SS501 (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
SS501
SS501HKFM 2.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրերK-pop, R&B, J-Pop, Dance
Գործունեություն2005 (2005)–2013
Լեյբլ2005-2010:DSP Entertainment
Pony Canyon
2010-ներկա:Keyeast
CNR Media
S-Plus Entertainment
B2M Entertainment
Կայքss501.dspenter.com
Անդամներ
Կիմ Հյուն Ջունգ (ավագ)
Հո Յոն Սեն
Կիմ Կյու Ջոն
Պակ Չոն Մին
Կիմ Հյոնգ Ջուն

SS501 (կարդացվում է որպես «Դաբլ Էս ֆայվ օն ուան»), իր ողջ գործունեության տարիներին հարավկորեական հայտնի խմբերից մեկը, որը կազմված էր 5 հոգուց։ 5 տարիների ընթացքում (2005 - 2010) խումբը պրոդյուսավորվել է DSP Entertainment լեյբլի կողմից ու հայտնի է դարձել ոչ միայն հայրենիքում, այլ նաև ամբողջ Ասիայում։ Մի քանի անգամ առաջարկ է ստացել գործունեություն սկսել ԱՄՆ-ում։ Խմբի շատ երկրպագուներ ոչ միայն արևելքում են (Կորեա, Ճապոնիա, Թաիլանդ, Վիետնամ,Թայվան Չինաստան) այլ նաև ամբողջ աշխարհում։

Խումբը Ճապոնիայում իր գործունեությունն է իրականացրել համագործակցելով Pony Canyon լեյբլի հետ։

Խմբի անվանումը՝ «SS501» բացատրվում է հետևյալ կերպ. աստղային (ըստ հայտնիության) երգիչներ որպես հինգը մեկին՝ «Star Singers — Five on One»:

Ֆան ակումբը կոչվում է Triple S (Եռակի էս) (3S նշանակում է՝ Super Star Supporters)։ Ֆան ակումբի պաշտոնական գույնն է կանաչը     :

2010 թվականին խմբի անդամները զբաղվում են մենակատարային գործունեությամբ։ Խմբի կազմալուծման մասին պաշտոնական տեղեկություն չի եղել։ Միայն 2015 թվականի դրությամբ հայտնի է դարձել, որ խումբը հնարավոր է վերականգնվի, միայն թե 3 մասնակցով, քանի որ մնացած երկուսը բանակում են։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Ծննդյան ամսաթիվ Կարգավիճակը խմբում
Տառադարձում Հանգըլ Հանջա
Կիմ Հյուն Ջունգ 김현중 金賢重 06.06.1986 ավագ, ռեփեր, խմբի դեմք
Հո Յոն Սեն 허영생 許永生 03.11.1986 գլխավոր վոկալիստ
Կիմ Գյու Ջոն (Կյու Ջոն) 김규종 金圭鐘 24.02.1987 վոկալիստ
Պակ Չոն Մին 박정민 朴政珉 03.04.1987 վոկալիստ
Կիմ Հյոնգ Ջուն 김형준 金亨俊 03.08.1987 ռեփեր, վոկալիստ, մակնե

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբն իր հայրենիքում առաջնելույթ է ունեցել 2005 թվականի հունիսի 8-ին «Warning» սինգլով (ելիզը կայացել է մայիսի 26-ին)։ Երկրորդ սինգլը՝ «Snow Prince» թողարկվել է նույն թվականի վերջին (դեկտեմբերի 10

Որպես «Լավագույն բոյ բենդ» SS501-ը ստացել է երեք մրցանակ՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին «M.net KM Music Festival»-ի կողմից, 2005 թվականի դեկտեմբերի 29-ին «SBS Gayo DaeJeon»-ի կողմից և 2005 թվականի մայիսի 31-ին «MBC 10th Gasoo Gayojae»-ի կողմից։

2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մեծ մասում խմբի գործունեությունը դադարեցված էր (սակայն Ճապոնիայում նրա երկրպագուների թիվը աճում էր) Յոն Սենի՝ գլխավոր վոկալիստի, կոկորդի հետ կապված խնդիրների պատճառով։ Պահանջվեց վիրաբուժական միջամտություն ու ժամանակ վերականգման համար։

2006 թվականի երկրորդ կեսին Օսակայում տեղի ունեցավ նրանց առաջին համերգը «Step Up» անունով։ Տարվա վերջում նրանք վերադարձան Կորեա ու սկսեցին զբաղվել առաջին՝ «Volume 1 — S.T 01 Now», ալբոմի առաջխաղացմամբ, որը թողարկվել էր նոյեմբերի 10-ին։ Նրա մեջ ներառվել են «Unlock» և «Four Chance» («4chance») երգերը։

