo» մանկական խաղային հաղորդման հաղորդավարուհի, Օ Սանգ Ջինի և Կիմ Ջե Դոնգի հետ[22]: Երկրորդը արդյունքում դարձել է նրա լավ ընկերը:

2011 թվականին, «The Boys» ալբոմի առաջմղման ժամանակ Սու Յոնգը եղել է M! Countdown երաժշտական հաղորդման ժամանակավոր հաղորդավարուհի:

2012 թվականի մայիսից Սու Յոնգը համարվում է SBS Midnight TV Entertainment հաղորդման հաղորդավարուհի, հայտնի ռոքեր Յու Դոնգ Հյոնի հետ: Հաղորդումը ցուցադրվում է յուրաքանչյուր չորեքշաբթի ուղիղ եթերով[23]։

2011 թվականի օգոստոսի 20-ին նա եղել է հաղորդավարուհի K-Pop All Star Live in Niigata-ի ժամանակ Յու Րիի և Թիֆանիի հետ[24]:

2012 թվականի դեկտեմբերի 30-ին Սու Յոնգը եղել է SBS Entertainment Awards-ի հաղորդավարուհի Հա Հայի և Յու Դոնգ Հյոնի հետ[25]:

2013 թվականի դեկտեմբերի 5-ին Սու Յոնգը վարել է «2013 Women’s Film Festival»[26] փառատոնը:

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Sooyoung at Ara Waterway Open Concert in May 2012 01.jpg

Սու Յոնգը SNSD խմբի ամենաբարձրահասակ և ամենանիհար անդամն է: Նա սկսել է հայտնվել ամսագրերում շատ վաղ: 2003 թվականին, մինչ Girls Generation- առաջնաելույթը, ճապոնական Route 0 դուետի ապագա մասը, Սու Յոնգը դարձել է Chubbygang Clothing Line-ի հագուստի մոդել:

2004 թվականին նա դարձել է մոդել Skoolooks Uniform-ի համար Չանգ Գըն Սոկի և Յու Ա Ինի հետ[27]: Նույն թվականին, Ճապոնիայից վերադառնալուց հետո, Սու Յոնգը նկարահանվել է Samsung AnyCall-ի գովազդում դերասան Փակ Ջոնգ Այի հետ[28]:

2009 թվականի մարտի 20-ին Սու Յոնգը առաջին անգամ անցել է պոդիումով, ներկայացնելով 2008-09 թվականների F/W SFAA Seoul Collection: Lee Joo-Young հավաքածուն[29]:

2009 թվականին Սու Յոնգը Թեյոնի, Սանիի, Յու Րիի և Սոհյոնի հետ դարձել են Banana Milk բանանաով կաթի մոդելները:

2010 թվականի մարտի 29-ին Սու Յոնգը Թեյոնի, Յու Րիի, Յունայի և Սոհյոնի հետ դարձել են Nintendo-ի մոդելները Կորեայում Nintendo DSi-ի առաջխաղացման համար[30]: Սու Յոնգի (ինչպես նաև Թիֆանիի և Յու Րիի) հաջորդ գովազդային պայմանագիրը եղել է կոսմետիկ Biotherm ապրանքանիշը:

2011 թվականին Սու Յանհի Սանիի, Թիֆանիի, Յու Րիի, Ջեսիկայի և Հյո Յոնգի հետ ստորագրել են գովազդային պայմանագիր Dior ապրանքանիշի հետ: Ըստ պայմանագրի թողարկվել է գովազդային հոլովակ և մի քանի լուսանկարահանումներ:

2012 թվականին Սու Յոնգը դարձել է Llang կոսմետիկ գործակալության դեմքը:

2013 թվականի փետրվարի 7-ին Double M ապրանքանիշը ընտրել է Սու Յոնգին, որպես իր ապրանքանիշի մոդել, հայտարարելով. «Մենք որոշել ենք աշխատել միասին այն բանից հետո, երբ զարդը, որը կրում էր Սու Յոնգը Wonder Girls խմբի անդամ Սոնյոի հարսանիքին, վայրկենական գնեցին: Ինչպես նաև, Սու Յոնգի կերպարը համապատասխանում է մեր ապրանքանիշի կերպարին, ներկայացնելով նորաձևությանը հետևող նոր սերունդին:»

2013 թվականի սեպտեմբերին Սու Յոնգը ընտրվել է, որպես «Art of the Trench» от Burberry-ի» հավաքածուի մոդելներից մեկը [31]:

Երգերի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջնաելույթային երգը, որպես լիրիկայի հեղինակ, եղել է Girls' Generation-ի երրորդ կորեական «The Boys» ալբոմի «How Great Is Your Love» երգը: Խմբի մյուս անդամների հետ, Յու Րիի և Սոհյոնի հետ, նա գրել է լիրիկան «Baby Maybe» երգի համար, խմբի «I Got a Boy» ալբոմից:

Սու Յոնգը գրել է նաև «What Do I Do» երգի լիրիկան Թիֆանիի առաջին մինի "I Just Wanna Dance" ալբոմի համար:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Route θ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալբոմ Երգ Տևողություն Կատարող
2002 թվական Waku! Waku! It’s Love Waku! Waku! It’s Love 03:23 Զույգերգ Մալինա Տակահասի հետ
2002 թվական Start Start 03:23 Զույգերգ Մալինա Տակահասի հետ
2002 թվական Painting Painting 05:08 Զույգերգ Մալինա Տակահասի հետ
2002 թվական 3 B-Sides Go Go Happy!! 03:58 Զույգերգ Մալինա Տակահասի հետ
2003 թվական 3 B-Sides Kimi Ni Ae Ta Kara(君に会えたから) 04:40 Զույգերգ Մալինա Տակահասի հետ
2003 թվական 3 B-Sides Onna No Ko Magic (女の子マジック) 04:30 Զույգերգ Մալինա Տակահասի հետ

Սաունդթրեկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ծրագրի անվանում Երգ Տևողություն Կատարող
2005 թվական InuYasha «I Am» (կորեական տարբերակ) 01:24 Միանձնյա
2008 թվական SBS TV Working Mom KKok 03:24 Զույգերգ Յու Րիի հետ
2009 թվական The First Memories "Feeling Only You (너만을 느끼며)" 03:26 Թիֆանիի և The Blue-ի հետ
2014 թվական My Spring Days "Wind Flower (바람꽃)" 03:29 Միանձնյա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ
2008 թվական Ողջույն, աշակերտուհի Ջոնգ Դա Ջոնգ Երկրորդական դեր
2012 թվական I AM. — SM Town Live World Tour in Madison Square Garden ինքն իրեն Կենսագրական ֆիլմ SM Town-ի[32] մասին
2015 թվական SMTown The Stage ինքն իրեն Վավերագրական ֆիլմ SM Town-ի մասին

Դորամաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ Հեռուստաալիք
2008 թվական Անհաղթահարելի ամուսնություն Չոի Սու Յոնգ Երկրորդական դեր KBS
2010 թվական Oh! My Lady ինքն իրեն Կամեո 7-րդ էպիզոդում Seoul Broadcasting System logo.svg
2011 թվական Paradise Ranch Միս Սու Կամեո 3-րդ էպիզոդում
2012 թվական A Gentleman's Dignity ինքն իրեն Կամեո 5-րդ էպիզոդում
The 3rd Hospital Լի Ըի Ջին Գլխավոր դեր Logo tvN.svg
2013 թվական Cyrano Dating Agency Գոնգ Մին Յանգ Գլխավոր դեր
2014 թվական The Spring Days of My Life Լի Բոմ Յի Գլխավոր դեր MBC
2016 թվական Drama Special: Perfect Sense Ըն Սու Գլխավոր դեր KBS
38 Revenue Collection Unit Չեոն Սունգ Հի Գլխավոր դեր OCN

