Սուհո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուհո
Suho at Off-White Illustration event on May 24, 2019 02.png
Բնօրինակ անունկորեերեն՝ 김 준면
Ի ծնե անունՔիմ Չուն Մյոն
Նաև հայտնի է որպեսՍուհո
Ծնվել էմայիսի 22, 1991 (28 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Երգչաձայնտենոր
ԳործիքներՍինթեզատոր
Գործունեություն2012–այժմ
ԼեյբլS.M. Entertainment և Avex Trax?
ԿրթությունԿորեայի արվեստի ազգային համալսարան և Կյոնգ Հվի համալսարան
ԱնդամակցությունEXO
Suho Վիքիպահեստում
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Քիմ Չուն Մյոն (կորեերեն՝ 김 준면, մայիսի 22, 1991(1991-05-22), Սեուլ, Հարավային Կորեա[1]), հայտնի է նաև որպես Սուհո, հարավկորեացի երգիչ և դերասան։ Հանդիսանում է հարավկորեական EXO բոյբենդի ավագն ու EXO-K ենթախմբի անդամը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում եղել է դասարանի ավագն ու դպրոցի աշակերտական խորհրդի փոխնախագահ, ինչպես նաև միշտ ներառվել է լավագույն հինգ սովորողների ցուցակի մեջ։ Ճիշտ է, շուտով նա ստիպված է եղել դադարեցնել դործունեությունը, քանի որ միացել է S.M. Entertainment-ին։ Իսկ դպրոցը գերազանց ավարտելու համար նրա ծնողները նրան նվիրել են սինթեզատոր։ Չուն Մյոնը սովորում է Կորեայի Արվեստի Ազգային Համալսարանում՝ դերասանական արվեստի ֆակուլտետում։ Նա ներառվում է լավագույն 50 ուսանողների մեջ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուհոյի հայրը Սուն Չունհյանի համալսարանի պրոֆեսոր է, իսկ մայրը նախկինում աշխատել է դպրոցում, որպես ուսուցչուհի, բայց հիմա նա տնային տնտեսուհի է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

SM Entertainment[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուհոն SM-ին է միացել 2006 թվականին, երբ 16 տարեկան էր, կազմակերպության մենեջերը նրան նկատել է փողոցում։

2007 թվականին նրան պատրաստել են որպես Super Junior խմբի լրացուցիչ անդամ։

EXO[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկան հասակում Սուհոն դարձել է խմբի առաջին անդամը, բայց դեռևս որպես կազմակերպության ստաժոր։ 2012 թվականի փետրվարի 15-ին նա պաշտոնապես ներկայացվել է որպես խմբի տասներորդ անդամ։

2014 թվականի փետրվարին Սուհոն խմբի մյուս անդամ Բեքհյոնի հետ դարձել է Inkigayo հայտնի երաժշտական հաղորդման վարող, ավելի ուշ փոխարինվել է դերասանուհի Քիմ Յու Ջոնով։ Երկուսն էլ՝ Սուհոն և Բեքհյոնը, հաղորդումը լքել են 2014 թվականի նոյեմբերի 16-ին, որպեսզի կենտրոնան 2015 թվականին կատարվելիք վերադարձի վրա։

2013 թվականին Սուհոն հնչյունավորել է Saving Santa ամանորյա ֆիլմի հերոս Բերնարդին[2]։ Նա նաև կատարել է ֆիլմի սաունդրեքը[3]։

2015 թվական։ Դերասանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Սուհոն խաղացել է SM Entertainment-ի School OZ մյուզիքլում, որտեղ խաղացել են նաև նույն լեյբլի անդամներ Չան Մինը, Քին, Լունան, Շիումինը և Սըլգին[4]։

2015 թվականի մայիսին Սուհոն սկսել է նկարահանվել «One Way Trip» ֆիլմում, որը հայտնի է նաև որպես «Փառքի օր»։ Ֆիլմը ցուցադրվել է Պուսանի Միջազգային կինոփառատոնի ժամանակ, որի ժամանակ հոկտեմբերի 1-ից 10-ի ընթացքում բոլոր տոմսերը վաճառվել են 15 րոպեի ընթացքում[5]։

