ZE:A (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ZE:A
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն제국의 아이들
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2010
ԼեյբլStar Empire Entertainment/ KT Corporation
IMX Inc. / Universal Music Group (Ճապոնիա)
Sony Music Entertainment(Ասիա)
Warner Music Chinese Mandarin Group
ԿապվածZE:A FIVE, ZE:A4U, ZE:A J
Կայքcafe.daum.net/Starempire
Անդամներ
Սիվան
Քևին
Կվանհի
Լի Հու
Թհեյոն
Հիչոլ
Մինվու
Հյոնսիկ
Դոնջուն
 ZE:A Վիքիպահեստում

ZE:A (հանգըլ՝ 제국의 아이들), հարավկորեական երաժշտական խումբ (Բոյ բենդ), որի կազմի մեջ կա 9 մարդ, նաև հայտնի են «Կայսրության երեխաներ» (Children of Empire) անունով, ովքեր ելույթ են ունենում Star Empire Entertainment լեյբլի միջոցով։ 2010 թվականի հունվարի 7-ին խումբը թողարկել է իր դեբյուտային Navity ալբոմը և գլխավոր «Կայսրության երեխաներ» թրեյքը։ ZE:A խումբը դեբյուտ է արել 2010 թվականի հունվարի 15-ին KBS հեռուստաալիքի Music Bank հաղորդման ընթացքում։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Child of Empire» անունով նրանք հայտնվել են Office Reality հաղորդմանը Mnet-ում, խումբը ուշադրություն է գրավել։ Նրանք նաև հայտնվել են նաև Star Empire վավերագրական շոույում, իսկ հետագայում դուրս են եկել հենց խմբի վավերագրական ֆիլմերի սերիաները «Empire Kids Returns» անվանումով, որտեղ հավաքել են խմբի ելույթները մեքենայում և գնացքում ամբողջ Սեուլով։ Խումբը բախվել է կոնֆլիկտի դեկտեմբերին, կապված Brown Eyed Girls-ի — JeA անվանման հետ եղած նմանությունների։ Հետագայում անվանումը փոխվել է, որպեսզի խուսափեն կոնֆլիկտներից։

2010 թվական։ Դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկելով մի քանի թիզերներ, խումբը դեբյուտ է արել «ZE:A» անվանումով 2010 թվականի հունվարի 7-ին։ Նրանք միանգամից ուշադրություն գրավեցին, հասնելով առաջին տեղին Album Chart-ում և Artist Chart-ում Daum-ում դեբյուտի օրը։

2010 թվական։ Leap for Detonation և «Level Up»[խմբագրել | խմբագրել կոդը]

ZE:A-ն ելույթ է ունեցել Cyworld-ի Dream Music Festival-ի ժամանակ 2011 թվականի հուլիսի 23-ին։ 2010 թվականի մարտի 25-ին դուրս է եկել իրենց առաջին Leap for Detonation մինի ալբոմը։ Գլխավորը երգը «All Day Long» - սենտիմետալ երգ է, ամբողջովին փոխել է նրանց ոճը, երգի պրոդյուսերներն են եղել Brave Brothers-ը։ Նրան թողարկել են տեսահոլովակ երգի համար, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմ, որտեղ Կիմ Դոն Ջունը խաղացել է գլխավոր դերը։ Խմբի երրորդ «Level Up» սինգլը թողարկվել է 2010 թվականի հուլիսի 8-ին թվային եղանակով։ Թե՛ ֆիլմում, թե՛ տեսահոլովակում հայտնվել է իրենց ընկերուհին գործակալությունից, հայտնի աստղ՝ Պակ Մին Հան Nine Muses երաժշտական խմբից։ «Level Up» -ի համար թողարկել են միայն 2 թիղեր մինչ վերադարձը, բայց տեսահոլովակը այդպեսել չհայտնվեց։

Պաշտոնական երկրպագուների ակումբի անվանումը հայտարարել են, ներբեռնելով նկար (պաստառ) պաշտոնական Daum Cafe էջում։ Մինչ այդ ապրիլի գործակալությունը Star Empire-ին առաջարկել է 10 հնարավոր անվանում։ Երկար քվեարկությունից հետո հայտարարեցին, որ ընտրել են «ZE:A’s» (կամ «ZE:A STYLE») անվանումը։