Խթանելով ալբոմի առաջխաղացմանը, խումբը շատ ելույթներ է ունեցել տարբեր երաժշտական ծրագրերում ու հաղորդումներում, նկարահանվել է «SOS» հաղորդման մեջ M.Net հեռուստաալիքի եթերում։

Ինչպես նաև SS501-ը մասնակցել է «Կեր շնաձկան համար» մուլտֆիլմի հնչյունավորման մեջ։

Որպես «Լավագույն պարային խումբ» խումբը 2006 թվականի նոյեմբերի 2-ին արժանացել է «M.net KM Music Festival» մրցանակին, իսկ «Համացանցի օգտատերերի շրջանակում ամենահայտնի խումբ» դեկտեմբերի 29-ին արժանացել է «SBS Gayo DaeJeon» մրցանակին։

2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարի 28-ին SS501 խումբը «Four Chance» երգի համար արժանացել է «Համացանցի օգտատերերի կողմից երաժշտական համակրանք» (Mutizen) մրցանակին «SBS Inki Gayo» կողմից։

Ավելի ուշ խումբը առաջնելույթ է ունեցել Ճապոնիայում։ Ճապոնիայում կազմավորվում է ֆան ակումբ, որը ստանում է «Triple S Japan» անվանումը։ Ակումբի ու խմբի հանդիպումը կայանում է մարտի 25-ին։ Այդ ամսաթիվը հանդիսանում է ֆան ակումբի աջառնելույթի պաշտոնական ամսաթիվը։

Առաջին ճապոնական սինգլ Kokoro-ն ներառում էր երգեր բոլորի կատարմամբ, և նաև յուրաքանչյուրից մենակատարային երգեր։ Սինգլը թողարկումից անմիջապես հետո հայտնվեց Oricon հիթ-շքերթի 5-րդ, իսկ մի քանի օր հետո 3-րդ հորիզոնականում։

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին SS501-ը վերադառնում է Կորեա և մարտի 8-ին թողարկում է «Deja Vu» սինգլը։ Նույնանուն երգով նրանք ելույթ են ունենում M.Net երաժշտական հեռուստաալիքի M!Countdown հաղորդման ժամանակ։ Այնուհետև թողարկվում է Song For You սինգլը։ Հունիսի 6-ին «Music Bank»-ի ժամանակ կայացած վերջնական ելույթից հետո նրանք վերադառնում են իրենց ճապոնական ծրագրին։

Խմբի ավագի հետ զուգահեռ Պակ Չոն Մինը Դենի Զուկոյի դերում մասնակցում է համաշխարհային հանրաճանաչություն ստացած բրոդվեյան «Grease» մյուզիքլի կորեական ներկայացման բեմադրմանը։

Ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով Հյուն Ջունգն ու Չոն Մինը չեն կարողանում մասնակցել նոր «U R Man» մինի ալբոմի ձայնագրմանը (թողարկվել է 2008 թվականի մայիսի 28-ին)։ Այդ պատճառով այն թողարկվում է որպես ենթախմբի ալբոմ, որը չի ազդում որակի վրա։

2008 թվականի մարտի 4-ին «Japan Gold Disc Award»-ի կողմից SS501-ը ստացել է «Նոր արտիստների լավագույն տասնյակ»-ի ճանաչում, իսկ «Asia Song Festival»-ի ժամանակ արժանացել է «Լավագույն Ասիական արտիստ» մրցանակին։

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթախմբի ալբոմի գլխավոր երգը հայտնվում է «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» ֆիլմի դրվագներից մեկում։ Այդ դորաման հայտնիություն է բերել ոչ միայն խմբի ավագին, այլ նաև ամբողջ խմբին։ Դրա պատճառով էլ SS501-ի վերակազմավորումը ակնկալվում էր հին ու նոր երկրպագուներով ու անհամբերությամբ։

Մայիսի 13-ին խումբը թողարկել է ճապոնական «All My Love» ալբոմը ու աջակցելով դրան, ուղևորվում են Ճապոնիայում շրջագայության։ Ամռանը (2009 թվականի հուլիսի 8-ին) թողարկվում է կորեական «Collection» մինի ալբոմը, որի մեջ ներառվում են մենակատարային ստեղծագործություններ և նկարահանվում է նույնանուն տեսահոլովակ դորամա։

Օգոստոսի 1-ին սկիզբ է առնում «Առաջին ասիական շրջագայություն»-ը, որի ժամանակ խումբը ելույթ է ունենում Սեուլում, Տոկիոյում, Թայվանում, Շանհայում և Հոնգկոնգում:

Հոկտեմբերի 20-ին թողարկվում է «Rebirth» մինի-ալբոմը, որով SS501-ը վերադառնում է կորեական բեմ։ Այդ ալբոմից այն երգը, որի առաջխաղացմանը նպաստում էր խումբը, ստացել է երկու մրցանակներ «Music Bank»-ում և մեկ մրցանակ «InkiGayo»-ում որպես «Շաբաթվա ընտրյալ»:

«Սեուլի երաժշտություն» մրցանակաբաշության ժամանակ խումբն արժանացել է երկու մրցանակի՝ «Հալյու» անվանակարգում (Hallyu — Կորեայի փոփ մշակույթի թափանցումը այլ երկրներ) և Bonsang, որը ստանում են 10 լավագույնները։

Մարտի 28-ին «Cyworld»-ի թվային երաժշտության 32-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Տղաներ` ծաղիկներից գեղեցիկ» ֆիլմի սաունդթրեքը դառնում է «Ամսվա երգ»: Ինչպես նաև այդ երգը արժանացել է «M.net Asian Music Awards»-ի «Լավագույն սաունդթրեք» մրցանակը։

2009 թվականին խումբը ստացել է ևս մեկ մրցանակ՝ «Yahoo Asia Buzz Award: Asia Top Buzz International Group Award»:

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Համաշխարհային շրջագայության շրջանակներում փետրվարին կայանում է համերգ Բանգկոկում և կրկնողական ևս մեկ համերգ Սեուլում։

Խմբի վերադարձը դեպի մեծ բեմ երկար դադարից հետո կայանում է մայիսի վերջին «Dream Concert»-ի ժամանակ, սակայն հեռուստատեսությամբ ցուցադրելիս խմբի ելույթը կտրում են։

Մայիսին թողարկվում է «Destination» մինի ալբոմը, իսկ հունիսի առաջին կեսին խումբը խթանում է երգի առաջխաղացմանը երաժշտական հաղորդումների ժամանակ և ստանում «Music Bank»-ի երկու մրցանակ։

Այս ելույթների հաջորդականությունն ավարտվում է մինի ֆանմիտինգով «tvN Music Show Newton»-ի ժամանակ, սակայն ոչ լավ նոտայի վրա։

Հուլիսին պարզ է դառնում, որ Կիմ Հյուն Ջունգը լքել է «DSP» ու պայմանագիր է կնքել «Keyeast» գործակալության հետ։ Իսկ հուլիսին նա սկսում է նկարահանվել «Itazura na Kiss — Playful Kiss» մանգայի կորեական էկրանավորման մեջ։

Դորաման էկրաններին է հայտնվում սեպտեմբերի 1-ից, սակայն ամբողջ հեռարձակման ժամանակ ունենում է ցածր վարկանիշներ, որի պատճառով նախատեսված 20 սերիայի փոխարեն ցուցադրվում է 16-ը։

Օգոստոսի 10-ին հայտնի է դառնում, որ Պակ Չոն Մին ևս դադարեցնում է «DSP»-ի հետ պայմանագիրն ու նոր պայմանագիր կնքում «CNR Media»-ի հետ ծրագրավորելով նոր ալբոմի թողարկումը։

«CNR Media»-ն իրենից ներկայացնում է դորամաներ թողարկող թայվանական «Comic-Ritz»-ի ու կորեական «Roy Media»-ի միավորումը։

Օգոստոսին նոր պայմանագիր է ստորագրում նաև Կիմ Հյոն Ջունը։ Նրա նոր գործակալությունը դառնում է «S-Plus Entertainment»-ը։

Մնացած անդամները՝ Կիմ Կյու Ջոն ու Հո Յոն Սենը, պայմանագիր են ստորագրում «B2M Entertainment»-ի հետ։

2011 թվականից մինչև ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առանձին անդամների կարիերան տարբեր կազմակերպություններում սկսում է շատ տարբեր ձևերով. Հո Յոն Սենն ու Կիմ Կյու Ջոնը ուղևորվում են ամբողջ Ասիայում իրականացվող ֆան միտինգների, Կիմ Հյոն Ջունը մասնակցում է ճապոնական «Cafe-In» մյուզիքլում, Պակ Չոն Մինը ձայնագրում է նոր միանակատարային ալբոմ, որի ռելիզը նախատեսվում էր 2010 թվականի նոյեմբերին, սակայն հետաձգվում է երկրի քաղաքական դրության պատճառով, իսկ Կիմ Հյուն Ջունգը հիմնականում զբաղվում է վոկալով ու գովազդային ծրագրերով։