2016 թվականի փետրվարին որպես հյուր նկարահանվում է 2AM խմբի անդամ Ջո Քվոնի «Crossroad» երգի տեսահոլովակում[6]։ 2016 թվականի ապրիլին հայտնել են, որ նա պատրաստվում է նկարահանվել «Ինչպե՞ս ես հաց» վեբ-դրամայում։ 2016 թվականի հունիսին Սուհոն համագործակցել է Ի Թուկի և Kassy-ի հետ ու թողարկել «My hero» երգը[7]։ 2016 թվականի հուլիսին Չենի հետ թողարկել է չինական «Beautiful Accident» դորամայի համանուն սաունդթրեքը[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հիմնական կատարող
Թվական Անվանում Ամենաբարձր հորիզոնականը
հիթ-շքերթներում
Վաճառք
(Ներբեռնում)
Ալբոմ
Gaon Music Chart Baidu
2014 «Beautiful» 75
  • KOR: 18,675+
Exology Chapter 1: The Lost Planet
Զուգերգեր
Թվական Անվանում Ամենաբարձր հորիզոնականը
հիթ-շքերթներում
Վաճառք
(Ներբեռնում)
Ալբոմ
Gaon Music Chart Baidu
2016 «My Hero»
(Լի Տըկի, Kassy-ի և Չո Յոնգ Սուի հետ)
N/A Non-album single
Սաունդթրեքներ
Թվական Անվանում Ամենաբարձր հորիզոնականը
հիթ-շքերթներում
Վաճառք
(Ներբեռնում)
Ալբոմ
Gaon Music Chart Baidu
2013 «Saving Santa»
(Ջոնգ Ըն Ջիի հետ)
N/A Saving Santa OST
2016 «Beautiful Accident»
(Չենի հետ)
N/A Beautiful Accident OST

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դերակատարում Ծանոթ․
2013 Saving Santa Բերնարդ (հնչյունավորում) Կորեական տարբերակ
գլխավոր դեր
2016 One Way Trip Սանգ Ու Գլխավոր դեր

Դորամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Հեռուստաընկերություն Դերակատարում Ծանոթ
2012 Քեզ համա SBS Ինքն իրեն Կսմեք
2014 Վարչապետն ու ես KBS2 Հան Տե Ունգ Կամեո; 10-12 դրվագներ
2015 EXO-ի հարևանությամբ Naver TV Cast Սուհո Իրենց մասին պատմող ֆիլմ
2016 Ինչպե՞ս ես հաց Naver TV Cast Հան Դո Ու Գլխավոր դեր

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Հեռուստաալիք Դերակատարում Ծանոթ․
2013 Idol Star Athletics Championships MBC Մրցակից
Star King SBS Հյուր Դրվագներ 323, 324 և 326
Hello Counselor KBS Դրվագ 131
Immortal Songs 2 KBS Դրվագ 114
Beatles Code 2 Mnet
Idol Star Athletics Championships MBC Մրցակից
We Got Married MBC Հյուր Դրվագ 32
Show Champion MBC Music Հատուկ հյուր
2014 Inkigayo SBS Կանոնավոր հյուր
2015 Idol Star Athletics Championships MBC Հյուր
Fluttering India KBS Հիմնական մասնակից
M! Countdown Mnet Հատուկ հյուր
Problematic Men TVN Հյուր Դրվագ 10
King of Mask Singer MBC
Star King SBS
Showbiz Korea Arirang
What's The Deal, Mom? MBC Դրվագ 2
You Hee-yeol's Sketchbook KBS2 Հյուր EXO-ի անդամների հետ Դրվագ 277
2016 Entertainment Weekly KBS Հյուր
Fantastic Duo SBS Դրվագներ 3 և 4
Duet Song Festival MBC Դրվագ 10
Happy Together KBS Չենի և Չանյոլի հետ
Cool Kiz On The Block 阳光艺体能 Բեքհյոնի, Չանյոլի, Սիումինի, Չենի և Դիոյի հետ

Մասնակցությունը այլ տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Կատարող
2008 «HaHaHa Song» DBSK
2014 «To Mother» G.O.D.
«Saving Santa» Սուհո և Ջոնգ Ըն Ջի
2015 «12:25 (Wish List)» f(x)
2016 «Crosswalk» Ջո Կվոն
«My Hero» Սուհո, Լի Տըկ և Kassy
«Beautiful Accident» Սուհո և Չեն

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դերակատարում Ծանոթ․
2015 School OZ Հանս Գլխավոր դեր

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2016 52nd Baeksang Arts Awards Ամենաճանաչված դերասան (Ֆիլմ) One Way Trip Առաջադրված

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]