2010-2011 թվականներ։ Շրջագայութուն Ասիայով և դեբյուտ Ճապոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

ZE:A-ն սկսել է իր շրջագայությունները Ասիայում Թայլիանդից 2010 թվականի հուլիսի վերջերին։ Հետագայում նրանք անցկացրել են showcase Թայվանում, Սինգապուրում, Մալազիայում

2010 թվականի սեպտեմբերի 22-ին խումբը թողարկել է իր ճապոնական դեբյուտային սինգլը «ZE:A!» (ճապ.՝ ゼア!) : Սինգլը զբաղեցրել է երրորդ տեղը միջազգային երաժշտական Oricon չարթում։ 2010 թվականի դեկտեմբերի 21-ին ZE:A-ն թողարկել է իր ճապոնական ֆիզիկական «Love Letter / My Only Wish» սինգլը։ Այն զբաղեցրել է երկրորդ տեղը ամենօրյա Oricon-ում։

2011 թվականի հունվարի 16-ին Japan Sankei Sports-ը տեղեկացրել է, որ ZE:A-ն խաղալու է գլխավորը դերը Կորեայի հետ համատեղ RONIN POP ֆիլմում։

2011 թվական։ Առաջին Lovability ալբոմ, հատուկ «Exciting!» սինգլ, ճապոնական «Daily Daily» սինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել առաջին ամբողջական ալբոմի թողարկումը Lovability անվանումով, ալբոմում ընդգրկվել են թե՛ շուտ թողարկված, թե՛ նոր երգեր։

Lovability-ի գովազդումը դադարեցվել է «Be My Girl» ստեղծագործության պատճառով , որը այն համարվում էր ոչ պիտանի անչափահասների համար։ Մարտի 16- ին գործակալության ներկայացուցիչները հայտարարել են, որ խումբը շրջագայության ժամանակ վաստակած գումարի մի մասը կնվիրաբերի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիյի ժամանակ տուժածներին։

Հունիսի վերջերին Star Empire գործակալությունը տեղեկացրել է, որ ZE:A-ն թողարկում է հատուկ ամառային սինգլ։ «Exciting!» սինգլի պաստառի նկարահանման ժամանակ, Հյոնսիկը կորցրել է զբոսանավի վերահսկողությունը, նրա հետ է եղել նաև Դոնջունը։ Նրան փրկել են Դոնջունը և խմբի մենեջերը, նա ստացել է ոչ այդքան մեծ ոտքի վնասվածք։ Հուլիսի 5-ին դուրս է եկել թիզերը, իսկ հուլիսի 8- ին խումբը ներկայացրել է «Watch Out» երգի տեսահոլովակը։ Նույն օրը խումբը հայտնվել է Music Bank երաժշտական շոուին։ Հուլիսի 8- ին ZE:A-ն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղը Hanteo ալբոմների չարթում, իրական ժամանակի վաճառքների շնորհիվ։ Հուլիսի 29- ին ներկայացրել են «Heart For 2» երգի տեսահոլովակը խմբի YouTube-ի պաշտոնական էջում։ «Watch Out» երգի երկշաբաթյա գովազդից հետո, ZE:A-ն սկսել է «Heart For 2» երգի գովազդը։

Հոկտեմբերի սկզբներին Star Empire-ը հայտարարել է նոր ճապոնական երգի պրեմերայի մասին, որը դուրս է եկել նոյեմբերի 22-ին։ Սինգլ ալբոմի կազմի մեջ մտնում էին 4 երգ, նոր բալլադ «Daily Daily» անվանումով, «All Day Long» երգի ճապոնական տարբերակը և երգերի գործիքային տարբերակները։ Համաձայն հայտարարությանը, ալբոմը կունենա 2 DVD- ի տարբերակ. սկավառակ A և սկավառակ B: A սկավառակում կընդգրկվեն «Daily Daily» երգի տեսահոլովակը և տեսանյութ տեսահոլովակի նկարահանումներից, իսկ B սկավառակում կլինի «Daily Daily» երգի տեսահոլովակը և տեսանյուտ պոստեռի նկարահանումներից։ 2011 թվականի նոյեմբերի 2- ին «Daily Daily» երգի թիզերը ներբեռնել են YouTube: Հինգ օր անց նոյեմբերի 7- ին ներբեռնել են «All Day Long» երգի ճապոնական տարբերակի թիզերը։ Նոյեմբերի 24- ին թողարկվել է «Daily Daily» երգի տեսահոլովակը։ Սինգլը դեբյուտ է արել Oricon չարթի երրորդ տեղում։

