Ուլե Էյնար Բյորնդալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլե Էյնար Բյորնդալեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝նորվ.՝ Ole Einar Bjørndalen
Մականուն(ներ)՝OEB
Մասնագիտացում՝բիաթլոնիստ, դահուկորդ և biathlon coach
Երկիր՝ Նորվեգիա[1][2][3]
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 27, 1974(1974-01-27)[4][5][6][…] (50 տարեկան)
Ծննդավայր՝Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա
Ակումբ՝Simostranda IL?
178 սանտիմետր
Քաշ՝65 կիլոգրամ

Ուլե Էյնար Բյորնդալեն (նորվ.՝ Ole Einar Bjørndalen, հունվարի 27, 1974(1974-01-27)[4][5][6][…], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստ, օլիմպիական ութակի չեմպիոն, բիաթլոնի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիկը (20 հաղթանակ)[9][10][11]։ Սոլթ Լեյք Սիթիում կայացող 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում բիաթլոն մարզաձևը ներկայացնող Ուլե Էյնարը 4 հնարավոր հաղթանակներից տարել է 4-ը և դարձել աշխարհում բիաթլոնի միակ բացարձակ օլիմպիական չեմպիոն։ Բյորնդալենը 96 անհատական հաղթանակ է տարել բիաթլոնի և դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում (համապատասխանաբար՝ 95 և 1), իսկ ընդհանուր առմամբ՝ 133 հաղթանակ ունի թիմային մարզաձևերում։ 2014-2016 թվականներին եղել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ։

Անհատական մրցումներում բիաթլոնի աշխարհի գավաթի փուլերի ամենատարեց հաղթողն է՝ 41 տարեկան, 10 ամսական և 5 օր։ Ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատարեց հաղթողն է․ 2014 թվականին Սոչիում նվաճել է ոսկե մեդալ, երբ նա արդեն 40 տարեկան էր։ Այսպիսով, գերազանցել է «Դաֆ Գիբսոնի»՝ կանադացի սկելետոնիստի նվաճումները, որը ոսկե մեդալ էր նվաճել 39 տարեկան հասակում[11][11]։

44 տարեկան հասակում՝ 2018 թվականի ապրիլի 3-ին, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[10][11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլե Էյնար Բյորնդալենը ծնվել է 1974 թվականի հունվարի 27-ին նորվեգական Դրամեն քաղաքում, մեծացել է Սիմոստրանդա քաղաքում՝ ագարակատերերի ընտանիքում։ Ուսումով շատ քիչ է հետաքրքրվել, ընդ որում՝ բավականին շատ ժամանակ է անցկացրել սպորտային բաժանմունքներում։ Խաղացել է ֆուտբոլ, գնացել հանդբոլի մարզումների, նիզակ է նետել, 3000 մետր վազքում մասնակցել է հեծանվավազքի և թեթև աթլետիկայի մրցումների[12]։ Ուլե Էյնարի հայրը պատանեկության տարիներին զբաղվել է թեթև ատլետիկայով, սակայն ստիպված է եղել թողնել սպորտով զբաղվելը, որպեսզի կարողանա կյանքի ապրուստ վաստակել[13]։ Ուլե Էյնարից բացի ընտանիքում ևս երկու որդի և երկու դուստր կա։ Եղբայրներից ավագը՝ Դագը, ընտանիքում առաջինն է սկսել զբաղվել բիաթլոնով[14]։ Նրա հետքերով գնացել է նաև Ուլե Էյնարը, որը 1982 թվականին 8 տարեկան հասակում սկսել է զբաղվել դրանով։ Կրտսեր եղբայրը եղել է Հանս Անտոնը[15]։

Նա բնակվում է Ավստրիայում՝ Տիրոլ դաշնային հողում գտնվող Օբերտիլիի կոմունայում[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մայիսի 27-ին ամուսնացել է բելգիացի բիաթլոնիստուհի Նատալի Սանտերի հետ։ 2012 թվականի հոկտեմբերին՝ վեց տարվա ամուսնությունից հետո, հայտարարվել է նրանց ամուսնալուծության մասին[17]։

2016 թվականի ապրիլի 5-ին հայտնի է դարձել, որ բելառուս բիաթլոնիստուհի Դարյա Դոմրաչևան Բյորնդալենից երեխայի է սպասում[18]։ 2016 թվականի հուլիսի 16-ին Բյորնդալենն և Դոմրաչևան ամուսնացել են Օսլոյում։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին Մինսկում ամուսինները ունեցել են դուստր, որի անունը դրել են Քսենիա[19][20]։