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

թվական Անվանում Դեր Հեռուստաալիք
2009 թվական Fantastic Duo Ներկայացնող Munhwa Broadcasting Company.svg
2009 թվական Նորապսակներ 1-ին սեզոն Ինքն իրեն, էպիզոդներ 42, 45, 49 Munhwa Broadcasting Company.svg
2010 թվական Անհաղթ երիտասարդություն Հրավիրված հյուր, էպիզոդներ22, 23 KBS 2 logo.svg
2010 թվական Նորապսակներ 2-րդ սեզոն Ինքն իրեն, էպիզոդներ 19, 29, 45, 52, 69 Munhwa Broadcasting Company.svg
2012 — 2014 թվականներ Midnight TV Entertainment Ներկայացնող Seoul Broadcasting System logo.svg
2013 թվական Shinhwa Broadcast Հրավիրված հյուր Թեյոնի, Հյո Յոնգի, Յունայի, Յուրիի և Սանիի հետ, էպիզոդներ 47, 48 JTBC[33]
2015 թվական Վազող մարդը Հյուր Seoul Broadcasting System logo.svg

Մասնակցություն երաժշտական տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Երգ Կատարող (ներ)
2009 թվական S.E.O.U.L. Super Junior և Girls' Generation
2010 թվական Caribbean Bay Girls' Generation և 2PM
2010 թվական Go Calorie Ddoongs (Գիլ և Հյունգ Դոն) Ջունգ Ինի հետ
2012 թվական I Want To See You Hi.ni

Ռադիո շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2005 թվական M.Net Hello Chat! DJ Super Junior խմբի անդամ Կանինի հետ
2007-2008 թվականներ DMB ChunBangJiChuk Radio DJ Super Junior խմբի անդամ Լի Սոնգ Մինի հետ

Գովազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Գովազդ Ծանոթագրություններ
2003 թվական Samsung Anycall Haptic «Song Battle» CF Փակ Ջոնգ Այի հետ
Chubbygang Clothing Line ճապոնական ապրանքանիշ
2004 թվական Skoolooks Uniform Ջանգ Կըն Սոկ, Յու Ա Ին
2009 թվական Banana Milk
Post Granola Cereal
2010 թվական Biotherm Aquasource 1, 2, 3
2011 թվական Dior Snow Ջեսիկայի, Յու Րիի, Սանիի, Հյո Յոնգի և Թիֆանիի հետ
2012 թվական Llang մինչև 2013 թվական
2013 թվական Double M
Tommy Hilfiger Denim Սոհյոնի հետ

Մրցանակաբաշխութուններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Արդյունք
2012 թվական Mnet 20's Choice Awards Best 20's Style Առաջադրված
KBS Music Awards Լավագույն աղջիկների խմբի անդամ Առաջադրված
2013 թվական 6th Korea Drama Awards Լավագույն նորեկ դերասանուհի Առաջադրված
6th Style Icon Awards Լավագույն K-ոճ մրցանակ Հաղթանակ
SBS Entertainment Awards Նոր նորեկ մրցանակ (MC կատեգորիա) Հաղթանակ
2014 թվական MBC Drama Awards Գերազանցության մրցանակ, Մինի սերիալների դերասանուհի Հաղթանակ
Լավագույն զույգ Առաջադրված
2015 թվական 8th Korea Drama Awards Գերազանցության մրցանակ, Դերասանուհի Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Barely Legal: The 10 Hottest '90s Babies | Complex
  3. Choi Sooyoung | SNSD Korean
  4. «Girls' Generation Sooyoung's Message to S♡NE - YouTube»։ Վերցված է 2013-04-05 
  5. SNSD’s Sooyoung gets injured in a car accident, forced to withdraw from schedules
  6. Girls Generation | Korean Pop Singer — Girls Generation(소녀시대), korean star
  7. Kang, Myung-Seok. (2010-11-03). «Interview with Girls' Generation — Part 1». at 10 Asia.
  8. Kang, Myung-Seok. (2010-11-03). «Interview with Girls' Generation — Part 2». at 10 Asia.
  9. [1] [Breaking] Girls' Generation’s Sooyoung & Jung Kyung Ho reported to be dating again + both sides confirm
  10. Choi Sooyoung 최수영 — « I Am» (Korean Ver.) Inuyasha Opening — YouTube
  11. Your home, Cyworld
  12. 네이버 뮤직 :: 찾는 기쁨 듣는 즐거움, 네이버 뮤직
  13. Your home, Cyworld
  14. 네이버 뮤직 :: 찾는 기쁨 듣는 즐거움, 네이버 뮤직
  15. Unstoppable Wedding (Korean Drama — 2007) — 못말리는 결혼 @ HanCinema :: The Korean Movie and Drama Database, discover the South Korean cinema and drama diversity
  16. (կոր.) 소녀시대, 최시원과 의리 지키며 '오 마이 레이디'서 카메오 출연 (SNSD Makes Cameo Appearance On «Oh! My Lady», Showing Loyalty to Choi Siwon). asiae/Newsen. March 7, 2010. Retrieved on April 9, 2010.
  17. Girls’ Generation’s Sooyoung poses for ‘Singles’ magazine and receives praise as an actress
  18. [SPOILERS] Girls’ Generation’s Sooyoung impresses with her tears on ‘Third Hospital’
  19. Girls’ Generation’s Sooyoung steals the hearts of viewers on ‘Third Hospital’
  20. «이종혁·이천희·수영, '연애조작단'주연 호흡»։ StarNews։ April 03, 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-10-ին 
  21. (կոր.) Kim, Go-Geum. (2007-08-06). «상큼·발랄한 모습으로 아시아 평정할 거예요». at Munhwa Ilbo.
  22. (կոր.) Yang Seungjoon '소시' 수영, '환상의 짝꿍' 전격 투입… 오상진과 MC 호흡 (Soshi’s Sooyoung to be the new MC of «Fantastic Duo» with Oh Sangjin). EDaily/SPM. March 29, 2010. Retrieved on April 9, 2010.
  23. Sooyoung Casted as New MC of SBS’s ‘Midnight TV Entertainment’
  24. Yuri, Tiffany & Sooyoung to MC 'Kpop All Star Live in Niigata’
  25. 소시 수영, SBS 연예대상 MC 발탁 '여신자태 뽐낸다'
  26. Update: Sooyoung Hosts ’2013 Women’s Film Festival’
  27. (կոր.) Bae, So-Jin. (2010-11-11). «소녀시대, 데뷔 전 이미 CF 스타였네». at Money Today.
  28. (կոր.) (2009-04-23). «‘소시‘ 수영 5년 전 박정아와 배틀 CF 화제». at Sports Khan.
  29. (կոր.) 소녀시대 윤아-수영 패션 쇼 모델된다 ‘데뷔 후 첫 워킹’ (Yoona and Sooyoung will be Fashion Show Models). Newsen. March 19, 2008. Retrieved on April 9, 2010.
  30. (կոր.) 소녀시대 ‘닌텐도 DS Crimson/Black’ 모델 발탁! (SNSD Chosen as Models for Nintendo DSi). TodayKorea/Newsen. March 29, 1010. Retrieved on April 9, 2010.
  31. [2]
  32. «Documentary Shows Top K-Pop Singers Behind the Scenes»։ Chosun Ilbo։ 2 May 2012։ Վերցված է 4 May 2012 
  33. Lee Nancy (8 February 2013)։ «SNSD Members Say They Fought to Appear on Shinhwa Broadcast»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 5 March 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պաշտոնական կորեական կայք էջ
  2. Պաշտոնական ճապոնական կայք էջ
  3. Choi Sooyoung International Fan Community