Լի Սոնգ Մին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լի Սոնգ Մին
Sung-Min from acrofan.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն이성민
Ծնվել էհունվարի 1, 1986(1986-01-01) (33 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, դերասան, դաշնակահար և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2005ներկա ժամանակ
ԼեյբլS.M. Entertainment
Label SJ
ՇրջանավարտՄյոնգջի համալսարան
ԱնդամակցությունSuper Junior, Super Junior-T?, Super Junior-Happy? և Super Junior-M
ԿապվածSuper Junior
Super Junior-T
Super Junior-H
Super Junior-M
SM Town
ԱմուսինKim Sa-eun?
Կայքsuperjunior.smtown.com

Լի Սոնգ Մին (հանգըլ՝ 이성민, հանջա՝ 李晟敏, կորեերենի նոր ռոմանականացում՝ I Seong-min, ավելի հայտնի է Սոնգմին/ Սոնգ Մին), կորեացի երգիչ և դերասան: Սոնգ Մինը, Super Junior բոյ բենդի 4 վոկալիստ լիդերներից մեկն է, Super Junior-Trot, Super Junior-Happy և Super Junior-Mandarin ենթախմբերի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգ Մինը ծնվել է 1986 թվականի հունվարի 1- ին: 2001 թվականին նա և Դոնգ Հեն հաղթել են առաջին տեղը SM Youth Best Contest- ում: Նրանք միասին պայմանագիր են կնքել SM Entertaiment- ի հետ, որտեղ իրենց սովորեցրել են երգեցողության, պարային և դերասանական վարպետություն: Նա, երկրորդն է խմբում դրամական միջոցներով Շի Ոնից հետո, քանի որ նրա ծնողները ունեն սեփական Send Bill ընկերությունը: 2002 թվականին Սոնգ Մինը դարձել է ժամանակավոր R&B ծրագրի անդամ Շիահի և Ըն Հյոկի հետ միասին: Այս կազմով նրանք մրցել են Թայֆունի, Ռոուզի և Ատտակի հետ «Heejun vs. Kangta, Battle of the Century: Pop vs. Rock» հեռուստահաղորդման ժամանակ: Այս վերապատրաստվողների վեցյակը լուծարվել է, երբ Թայֆունը, Ռոուզը և Ատտակը առաջնաելույթ են կատարել, որպես խումբ The Trax անվանումով, իսկ Շիահը առաջնաելույթ է ունեցել, որպես TVXQ խմբի անդամ: Սոնգ Մինը և Ըն Հյոկը միացել են 10 մյուս վերապատրաստվողներին: Նրանք բոլորը ձևավորվել են որպես Super Junior 05 խումբ, դառնալով Super Junior- ի առաջին սերունդը:

2014 թվականի դեկտեմբերի 13- ին Լի Սոնգ Մինն ամուսնացել է դերասանուհի Կիմ Սա Ընի (Kim Sa Eun) հետ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Lee Sungmin.jpg

Super Junior[խմբագրել | խմբագրել կոդը]

Super Junior 05-ը պաշտոնապես առաջնաելույթ է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 6- ին SBS հեռուստաալիքի «Հայտնի երգեր» հաղորդման ժամանակ, իրենց առաջին «Knock Out (TWINS)» սինգլով: Նրանց առաջնաելույթը հավաքել է մոտ 500 երկրպագու և նաև դիտվել է Չինաստանում և Ճապոնիայում: Խմբի առաջին ստուդիական ալբոմը թողարկվել է մեկ ամիս անց, զբաղեցնելով երրորդ տեղը ամենամսյա վարկանիշում: 2006 թվականի մարտին SM Entertaiment- ը սկսել է փնտրել նոր մասնակից խմբի համար: «05» նախածանցը հեռացվել է, և խումբը, 13- րդ անդամի՝ Կյու Հյոնի հետ միասին, սկսեցին անվանվել Super Junior, դրա հետ մեկտեղ անցնելով իրենց երկրորդ սերունդին: 2007- ից 2011 թվականներից Սոնգ Մինը նույնպես դարձել է ենթախմբերի անդամ. Super Junior — SJ-Trot (2007), SJ-Happy (2008) և, Ըն Հյոկի հետ միասին, փոխարինել են Հանգ Կյոնին, ով լքել է խումբը, SJ-Mandarin(2011) ժամանակ:

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Super Junior- ի առաջնաելույթից անմիջապես հետո, Սոնգ Մինը նկարահանվել է «Ծովի քույրը» դրամայում, Կանգ Դոնգ Շինի դերում: Մեկ տարի անց, Սոնգ Մինը խաղացել է Միկկի դպրոցական ընկերոջ դերը «Կորած ժամանակի փնտրտուքները» թատերական բեմադրությունում: Սոնգ Մինի համար առաջին մեծ աշխատանքը դարձել է դերը «Հարձակում ոսկե տղաների վրա» ֆիլում, որում նկարահանվել են նաև Super Junior(բայցի Կյու Հյոնից) խմբի անդամները, 2007 թվականին: 2008 թվականի սկզբին Սոնգ Մինը մասնակցել է կես ժամանոց «Super Junior- ի անհավանական պատմությունը» ֆիլմում Ի Թիկի հետ միասին: Նա խաղացել է ինքն իր դերը, ինչպես հայտնի Super Junior-T խմբի անդամ, ով գտնվում է մյուս տղաների ստվերի հետևում: 2009 թվականին Սոնգ Մինը խաղացել է գլխավոր դերը «Ակիլլա» մյուզիքլում: 2010 թվականին Սոնգ Մինը խաղացել է Հոնգ Գիլ Դոնգի դերը «Հոնգ Գիլ Դոնգ» մյուզիքլում: Այդ մյուզիքլին նաև մասկացել է Իյե Սոնը: Սոնգ Մինը խաղացել է, նախագահ Ջանգ Իի Ջունի փառասեր որդու Ջանգ Սոնգ Մինի դերը «Նախագահը» դրամայում, որում Super Junior- ը կատարել է սաունդթրեկը:

Կարիերա MC[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգ Մինը փոխարինել է Կանգ Ինային Reckless Radio- յում, Սու Յոնի հետ միասին, իսկ ավելի ուշ SNSD խմբի Սաննիի հետ: Ծրագիրը ավարտվել է 2008 թվականի հուլիսին: 2011 թվականի դեկտեմբերի 5- ից վարում է Kiss The Radio- ն Ռեուկի հետ միասին, ով նույնպես Super Junior խմբի անդամ է: Նա դադարել է վարել Kiss The Radio- ն 2013 թվականին:

Այլ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերին Սոնգ Մինը ընտրվել է Հարավային Կորեայի քսան այդոլներից, ովքեր պետք է մասնակցեին 2010 G-20 Seoul Summit համար երգի ձայնագրմանը: Նա կատարել է իր մասը Սոհյոնի (SNSD), Ջոն Ջյոնոմի (SHINee) և Լունայի (f(x)) հետ միասին, ովքեր SM- ի երգիչներ են:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1st SM Youth Best Selection: Best Outward Appearance

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]