Ուշ անտիկ շրջան , անտիկ շրջանի վերջին ժամանակահատվածը; տևել է մ.թ. 2-5-րդ դարերում։ 476 թվականին Արևմտահռոմեական կայսրության անկումով և ժողովուրդների մեծ գաղթով ավարտվում է ուշ անտիկ ժամանակաշրջանը։ Սակայն ավարտը չի ոչնչացնում այդ դարաշրջանի հարուստ ժառանգությունը, որին առաջին հերթին դասվում է քրիստոնեության դիրքերի ամրացումը։ Ուշ անտիկ ժամանակաշրջանին հաջորդում է միջնադարը, ավելի հստակ՝ վաղ միջնադարը։