Miracles in December (մինի ալբոմ)
Miracles in December | ||||
---|---|---|---|---|
EXO-ի Մինի ալբոմ | ||||
Թողարկված | 9 դեկտեմբերի 2013 թվական | |||
Ձայնագրված | 2013 թվական | |||
Ժանր | Ամանորյա R&B Բալլադ | |||
Լեզու | Կորեերեն Չինարեն | |||
Լեյբլ | S.M. Entertainment | |||
Պրոդյուսեր | Լի Սու Ման | |||
EXO-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Miracles in December (կորեերեն՝ 12월의 기적; (Չինարեն)), Հարավկորեա-չինական EXO բոյ բենդի երկրորդ մինի ալբոմը։ Այն թողարկվել է S.M. Entertainment-ի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 9-ին[1]։ Ներկայացվել է որպես ձմեռային հատուկ ալբոմ[2], «Miracles in December» ալբոմը համարվում է խմբի առաջին ստուդիական XOXO ալբոմի շարունակությունը, որը թողարկվել է 2013 թվականի հունիսին։ Ինչպես խմբի բոլոր երգերը, այս ալբոմը ևս ունի կորեական և չինական տարբերակներ։ Մինի ալբոմը համարվում է խմբի երկրորդ թողարկումը, ինչպես նաև առաջին մինի ալբոմը, որը լայնորեն գովազդվում է որպես միասնական խումբ։ Ալբոմի սինգլներն են եղել "Miracles in December" և "Christmas Day" երգերը։
"Miracles in December" ունի շատ դրական կարծիքներ և առևտրային հաջողություն[3]։
Կորեական տարբերակը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Gaon Singles Chart հիթ շքերթում և երրորդ հորիզոնականը Korea K-Pop Hot 100 հիթ շքերթում, ինչ վերաբերվում է չինական տարբերակին, այն զբաղեցրել է իններորդ հորիզոնականը Baidu ամենշաբաթվա երաժշտական հիթ շքերթում և գլխավորել է Gaon International Singles chart հիթ շքերթը։
"Miracles in December" սիգլը ընտրվել է որպես գլխավոր երգ և առաջին ընդլայնված բեմադրության սինգլը, և «Christmas Day» երգի հետ ներկայացվել է ուղիղ եթերով մի քանի տեղական երաժշտական ելույթների և համերգների ժամանակ՝ ամբողջ գովազդային ցիկլի ժամանակ։
Նախապատմություն և ձայնագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի նոյեմբերի սկզբներին EXO-ն ղեկավարող կազմակերպությունը՝ S.M. Entertainment-ը հայտարարել է, որ Exo-ն կանցկացնի միասնական համերգ f(x) խմբի հետ՝ "Christmas Wonderland" անվանումով, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 24-ին և 25-ին[4]։ Դեկտեմբերի 3-ին թողարկվել է «Miracles in December» մինի ալբոմի կորեական և չինական տարբերակների 2 րոպեանոց հոլովակները։ Դեկտեմբերի 4-ին ՅուԹյուբում ներկայացվել է "Miracles in December" երաժշտական տեսահոլովակը[5]։
Թողարկելով երկու լեզուներով՝ Exo-K-ն Exo-ի կորեական ենթախումբը ձայնագրել է մինի ալբոմի երգերը կորեերենով, իսկ Exo-M չինական ենթախումբը ձայնագրել է այդ նույն երգերը չինարենով։ Փոփ բալլադը՝ դասական դաշնամուրի նվագակցությամբ, «Miracles in December» գլխավոր սինգլի հեղինակներ են Անդրեաս Ստոուն Յոհանսսոնը և Ռիք Հենլին։ Միայն թե երգը կատարել են Exo խմբի ընդամենը չորս անդամները՝ Բեքհյոնը, D.O.-ն և Չենը ձայնագրել են երգը կորեերենով, այն ժամանակ երբ չինական տարբերակը կատարել են Բեքհյոնը, Չենը և Լու Հանը։ Չորս անդամների հատուկ ելույթները (Բեքհյոն, D.O., Չեն և Լուհան), ներառյալ Լեյը, ով նվագում էր դաշնամուրով, հաճախ էին ելույթ ունենում կենդանի երաժշտության ծրագրերում՝ հեռուստաալիքների համար, որոնց թվին են պատկանում Inkigayo-ն և Երաժշտական բանկը։
Կազմ և նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]"Miracles in December" ըստ կորեական երաժշտության Naver Music կայք էջի ներկայացրած ալբոմի նկարագրությանը, նրանում կան փոփ բալլադ ժանրի երգեր, որոնցում օգտագործվում է դաշնամուր և լարային գործիքներ[6]։ Երգը գրվել և կազմվել է վետերան կոմպոզիտորների կողմից, ինչպիսիք են՝ Ադրեաս Յոհանսոն Սթոունի և Ռիկ Հենլիի և S.M. Entertainment-ի պրոդյուսերների խմբի հետ համագործակցության արդյունքում։ Կորեական տարբերակում երգում են Չենը, Բեքհյոնը և D.O.-ն, իսկ չինական տարբերակում երգում են առաջին երկուսը և Լուհանը։