2012 թվական։ Վերադարձի հետաձգում և նոր ենթախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

ZE:A- ի նոր ալբոմի թողարկումը նշանակվել էր 2012 թվականի հունսիս 21-ին, բայց մայիսին խմբի Star Empire Entertainment գործակալությունը տեղեկացրել է, որ վերադարձը հետաձգվում է, որովհետև Ջունյոնը վնասել է ծունկը։ Ավելի ուշ հայտարարվել է, որ ZE:A խմբի անդամ Մինվուն ստեղծում է ենթախումբ երկու ճապոնացի արտիստների հետ. երգիչ Նիկաիդո Հայտոյի (Alpha խմբի անդամ) և դերասան Սասակե Յոսիհիդեյի հետ։ Խումբը ձեռք է բերել 3Peace Lovers անվանումը, իսկ առաջին «Virtual Love» սինգլի թողարկումը տեղի է ունեցել հունիսի 26-ին։

Հունսիս 14-ին Daum Cafe-ում տարածել են տեղեկություն խմբի վերադարձի մասին, նոր ալբոմով և ներբեռնել են 4 երգերի նախալսում 10 վայրկյան տևողությամբ ZE:A խմբի պաշտոնական YouTube- ի էջում։ Ինչպես նաև տեղեկացրել են, որ ալբոմի անունը լինելու է Spectacular , նրա կազմում կընդգրկվեն 11 երգ։ Վերադարձը հաստատել են հուլիսի 4-ին։ Հուլիսի 2- ին խումբը անցկացրել է Showcase իրենց նոր Spectacular ալբոմով, որտեղ նրանք երգել են երգեր ալբոմից, որոնք ներբեռնվել էին ZE:A-ի YouTube-ի էջում (ZE:A2011) : Հուլիսի 2-ին ներբեռնվել է «Aftermath» երգի տեսահոլովակը։

Օգոստոսին հայտարարվել է, որ Կվանհին Սոնհվայի հետ միասին, ով Secret խմբից է, կմասնակցեն MBC հեռուստաալիքի We Got Married հաղորդմանը։

Օգոստոսի 26-ին ZE:A- ն թողարկել է իր նոր Phoenix ալբոմի գլխավոր երգի տեսահոլովակը։

Կվանհին նաև նկարահանվել է Քեզ համար՝ ամբողջ հմայքով հարավկորեական սերիալում Սոն Չոն Մինի դերում։

2013 թվական։ Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 8-ին խումբը վերադարձել է նոր Ghost of the Wind ալբոմով։

Հյոնսիկը նկարահանվել է հայտնի Ժառանգները դորամայում Չո Մյոն Սույի դերում։

Մինվուն մասնակցել է ճապոնական «Summer Snow» մյուզիքլին։

Նոյեմբերի 23-ին ZE:A- ն անցկացրել է իր առաջին համերգը Կորեայում, «Illusionist» անվանումով։

2014 թվական։ First Homme, Ջուն Յոնի բեմական անունը, նոր ենթախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 23-ին Star Empire Entertainment- ը հայտարարել է խմբի վերադարձի մասին տաս ամիս անց իրենց երկրորդ ալբոմից։ Դրանից հետո թողարկվել են տարբեր պաստառներ խմբի անդամների լուսանկարներով։

