Ոչբռնություն (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ոչբռնություն
Non violence sculpture by carl fredrik reutersward malmo sweden.jpg
տեսակքանդակների շարք
քանդակագործԿառլ Ֆրեդրիկ Ռուտերսվարդ
տարի1985
նյութբրոնզ
գտնվելու վայրՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Դաշնային կանցլերի գրասենյակ (Բեռլին), Պեկին, Victoria & Alfred Waterfront, Կանի հուշահամալիր, Եվրոպական հանձնաժողով, Սերգելգատան, Avenyn?, Bagers plats, Anna Lindhs park, Borås?, Täby Centrum railway station?, Հալմստադ, Fittja metro station?, Åkeshov metro station?, Skissernas museums skulpturpark?, Landskrona museum?, Tällberg?, Göteborgs Högre Samskola? և Olympic Museum?
ներշնչված էՋոն Լենոնի սպանություն
կայք
Կոորդինատներ: 40°45′2.9999880999963″ հս․ լ. 73°58′4.0000081000209″ ամ. ե. / 40.750833330027774082° հս․. լ. 73.967777780027788026° ավ. ե. / 40.750833330027774082; 73.967777780027788026
Non-Violence (sculpture) Վիքիպահեստում

Ոչբռնություն, նաև հայտնի որպես Հանգուցված ատրճանակ[1], շվեդ քանդակագործ Կառլ Ֆրեդրիկ Ռուտերսվարդի հեղինակած բրոնզե քանդակ, որն իրենից ներկայացնում է հանգուցված փողով ու փողաբերանը դեպի վեր ուղղված խոշորացված չափսերով ատրճանակ։ Ռուտերսվարդը քանդակել է արձանը երգահան ու Խաղաղության կողմնակիցների շարժման ակտիվիստ Ջոն Լենոնի սպանությունից հետո[2]։

1993 թվականից ի վեր արձանը հանդիսանում է Ոչբռնության նախագծի խորհրդանիշը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և բռնությունը կանխարգելող կրթական ծրագրերի միջոցով նպաստում է սոցիալական փոփոխություններին։

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում կա այս քանդակի 31 կրկնօրինակ։ Դրանք գտնվում են հետևյալ ռազմավարական տեղանքներում․

Վայր Քաղաք Երկիր
Բագերս փլաթս Մալմյո ՇվեդիաՇվեդիա (օրիգինալ)
ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ Նյու Յորք Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱՄՆ (օրիգինալ)
Պարկ Սենտրալ Կիրչբերգ ԼյուքսեմբուրգԼյուքսեմբուրգ (օրիգինալ)
Չաոյանգ պարկ Պեկին Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՉինաստան
1865 Կրեատիվ պարկ Նանկին Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՉինաստան
Ֆեդերալ կանցլերի գրասենյակ Բեռլին ԳերմանիաԳերմանիա
Սերգելգաթան Ստոկհոլմ ՇվեդիաՇվեդիա
Կունգսպորտսավենյեն Գյոթեբորգ ՇվեդիաՇվեդիա
Գոտբորգս Հյոգրե Սամսկոլա Ստամպգատան Գյոթեբորգ ՇվեդիաՇվեդիա
Գոտբորգս Հյոգրե Սամսկոլա Ֆորենինգսգատան Գյոթեբորգ ՇվեդիաՇվեդիա
Աննա Լինդի զբոսայգի Բուրոս ՇվեդիաՇվեդիա
Մեմորիալ դե Կան Կան (Ֆրանսիա) ՖրանսիաՖրանսիա
Օլիմպիական թանգարան Լոզան ՇվեյցարիաՇվեյցարիա
Վիկտորյա & Ալֆրեդ ջրաշխարհ Քեյփթաուն Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀարավաֆրիկյան Հանրապետություն
Էսքիզների թանգարան Լունդ ՇվեդիաՇվեդիա
Թեբի կենտրոնական երկաթուղի Թեբի, Ստոկհոլմի լեն ՇվեդիաՇվեդիա
Ֆիթյա մետրոկայարան Ֆիթյա, Ստոկհոլմի լեն ՇվեդիաՇվեդիա
Ակեշով մետրոկայարան Ստոկհոլմի մետրոպոլիտեն ՇվեդիաՇվեդիա
Առևտրի կենտրոն Քուատրո Կամինոսում, Նաուկալպան Մեխիկո (նահանգ) ՄեքսիկաՄեքսիկա
683 Կալլե Ֆերոկարիլ դե Քուարնավակա, Պոլանկո Մեխիկո ՄեքսիկաՄեքսիկա
Բրոգաթան Հալմստադ ՇվեդիաՇվեդիա
Տրանսպորտվագեն Հալմստադ ՇվեդիաՇվեդիա[3]
Գրին հոթել, Օվաբակսգաթու 17 Թյոլբերգ ՇվեդիաՇվեդիա[4][3]
Կայզերնպլան Լանդսկրունա ՇվեդիաՇվեդիա
Պերամբուր Չենանի ՀնդկաստանՀնդկաստան
Սենակի - Լեսելիձե մայրուղի Ռուքհի Վրաստան

Շվեդիայի Լունդ քաղաքում գտնվող էսքիզների թանգարանում պահվում է հրազենի մի Էսքիզ, որի վրա Ռուտերսվարդը գրի է առել, որ Լենոնի ու Բոբ Քրեյնի սպանությունների վիշտը ոգեշնչել է իրեն ստեղծել այս գործը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Presentation page on the site of the Permanent Mission of Luxembourg to the United nations» (French)։ Վերցված է 2011-09-20 
  2. «Waymarking.com»։ Վերցված է 2 February 2014 
  3. 3,0 3,1 «Non-Violence | Travel Blog»։ www.travelblog.org 
  4. «Pictures»։ www.greenhotel.se 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]