Լի Սուն Գյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լի Սուն Գյու (մայիսի 15, 1989(1989-05-15)[1], Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հարավկորեացի երգչուհի, պարուհի, ռադիոյի DJ, հաղորդավարուհի, մոդել, մյուզիքլների դերասանուհի։ Ավելի հայտնի է Սաննի բեմական կեղծանունով։ Հարավկորեական Girls Generation խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաննին ծնվել է 1989 թվականի մայիսի 15-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա։ Նրա ընտանիքը գրեթե անմիջապես տեղափոխվել է Քուվեյթ։ Պարսկական պատերազմի ժամանակ նրա ընտանիքը վերադարձել է Հարավային Կորեա։ Նա ունի երկու մեծ քույր, ովքեր նրա հետ ծնվել են նույն օրը։ Նա տիրապետում է կորեերենի, անգլերենի, չինարենի և ճապոներենի[2]։ Նա ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Հայրը քոլեջում սովորելու ժամանակ նվագել է «Hwaljooro» խմբում Բե Չհոլ Սույի հետ միասին[3]։ Նա Լի Սու Մանի, ով S.M. Entertainment-ի հիմնադիրն է, զարմուհին է[4]։ 1998 թվականին Սաննին միացել է Starlight Entertainment-ին և եղել է վերապատրաստվող 5 տարի շարունակ, պատրաստվելով առաջնաելույթի, որպես «Sugar» դուետի անդամ։ Միայն թե առաջնաելույթն այդպես էլ չկայացավ։ Նրա մեծ քույրը կայանալիք խմբի մենեջերն էր, բայց երբ խումբը լուծարվեց, նա մնաց երաժշտական ինդուստրիայում։

2007 թվականին երգչուհի Այումին Սաննին առաջարկել է, որպեսզի տեղափոխվի S.M. Entertainment[5]։ Մի քանի ամիս անց Սաննին միացել է SNSD-ին և առաջնաելույթ է ունեցել նույն տարում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Girls Generation[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանձնյա երգչուհու կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաննին ձայնագրել է մի քանի միանձնյա սաունդթրեկներ, օրինակ՝ «You Don’t Know About Love» երգը SBS հեռուստաալիքի «Working Mom» հեռուստասերիալի համար, «Finally Now» երգը «Story of Wine» ֆիլմի համար և «Your Doll» երգը SBS հեռուստաալիքի «Oh! My Lady» հեռուստասերիալի համար։

Ինչպես նաև նա կատարել է «SarangInGulYo» զուգերգը Թեյոնի հետ «Heading to the Ground» դորամայի համար և ընդհանուր «Motion» սաունդթրեկը։

Ինչպես նաև կատարել է «S.E.O.U.L» երգը Թեյոնի, Ջեսիկայի, Թիֆանիի, Սոհյոնի և Super Junior խմբի անդամների հետ։ Նաև այդ երգի համար նկարահանվել է գունագեղ տեսահոլովակ։

Սաննին ձայնագրել է «I Love You, I Love You» երգը Brown Eyed Girls խմբի անդամ Միրյոյի հետ, վերջինիս միանձնյա ալբոմի համար[6]։

2012 թվականի օգոստոսին Սաննին F(x) խմբի անդամ Լունայի հետ թողարկել է զույգերգ «It’s Me» անվանումով, որը դարձել է SBS հեռուստաալիքի «Քեզ համար՝ ամբողջ հմայքով» հեռուստասերիալի սաունդթրեկը[7]։

2013 թվականին Սաննին կատարել է «The 2nd Drawer» սաունդթրեկը «Դասարանի թագուհին» հեռուստասերիալի համար[8]։ Սաննին, Սոհյոնը, Յու Րին, Թիֆանին և այլ արտիստներ մասնակցել են SBS- ի ընկերական ծրագրին և նկարահանվել են «You Are A Miracle» տեսահոլովակում, տեսահոլովակը ցուցադրել են SBS Gayo Daejun մրցանակաբաշխության վերջում[9]։

2014 թվականի աշնանը Սաննին մասնակցել է Super Hero ծրագրին, և ձայնագրել է "First Kiss" երգը։ 2015 թվականին Սաննին ձայնագրել է "Heart Throbbing" երգ-ը Rooftop House Studio ինդի խմբի հետ, ինչպես նաև այդ երգի համար նկարահանվել է տեսահոլովակ։