Առաջինն իր մենակատարային կարիերան է սկսում Պակ Չոն Մինը, հունվարի 19-ին թողարկելով «Not Alone» երգի տեսահոլովակն ու նույնանուն սինգլը՝ հունվարի 20-ին։ Հատկանշական է, որ սկավառակի գլխավոր երգի թեման ոչ թե սիրային էր, ինչպես կորեական շոու բիզնեսի շատ երգեր, այլ ուներ սոցիալական բնույթ, բարձրացնելով այն մարդկանց խնդիրները, ովքեր այս կամ այն պատճառով իրենց զգում են հասարակությունից անջատ։ Ավարտելով իր առաջնելույթային պրոմոշրջագայությունը Կորեայում, Չոն Մինն ուղևորվում է Ճապոնիա։

Հաջորդ իր մենակատարային կարիերան սկսողը Կիմ Հյոն Ջունն էր՝ 2011 թվականի մարտին նկարահանելով իր «My Girl» սինգլի երկու երգերի տեսահոլովակներ։

Երրորդը լինում է Հո Յոն Սենը իր «Let It Go» մինի ալբոմով, որը թողարկվել է մայիսի 12-ին՝ տեսահոլովակի ռելիզի հաջորդ օրը։ Գլխավոր երգի ձայնագրման ու նաև տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել է «Spica» խմբի երգչուհի Պակ Ջու Հյունը։ Եվս մեկ թրեք («Rainy Heart») ձայնագրվել է Կյու Ջոնի մասնակցությամբ։ Այսպիսով, Յոն Սենի առաջնելույթը փորձերի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով տեղի է ունենում ավելի ուշ, քան նախատեսված էր։

2011 թվականի մայիսի 31-ին կայանում է Կիմ Հյուն Ջունգի առաջնելուհթը։ Սկզբնապես կայանում է «Please» տեսահոլովակի ռելիզը, իսկ հետո երկրորդ «Break Down» տեսահոլովակի (հունիսի 7) և մինի ալբոմի (հունիսի 8) ռելիզները։ Երկրպագուների համար անսպասելի է լինում Հյուն Ջունգի վոկալի խոստացված լավացման փոխարեն այդոլի ոճի մեջ կտրուկ փոփոխությունը։

Մինչ կոլլեգաները առաջնելույթներ են ունենում երաժշտական բեմերի վրա, Կիմ Կյու Ջոնը մասնակցություն է ունենում կորեական «Goong» մյուզիքլի ներկայացմանը Ճապոնիայում։

Ըստ Հյոն Ջունի հայտարարության, այն բանից հետո, երբ կավարտվեն խմբի տղաների սեփական ծրագրերի առաջխաղացումները, խումբն ամենայն հավանականությամբ նորից կվերամիավորվի։

Կորեական ու ճապոնական «Lucky guy» հաջողակ ալբոմի ու ամբողջ Ասիայում Կիմ Հյուն Ջունգի հանրաճանաչության մեծացումից հետո նրան առաջարկում են «Քաղաքի գրավումը» («City Conquest») դորամայում գլխավոր դեր։ Նրա հերոսն ատում է հորնը, ով թողել է իրեն ու իր մորը, երբ նա փոքր էր։ Դրա պատճառով նա ցանկանում է վրեժ լուծել այն հասարակությունից, որը ոչնչացրել է իր ու իր ընտանիքի կյանքը։ Սակայն, երբ խոսքը սիրո մասին է, նա դառնում է անօգնական։ Նրան այդ դերն առաջարկում են ապրիլին, իսկ նկարահանումները սկսվում են ամռանը։ Դորամայի հեռարձակումը նախատեսվել էր 2013 թվականի սկզբին։

Հո Յոն Սենը միանում է KBS2 հեռուստաալիքով հեռարձակվող «Ինձ պետք է փերի» կատակերգության դերասանական կազմին։ Նրա զուգընկերուհին է դառնում երգչուհի ChaNapa-ն, ով Յոն Սենի առաջին սերն է։ Նա լքում է աղջկան, որպեսզի շարունակի իր պրոֆեսիոնալ երգչի կարիերան, սակայն վերադառնում է ChaNapa-ի մոտ հաջողության հասնելուց հետո։ Նրա հերոսի անունը ևս Հո Յոն Սեն է, սակայն նրան անվանում են Կակի։

Կիմ Հյոն Ջունը նկարահանվում է իր առաջին դորամայում՝ «Նա խելագարված է» անունով, որտեղ նրա հերոսը այդոլ Կան Մինն է։

2012 թվականի հունիսին B2MEntertainment-ը հայտարարում է, որ Կիմ Կյու Ջոնը պետք է անցնի պարտադիր զինվորական ծառայություն հուլիս ամսից։ Հունիսի 3-ին Կյու Ջոնն անց է կացնում վերջնական «Thank U ThanKYU» հանդիպումը Triple S-ի հետ Յոնսեյ համալսարանում, որտեղ հաճախել են նաև խմբի մյուս անդամները։ Երկու տարիների ընթացքում առաջին անգամ SS501-ի կազմը նորից միավորվում է ընդհանուր միջոցառման ժամանակ։

