Աննա Լինդ
| Աննա Լինդ շվեդ.՝ Anna Lindh | |||
| |||
|---|---|---|---|
| հոկտեմբերի 7, 1998 - սեպտեմբերի 11, 2003 | |||
| Կուսակցություն՝ | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] | ||
| Կրթություն՝ | Ուփսալայի համալսարան[1] | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և արտաքին գործերի նախարար | ||
| Ծննդյան օր | հունիսի 19, 1957[2][3][4] | ||
| Ծննդավայր | Enskede-Årsta parish, Շվեդիա | ||
| Վախճանի օր | սեպտեմբերի 11, 2003[2][3][4] (46 տարեկան) | ||
| Վախճանի վայր | Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց | ||
| Թաղված | Katarina kyrkogård[5][6] | ||
| Քաղաքացիություն | |||
| Ի ծնե անուն | շվեդ.՝ Ylva Anna Maria Lindh | ||
| Հայր | Staffan Lindh? | ||
| Ամուսին | Bo Holmberg? | ||
Իլվե Աննա Մարիա Լինդ (շվեդ.՝ Ylva Anna Maria Lindh, հունիսի 19, 1957[2][3][4], Enskede-Årsta parish, Շվեդիա - սեպտեմբերի 11, 2003[2][3][4], Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց), շվեդ քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 1998-2003 թվականներին եղել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Լինդը ծնվել է 1957 թվականի հունիսի 19-ին Ստոկհոլմի Էնշեդ շրջանում։ Քաղաքական կյանք է մտել 12 տարեկանում՝ մասնակցելով Վիետնամական պատերազմի դեմ ցույցերին և Շվեդիային Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական լիգայի աշխատանքին։ 1982 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Ուփսալայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և նույն թվականին ընտրվել Պառլամենտի անդամ։ 1984 թվականին ղեկավարել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական լիգան, իսկ 1991-1994 թվականների ընթացքում եղել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի անդամ։
1994 թվականին Լինդն Ինգվար Կարլսոնի կառավարությունում ստանձնել է բնապահպանության նախարարի պաշտոնը, իսկ 1998 թվականին երկրի նոր վարչապետը՝ Յորան Պերսոնը, նրան նշանակել է արտաքին գործերի նախարար։ Լինդը դատապարտել է Միացյալ Նահանգների քաղաքականությունն Իրաքում, ինչպես նաև քննադատել է Արիել Շարոնի և Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունների քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ նա ԵՄ ընդլայնման ակտիվ կողմնակից էր և պաշտպանել է Շվեդիայի մուտքը Եվրամիություն ու եվրոյի գոտի[7]։
Աննա Լինդն ամուսնացել է 1991 թվականին, ունեցել է 2 որդի։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի սեպտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող սուպերմարկետում Աննա Լինդի դեմ մահափորձ է իրականացվել։ Հարձակվողը մի քանի անգամ դանակահարել է նրան, այնուհետև անհետացել։ Լինդը տեղափոխվել է Կարոլինայի հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Սակայն սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան նա մահացել է ստացած վերքերից[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Ylva Anna Maria Lindh
- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.svenskagravar.se/gravsatt/4951ac00-fbf1-4391-89ce-2e5652ced49d — Svenskagravar.se.
- ↑ Katarina kyrkogård Stockholm - Anna Lindh — kulturgravar.se.
- ↑ «Биография Анны Линд». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Панкин Б. «Частная смерть Анны Линд». Российская газета.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hurriyetdailynewscom. (2016). Hurriyetdailynewscom. Retrieved 16 May 2016
- Pantti, M. (2005). Mourning Olof Palme and Anna Lindh in Finnish Newspapers . Finnish Newspapers, 6(3), 357-377
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Լինդի հիմնադրամի վեբկայքը Արխիվացված 2014-01-25 Wayback Machine
- Աննա Լինդի մահը։ «Խելագարության արարքը» պատահական չէ՞ր:
- Աննա Լինդ՝ մեջքին ռյուկզակով նախարարը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Լինդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 19 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 2003 մահեր
- Շվեդիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- Շվեդ դիվանագետներ
- Շվեդիայի կին քաղաքական գործիչներ
- Շվեդիայի քաղաքական գործիչներ
- Սպանված քաղաքական գործիչներ
