Շենթիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շնթիլից)
Գյուղ
Շենթիլ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներՇնթիլ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ23000
Շենթիլ (Աշխարհ)##
Շենթիլ (Աշխարհ)

Շենթիլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդի դաշտում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը նշանակում է «շեն բլուր», իսկ Շնթիլ տարբերակը աղավաղված անվանաձևն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 95, իսկ XX դարի սկզբին՝ 108 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքներն էին հողագործությունը, արհեստները ու մասամբ անասնապահությունը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենթիլն ուներ Ս. Աստվածածին (կամ Ս. Սարգիս) անունով եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 40 աշակերտներ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 41

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]