Դեկտեմբերի 12-ին Կիմ Հյոն Ջունգը թողարկում է ճապոնական «UNLIMITED» ալբոմը։ Դեկտեմբերի 19-ին թողարկվում է Պակ Չոն Մինի առաջին ճապոնական «Midnight theatre» ալբոմը։

2012 թվականին Հո Յոն Սենը արժանանում է «Korea Fulfillment Awards» մրցանակին։

2015 թվականի մայիսի 12-ին Կիմ Հյոն Ջունգն մեկնում է պարտադիր զինվորական ծառայության։ Նորից վերամիավորման նախնական ամսաթիվը 2017 թվականի փետրվարի 11-ն է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

№ п/п Տեղեկություն Պարունակություն
1 SS501 (Warning)
  1. Warning
  2. Passion
  3. Never Again
  4. Take U High
  5. Everything
  6. Everything (Instrumental)
2 Snow Prince
  1. White person
  2. My girl
  3. Snow prince
  4. In your smile
  5. Fighter
3 S.T.01 Now
  1. Existence
  2. Four Chance
  3. Unlock
  4. Again
  5. Stand By Me
  6. Sky
  7. 겁쟁이
  8. Man
  9. Hana
  10. Confession (서툰고백 )
  11. Bye Bye
  12. Radio Star
  13. 세상의 날개
  14. 경고 (Remix Ver.)
  15. Unlock (Heavy Edition Feat. 김세황 ) (Hidden Track)
4 Surgeon Bong Dal Hee OST

(SS501-ի մասնակցությամբ)

  1. uh rin nal eh gi uk (Main Theme) (Instrumental)
  2. uh rin nal eh gi uk - SS501
  3. buh reut chuh rum - Chun Dan Bi
  4. ji ool soo uhb neun sarang - SS501
  5. geu dae man - Ahn Sun Ha
  6. yak sok - Kim Ki Won
  7. guh jul hal soo uhb neun sarang - Jo Hye Hyun
  8. dduh na neun sa ram eh ge - Park Ye In
  9. mi ahn hae - Han Kook
  10. ga - Hong Ji Min
  11. Thanks to - Kim Eun Bae
  12. yak sok (Sub Theme) (Instrumental)
5 Koongya OST
  1. Fly away
6 Kokoro

Normal Edition

  1. Kokoro
  2. Be a Star
  3. Alice
  4. Kokoro (Instrumental)
  5. Be a Star (Instrumental)
  6. Alice (Instrumental)

First Press Limited Edition A

  1. Kokoro
  2. Be a Star
  3. Rize Up - Kim Hyun Joong Solo
  4. Kokoro (Instrumental)
  5. Be a Star (Instrumental)
  6. Rize Up (Instrumental)

First Press Limited Edition B

  1. Kokoro
  2. Be a Star
  3. Hajimete Miru Sora Datta - Heo Young Saeng Solo
  4. Kokoro (Instrumental)
  5. Be a Star (Instrumental)
  6. Hajimete Miru Sora Datta (Instrumental)

First Press Limited Edition С

  1. Kokoro
  2. Be a Star
  3. Hikari - Kim Kyu Jong Solo
  4. Kokoro (Instrumental)
  5. Be a Star (Instrumental)
  6. Hikari (Instrumental)

First Press Limited Edition D

  1. Kokoro
  2. Be a Star
  3. Here - Park Jung Min Solo
  4. Kokoro (Instrumental)
  5. Be a Star (Instrumental)
  6. Here (Intrumental)

First Press Limited Edition E

  1. Kokoro
  2. Be a Star
  3. Sayonara ga Dekinai - Kim Hyung Joon Solo
  4. Kokoro (Instrumental)
  5. Be a Star (Instrumental)
  6. Sayonara ga Dekinai (Instrumental)
7 Distance

Regular Edition

  1. Distance ~ Kimi to no Kyori
  2. Gleaming Star
  3. Wonderful World
  4. Distance ~ Kimi to no Kyori (Instrumental)
  5. Gleaming Star (Instrumental)
  6. Wonderful world (Instrumental)

Limited Edition A

  1. Distance ~ Kimi to no Kyori
  2. Gleaming Star
  3. Distance ~ Kimi to no Kyori (Instrumental)
  4. Gleaming Star (Instrumental)