Դահուկավազք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյորնդալենն առանձնանում է գերազանց լեռնադահուկային նախապատրաստմամբ, որը թույլ է տվել նրան մասնակցել և՛ լեռնադահուկային մրցավազերի, և՛ նույնիսկ հաջողության հասնել։ Սոլթ Լեյք Սիթիում 2002 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ, բացի բիաթլոնի մրցույթներից, մասնակցել է ազատ ոճի զանգվածային մեկնարկից 30 կմ հեռավորության վրա անցկացված դահուկավազքին և զբաղեցրել վեցերորդ տեղը (Իսպանիայում հանդես եկող գերմանացի դահուկորդ Յոհան Մյուլեգգի որակազրկումից հետո՝ հինգերորդ տեղը)՝ Ավստրիայից հաղթող Քրիստիան Հոֆմանին զիջելով 13,5 վայրկյանով։

Դահուկավազքի աշխարհի երկու առաջնությունների մասնակից է։ 2005 թվականին մասնակցել է Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը և 15 կմ ազատ ոճում վազքում գրավել է 11-րդ տեղը։ Ճապոնիայի Սապորո քաղաքում 2007 թվականի աշխարհի առաջնությունում վատ եղանակային պայմանները նույնպես թույլ չեն տվել Բյորնդալենին լավ արդյունք ցույց տալ նույն մրցավազքում, որտեղ զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։

Մասնակցել է դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում տասնյոթ մրցավազքի, որտեղ անձնական մրցավազքերում երեք անգամ բարձրացվել է պատվո պատվանդանի վրա՝

  • 2001 թվականի նոյեմբերի 25-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆիննական Կուոպիո քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 2-րդ տեղ
  • 2001 թվականի դեկտեմբերի 22-ին Աշխարհի գավաթի մրցույթում ավստրիական Ռամզաու քաղաքում - 30 կմ զանգվածային մեկնարկով մրցավազքում 2-րդ տեղ
  • 2006 թվականի նոյեմբերի 18-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 1-ին տեղ

Դրանից բացի նա նորվեգական էստաֆետային հավաքականի կազմում երկու անգամ զբաղեցրել է մրցանակային տեղեր՝

  • 2003 թվականի նոյեմբերի 23-ին Աշխարհի գավաթի մրցույթում նորվեգական Բեյտոստոլեն քաղաքում - 2-րդ նորվեգական էստաֆետային հավաքականի 3-րդ տեղ
  • 2006 թվականի դեկտեմբերի 17-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆրանսիական Լա Կլյուզա քաղաքում - 2-րդ նորվեգական էստաֆետային հավաքականի 2-րդ տեղ

Տասներկու մրցավազքերում Ուլե Էյնարի չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել`

  • 1998 թվականի նոյեմբերի 28-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆինլանդական Մուոնիո քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 23-րդ տեղ
  • 1999 թվականի հունվարի 12-ին Աշխարհի գավաթի մրցույթում չեխական Նովե Մեստո քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 18-րդ տեղ
  • 2003 թվականի նոյեմբերի 26-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Կիրունե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 18-րդ տեղ
  • 2003 թվականի նոյեմբերի 22-ին Աշխարհի գավաթի մրցույթում նորվեգական Բեյտոստոլեն քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 13-րդ տեղ
  • 2004 թվականի նոյեմբերի 27-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆինլանդական Կուսամո քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 10-րդ տեղ
  • 2004 թվականի դեկտեմբերի 18-ին Աշխարհի գավաթի մրցույթում ավստրիական Ռամզաու քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 7-րդ տեղ
  • 2005 թվականի փետրվարի 12-ին Աշխարհի գավաթի մրցույթում գերմանական Ռայտ իմ Վինկլե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 40-րդ տեղ
  • 2006 թվականի նոյեմբերի 19-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 1-ին նորվեգական էստաֆետային հավաքականում 4-րդ տեղ
  • 2006 թվականի դեկտեմբերի 16-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆրանսիական Լա Կլյուզա քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 16-րդ տեղ
  • 2007 թվականի նոյեմբերի 24-ին Աշխարհի գավաթի մրցույթում նորվեգական Բեյտոստոլեն քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 5-րդ տեղ
  • 2010 թվականի նոյեմբերի 20-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 25-րդ տեղ
  • 2010 թվականի նոյեմբերի 21-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 2-րդ նորվեգական էստաֆետային հավաքականում 13-րդ տեղ

Դրանից բացի հանդես է եկել մրցույթներում, որոնք չեն ընդգրկվել աշխարհի գավաթի հաշվում`

  • 1997 թվականի դեկտեմբերի 21-ին նորվեգական Վալդրեսե քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 1-ին տեղ
  • 1998 թվականի մարտի 19-ին նորվեգական Գեյլո քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 6-րդ տեղ
  • 2001 թվականի ապրիլի 21-ին նորվեգական Ֆունաեսդալենե քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 5-րդ տեղ
  • 2001 թվականի նոյեմբերի 18-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 7-րդ տեղ
  • 2002 թվականի նոյեմբերի 16-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 7-րդ տեղ
  • 2003 թվականի նոյեմբերի 15-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 4-րդ տեղ
  • 2004 թվականի նոյեմբերի 14-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 2-րդ տեղ
  • 2006 թվականի նոյեմբերի 11-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 1-ին տեղ
  • 2009 թվականի նոյեմբերի 14-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 11-րդ տեղ
  • 2010 թվականի նոյեմբերի 12-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 9-րդ տեղ

