Lotto (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Lotto»
«Lotto» սինգլի շապիկը (EXO, 2016 թվական)
EXOսինգլը
«Lotto» ալբոմից
Թողարկված18 օգոստոսի 2016 թվական
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրՔեյ փոփ
Հիփ հոփ
Տևողություն03:09
ԼեյբլS.M. Entertainment
ՊրոդյուսերLDN Noise
EXO-ի սինգլների ժամանակագրություն
«"Monster
(2016)
«Lotto»
(2016 թվական)
«"Dancing King"»
(2016)

Lotto, հարավկորեական EXO բոյ բենդի երգը, իրենց երրորդ ստուդիական Ex'Act ալբոմից։ Այն թողարկվել է կորեական և չինական տարբերակներով S.M. Entertainment-ի կողմից 2016 թվականի օգոստոսի 18-ին։

Նախադրյալ և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրված է LDN Noise-ի կողմից, "Lotto" նկարագրվում է որպես "հիփ հոփ" երգ, մի մարդու մասին պատմող բառերով, որը իրեն այնքան հաջողակ է զգում, կարծես հաղթել է խաղատանը աղջկան հանդիպելուց հետո, ում սիրում է[1]։ Երգը թողարկվել է օգոստոսի 18-ին ալբոմի հետ միասին։ Exo-ն սկսել է կատարել երգը հարավկորեական երաժշտական հաղորդումներում, թողարկումից մեկ օր անց[2]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Lotto" երգի չինական և կորեական տարբերակները թողարկվել են 2016 թվականի օգոստոսի 18-ին։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանված է "խաղատան թեմայով", օրինակ տեսահոլովակը սկսվում է ինքնագործող ապարատի ձայնով։ Բացի նրանից, որ Exo-ն ներկայացնում է երգի պարային բեմադրությունը, նրանք նաև ներկայացնում են տարբեր տեսարաններ կապված մոլախաղերի հետ, դիտում են մենամարտ, այրում են փողերի մի կույտ և այլ գործողություններ կապված ռիսկի հետ, մինչ նրանք և մի աղջիկ նկարահանվում են S.W.A.T. խմբի հետ[3]։ 2016 թվականին կորեական տարբերակը YouTube-ում եղել է ամենահայտնի քեյ փոփ տեսահոլովակների տասնյակում[4]։

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

EXO-ն սկսել է երգն առաջ տանել Հարավային Կորեայի հեռուստատեսային երաժշտական ծրագրերում օգոստոսի 19-ից։ Խմբի անդամ Քաիը բացակայել է առաջխաղացման ելույթների ժամանակ, շրջագայության ընթացքում ստացած վնասվածքի պատճառով[5]։ "Lotto" երգը համարվում էր «ոչ պիտանի հեռարձակման» KBS, MBC և Mnet հեռուստաալիքներում, այդպես առաջարկվել է փոփոխված բառեր այլընտրանքային անվանումով՝ "Louder" միայն այդ հեռուստաալիքներում[6]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Lotto" սիգնլը առաջնաելույթ է կատարել երկրորդ տեղով՝ Gaon-ի ամենշաբաթյա հիթ-շարքում[7] և առաջին տեղում Billboard-ի համաշխարհային թվային սինգլների հիթ-շարքում[8]։ Երգը շարունակել է զբաղեցնել առաջին հորիզոնականներ հարավկորեական երաժշտական հաղորդումների ժամանակ յոթ անգամ։

Հիթ-շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենշաբաթյա հիթ-շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շարք (2016) Զբաղեցրած
հորիզոնական
Հարավկորեական սինգլներ (Gaon)[9] 2
ԱՄՆ համաշխարհային թվային երգեր(Billboard)[10] 1

Ամենամսյա հիթ-շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շարք (2016) Զբաղեցրած
հորիզոնական
Հարավկորեական սինգլներ (Gaon)[11] 14

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածք Վաճառք
Հարավային Կորեա (Gaon)[12] 433,633

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական հաղորդումների մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդում Ամսաթիվ
M Countdown (Mnet) 25 օգոստոսի 2016 թվական
1 սեպտեմբերի 2016 թվական
Music Bank (KBS) 26 օգոստոսի 2016 2016 թվական
2 սեպտեմբերի 2016 թվական
Inkigayo (SBS) 28 օգոստոսի 2016 թվական
4 սեպտեմբերի 2016 թվական
Show Champion (MBC) 31 օգոստոսի 2016 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LDN Noise Grow Louder: British Producers on EXO's New Single 'Lotto' & 'Changing' K-Pop». Fuse. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  2. koreaportal (2016 թ․ օգոստոսի 18). «EXO is Back On The Track with The MV Release of 'Lotto'». koreaportal. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  3. «EXO Scores Second No. 1 on World Digital Songs With 'Lotto'». billboard.com. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  4. «2016년 전 세계에서 가장 많이 본 K-Pop 뮤직비디오 Top10은?». 인터넷판 (korean). 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Jung Ji-won (2016 թ․ օգոստոսի 17). «엑소 카이, 리패키지 활동서 못본다…"부상 회복 전념"». Xsports News (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Moon Wan-sik (2016 թ․ օգոստոսի 17). «엑소, KBS·MBC→'라우더' SBS '로또'로 활동». Star News (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Gaon Digital Chart, Week 34, 2015». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  8. Benjamin, Jeff (2016 թ․ սեպտեմբերի 6). «EXO Scores Second No. 1 on World Digital Songs With 'Lotto'». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «2016 Gaon Digital Chart - Week 34». Gaon Music Chart (կորեերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  10. «World Digital Songs: Sep 10, 2016 - Billboard Chart Archive». Billboard. Billboard. 2016 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  11. «Gaon Digital Chart - August, 2016». Gaon Music Chart (կորեերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  12. Cumulative sales for "Lotto":