Limited Edition B

  1. Distance ~ Kimi to no Kyori
  2. Gleaming Star
  3. Wonderful World
  4. Coward (Japanese Version)
  5. Distance ~ Kimi to no Kyori (Instrumental)
  6. Gleaming Star (Instrumental)
  7. Wonderful world (Instrumental)
  8. Coward (Japanese Version) (Instrumental)
8 SS501
  1. LIVE!
  2. Distance
  3. 4Chance (Watch Game)
  4. ホンとに好きだった
  5. No Exit Days
  6. Again
  7. Boundless
  8. Butterfly
  9. Always and Forever
  10. サンセット(Sunset)
  11. Kokoro
9 Deja Vu
  1. Deja Vu
  2. Song For You
  3. Destiny
10 Song For You
  1. Song For You (Remix Ver.)
  2. Song For You (Instrumental)
11 2008 SBS 'Hope TV 24 Hours'

(SS501-ի մասնակցությամբ)

  1. Take My Hand
12 Lucky Days

Regular Edition

  1. Lucky Days
  2. Summer Blue
  3. Hoshizora
  4. Lucky Days (Instrumental)
  5. Summer Blue (Instrumental)
  6. Hoshizora (Instrumental)

Limited Edition A

  1. Lucky Days
  2. Summer Blue
  3. Lucky Days (Instrumental)
  4. Summer Blue (Instrumental)

Limited Edition B

  1. Lucky Days
  2. Summer Blue
  3. Song For You (Japanese version)
  4. Lucky Days (Instrumental)
  5. Summer Blue (Instrumental)
  6. Song For You (Japanese version) (Instrumental)
13 Choi Kang Chil Woo OST
  1. Uri Hamggeramyeon
14 You Are My Heaven
  1. You Are My Heaven
  2. You Are My Heaven (Instrumental)
15 Կիմ Հյուն Ջունգ — Thank You
  1. Thank You
  2. Thank You (Instrumental)
16 Find
  1. Breathing For You
  2. You Are My Heaven
  3. Find
  4. Thank You (Vocal Kim Hyun Joong)
  5. You Are My Heaven (Instrumental)
  6. Find (Instrumental)
  7. I Love You X5
  8. Thank You (Acoustic Ver.)
17 Կիմ Հյուն Ջունգ — That Man’s Book, Page 198
  1. Gaze (Original Ver.)
  2. Gaze (Violin Ver.)
  3. Gaze (Guitar Ver.)
18 Ենթախումբ — U R Man
  1. Want It
  2. U R Man
  3. The One
  4. 사랑인거죠
  5. Never Let You Go
  6. I Am
19 Ենթախումբ — U R Man (Remix Edition)
  1. U R Man (Remix)
  2. The One (Remix)
20 Boys Over Flowers OST 1

(SS501-ի մասնակցությամբ)

  1. Paradise – T-MAX
  2. 내 머리가 나빠서 – SS501
  3. 알고 있나요 – Someday
  4. Stand By Me – SHINee
  5. Lucky – Ashily
  6. 별빛눈물 – 김유경
  7. 조금은 – 서진영
  8. On More Time – 나무자전거
  9. I Know (Instrumental) - 이정식
  10. Dance With Me (Instrumental)
  11. Blue Flower (Instrumental)
  12. So Sad (Instrumental)
  13. Main Title
21 L.E.O Kekoa — Black Belt

(Կիմ Կյու Ջոն -ի մասնակցությամբ)

  1. 검은띠 (Geomeunddi)
  2. Oh No (feat. Vasco, Big Tone)
  3. Sign (feat. Lee Hyun Do aka D.O)
  4. Keunyeoneun Paramdongi (feat. Yang Dong Geun aka YDG)
  5. Dreamgirl (feat. Red Roc)
  6. Seoul 2 Tokyo (feat. Zeebra & Rhymebus)
  7. Jammin Jammin (feat. Nassun & Skull)
  8. Love Train (feat. Kim Hyung Joon (H&B) of SS501)
  9. Christmas Jinx (feat. JK Kim Dong Wook)
  10. A.N.G.E.L (feat. Ali)
  11. Ojik Hanabbunin Keudae (feat. Dynamic Duo)
  12. Cheongryongyeolcha (feat. SUPREME TEAM & Gilmi)
  13. Kinagin Yeohaeng (feat. Bobby Kim)
  14. 1 Day (feat. Baechigi & HAPPY FACE)
  15. Seoreunsalyeh Neokdu (feat. MC Sniper)
  16. Hwanghoneseo Saebyeokggaji 2Tan

(feat. Nassun, Free, Swings & Verbal Jint)

  1. Nuguya + Geomeunddi (feat. Dokki, Dope Boys)
22 Bad Woman Diary Returns OST
  1. Lonely Girl
23 Boys Over Flowers OST 2

(SS501-ի մասնակցությամբ)