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերին դարձել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ նրա կինը՝ Դարյա Դոմրաչևան, գլխավորել է կանանց հավաքականը[21][22]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ անհատական մրցավազքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիաթլոնում Բյորնդալենի հաշվին 95 անձնական հաղթանակ է գրանցվել, ինչը հանդիսանում է բացարձակ ռեկորդ։

Հաղթանակներ թիմային մրցապայքարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյորնդալենի հաշիվին են թիմային մրցապայքարում 41 հաղթանակ՝ թիմային մրցավազք, էստաֆետաներ, խառը էստաֆետաներ։ Դա համարվում է բացարձակ ռեկորդ։

Նվաճումներ առանձին փուլերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքներն Աշխարհի մեծ և փոքր գավաթների ընդհանուր հաշվումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաձգության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր մրցույթներում ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գավաթում ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվական, Aftenposten թերթի ոսկե մեդալ[35]։
  • 2002 թվական, Egebergs մրցանակի դափնեկիր[35].
  • 2009 թվական, Fair play մրցանակի դափնեկիր[36]։
  • 2011 թվական, Հոլմենկոլենի մեդալ (Նորվեգիայի դահուկավազքի բարձրագույն պարգևը սպորտի և բարձր արդյունքների համար)[35][37]։
  • 2014 թվական, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիաների մրցանակի դափնեկիր[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.foxsports.com/olympics/story/russia-wins-gold-mens-4x7-5-km-biathlon-relay-sochi-games-022214
  2. http://www.bbc.co.uk/sport/0/winter-olympics/26069041
  3. http://espn.go.com/olympics/story/_/id/11835620/800-meter-champ-david-rudisha-wins-inaugural-olympic-award
  4. 4,0 4,1 http://espn.go.com/olympics/winter/2014/athletes/_/athlete/1/ole-einar-bjoerndalen
  5. 5,0 5,1 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 http://www.norskesportsjournalister.no/?action=news&news=show&id=617
  8. 8,0 8,1 http://www.solfesten.com/solprisvinnere/
  9. «Bjorndalen sets Winter Olympics medal record». UPI. 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  10. 10,0 10,1 «World Cup Biathlon Victories: How Many for Ole?». IBU. 2015 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «IOC statement on Ole Einar Bjørndalen». IOC. 2016 թ․ ապրիլի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  12. Бьорндален — бьющий в «золото»(չաշխատող հղում)
  13. Уле-Эйнар Бьёрндален: «Главная цель — Олимпиада-2010»
  14. Горячий норвежский парень Оле Эйнар Бьорндален // сайт информационного агентства «Спорт Украины»
  15. «Ole Einar Bjørndalen». Encyclopædia Britannica. 2018 թ․ մարտի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  16. «Домрачева переселилась в Обертиллиах». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  17. Бьорндален расстался с Натали Сантер
  18. ТАСС: Общество — Биатлонисты Уле-Эйнар Бьорндален и Дарья Домрачева ждут ребёнка
  19. Дарья Домрачева и Уле-Эйнар Бьорндален стали родителями
  20. Домрачева и Бьорндален назвали дочь Ксюшей
  21. «Ole Einar Bjørndalen в Instagram: «We are glad to inform about beginning of our cooperation with China biathlon team. Young team with high ambitions and perspectives…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  22. «Домрачева и Бьорндален стали тренерами сборной Китая» (ռուսերեն). Советский спорт. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  23. Состязания, учитываемые в статистике по стрельбе на Олимпийских играх и Чемпионатах мира
  24. Рейтинг по стрельбе среди спортсменов национальной команды в Кубке мира
  25. Рейтинг по стрельбе среди всех спортсменов в Кубке мира
  26. «Biathlon Norge». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  27. Start- og resultatlister NM 2010(չաշխատող հղում)
  28. История летнего биатлона
  29. Պաշտոնական անվանումը՝ Veltins Biathlon World Team Challenge
  30. Ազատ ոճի մրցավազք զանգվածային մեկնարկով
  31. 31,0 31,1 Ազատ ոճի մրցավազք ինտերվալ մեկնարկով
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 Гонка шла в зачёт чемпионатов мира
  33. Норвежские биатлонисты были дисквалифицированы после финиша
  34. 34,0 34,1 34,2 34,3 Перенесенный этап чемпионата мира
  35. 35,0 35,1 35,2 Биография Уле Эйнара Бьёрндалена
  36. Бьорндален получит премию Fair play
  37. Бьорндален, Грайс и Хенкель награждены медалью Հոլմենկոլենа
  38. «Бьорндален получил главный приз в своей карьере». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլե Էյնար Բյորնդալեն» հոդվածին։