Երգը պատմում է մի մարդու մասին, ով կարոտախտով հիշում է իր և նախկին ընկերուհու հարաբերությունները և նրա մոտ վերադառնալու ցանկության մասին, բայց նա չի կարող անել դա ամոթի և մեղքի զգացումի պատճառով[7]։ Յուն Սո Րան և Լի Յուանը գրել են կորեական և չինական տարբերակների խոսքերը[6]։
Թողարկում և առաջմղում
[խմբագրել | խմբագրել կոդը]"Miracles in December" (մեկ կորեական, մեկ չինական) երգի տեսահոլովակներ ռեժիսորն է եղել Ջո Սո Հյունը, որոնք նկարահանվել են նոյեմբերին Պաջույում, Գյոնգի, և Իլսանում գտնվող ստուդիայում, Սեուլից ոչ հեռու[7]։
2013 թվականի դեկտեմբերի 2-ին թողարկվել են երգի կորեական և չինական տարբերակների մի քանի թիզերներ SM Town-ի պաշտոնական ՅուԹյուբյան էջում՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն երկրպագուների մոտ[8]։ Սակայն շատերը սկսել էին մտածել, որ խմբում նոր ենթախմբեր են առաջացել, որը հանգեցրեց նրան, որ S.M. Entertainment-ը հստակեցրեց այդ լուրերը։ Գործակալության ներկայացուցիչը ասել է, որ «դա ճիշտ է, որ Բեքհյոնը, D.O.-ն և Չենը պետք է երգեն միայն գլխավոր երգը ...Դա չի նշանակում, որ նրանք պաշտոնական ենթախումբ են դառնում... Մենք ծրագրում ենք նաև ընդգրկել այլ անդամների նույնպես, որպեսզի բեմ բարձրանան տարբեր ելույթների համար»։ Եվ շարունակել է. «Մենք պատրաստում ենք մի քանի ելույթներ, որովհետև այս ալբոմը ձմեռային հատու ալբոմ է համարվում, որը լի է շնորկալական խոսքերով՝ նվիրված երկրպագուներին, և սխալ է այն անվանել նոր ենթախումբ»[9]։
2013 թվականի դեկտեմբերի 4-ին տեսահոլովակների երկու տարբերակներն էլ թողարկվել են երեկոյան ժամը 8։00 (Կորեայի ժամանակով) և տեսահոլովակների փոխանակման էջերում[5]։ Երգի տեսահոլովակներ ռեժիսորն է եղել Ջո Սո Հյունը, որոնք նկարահանվել են նոյեմբերին Պաջույում, Գյոնգի, և Իլսանում գտնվող ստուդիայում, Սեուլից ոչ հեռու[7]։
Դեկտեմբերի 5-ին Exo-ն անցկացրել է իր առաջնաելութային ելույթը "Miracles in December" ալբոմով Mnet հեռուստաալիքի M! Countdown շոուի ժամանակ[10], և երգը հասանելի է դարձել թվային ներբեռնման համար[11]։
2013 թվականի դեկտեմբերի 9-ին թողարկվել է «Miracles in December» մինի ալբոմը։
Դեկտեմբերի 19-ին խումբը ելույթ է ունեցել "Christmas Day" (պարզ չինարեն՝ 圣诞节) երգով M! Countdown շոուի ժամանակ։ Ելույթին մասնակցել են Exo խմբի բոլոր 12 մասնակիցները, ուղեկցվող պարային բեմադրությամբ, որը պատրաստել էին Տոնի Տեստան և Գրեգ Հուանը։
Մինի ալբոմի չինական և կորեական տարբերակները, համապատասխանաբար, զբաղեցրել են Gaon Albums Chart հիթ շքերթի թե՛ ամենշաբաթյա, թե ամենամսա 1-ին և 2-րդ հորիզոնականները[12][13] «Miracles in December» (կորեական տարբերակ) սինգլը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Gaon's Weekly Digital Singles Chart հիթ շքերթում և երրորդը՝ Billboard Korea K-Pop Hot 100 հիթ շքերթում[14][15]։ Այն նաև զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը չինական Baidu հիթ շքերթում։ "Christmas Day"' երգի կորեական տարբերակը հասել է 5-րդ և 38-րդ հորիզոնականներին Gaon և K-Pop Hot 100 weekly charts հիթ շքերթում, իսկ չինական տարբերակը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը Baidu հիթ շքերթում[14][16]։
Կենդանի ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկտեմբերին Exo խումբը սկսել է ալբոմի իր գովազդում կորեական տարբերակով՝ ուղիղ եթերում, մի քանի տեղական երաժշտական հաղորդումներում, այդ թվում՝ «M! Countdown» 5, «Երաժշտական բանկ» 6, «Show! Music Core» 7 և «Inkigayo» 8։ Հետևյալ շաբաթվա գովազդային ելույթներին, S.M.-ը հայտնել է, որ Լու Հանը և Լեյը նույնպես մասնակցելու են միջոցառումներին, ինչպես խոստացել էին երկրպագունեն[17]։ Բեքհյոնը, Չենը և D.O.-ն հայտնվել են MTV The Show շոույում 2013 թվականի դեկտեմբերի 17-ին և Show Champion-ում 2013 թվականի դեկտեմբերի 18-ը։ Երգը նաև ընդգրկվել է SM Town Week։ Christmas Wonderland ձմեռային փառատոնի երգացանկում, որին մասնակցել են նաև իրենց գործընկերների՝ f(x) խումբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին և 24-ին[18]։ "Miracles in December-ի" չինական տարբերակով ելույթ են ունեցել MTV The Show շոուի ժամանակ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին, ելույթին մասնակցել են D.O.-ն, Լուհանը, Բեքհյոնը, Չենը և Լեյը։