Դերասանական խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Shinee խմբի Թեմինի հետ միասին, Սաննին մասնակցել է կորեական «Koala Kid: Birth of A Hero» մուլտֆիլմի կրկնօրինակմանը[10]։

2014 թվականին Սանին կորեերենով կրկնօրինակել է Ժեմչուժինա կերպարին «Rio 2» մուլտֆիլմից, գլխավոր հերոս Բլուին կրկնօրինակել է ZE:A խմբի անդամ Լիմ Սի Վանը[11]։

2012 թվականի մարտի 28-ից մինչև հունիսի 10-ը Սաննին մասնակցել է բրադվեյան «Բռնի՛ր ինձ, եթե կարող ես» մյուզիքլի կորեական տարբերակի բեմադրությանը, որտեղ մարմնավորել է Բրենդ Ստրոնգի դերը[12]։ Նրա ելույթը ստացել է դրական արձագանքներ, և նա առաջադրվել է «Լավագույն նորեկ դերասանուհի» մրցանակին 6th Musical Awards մրցանակաբաշխության ժամանակ, բրադվեյական Tony Award մրցանակաբաշխության կորեական համանման ժամանակ[13][14]։ 2012 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2013 թվականի փետրվարի 9-ը Սաննին կրկին խաղացել է Բրենդ Ստրոնգի դերը «Բռնի՛ր ինձ, եթե կարող ես» մյուզիքլում Seongam Arts Center Opera House-ի բեմում[15]։

2014 թվականին Սաննին հաստատվել է «Անձրևի տակ երգողները» մյուզիքլի գլխավոր դերում։ Մյուզիքլը ցուցադրվել է 2014 թվականի հունիսի 5-ից մինչև օգոստոսի 3-ին, Chungmu Art Hall-ում, Սեուլ[16][17]։

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին մինչ «Oh!» ալբոմի թողարկումը Սաննին եղել է Star Golden Bell հաղորդման մշտական մասնակիցը։

Ինչպես նաև 2009-2010 թվականներին Սաննին Յու Րիի հետ միասին դարձել են KBS հեռուստաալիքի հայտնի հաղորդման մշտական մասնակիցները, որտեղ 7 հայտնի աղջիկներ, անվանելով իրենց G7, ապրում էին հասարակ գյուղական կյանքով, կառուցելով տուն, գոմ, զբաղվելով անասնապահությամբ, տնկելով բանջարանոց, օգնելով գյուղում ապրող ծերերին[18]։ Հաղորդումը ունել է մեծ սոցիալական նշանակություն և արդյունքում մեծացրել է տուրիզմի մակարդակը մարզում։

Ճապոնիայում կայացած Girls' Generation առաջնաելույթի պատճառով, Սաննին և Յու Րիին ստիպված էին լքել շոուն 2010 թվականի հունիսին ավարտից մի քանի ամիս շուտ[19]։ Հոկտեմբերի 17-ին հաստատվել է, որ Սաննին կվերադառնա շոուի երկրորդ սեզոնում, այս անգամ Հյո Յոնգի հետ։

Հուլիսի 6-ին հայտարարվել է, որ Սաննին հեռանում է շոուից։ Նրա վերջին եթերը, որպես մշտական անդամ եղել է հուլիսի 7-ին։ Հյո Յոնգը, սակայն մնաց, որպես հաղորդման անդամ։

2013 թվականի օգոստոսին Սաննին մասնակցել է "Grandpa Over Flower-ին"։ Սաննի մասնակցությունից հետ հաղորդման վարկանիշը Կորեայում 6.6%-ից հասել է մինչև 9,0%, իսկ Սեուլում վարկանիշը կազմել է 9.8%։ Սաննին ձայնավորել է Ժեմչուժինկային «Rio 2» մուլտֆիլմի կորեական կրկնօրինակումում։ 2014 թվականին Սաննին մասնակցել է "Հարևաններ 2" ռեալիթի հաղորդմանը։

2015 թվականի ամռանը Սաննին, որպես SNSD-ի ներկայացուցիչ այցելել է "Հոգ տա՛ր իմ սառնարանի մասին" հաղորդմանը։

Հաղորդավարուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաննին եղել է DJ Melon ռադիոյում և վարել է «Chunji» հաղորդումը Super Junior խմբի անդամ Սոնգ Մինի հետ։ Շոուն ավարտվել է 2008 թվականի հուլիսին։ Ինչպես նաև նա վարել է MTV հեռուստաալիքի «The M» երաժշտական հաղորդումը SS501 խմբի անդամ Կիմ Հյուն Ջունգի հետ, հետագայում նրան փոխարինել է 2AM խմբի անդամ Իմ Սը Ռոնը։ Միայն թե խիտ օրակարգի պատճառով ստիպված էր հրաժարվել հաղորդավարի դերից։ Վերջին եթերը եղել է 2010 թվականի ապրիլի 4-ին[20]։ 2012 թվականին Սաննին վարել է SBS հեռուստաալիքի MTV «Music Island» հեռուստահաղորդումը։ Առաջին էպիզոդը եթերում է եղել փետրվարի 24-ին[21]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանձնյա ելույթներ և սաունդթրեկների կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Երգ Տևողություն Կատարող
2008 SBS Working Mom «You Don’t Know About Love» 03:33 Միանձնյա
2009 IPTV Story of Wine «Finally Now» 04:11 Միանձնյա
MBC Heading To The Ground «It’s Love» 04:15 Զույգերգ Թեյոնի հետ
2010 SBS Oh My Lady! «Your Doll» 03:49 Միանձնյա
2012 Miryo A.K.A JoHoney «I Love You, I Love You» 04:10 Զույգերգ Միյոյի հետ (Miryo)
SBS Քեզ համար՝ ամբողջ հմայքով «It`s Me» 03:42 Զույգերգ Լունայի հետ F(x)
2013 MBC The Queen’s Classroom «The 2nd Drawer» 03:46 Միանձնյա
SBS Gayo Daejun: Friendship Project «You Are A Miracle» 06:11
2014 Make Your Move "Cheap Creeper" 03:01 Ջեսսիկայի, Թեյոնի, Թիֆֆանի և Սոհյոնի հետ
Hwang Sung Je Project Super Hero "First Kiss" 03:25 Միանձնյա
2015 Heart Throbbing "Heart Throbbing" 03:32 Զույգերգ Rooftop House Studio-ի հետ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ
2012 Koala Kid: Birth of A Hero Միրանդա (կորեական կրկնօրինակում) կորեական տարբերակ
2014 Rio 2 Ջևել (կորեական կրկնօրինակում) կորեական տարբերակ

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2008 Անհաղթահարելի ամուսնություն Փուլ Կվանդոնի դերում (7 արքայադուստրերից մեկը) (կամեո)
2009 Tae-Hee, Hye-Kyo, Ji-Hyun! Սաննի (1 էպիզոդ)/ինքն իր դերում
2011 Sazae-san: Special 3 Սաննի/ինքն իր դերում

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2007 Աղջիկները գնում են դպրոց Այլ մասնակիցների հետ
2009 Flower Boys Generation Ջեսսիկայի և Հյո Յոնի հետ
Star Golden Bell ինքն իր դերում
Horror Movie Factory Այլ մասնակիցների հետ (բացի Յունայից)
Girls' Generation’s Hello Baby Այլ մասնակիցների հետ
2009 Նորապսակներ 1 սեզոն ինքն իր դերում 42, 45, 47, 49, 51 և 52 էպիզոդներում
2009-2010 The M Հաղորդավար Կիմ Հյոն Ջունի (SS501) և Սըլ Օնգի (2AM) հետ
2009-2010 Անհաղթելի երիտասարդություն Յու Րիի հետ
2010 Նորապսակներ 2 սեզոն ինքն իր դերում 69-րդ էպիզոդում
2011 Վազող մարդը Հյուր 39-րդ էպիզոդում Յունայի հետ
2011-2012 Անհաղթելի երիտասարդություն 2 Հյո Յոնի հետ
2012 Music Island Հաղորդավար
2013 Ուժեղ սիրտ էպիզոդներ 165, 166
Shinhwa Broadcast հրավիրված հյուր 47-48 էպիզոդներում[22]
MBS Real Man Պատմող Սոհյոնի հետ
Grandpa Over Flowers Հյուր 9-11,14 էպիզոդներում
Quiz To Change The World Հրավիրված հաղորդավարուհի
Infinite Challenge Հյուր 361—362 էպիզոդներում
2014-2015 Սենյակի հարևան 2-րդ սեզոն
2015 Serial Shopping Family Մշտական հյուր
Խնդրում եմ, հոգ տարեք իմ սառնարանի մասին Հյուր 32-33 էպիզոդներում
2016 Vocal War: God's Voice Դատավոր
Star Advent Մշտական հյուր Հյո Յոնի հետ
Խելացի եղբայրներ Էնդի Լիի հետ
Շաբաթվա այդոլ Հյուր 232-233 էպիզոդներում
People Full of Capacity Լի Ջոնգ Հյոնի (CNBlue) հետ

Մյուզիքլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2012-2013 Բռնի՛ր ինձ, եթե կարող ես Բրենդա Ստրոնգ (գլխավոր դեր)
2014 Անձրևի տակ երգողները Քեթի Սելդեն (գլխավոր դեր)

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Երգի անվանում Կատարող Դեր
2008 «Cooking? Cooking!» Super Junior-H ինքն իրեն
2009 «S.E.O.U.L.» Super Junior և Girls Generation Ուսուցչուհի մանկապարտեզում
2010 Caribbean Bay Girls Generation և 2PM ինքն իրեն

Ռադիո շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2008 Melon Chunji Radio DJ
2014-2015 MBC FM4U's Sunny's FM Date սոլո DJ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Կատոգորիա Աշխատանք Արդյունք
2012 The 6th Musical Awards Լավագույն նորեք դերասանուհի Catch Me If You Can (Բռնիր ինձ, եթե կարող ես) Առաջադրված
2013 The 19th Korean Musical Awards
2014 MBC Entertainment Awards Rookie Radio DJ Award Sunny's FM Date Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Snsd | Sm ♥ One Love
  3. (կոր.) '소녀시대' 써니, 이수만 SM이사 친조카. StarNews. November 30, 2007. Retrieved June 7, 2010
  4. '소녀시대' 써니는 이수만의 조카…아버지도 가수 출신 — 오마이뉴스
  5. (կոր.) 소녀시대 써니 SM 이수만 친조카 ‘슈가 후속 그룹 멤버 될 뻔’. asiae.co.kr. November 30, 2007. Retrieved June 15, 2010.
  6. Miryo releases debut album, ‘Miryo AKA Johoney’ feat. Sunny
  7. Սանին, Լունան և Օնյուն թողարկել են սաունդթրեկ «Քեզ համար՝ ամբողջ հմայքով» հեռուստասերիալի համար
  8. 써니, '여왕의교실' OST '두번째 서랍' 오늘 공개 | Daum 연예
  9. Girls’ Generation Performs in ’2013 SBS Gayo Daejun’
  10. Sunny to Voice-Act in Animated Movie
  11. http://www.soshified.com/2013/11/sunny-to-take-voice-actress-role-for-rio-2
  12. Sunny, Key, Kyuhyun, Dana, & more to star in ‘Catch Me If You Can’ musical
  13. (կոր.) '캐치미'의 다섯 색깔 공연(주인공 한 명에 엄기준·김정훈·박광현·규현·키 캐스팅)… 넘치고, 모자라고
  14. Sunny Finishes Her Final Performance of ‘Catch Me If You Can’, Nominated for Award
  15. Sunny to Return as Brenda in ‘Catch Me If You Can’
  16. «소녀시대 써니, 뮤지컬 <싱잉 인 더 레인>서 EXO 백현과 호흡»։ news.hankooki։ 24 April 2014։ Վերցված է 24 April 2014 
  17. Musical «Singin’ in the Rain» Releases Official Teaser Feat. Sunny, Kyuhyun, Baekhyun, Jay Soompi.com (May 21, 2014). Retrieved May 21, 2014.
  18. (կոր.) 걸그룹 멤버들, 또 뭉쳤다…시골 농가서 '1박2일' (Girl Group members, and … the country united nonggaseo '1 Night 2 Days) Joy News. October 9, 2010. Retrieved April 23, 2010.
  19. (կոր.) ‘하차설 끝내 사실로..’ 유리-써니-현아 19일 ‘청춘불패’ 마지막 녹화, Newsen. May 14, 2010. Retrieved May 15, 2010
  20. (կոր.) SS501 형준+소녀시대 써니, 음악프로 MC 발탁 (SS501 Hyung Joon + Girls Sunny, music, professional MC recruited) Money Today. February 4, 2010. Retrieved April 23, 2010.
  21. Sunny to MC on SBS MTV’s ‘Music Island’
  22. Lee Nancy (8 February 2013)։ «SNSD Members Say They Fought to Appear on Shinhwa Broadcast»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 5 March 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պաշտոնական կորեական կայք էջ
  2. Պաշտոնական ճապոնական կայք էջ