  1. Say Yes - T-MAX
  2. Wish Ur My Love - T-MAX & J
  3. Ashwioon maeumingeol - A'st1
  4. Aeinmandeulgi - SS501
  5. Eotteokhajyo (What do I do) - Ji Sun
  6. Love Is Fire - Kara
  7. Love U - HowL
  8. Love You - Brand New Day
  9. My Tears - Lee Sang Gon
  10. Cellogic - Cello by Kim Young Min
  11. Nigh - Violin by Dong Yo
  12. To Strangers - Park Hae Ri
  13. To Love - Park Hae Ri
24 Boys Over Flowers OST - F4 Special Edition 1

(Կիմ Հյուն Ջունգ-ի մասնակցությամբ)

  1. Happiness Is - Kim Hyun Joong
  2. My Heart Had A Brain Freeze - A'st1 & T-MAX
  3. Fight The Bad Feeling (Ballad Ver.) - T-MAX
  4. Fight The Bad Feeling (Dance Ver.) - T-MAX
25 Ենթախումբ — U R Man (Japanese Version)
  1. I Wan't Be A Coward
  2. Sometime
  3. Want It
  4. U R Man
  5. The One
  6. Sarangingeojyo
  7. Never Let You Go
  8. I Am
  9. U R Man (Remix)
  10. The One (Remix)
26 Mars Man, Venus Women

(Կիմ Հյոն Ջունի մասնակցությամբ)

  1. Mars Men, Venus Women - Kim Hyung Joon feat. MiSo from Gavy Queens
  2. Secret Goldfish - Miru
  3. Tonight - Two B
27 Haptic Mission OST 1

(Կիմ Հյուն Ջունգի մասնակցությամբ)

  1. Mission No.4 - Son Dam Bi feat. Kim Hyun Joong, Kim Joon
  2. Talk In Love - Kim Joon feat. Son Dam Bi
  3. Rolling Callin Darling - Kim Hyun Joong feat. Kim Joon, Son Dam Bi
28 All My Love
  1. メッセージ
  2. Mermaid...
  3. Want You
  4. Lucky Days
  5. Get Along
  6. Promise To Promise
  7. Believe In Love
  8. Let's Break Away
  9. Time Of Destiny
  10. Lovers
  11. 浅い夢の果て
  12. トラベラー・グライダー
  13. All My Love
29 Boys Over Flowers OST - F4 Special Edition 3

(SS501-ի և Կիմ Հյուն Ջունգի մասնակցությամբ)

  1. Sometimes - SS501
  2. My Everything - Lee Min Ho
  3. Empty - Kim Jun Feat. Kim Jo Han
  4. I'm Going To Meet Her - Kim Bum
  5. Happiness - Kim Hyun Joong
  6. My Heart Has A Brain Freeze - A'st1 & T-MAX
  7. 나쁜 마음을 먹게해 (Ballad Ver.) - T-MAX
  8. 나쁜 마음을 먹게해 (Dance Ver.) - T-MAX
  9. 나쁜 마음을 먹게해 (Club Ver.) - T-MAX
  10. 숨겨봐도 안되는 마음 - Lee Ji Hye
  11. Bang Bang Boom! - T-MAX
30 Haptic Mission OST 2

(SS501-ի մասնակցությամբ)

  1. Play
31 We Can Fly
  1. We Can Fly
32 Super Hits! (Taiwan Deluxe Edition)
  1. Deja Vu
  2. Song For You
  3. Never Agaln
  4. Snow Prince
  5. You Are My Heaven
  6. My Girl
  7. Warning
  8. Passion
  9. 白色戀人
  10. Everything
  11. Find
  12. Destiny
  13. Fighter
33 Collection
  1. Please, Be Nice To Me - Hyun Joong Solo
  2. Nameless Memory - Young Saeng Solo
  3. Wuss Up - Kyu Jong Solo feat. Taewan a.k.a C-Luv & Star Trak
  4. If You Cannot - Jung Min Solo feat. Jisun
  5. Hey G - Hyun Jun Solo feat. Mellow
  6. I Won’t Be A Coward
34 Friend, Our Legend OST

(Հո Յոն Սենի մասնակցությամբ)

1CD

  1. 친구-빅뱅
  2. Closer- 알렉스
  3. The Day - 정동하(부활)
  4. 오직 그대만-바비킴
  5. 노래1 (하나)- 이소라
  6. RUN - 노브레인
  7. 눈물을 지워가 - 허영생 (SS501)
  8. 가질 수 없는 너 - 휘
  9. Open Up - Hash
  10. Old School Rock - 오종혁
  11. Destiny - JUST
  12. 연극이 끝난 후(Drama Ver.n) - 이가은
  13. My Way - 이다원
  14. Closer (Acoustic Ver.) - 알렉스
  15. 연극이 끝난 후 - 이가은
35 Aotearoa

(Կիմ Հյոն Ջունի մասնակցությամբ)