Գլխավոր «Breathe» երգի տեսահոլովակը դուրս է եկել 2014 թվականաի հունիսի 2- ին։ Հունիսի 5- ին M! Countdown- ով սկսվել է երաժշտական շոու First Homme ալբոմի առաջխաղացման համար, Breathe-ը զարգացել են միաժամանակ այլ երգի հետ «St. Dagger» ալբոմից։ Երկու երգերի պրոդյուսերներնել եղել են Brave Brothers- ը։

First Homme ալբոմի առաջմղումից հետո Ջունմյոնը ծաղրեց երկրպագուներին խմբի անդամների տարբեր լուսանկարներով, որոնք արվել են ստուդիայում հուլիսի վերջերին։ Ավելի ուշ նա Ինստագրամում հաստատոլ է նոր ենթախումբի ստեղծման լուրերը, որի անդամներն են Քևինը, Հիչոլը, Ջունյոնը, Դոնջունը և Թհեյոնը։ Նոր ենթախումբը թողարկել է ճապոներեն սինգլ, բայց այն լսել են միայն երկրպագուները, ովքեր գտնվել են հատուկ երկրպագուների հանդիպման ժամանակ։

2014 թվականի օգոստոսի 22- ին ZE:A խմբի լիդեր Ջունյոնը ZE:A’s Day երկրպագուների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օգտագործելու է պաշտոնական Լի Հու (կորեերեն՝ 이후) մականունը։ Նա անդրադարձավ վատ քննադատություններին, կապված իր անվան հետ, և դա դարձավ պատճառ անունը փոխելու համար։ Նա խմբում դարձավ երկրորդ մասնակիցը, ով վերցրեց բեմական կեղծանուն։

Օգոստոսի 22-ին Star Empire Entertainment-ը սկսեց թողարկել պաստառներ առաջին ենթախմբի լուսանկարներով, նաև Nine Muses խմբի անդամ Քյոննիի, թրեյնի Սոջինը և Քևինը։ Խումբը անվանվել է Nasty Nasty, այն դեբյուտ է արել սեպտեմբերի 3- ին «Knock» գլխավոր երգով։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական կեղծանուն Ամբողջ անուն Ծննդյան օր
Տառադարձում Հանգըլ Տառադարձում Հանգըլ
Քևին 케빈 Կիմ Ջի Յոփ 김지엽 23 փետրվարի 1988
Կվանհի 광희 Հվան Կվան Հե 황광희 25 օգոստոսի 1988
Սիվան 시완 Յիմ Սի Վան 임시완 1 դեկտեմբերի 1988
Լի Հու 이후 Մուն Ջուն Յոուն 문준영 9 փետրվարի 1989
Թհեյոն 태헌 Կիմ Թաե Հյոն 김태헌 18 հունիսի 1989
Հիչոլ 희철 Ջուն Հի Չոլ 정희철 9 դեկտեմբերի 1989
Մինվու 민우 Հա Մին Վու 하민우 6 սեպտեմբերի 1990
Հյոնսիկ 형식 Պարկ Հյոն Սիկ 박형식 16 նոյեմբերի 1991
Դոնջուն 동준 Կիմ Դոն Ջուն 김동준 11 փետրվարի 1992

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրամասն կարող եք ծանոթանալ «ZE:A discography» անգլերեն բաժնում:

Կորեական սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011: Lovability
  • 2012: Spectacular

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013: Illusion
  • 2014: First Homme

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010: «Nativity»
  • 2010: «Leap For Detonation»
  • 2011: «Exciting»
  • 2012: «PHOENIX»

Ճապոնական սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010: «Love☆Letter»
  • 2011: «Watch Out ~Netsuai Chuuihou~»
  • 2011: «Daily Daily»
  • 2013: «Illusion»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mnet Asian Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Առաջադրված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2010 «Mazeltov» Best New Male Artist Առաջադրված
  1. ↑ ‘제국의아이들’ 제아 드디어 출격 음원-뮤비 전격공개 ‘돌풍일으킬까’
  2. ↑ 소녀시대-ZE
  3. ↑ Hicap, Jonathan M Controversial Mnet Asian Music Awards bares nominees Արխիվացված 2010-10-29 Wayback Machine Manila Bulletin. Manila Bulletin Publishing (October 29, 2010)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]