Քննադատական ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյ փոփ քննադատ "Seoulbeats-ը" տվել է դրական արձագանք այն մասին, որ երգը "իսկապես արժանի է նրան, ինչ արվում է"։ Վերլուծությունը ցույց է տվել, որ "Miracles in December" պարզապես անընդհատ ծաղկում են և ծաղկում, և բարձր է գնահատվում ներդաշնակությունը, որպես «գեղեցկության առարկա»[19]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական տարբերակ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Թարգմանություն | Տևողություն | ||||
1. | «12월의 기적 (Miracles in December)» (Կորեերեն տառադարձում, երգում են՝ Բեքհյոնը, Չենը, D.O-ն) | Սառա Յուն |
| Miracle of December | 4:34 | ||||
2. | «Christmas Day» (երգում են՝ Սուհոն, Շիումինը, Լուհանը, Բեքհյոնը, Չենը, Լեյը, D.O-ն) | Misfit |
| 3:46 | |||||
3. | «The Star» (երգում են՝ Սուհոն, Քրիսը, Բեքհյոնը, Չանյոլը, D.O-ն, Քայը, Սեհունը) | Soulfulmonster |
| 4:07 | |||||
4. | «My Turn To Cry» (երգում են՝ Բեքհյոնը, Չենը, D.O-ն) | Կիմ Յանգ Հու |
| 4:07 | |||||
5. | «첫 눈 (The First Snow)» (Cheot Nun, երգում են՝ Սուհոն, Բեքհյոնը, Չանյոլը, D.O-ն, Քայը, Սեհունը) | Kenzie |
| First Snow | 3:27 | ||||
6. | «12월의 기적 (Miracles in December) – Classical Orchestra Version» (Sibiweolwi Gijeok) |
| Miracle of December | 4:33 | |||||
24:33 |
Չինական տարբերակ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Թարգմանություն | Տևողություն | ||||
1. | «十二月的奇迹 (Miracles in December)» (Ավանդական չինարեն. 十二月的奇蹟; 'Shíèryuè de Qíji,երգում են Լուհանը, Բեքհյոնը, Չենը) | Լիու Յուան |
| Miracle(s) of December | 4:33 | ||||
2. | «圣诞节 (Christmas Day)» (聖誕節; Shèngdànjié, երգում են Սուհոն, Շիումինը, Լուհանը, Բեքհյոնը, Չենը, Լեյը, D.O-ն) | 長友美知惠 |
| Christmas | 3:46 | ||||
3. | «The Star» (երգում են Շիումին, Լուհանը, Բեքհյոնը, Քրիսը, D.O-ն, Չենը, Լեյը, Թաոն) | T-Crash |
| 4:07 | |||||
4. | «爱离开 (My Turn To Cry)» (愛離開; Ài Líkāi, երգում են Լուհանը, Բեքհյոնը, Չենը) | 王雅君 (Վանգ Յա Ջուն) |
| Love Leaves, Love Has Left, or Love is Leaving | 4:07 | ||||
5. | «初雪 (The First Snow)» (Chūxuě, երգում են Շիումինը, Լուհանը, Քրիսը, Չենը, Լեյը, Թաոն) |
| First Snow | 3:27 | |||||
6. | «十二月的奇迹 (Miracles in December) – Classical Orchestra Version» (Shíèryuè de Qíjì) |
| Miracle(s) of December | 4:33 | |||||
24:33 |
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական և չինական տարբերակներ
Հիթ շքերթ | Զբաղեցրած հորիզոնական | |||
---|---|---|---|---|
Miracles in December (Կորեական տարբերակ) |
Miracles in December (Չինական տարբերակ) | |||
Հարավային Կորեա Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ | 1 | 2 | ||
Հարավային Կորեա Gaon ամենամսյա ալբոմների հիթ-շքերթ | 1 | 2 | ||
Հարավային Կորեա Gaon 2013 ամենամյաալբոմների հիթ-շքերթ | 4 | 10 | ||
Հարավային Կորեա Gaon 2014 ամենամյաալբոմների հիթ-շքերթ | 34 | 66 | ||
Ճապոնիա Oricon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ | 7 | 20 | ||
Ճապոնիա Oricon ամենամսյա ալբոմների հիթ-շքերթ | 24 | 48 |
Համակցված տարբերակ
Հիթ շքերթ | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|
Billboard World Albums Chart | 1 |
Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակաբաշխություն | Առաջարկված երգ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
Gaon Chart K-Pop Awards | Miracles in December | Տարվա արտիստ (Ալբոմ) - 4-րդ եռամսյակ | Հաղթանակ |
Երաժշտական հաղորդումների մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգ | Հաղորդում | Ամսաթիվ |
---|---|---|
"Miracles in December" | Show! Music Core (MBC) | 14 դեկտեմբերի 2013 թվական |
21 դեկտեմբերի 2013 թվական | ||
Inkigayo (SBS) | 15 դեկտեմբերի 2013 թվական | |
22 դեկտեմբերի 2013 թվական | ||
Show Champion (MBC Music) | 18 դեկտեմբերի 2013 թվական | |
M! Countdown (Mnet) | 19 դեկտեմբերի 2013 թվական | |
26 դեկտեմբերի 2013 թվական | ||
2 հունվարի 2014 թվական | ||
Երաժշտական բանկ (KBS) | 20 դեկտեմբերի 2013 թվական |
Վաճառք և առաքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթ | Վաճառք |
---|---|
Ճապոնիա (Oricon) | 11,734 (Չինական տարբերակ) |
24,530 (Կորեական տարբերակ) | |
Հարավային Կորեա (Gaon) | 204,438+ (Չինական տարբերակ) |
341,878+ (Կորեական տարբերակ) |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ |
|
---|---|---|---|
Համաշխարհային | Դեկտեմբերի 9, 2013 | CD Digital download |
S.M. Entertainment |
Հարավային Կորեա | S.M. Entertainment KT Music | ||
Թայվան | Դեկտեմբերի 17, 2013[20] | CD | Avex Taiwan |
Թաիլանդ | Դեկտեմբերի 20, 2013 | CD | S.M. True |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «EXO to comeback with special winter album». Mwave. 2013 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «SM to hold its own music festival with SMTOWN Week». Mwave. 2013 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 5,0 5,1 «EXO's MV for 'Miracles in [December]' to be released today». Yahoo! omg! Philippines. 2013 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «EXO Giving Fans "Miracles in December" with New Music Video (Korean and Chinese)». Soompi. 2013 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «EXO reveals romantic and bittersweet MV teaser for 'Miracles In December'!». Allkpop. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «SM Entertainment clears up confusion, explains that EXO are not performing 'Miracles in December' as a unit group». Allkpop. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «EXO to comeback with a winter special album». E Daily (Korean). 2013 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Miracles in December - Korean EP by Exo». iTunes. 2013 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «2013년 51주차 Album Chart». Gaon (Korean). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gaon Album Chart 2013년 12월». Gaon (Korean). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 14,0 14,1 «2013년 50주차 Digital Chart». Gaon (Korean). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2013년 50주차 Digital Chart (국외)». Gaon (Korean). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Korea K-Pop Hot 100 Week of December 21, 2013». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «EXO's D.O, Baekhyun, and Chen to be joined by Luhan and Lay for performances this week». Allkpop. 2013 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «f(x) and EXO light up their 'Christmas Wonderland' at joint concert during 'SMTOWN WEEK'». Allkpop. 2013 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Lindsay (2013 թ․ դեկտեմբերի 14). «EXO's Holiday EP Is A Miracle In December». Seoulbeats.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Exo @ Avex Taiwan Shop». Avex Taiwan (Chinese). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|
|
|