  1. Aotearoa - Lee Han Chul, Sweet Sorrow, Kim Hyung Joon, Jung Ji Young
36 Rebirth
  1. Wasteland
  2. Love Like This
  3. One Only Day
  4. Obsess
  5. Green Peas
37 Կիմ Հյուն Ջունգ — Boys Over Flowers OST (Luxury Edition)
  1. Because I’m Stupid (Acoustic Vers.)
38 Կիմ Կյու Ջոն — Superstar OST
  1. Confession
39 Destination
  1. Let Me Be The One
  2. Love Ya
  3. Crazy 4 U
  4. Forever
  5. Let Me Be The One (Acoustic Ver.)
  6. Love Ya (Instrumental)
40 Կիմ Հյուն Ջունգ — Playful Kiss Special OST 2
  1. One More Time
41 Պակ Չոն Մին — Not Alone
  1. Not Alone
  2. Do You Know
  3. Every Day is Christmas
  4. Not Alone (Instrumental)
  5. Do You know (Instrumental)
  6. Every Day is Christmas (Instrumental)
42 Պակ Չոն Մին — Not Alone (Japanese Version)
  1. Not Alone (Japanese Version)
  2. Do You Know
  3. Every Day is Christmas
  4. Not Alone (Instrumental)
  5. Do You know (Instrumental)
  6. Every Day is Christmas (Instrumental)
43 Կիմ Հյոն Ջուն — Girl
  1. Girl
44 Կիմ Հյոն Ջուն — My Girl
  1. Angel (feat. E-Tribe)
  2. oH! aH!
  3. Girl
  4. 다른 여자 말고 너 (feat. Dok2)
  5. Heaven
  6. oH! aH! (Instrumental)
  7. Girl (Instrumental)
45 Պակ Չոն Մին — The, Park Jung Min
  1. 눈물이 흐를 만큼...
  2. 가라 가라
  3. Not Alone
  4. 넌 알고 있니
  5. 내 하루는 매일매일 크리스마스
  6. 눈물이 흐를 만큼... (Instrumental)
  7. 가라 가라 (Instrumental)
46 Հո Յոն Սեն — Let It Go
  1. Out The Club (feat. Tae Wan)
  2. Let It Go (feat. 현아)
  3. Rainy Heart (feat. 김규종)
  4. I'm Broken
  5. Let It Go (Instrumental)
47 Կիմ Հյոն Ջուն և M To M — Lie To Me OST
  1. 이밤이 지나가면 – Kim Hyung Joon
  2. 안녕 정말 안녕 – M To M
  3. 이 밤이 지나가면 (Instrumental)
  4. 안녕 정말 안녕 (Instrumental)
48 Կիմ Հյուն Ջունգ — Break Down
  1. Intro (Let Me Go)
  2. Break Down (feat. Double K)
  3. Please
  4. Kiss Kiss
  5. Yes I Will
  6. Please (Instrumental)

Տեսահոլովակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Warning
  • Never Again
  • Everything
  • Snow Prince
  • Fignter
  • Unlock
  • For Chance
  • Coward (Տարբերակ 1)
  • Coward (Տարբերակ 2)
  • Կիմ Հյուն Ջունգ, Կիմ Կյու Ջոն և 2Shai — She Laughed
  • Eru և Կիմ Հյուն Ջունգ — Black Glasses
  • Love That Cant Be Erased («Surgeon Bong Dal Hee» OST)
  • Kokoro
  • Distance
  • Deja Vu
  • A Song Calling for You (Remix)
  • Անանուն արտիստներ և SS501 — Take My Hand
  • Lucky Days
  • You Are My Heaven
  • If We Are Together («Strongest Chil Woo» OST)
  • Find
  • Gase («Page 198 Movie» OST)
  • Ենթախումբ — U R Man
  • L.E.O և Կիմ Հյոն Ջուն — Love Train
  • Because I’m Stupid («Boys Over Flowers» OST)
  • Կիմ Հյոն Ջուն և Միսո — Mars Men, Woman Venus
  • Sometimes (BOF OST — F4 Special Edition 3)
  • Play («Haptic Mission 2»)
  • Կիմ Կյու Ջոն և Կիմ Դոն Հի— Woman Is Just Like That
  • Collection
  • Կիմ Ջուն (T-MAX) և Կիմ Հյուն Ջունգ — Jun Be O.K.
  • Love Like This
  • Հո Յոն Սեն — I Erase Tears («Friend, Our Legend» OST)
  • Cho PD և Կիմ Կյու Ջոն — Music («Break» OST)
  • Գամմի, Չոն Րյո Վոն և Կիմ Հյուն Ջունգ — Like A Man
  • Love Ya
  • Let Me Be The One
  • Կիմ Կյու Ջոն — Confession («Superstar» OST)
  • Կիմ Հյուն Ջունգ — One More Time («Playful Kiss» OST)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]